User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Երազների աշխարհում

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երազների աշխարհում

    Մի օր սիրահարվեցի, ինչպես շատ-շատերը, Աստված ինձ մի գանձ նվիրեց անգին, սակայն կորցրեցի մի օր ես այն: Բայց մի օր ես անպայման կգտնեմ Իրան, եթե ոչ ռեալ կյանքում, ապա իմ երազների մեջ ու հավերժ հետը կլինեմ երջանիկ... մինչև զարթուցիչի զանգելը... - http://eraz.net.ru/

  2. #2
    Սկսնակ անդամ Natali-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.08.2008
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազների աշխարհում

    Մեջբերում Karen83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի օր սիրահարվեցի, ինչպես շատ-շատերը, Աստված ինձ մի գանձ նվիրեց անգին, սակայն կորցրեցի մի օր ես այն: Բայց մի օր ես անպայման կգտնեմ Իրան, եթե ոչ ռեալ կյանքում, ապա իմ երազների մեջ ու հավերժ հետը կլինեմ երջանիկ... մինչև զարթուցիչի զանգելը... - http://eraz.net.ru/
    Կարեն մի տխրիր; Կարծում եմ որ նման դեպքերում ասում են "Ուրեմ բարին սա էր";
    Իսկ երազները կամ երազանքները միշտ պետք են , քանի որ առանց դրանց կյանքը կարող շատ չոր ւ կոպիտ թվալ: Իսկ երազանքները կարող են հույս տալ ու օգնել ապրել, գիտակցելով իրականության ու երազանքների սահմանը:
    Երբեք չպետք ե փոշմանել արածի համար, այլ պետք ե փոշմանել չասված խոսքերի ու չարվածի մասին:

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազների աշխարհում

    Շարունակությունը - http://eraz.net.ru/eraz2.html

  4. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազների աշխարհում

    Ահա մի հատված`

    Հավիտենական մի սիրով ես Իրան սիրեցի ու տիեզերքի աստղերը բազմազան ականատես եղան դրան, տեսան իմ սերը անսահման մեծ, զարմացան ու թախծեցին միևժամանակ, ուզեցին ինձ մղիթարել, ասել որ չտխրեմ ես, չընկճվեմ, ապրեմ հույսով ու գտնեմ Իրան…
    Բայց նրանց մոտ չստացվեց… տխուր է հոգիս, տխուր է: Վերադարձի ճանապարհը ինձ տուն է տանում, վերադառնում եմ ես պարտված մարմնով…ու կոտրված կամքով: Երևի ես ապրելու իրավունք չունեմ այսքան բանից հետո, ու ես ինքս չէի ապրի, եթե մի հանգամանք չլիներ` հույսը…
    Այո՛, հույսը, այն միակ բանն է, որ ստիպում է ինձ ապրել, ապրել ու շնչել, ապրել ու սնվել և այլն: Ու քանի այն չի պրծել, ես կապրեմ, կապրեմ հույսով որ մի օր կգտնեմ ես Իրան:
    Երկար ճանապարհը հոգնետանջ է արել ինձ, պրծել են մեջիս ուժերը, ինձ մի կերպ եմ քաշ տալիս: Այնպես եմ ծարավել ես, ու իմ բախտից եր կարծես` դեմս մի կարկաչուն աղբյուր հայտնվավ, ես հիացմունքով բացականչեցի`
    - Օ՜, Աղբյուր ջան կարկաչող, թույլ տուր ծարավս հագեցնեմ քո զուլալ ու ջինջ ջրով:
    - Խնդրեմ … ջան, ես շատ ուրախ եմ քեզ օգտակար լինել:
    Ես սկսեցի ագահությամբ խմել այդ աստվածային ջուրը, ու երբ արդեն ծարավս հագեցել եր, նոր սկսեցի զարմանալ` որտեղից Աղբյուրը գիտի իմ անունը:
    - Աղբյու՜ր ջան, որտեղից դու գիտես իմ անունը ?
    - Քո անունը… գիտեմ, լսել եմ, պատմել են, պատմել են քո պատմությունը, լսել եմ այն բազմաթիվ անգամ, բազմաթիվ պատմողներից: Ու միշտ տխրել եմ, միշտ կիսել եմ քո վիշտը, հասկացել եմ քեզ… ուզեցել եմ քեզ օգնել, որպեսզի դու իրականացնես քո երազանքը` գտնես Իրան: Սակայն… ավա՜ղ… Չկարացանք…
    - Չկարացաք ?
    - Ըհը…
    - Իսկ ում հետ էիր փորձում ինձ օգնել ?
    - Գետակի, այդ ինքն եր ամենից առաջինը ինձ պատմել քո պատմությունը:
    - Աաա՜ Գետակը, իմ լավ ընկերը…
    - Այո, բայց չկարացանք… մենք մի անգամ նույնիսկ փորձեցինք Իրան քո նամակը ուղարկել
    - Օ՜, այո՛, իմ նամակը, - ձայնարկեցի ես ընդհատելով իրան, - Ու ?
    - Ավա՜ղ
    - Ոնց ? Իմ նամակը…, - թրթռող ձայնով ասի ես, - Ինքը այն չի ստացել ?
    - Ոչ…
    - Դու հաստատ գիտես ?
    - Այո, անկասկած, իչքան ցավոտ է դա ասել, բայց դա տենց է, ինքը այն չի ստացել ու երբեք չի կարանա ստանալ, դու կարաս էլի նամակ գրես, սակայն դրանց էլ է նույն բախտը սպասում:
    - Աստված իմ… իսկ ես այնպիսի հույսեր էի կապում այդ նամակի վրա: Աստված իմ…
    - Խնդրում եմ, ներիր մեզ
    - Ինչի համար, ընդհակառակը ես պիտի անսահման ձեզանից շնորհակալ լինեմ: Բայց հիմա ես ինչ անեմ ? Ախր ես իրոք շատ հույսեր էի կապում այդ նամակի հետ, Ինքը այն որ կարդար… չգիտեմ, ամեն ինչ լավ կլիներ… իսկ հիմա, չգիտեմ, չգիտեմ ինչ անեմ:
    - Չգիտեմ ոնց քեզ մխիթարեմ: Ոչ, սխալվում եմ, կա մի բան!
    - Ինչ ?
    - Ուզում ես տեսնել իրա հայացքը իմ կախարդական ջրերի մեջ ?
    - Աստված իմ, իհարկե ուզում, իսկ դու կարաս տենց բան անես ?
    - Այո, ահա կատարում եմ …

    Ու ես տեսա… իմ թագուհուն տեսա կարկաչող Աղբյուրի ջրերի մեջ: Ես որ տեսա Իրան հոգիս սկսեց ուրախությունից լաց լինել, իմ դողացող ձեռները դրի սրտիս վրա, զգացի իրա զարկերը ուժեղ, հասկացա իմ սերը հավիտենական ու իրա ուժը անբնական: Սրբեցի աչքերիս արցունքը ու զմայլված նայեցի… սիրում եմ, սիրում եմ ես այս աղջկան, ափսոս որ ինձ չի լսում Ինքը հիմա, սիրում եմ, ափսոս որ չի կարդացել իմ նամակը, ու չի իմացել որ սիրում եմ, սիրում եմ… Ես չոքեցի, նայում եմ, հիանում եմ իրա աստվածային ժպտացող հայացքով: Փակեցի աչերս իմ, կռացա դեպի Աղբյուրը, ու … շրթունքներս հպեցի ու համբուրեցի ես Իրան…Մի քաղց համբյուր ստացվեց քնքուշ ու ջերմ ու անվերջ համով… Ես պառկեցի Աղբյուրի մոտ, ուրախ էի ես, անվերջ ուրախ, երջանիկ էի ես: Աղբյուրին շնորհակալություն ասի ես, թույլ տուր մի անգամ էլ համբյուրեմ ես Իրան, իմ կյանքին…
    - Խնդրեմ, ես շատ ուրախ եմ քեզ համար
    Հաբյուրեցի ես հազարավոր անգամ, հետո միլիոն անգամ Աղբյուրին շնորհակալություն ասի, ասի որ ես իրա պարտապան եմ մինչև կյանքիս վերջ, հետո հրաժեշտ տվի, խոստանալով մի օր հանդիպել ևս կրկին իրա ջրերի մոտ կախարդական, ու … լինել Իրա հետ մյուս անգամ: Ես խոստացա…
    Վերկացա ու հիանալի տրամադրությամբ շարունակեցի իմ ընդհատված ճանապարհորդությունը:

    Զարթուցիչը զանգեց` գործի գնալու ժամանակն է…

    (4 ամիս 1 օր) Կյանքը բազմաթիվ փորձությունների առաջ է կանգնեցնում ինձ, հեգնանքով ասելով` հիմա ինչ կասես: Բայց ես լռում եմ, ոչինչ չեմ ասում, միայն մտքիս մեջ կրկնում եմ` ամեն ինչ լավ կլինի:
    Սիրելի՛ս, ինչու՞ ես թողել գնացել, ինձ մենակ ես թողել… Ինչպես ես ապրեմ առանց քեզ, չե՞ս ասի: Ինչպես… Իսկ դու, դու ինչպես պիտի ապրես ? Չգիտե՞ս… բա ինչու գնացիր, ինչու:
    Այսօր մայրս ինձ ասումա ինչու քեզ աղջիկ ման չես գակիս, ես ձայն չհանեցի: Ինքը նայեց իմ թախծոտ աչքերին ու ասեց` “Երբ պիտի իրան մոռանաս ? Արի քեզ իրա նման աղջիկ ճարենք”: Ես ասի` մա իրա նմանը չի լինի այս աշխարհում, ինքը միակն է… Չնայած ես ոչ մեկին ցույց չեմ տալիս իմ հոգեվիճակը, բայց մերս գուշակումա ինչ է կատարվում մեջս, ու այլևս ինձ չտանջեց առաջների պես, երբ համոզում եր ամուսնանալ: Մի անգամ, դա շատ շուտ եր, տարիներ առաջ, ինքը ինձ մի հատ աղջկա համար եր համոզում: Ես առաջին անգամ բարձրաձայն խոստովանեցի որ սիրում եմ Իրան, ու բացի Իրանից այս աշխարհում ոչ-ոք պետք չի: Մերս ու հերս թերհավատով վերաբերվեցին ասածներիս, մտածեցին վարկյանական զգացմունք է ցնորքային ու շուտ կանցնի: Չանցավ… Իմ մտքով նույնպես չեր անցնում այն ժամանակ որ այս պատմությունը սենց պիտի ձգձգվի, որովհետև ես մինչ այդ սիրահարվել էի, ու միքանի անգամ, բայց իրանց շատ հեշտությամբ մոռացել էի: Ասում են ամեն մեկը էս աշխարհում իրա կեսը ունի, բանն նրանում է որ ես հանդիպել եմ իմ կեսին, նրան ում երազել էի ողջ կյանքիս տակ: Ես համոզված չեմ, բայց շատ հնարավորա որ Ինքն էլ է այդպես մտածում իմ մասին: Ահա, թե ինչու հատկապես այսքան ցավոտ է իմ համար էս պատմությունը: Եթե ես իրա դուրը չգաի, երևի ավելի հեշտ կլիներ, քան հիմա:
    Հետո մերս ասեց որ մի հատ աղջիկ է ուզում հետս ծանոթանա, որ ես իրա դուրը եկել եմ, ես ասի որ իմ դուրը ինքը հաստատ չի գա, որովհետև ոչ մի աղջիկ էս աշխարհում իմ դուրը չի գալիս, մերս զարմացած նայեց ինձ ու հարցրեց` բա Ինքը ? Ես` բացի Իրանից, միայն Ինքնա իմ համար սիրուն, մնացածը գեշ են…
    Իրոք դա տենցա, իմ դուրը ոչ մեկ չի գալիս, ու ես ոչ մեկին էլ չեմ նայում, ու պետք էլ չի, ինչիսա պետք, երբ ես գտել եմ իմ կեսին, ինչ անենք որ հազարավոր կիլոմետրերի վրա է, զատո ինքը իմ սրտի մեջա ու հավերժ այնտեղ կմնա:
    Պառկեմ քնեմ

  5. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազների աշխարհում

    Զարթնեցի ես մի աղմուկից, ուզեցի աչքերս բացեմ, բայց չկարացա, կոպերս շատ էին ծանրացել, գլուխս այնպես եր պտտվում, կարծես կառուսելի վրա լինեմ: Մեկը նստեց կողս, ձեռքը դրեց ճակատիս ու ասեց եռումա… Մերս եր, մի կերպ շշնջացի`
    - Մա, ինչ է հետս կատարվում, լավ չեմ…
    Ինքը հետս խոսում եր, բայց ես չէի հասկանում ինչ է ասում, հետո կրկին կրկնեցի հարցը: Իչքան հասկացա, ինձ մահամերձ մեր դռան շեմին են գտել ու կողս մի նամակ: Ես ի վիճակի չէի այն կարդալ, խնդրեցի այն հետո տա ինձ: Պարզվում է, մի քանի օր է սենց պառկած եմ, այսօր միքիչ լավ եմ, գիտակցությունս տեղն է եկել, բայց վիճակս շատ վատ է… Եթե մերս ինձ դա ասեց, ուրեմն ամեն ինչ ահավոր է… Կարծես տնեցիք պատրաստվել են ամենավատին… ու ես նունպես եմ զգում դա: Հասկանում էի դա ու մտքիս մեջ անընդհատ կրկնում էի` ներիր ինձ սիրելիս…
    Ես արժանի չեմ Իրան, այո արժանի չեմ, ես շատ թույլ մարդ եմ, չունեմ կամքի նմուշ անգամ, չեմ կարում ապրելու համար պայքարել, էլ ուր մնաց սիրո համար պայքարեմ: Այո ես արժանի չեմ Իրան, ու ինքը ինձանից հազար անգամ լավը կգտնի: Այո, սենց լավ կլինի Իրա համար, որ չգտնեմ ես Իրան, իմ հետ ինքը երջանիկ չի լինի: Թույլ մարդ եմ ես, թույլ ու խեղջ, արժանի չեմ ես Իրան: Ես թույլ ու վախկոտ մարդ եմ, արժանի չեմ ես Իրան: Չգիտեմ պայքարել… Չգիտեմ…
    Հետո կրկին ներողություն էի խնդրում իրանից, հետո մեկ-մեկ էլ աստծուց էի ներողություն խնդրում` Աստված ջան ներիր ինձ, այո ես հասկանում եմ, արժանի չեմ ես ապրելու, ես պատրաստ եմ, վերցրու կյանքս, բայց թող մի քանի ժամ էլ ապրեմ, ուզում եմ միքիչ էլ Իրա հետ մտքիս մեջ խոսեմ, մերսի Աստված:
    Լավ չեմ, գիտակցությունս ոնց-որ կրկին կորցնում եմ, մտածեցի վերջն է, ու վերջին պահերին Իրան հիշեցի, բայց էլ ներողություն չէի խնդրում, այլ կրկնում էի` ես քեզ սիրում եմ…

    Զարթուցիչը զանգեց …

    (4 ամիս 23 Օր ) Մի օրերից մեկը, որից կախված է իմ ապագան, եթե ես իրոք ուզում եմ գտնեմ Իրան, ապա պիտի բաց չթողնեմ այս պահը, ես համոզված եմ որ ճակատագիրը ուզում է անեմ այդ, ու ես կանեմ, ու իմ մոտ կստացվի:

    Պառկեմ քնեմ


    Մոտս փոփոխություն չկա, դեպի լավը չեմ գնում, չնայած շատ դեղեր եմ խմում: Բայց այսօր ոնց-որ միքիչ լավ եմ: Մերս ինձ ասեց մեր տուն հյուր է գալու, մի հեռավոր բարեկամ, ով կարողա ինձ օգնի, ասում են ինքը բարի կախարդուհի են: Ես քնած էի երբ ինքը եկավ, ես իրան վերջին անգամ մանուկ հասակում էի տեսել, ու չճանաչեցի իրան: Ինքը նայեց ինձ ու ասեց կապրի… Մերս շատ ուրախացավ, հարցրեց ինչ պիտի անենք, ինքը` թողեք մեզ մենակ:
    - Օվ է նա ?, -հարցրեց ինքը
    Ինձ զարմացրեց մի պահ իրա հարցը, հետո հասկացա որ Իրան նկատի ունի, երևի մերս է պատմել
    - Չգիտեմ,- չուզեցի պատմել, նախ շատ դժվարությամբ էի խոսում, հետո էլ մերս պատմած կլինի, ես էլ ինչ ավելացնեմ, -մաման չի՞ պատմել:
    - Ոչ
    - Իսկ որտեղից գիտես ?
    - Է՜խ, -շնջաց ինքը, հետո հոգոց հանեց, նայեց աչքերիս մեջ ու ավելացրեց,- ինձ բավական է նայել քո աչքերի մեջ ու ամեն ինչ հասկանալ
    - Եթե ամեն ինչ հասկանում ես, ապա էլ ինչու ես հարցնում
    - Դու վաղուց երեխա չես, բայց մտածում ու վարվում ես ինչպես մի փոքր երեխա: Դու հասկանու՞մ ես ինչ ես անում, - ես ուժ չունեի իրան ընդհատելու, - Մայրդ հեչ քո մեղքը չի գալիս, գոնե միքիչ մտածում ես իրա մասին, գոնե գիտես իչքան է ինքը քո համար տանջվում: Դու կարծես թքած ունես իրա ու մնացած բարեկամների ու ծանոթների վրա, գեթ մի վարկյան չես մտածում իրանց մասին…
    - Ես սիրում եմ Իրան…- ասի ընդհատելով իրան
    - Սիրում ես ? Ես չեմ տեսնում այդ սերը, ուր է այն, միթե այն թույլ է տալիս քեզ այդպես վարվել քո մտերիմների հետ
    - Չգիտեմ քեզ ինչ պատասխանեմ
    - Իհարկե չգիտես,- սարկազմով ասեց ինքը,- Լավ, հիմա ինչ ես ասում ?
    - Ես ոչ մի բան չեմ ասում, իմ համար պառկած եմ, սպասում եմ ճակատագրի խոսքին
    - Միթե չես ուզում ապրել, լավ, մի պատասխանիր, իհարկե ուզում ես, ու գիտես ինչ, ես կարամ քեզ օգնեմ: Բայց ախր մտածում եմ, չէ որ …-ն թքած ունի իրա կյանքի վրա, չի գնահատում այն, կարող է այն խորտակել միայն նրա համար, որ չի կարողանում մի երազանք իրականացնել: Հանուն ինչի օգնեմ քեզ, կարաս ինձ ասես, որ որոշ ժամանակից կրկին էս օրը ընկնես ?
    - Սիրում եմ… հասկանում ես ? Սիրում եմ, ու դրանով ամեն ինչ ասված է: Չգիտեմ ինչ ես ուզում ինձանից, բայց հավատա, չունեմ ես ոչ մի այլընտրանք: Չկա՛: Ես Իրան անպայման կգտնեմ, եթե ոչ հողի վրա, ապա անպայման այնտեղ` երկնքում:
    - Ո՛չ, այլընտրանք միշտ էլ կա: Ու հիմա ես քեզ դրանցից մեկը քեզ կառաջարկեմ
    - Լսում եմ, դու իմ հետաքրքրությունը շարժեցիր
    - Հա, բայց հենց սկզբից ասում եմ, քո դուրը չի գալու իմ խոսքերը
    - Միևնույն է, ասա՛, ես լսում եմ
    - Ես քեզ կօգնեմ, որ ազդուրվես, այն աշխարհը չգնաս, միայն մի պայմանով, - ինքը մի քանի վարկայն լռեց, մտածում եր ոնց շարադրի մտքերը, - դու պիտի մոռանաս իրան
    - Է՜խ, իզուր է, խնդրում եմ հավատա ինձ, որ նույնիսկ շատ-շատ էլ ուզենամ, չի ստացվի դա իմ մոտ
    - Կստացվի, ես կարամ դա անեմ, դու մի հատ կախարդական հյութ կխմես ու վերջ… չես հիշի այլևս իրան
    - Ո՛չ, շնորհակալություն, - քմծիծաղով ասի ես, - Աստված ինձ այնպիսի գանձ է տվել, ես ինքնակամ չեմ հրաժարվի դրանից, միայն մահը կարող է ինձ խանգարել, բայց միևնույն է, չի ստացվի, Ինքը հավերժ կմնա իմ սրտում…
    - Դա քո վերջնական որոշումն է ?
    - Այո՛, խնդրում եմ հավատա ինձ, ես Իրան այնքան եմ սիրում, ինքը այն միակն է ում երազել էի ծնված օրվանից, ու հիմա երբ գիտեմ որ գոյություն ունի ինքը ու գալիս եմ ես նաև Իրա դուրը, ինչու պիտի հրաժարվեմ Իրանից, հասկանալով որ դա շատ դաժան խաղ է, որը երկու արդյունք ունի` կամ ինքը կամ մահը…
    - Ներիր ինձ, ես քեզ չեմ օգնի, կօգնեի եթե շանս լիներ միքիչ իրան գտնելու, բայց այսքան տարի հետո, այսքան թափառումներից հետո, արդեն այդ հավականությունը հավասարվել է զրոի: Իմ օգնելը քեզ անիմաստ է…
    - Ոչինչ, ես քեզ հասկանում եմ, միևնույն է, քեզ շնորհակալություն որ ուզեցիր ինձ օգնել… Իսկ հիմա թող ինձ մենակ, խնդրում եմ, ու կանչիր մորս

    Երբ մերս ներս մտավ, ես ասի`

    - Մա ջան, խնդրում եմ ներիր ինձ, որ իմ պատճառով այսքան տառապանքներ ես տանում, հազարավոր անքուն գիշերներ, միլիոնավոր արցունքներ: Խնդրում եմ ներիր ինձ, բայց… ներիր, ես ոչինչ չեմ կարում անել, սիրում եմ ես Իրան, այդ սերը այնքան է ուժեղ որ չեմ նկատում ես շատ բաներ, թե ինչպես եմ քեզ ցավեր պատճառում… Հիմա ես պատկերացնում եմ, իչքան ես դու Իրան ատում, բայց խնդրում եմ, մի մեղադրի Իրան, ինքը ոչ մի մեղք չունի
    - Ես պատկերացնում եմ իչքան է Ինքը տառապում, չէ՛, բալիկ ջան, ես ուզում եմ որ գտնես Իրան, նույնիկ կյա… ,- չկարացավ վերջացնել ու սկսեց լաց լինել

    ***

    Չնայած կախարդուհին ասեց չի օգնի ինձ, ինքը մի դեղորայք եր պատրաստել, տվել եր մորս ու ասել եր որ օրը երկու անգամ խմեմ այն: Ես դա իմացա, երբ ինքը արդեն գնացել եր, իսկ մինչ այդ մտավ մոտս հրաժեշտ տալու: Նստեց կողս սիրալիր շոյեց գլուխս, համբուրեց այտս ու շշնջած այնպես, որ ոչ-ոք չլսի` Գտիր Իրան… ես զարմացած նայի իրան, չէ որ ինքը հրաժարվեց ինձ օգնել, ինքը ժպտաց ու աչքով արեց: Իսկ ես հիմարս նույնիսկ շնորհակալություն չասի, հետո որոշեցի իրան մի հատ նամակ գրեմ, երբ լավանամ, շնորհակալություն հայտնեմ: Ու շատ էի փոշմանել, որ հետը սրտաբաց չխոսացի, մեր խոսակցությունը առաջին օրը շատ կոպիտ ստացվեց, իսկ հետո իրանից նեղացած էի, մտածելով որ իրոք ինձ չի օգնելու:

    Կամաց-կամաց սկսեցի ազդուրվել: Միքանի օրից երբ արդեն բավականին աշխուժացել էի ու սկսել էի նույնիսկ կատակել, հիշեցի նամակի մասին, խնդրեցի մորս տա կարդամ: Այն կարդալուց հետո շատ ուրախացա, ահա այդ նամակը`

    Իմ թանկագին ախպեր ջան, գրում եմ այս նամակը, որպեսզի ներողություն քեզանից խնդրեմ, որ չեմ կատարելու քո վերջին իղձը: Ներիր ինձ, բայց ես ուզում եմ որ դու ապրես, շարունակես քո փնտրումները, գտնես քո կեսին, ասես այն ինչ կա քո հոգու մեջ, ու կլինի ինքը քոնը անսահման երկար ու հավերժ կլինես հետը երջանիկ: Հանուն դրա համար, ես չեմ կատարի մեռնողի վերջին ցանկությունը, այսինքն չեմ թողի որ մեռնի: Երբ քո հոգին արդեն համբարձվում եր, ես գնացի Աստծո մոտ, ծնկաչոք աղաչեցի, հասան իրան իմ աղոթքները` հոգիդ հետ վերադարձավ: Հետո ես գրկեցի քեզ ու , մոռացա ասեմ, որ վերականգնեցի իմ ավերած վարդագույն ճանապարհը, հա՛, ուրեմն քեզ գրկած գալիս եմ այդ արահետով, մեկ էլ ձեր տան մոտով անցա, դրեցի դռան դեմը ու այս նամակը գրեցի : Հուսով եմ կներես ինձ: Քեզ հաջողություն եմ մաղթում, համոզված եմ` կգտնես դու Իրան, աշխարհի ամենագեղեցիկ աղջկան: Հաջող, քո Փոթորիկ:

    Աստված իմ, ինչ հիանալի լուր է, շնորհակալություն բոլորին: Հոգիս ուրախությունից քիչ եր մնում տեղից դուրս գար: Իմ արահետը վերականգնված է, ես կարամ շարունակեմ իմ փնտրումները: Շնորհակալություն, Փոթորիկ ջան... Ուզում էի արդեն հագնվել, բայց ողջամտությունս ասեց պետք է գոնե մի շաբաթ էլ սպասել, վերջնական ազդուրվել: Մորս պատմի, սպասում էի որ ինքը պիտի տխրի, բայց միայն ասեց որ հետս տաք շորեր վերցնեմ: Ինչ լավա որ մերս ամեն ինչ հասկանում է, ինչ լավ մայրիկ ունեմ ես, սիրում եմ ես իրան: Ա՜խ իմ քնքուշ մայրիկ ջան, ինչ լավն ես:

    ***

    Անցել է մի քանի օր, արդեն բավականին լավ եմ, երմեմն դուրս հելնում զբոսնելու, սակայն դեռ պատրաստ չեմ դժվարություններով լի ճանապարհորդությանը: Օրվա մեծ մասը անցկացնում է անկողնու մեջ, մտքերս միշտ Իրա մասին է, զրուցում եմ հետը սիրալիր` հարց եմ տալիս, ու ինքս պատասխանում եմ հարցին: Գուցե ճիշտ են ասում` ցնորվել եմ: Ո՛չ, սիրում եմ...

    ***

    Մի քիչ մնաց, որ բոլորովին լավանամ ու կկարանամ շարունակեմ ընդհատված ճանապարհս:
    - Աստված ջան շատ շնորհակալություն որ կյանք ես ինձ տվել, թողել ես ապրեմ այս աշխարհում, ու մեզ ծանոթացրել ես, ու խնդրում եմ ներիր ինձ, որ չեմ կարում Իրան գտնեմ, բայց ես երդվում եմ` կգտնեմ Իրան, հավատա ինձ, խնդրում եմ: Ա՜խ, Աստված ջան, ես այնքա՜ն եմ Իրան կարոտել, չեմ կարում առանց իրա, չեմ կարում, - աչքերս արցունքոտվան, գլուխս դրեցի ձեռներիս մեջ, որպեսզի ոչ-ոք չնկատի արցունքներս: Խոր շունչ քաշեցի, գլուխս բարձրացրի ու շշնջացի` քաղցրի՛կս, ես քեզ սիրում եմ...
    Որտեղ է հիմա ինքը, ինչպես է իրա գործերը.... Աստված իմ, իչքան վաղուց է հետը չեմ խոսացել: Աստված ջան, ինչու այսպես ստացվեց ? Ինչու ?
    Է՜, գրողը տանի, ոնց նկարը կորցրեցի, առաջ գոնե նայում էի նկարը, համբուրում էի իմ չքնաղ փերուն, ապրելու ուժեր էի ստանում, իսկ հիմա...


    Զարթուցիչը զանգեց …

  6. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազների աշխարհում

    (5 ամիս 5 Օր ) Գործերս շատ խառն է, չգիտեմ ինչպես վարվեմ, պետք չի հիմարություններ անել: Սպասում եմ ճակատագրի հաջորդ քայլին, զգում եմ, շուտով այն կպատահի, ու կհուշի ինձ ինչպես շարունակեմ կյանքիս ուղին:

    Պառկեմ քնեմ


    Վերջապես եկավ այդ պահը` լրիվ լավացա: Ժամանակն է գնալու, բազմաթիվ արգելքներ հաղթահարելու: Ո՛չ, ես չեմ գնում արգելքներ հաղթահարելու, ես գնում եմ Իրան գտնելու, ուղղակի ճանապարհս է լինելու քարքարոտ, ուղղակի փորձելու են ինձ շեղել իմ ուղուց չար էակները անխիղջ, ուղղակի սև դևերը սոված ինձ են ուզում համտես անել, ուղղակի դաժան է ճակատագիրս իմ: Կամ էլ միգուցե ես ինքս եմ սարքել այդ խոչընդոտները, որպեսզի արդարացում գտնեմ Իրան չգտնելու մեջ... Քանի որ ոչ մեկի լեզուն անգամ չի պտտվի ինձ մեղադրի, սակայն նույնիսկ չեն էլ կասկածի ինչ ստոր եմ եղել ես... ԲԱՅՑ դուք ինձ հավատում եք, ես գիտե՛մ, հավատում եք, հավատում եք... ու դրա համար էլ կարդում եք իմ կյանքի պատմությունը: Շնորհակալություն...


    Զարթուցիչը զանգեց …

    (5 ամիս 8 Օր ) Այսօր երազիս ես իրան տեսա, ավելի ճիշտ ինքը ինձ մի հատ նամակ եր գրել: Ինձ տենց էլ չհաջողվեց այն կարդալ, ինձ հա խանգարում էին, իսկ երբ ուզում էի կարդալ` արթնացա, բայց այն ինչ ես հասցրեցի կարդալ, ինձ ապշեցրեց: Այդ նամակի մեջ իրա օրագիրն եր, ու այնտեղ իմ մասին եր, թե իչքան է ինքը թախծում որ միասին չենք , թե իչքան է ինքը ինձ սիրում: Ես երևի երազիս մեջ այդքան զարմացած չկաի, բայց երբ ուզում էի կարդալ, ինչ-որ բան ինձ խանգարում եր, կամ կանչում էին, կամ էլ մի ուրիշ հանգամանք: Այդ օրագրի մեջ կաին նաև նկարներ, ինքը ինձ եր փորձել նկարել: Հիմա աչքերս փակել եմ, և փորձում եմ հիշել այդ նկարները: Մի բան ասեմ, միայն իրան չասեք ինքը լավ չի նկարում
    Իսկ եթե լուրջ, ապա ինքը շատ լավա նկարում, ուղղակի երևակայությունս լավ չեր աշխատում երազիս մեջ:
    Ու ամեն ինչ այնքան ռեալ եր թվում, որ մտքովս չեր անցնում որ դա երազա, նույնիսկ ես ինձ հարց էի տալիս միգուցե սա երազ է, բայց ասում էի ոչ` երազ չի: Ու երբ արթնացա, ու հասկացա որ երազ եր, ինձ շատ վատ զգացի, քանի որ տենց էլ չկարդացի նամակը, իսկ ես այնքան էի ուզում այն կարդալ... դե դուք գիտեք թե իչքան էի ուզում: Այնտեղ ես ուզում էի կարդալ ինձ հետաքրքրող հարցրերի պատասխանները, հիմնականում որտեղ է ինքը, ու ինչու թողեց հեռացավ, երբ սիրում եր ինձ... Հետաքրքիր է , ինչ է նշանակում այս երազը ? Միգուցե այսօր շարունակությունը լինի երեկվա երազի, էթամ պառկեմ...

    Պատրաստ եմ... մերոնց հրաժեշտ տվի, խոստանալով շուտով վերադառնալ, ու գնացի: Քայլում էի Փոթորիկի վերականգնած ճանապարհով, բայց կարծես սլանում էի ես, թռչում էի դեպի իմ կեսը:
    Ուրախ էի ես, զգում էի Իրան սրտիս մեջ բայց երբեմն թախծում էի, երբ չէի տեսնում Իրան կողս, փարվում էի ծառերին դարավոր, պատկերացնում որ Իրան եմ գրկել ու համբուրում էի ջերմ իրան...
    Լավա տեսնող չկար, կմտածեր գժվել է էս տղան: Չէ՛, տեսնողներ շատ եղան, տեսավ երկինքը ջինջ ու քամին զուլալ, ծաղիկները բուրավետ ու պերճաշուք զարդարված թռչյունները... տեսան, բայց ամեն ինչ հասկացան:
    Այսպես գնում էի ես, ու մի քանի օրից ես հասա Դարավոր Կամուրջին: Մի աննկարագրելի գեղեցկությամբ բնությունն եր շուրջ բոլորը տիրակալում: Ու այդ Դարավոր Կամուրջը այդ սքանչելի բնության մի մասն եր կազմում, իր վեհանձնությամբ հիանալի ներդաշնակցել եր իրան:



    - Բարև Դարավոր Կամուրջ ջան, - ողջունեցի ես իրան:
    - Ողջույն անծանոթ ջան, բայց այդ ինչու դու ինձ այդպես անվանիր ?
    - Եսիմ, ես մտածում էի որ... այսինք ինձ տենց էին ասել
    - Ու քեզ չեն խաբել, բայց ինձ վաղուց էլ տենց չեն անվանում, հիմա իմ անունը Ինակշիր է
    - Ինչպես ?
    - Ինակշիր, շատերն են զարմանում իմ անունից, հուսով եմ որ գոնե դու ինձ ձեռ չես առնի
    - Այդ ինչ ես ասում Ինակշիր ջան, քեզ որ ձեռ առնեմ, ապա հետո էլ ոնց քեզանից պիտի ճանապարհ հարցնեմ
    - Օ՜, Աստված իմ
    - Ինչ պատահեց ?
    - Միայն չասես որ դու էլ ես գնում այդ անիծյալ դղյակը ժայռերի գագաթին գտնվող
    - Այդ ոնց գուշակիր ? Ես իրոք այնտեղ եմ գնում
    - Աստված իմ, աղաչում եմ քեզ, միայն հանկարծ տենց բան չանես
    - Ինչու ?
    - Պատկերացնում ես, անծանոթ ջան, ով գնում է այդ դղյակը անիծյալ, ապա էլ հետ չի վերադառնում ինքը այլևս.... հասկանում ե՞ս` չի վերադառնում: Չգիտեմ ինչ է լինում նրանց հետ, ուր են կորում նրանք անհետ, բայց այլևս չեն վերադառնում: Շատերն են եկել, քեզ պես այդ դղյակի ճանապարհն են հարցրել, ու գնացել ու չեն վերադարձել: Դրա համար եմ աղաչում` մի գնա նրանց պես դու այնտեղ, դու էլ չես վերադառնա
    - Է՜խ, Ինակշիր ջան, եթե միայն կարանաի, բայց... եթե նույնիսկ ճիշտ են քո խոսքերը, ես միևնույն է կգնամ:
    - Իսկ ինչ կա այնտեղ որ այդպիսի մոլությամբ ձգտում ես այնտեղ ?
    - Այնտեղ ընդամենը մի հատ նկար կա... բայց ու՜մ նկարը` Իրա՛ նկարը, հասկանում ես Ինակշիր ջան, Իրա նկարը: Դա այնքան վաղուց եր, կարծես դարեր են անցել, երբ ես կորցրեցի Ւրան: Իհարկե, Աստված վրես շատ ջղայնացավ, բայց ներեց, ասեց մարդ է` սխալվում է բոլորի նման էս աշխարհում հաճախ... բայց ինձ չներեցի ես ու չե՛մ ների երբեք, եթե ես չգտնեմ Իրան: Հասկանում ես ? Իրանից մի հատ նկար եր ինձ հիշատակ մնացել, նայում էի ես Իրան ապրելու հույսեր էի ստանում, բազմաթիվ արգելքներ հաղթահարելու ուժեր էի ստանում, զգում էի Իրան կողս` երջանիկ էի լինում, խոսում էի հետը` կարոտս էի առնում, համբուրում էի շրթունքները Իրա աստվածային ու ինձ դրախտում էի զգում... ու պատկերացրա, Ինակշիր ջան, կորցրեցի ես մի օր այդ նկարը, կորցրեցի... ու իմ տվյալներով այդ նկարը քո ասած անիծյալ դղյակում է գտնում: Դե հիմա դու ինձ ասա, կարամ արդյոք ես չգնամ այնտեղ, եթե նույնիսկ իմանամ թե ինչ է ինձ այնտեղ սպասելու ?
    - Այո՜, շատ դժվար կլինի քեզ համոզելը, ու ինձ թվում է որ չի հաջողվի ինձ քեզ համոզել, բայց խնդրում եմ զգույշ եղիր, հիշիր իմ խոսքերը, դեռ ոչ-ոք չի վերադարձել այնտեղից

    Դուք շատ լավ գիտեք իմ պատմությունը, և հիանալի հասկանում եք որ Ինակշիրի ասածները իմ վրա ազդեցություն չգործեցին, ոչ մի բան չի կարող կանգնեցնել ինձ: Բայց ես չգնացի իսկույն այդ դղյակը, պառկեցի Ինակշիրի կողքը, որպեսզի միքիչ հանգստանամ:

    - Ինակշի՛ր, - ասի ես խախտելով տիրող լռությունը, - Այդ ինչ տարօրինակ անուն ունես դու, ինչու են քեզ տենց անվանել ?
    - Դա շատ վաղուց եր, այն ժամանակ ուրիշ անուն ունեի ես, մի օր արթնացա, տենամ վրես ինչ որ մեկը գրել է այդ անունը: Տենց ինձ սկսին տենց անվանել` Ինակշիր:
    - Հետաքրքքիր է, ինչ է նշանակում այդ բառը, -ասի ես
    - Ինձ նույնպես շատ եր հետաքրքրում, ու ես պարզեցի մի օր, երբ իմ մոտով մի գիտնական եր անցնում: Ըստ նրա գոյություն ունի մի չափումների համակարգ, որտեղ ամեն մեկը ունի իրա անունը, դա սիրո աշխարհն է, որտեղ ամեն մեկը ունի իրա մասնիկը այնտեղ ու մի յուրահատուկ անուն:
    Իրա խոսքերը ինձ շատ հետաքրքրին, միգուցե ես իմանամ իմ ու Իրա անուները այդ համակարգի մեջի, միգուցե դա օգնի Իրան գտնելու մեջ
    - Լսի՛, Ինակշիր ջան, իսկ ոնց ես գտնեմ այդ գիտնականին, շատ եմ ուզում իրա հետ զրուցեմ, մի քանի հատ իրան հարց ունեմ տալու:
    - Դու չես հավատա....
    - Ինչը չեմ հավատա ?
    - Ինքը նույնպես գնում եր այդ խորհրդավոր ու անիծյալ դղյակը ու... այդ օրվանից իրան չեմ տեսել: Լսիր ինձ, խնդրում եմ, մի գնա այնտեղ, այնտեղ գնացողը այևս չի վերադառնում: Ես լուրջ եմ ասում, մի գնա:
    - Ինակշիր ջան, բա նկարը ? Ես չեմ կարա չգնալ, ես պիտի անպայման գտնեմ նկարը իսկ հետո նաև Իրան:

    Միքիչ հանգստանալուց հետո ես հրաժեշտ տվի Ինակշիրին. խոստացա որ ոչ մի վատ բան հետս չի կատարվի ու շուտով կվերադառնամ ես այնտեղից: Ես այն ժամանակ դեռ չգիտեի թե ինչ է սպասելու ինձ այդ դղյակում: Հետաքրքիր է. եթե իմանաի, կգնաի արդյոք ?
    Երկու ժամից ես հասա այդ դղյակին, ու իրա գեղեցկությունը ինձ ապշերեց:



    Մտքովս այն ժամանակ չեր անցնում թե ինչ է թաքնված այդ գեղեցկության տակ:

    Զարթուցիչը զանգեց …

  7. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երազների աշխարհում

    Աստված մեզ ինչպես կյանք է տալիս, այնպես էլ մի օր այն վերցնումա: Բոլորին էլ սպասում է դա, ոչ ոք չի կարող խուսափել դրանից ու միայն մեզանից է կախված ինչպիսի հետք կթողնենք մեր հետևից, կհիշեն արդյոք մեզ թե կմոռանան: Ես առաջ մտածում էի, որ ամեն ոք ծնվում է ինչ որ նպատակով: Այդպես ես փորձում էի իմ կյանքի իմաստը գուշակել, ու ինձ թվում է արդեն գիտեմ` Աստված ուզումա որ ես գրեմ սա... իմ ամբողջ կյանքը, մեզ ծանոթացնելը ու հետո բաժանելը նրա համար եր, որ ես գրեմ այս պատմությունը...
    Չգիտեմ ինչու է Աստված դա ցանկանում, բայց դա կանեմ` կգրեմ... ու մի օր սա կկարդան մարդիկ: Ոմանք կտխրեն, ոմանք շնորհակալություն կհայտնեն, ոմանք կհիանան, կլինեն նաև անպատվողներ, ոմանք կտեսնեն իմ լեզվի թերությունը , անգրագիտությունը, ոմանք կտեսնեն միայն այնտեղի տառասխալները, նկատելով որ Իրանը պետություն է, այլ ոչ դերանուն, առանց նկատելով բովանդակությունը: Իսկ ես ի՞նչ եմ ուզում որ տեսնեն այնտեղ ընթերցողները` ես ուզում եմ որ իրանք տեսնեն մի գեղեցիկ հեքիաթ, որտեղ կա մաքուր, անարատ սեր, որտեղ իրար են գտնում մոլորված կեսերը, ու այդքան էլ կարևոր չի ռեալ կյանքում թե երազների մեջ, կարևորը նա է, որ գտնում են իրար, ու հավերժ լինում են միասին երջանիկ: Հանուն դրա համար ես կգրեմ սա...



    Ինչպես արդեն գիտեք, այդ ամրոցը ժայռի վրա եր, և ես մեծ դժվարությամբ բարձրացա այնտեղ: Այստեղից մի սքանչելի տեսադաշտ եր երևում, մայր մտնող արևը, յուր ոսկեզարդ ճառագայթներով, ողողել եր շուրջ բոլորը, ինչպես քնքուշ մայրիկ գրկել եր բնությանը իրա ջերմ գրկում ու գուրգուրում եր, ցուրտ գիշերը անցկացնելու տաքություն եր տալիս: Ես չէի կարող բաց թողնել այս պահը, ոտերս խաչակնկած նստեցի խոտերի վրա, ու հայացքս հառեցի արևի կողմը, փակեցի աչերս: Արևի ոսկեզարդ ճառագայթները, թափանցելով կոպերիս միջով, գունավոր պատկերներ էին նկարում: Ու ես տեսա Իրան... ինքը նույնպես չոքել եր իմ պես ու ժպտացող հայացքով ինձ եր նայում: Իրա ժպիտը այնքան վառ ու աննման եր, որ մի պահ թվում եր որ հենց ինքն է արևը, իրա հայացքից են դուրս գալիս ճառագայթները ոսկեզարդ: Ես նույնպես սկսեցի ժպտալ, շրթունքներս մեխանիկորեն սկսեցին ասել այն բոլորը ինչ կար իմ սրտի մեջ... Ինքը, ինչպես մի չարաճճի երեխա, հրճվանքով լսում եր ինձ, հետո լրջացավ ու ասեց ընդամենը մի նախադասություն... բայց ի՜նչ նախադասություն` ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ...
    Երբ արևը վերջնական մայր մտավ ու լուսինը դուրս եկավ յուր ննջարանից, ես թակեցի այդ ամրոցի դուռը:
    Դուռը բացվեց ու շեմին հայտնվեց... Ես չգիտեմ ով եր նա, փերի եր ինքը թե հրեշտակ, բայց շատ գեղեցիկն եր, իմ սիրտը որ ազատ լիներ, ես հաստատ կսիրահարվեի իրա վրա:



    Լուսինը լուսացրել եր նրա գունատ, կաթնագույն դեմքը: Երբ ինքը ժպտում եր, լուսինի ճառագայթները արտացոլվում էին նրա դեմքից, դառնում էին կախարդական թիթեռներ ու սկսում էին սավառնել շուրջ բոլորը:
    Իմ աչքերը զարմացած զննում էին նրան, սակայն դա երկար չտևեց, քանի որ ինքը որոշեց ընդհատել տիրող լռությունը ու ողջունեց ինձ`
    - Բարև Էրագուն, բարով եկար, - ասեց ինքը ,- Ես Այանան եմ, մենք քեզ վաղուց ենք սպասում, - ասեց ինքը ժպտալով:
    - Բարև Այանա, բայց դուք շփոթվել եք` ես Էրագունը չեմ:
    Իրա դեմքին հայտնվավ մի չարաճճի ժպիտ`
    - Արի ներս մտնենք, Էրագուն ջան, ի դեպ, սա իմ դղյակն է:

    (6 ամիս 3 Օր ) Բարև ձեզ: Վաղուց չեմ գրում` հավես չկա: Դեռ չգիտեմ ինչ անեմ իմ կյանքի հետ, հիմարություններ պետք չի անել, որոնց համար հետո շատ կզղջամ: Կրկին իմ հին գործով եմ զբաղվում... Պետք չի հուսաթափվել, ամեն ինչ լավ կլինի: Այսպիսի խորհուրդ կտար ինձ իմ Հիանաս (թե ով է Հիանան շուտով կիմանաք): Ինքը կասեր նաև ` Էրագու՛ն, դու պիտի շնորհակալ լինես Աստծուց որ քեզ շունչ է տվել, կարանաս վայելել իրա կողմից սարքած կյանքը, երբեք չընկճվես, ապրես հույսով, հավատաս Աստծուն...
    Իսկ ես կհարցնեի ` Բա դու ?
    Ինքը հավանաբար կլռեր, հետո շատ կամաց կասեր` Ոնց, դու մինչև հիմա ինձ չես մոռացել ?
    Է՜խ, Հի՜անա, Հի՜անա, դու նույնիսկ չես պատկերացնում ինչ ես ասում, ինչպես ես կարամ քեզ մոռանամ...
    Բայց ախր այդքան ժամանակ է անցել...
    Ժամանակ... միթե այդ քոնձռոտ բառը կարող է հանել քեզ իմ սրտի մեջից ?
    Լսի Էրագուն, դու լուրջ ես ասում, մինչև հիմա սիրում ես ինձ ?
    Հիանա, իսկ ինչպես կարելի է անվանել այս երևույթին, երբ առավոտից մինչև քնելը քո մասին եմ մտածում, իսկ երազիս քեզ եմ տեսնում, երբ ամեն անգամ քնելուց համբուրում եմ քո նկարը... ու երբ գրում եմ մի հեքիաթային պատմություն, որտեղ նախ պատմում եմ բոլորին թե ինչպես եմ քեզ սիրում, ու հետո գտնելու եմ քեզ ես այնտեղ ?
    Էրագուն ջան, խնդրում եմ, ներիր ինձ....
    Ինչի համար ես ներողություն խնդրում ?
    Նրա, որ իմ պատճառով այս օրն ես ընկել... ես երբեք ինձ չեմ ների...
    Հիանա, խնդրում եմ վերջ տուր, եթե ինչ-որ մեկը ներողություն պիտի խնդրի, ուրեմն դա ես եմ: Դրանք այնքան շատ են որ ես նույնիսկ գրել եմ դրանք մի թղթի վրա, ու պատկերացրու ես 9 հատ բանի համար քեզանից ուզում եմ ներողություն խնդրեմ: Դրանց մեջ կան մեղքեր որոնց վրա դու ուշադրություն չես դարձնի, բայց կան որոնց համար ես վախենում եմ, որ ինձ չներես: Արի հիմա իրարից ներողություն չխնդրենք, երբ մի օր կրկին հանդիպենք, եթե Աստված ուզենա, ապա կասենք իրար ամեն ինչ:
    Բայց, Էրագուն, ախր դու տառապում ես...
    Ես քեզ արգելում եմ տենց մտածել` ես չեմ տառապում, հասկանում ես, չեմ տառապում... Դու չես պատկերացնի, թե իչքան է փոխվել իմ կյանքը այն օրվանից ինչ ծանոթացանք: Մինչ այդ ես անընդհատ դժգոհում էի իմ կյանքից, թվում եր կյանքը ինձ անիմաստ: Իսկ հիմա ես քեզ ունեմ, ու դրանից ես երջանիկ եմ, անկախ նրանցից որ կողս չես, բաժանում է մեզ հազարավոր կիլոմետրեր, բայց միևնույն է, ես երջանիկ եմ, ու շնորհակալ եմ Աստծուց որ մեզ ծանոթացրեց...
    Էրագուն, բայց ախր հնարավոր է մենք երբեք այլևս չհանդիպենք: Ինչ ուզում ես ասել որ մինչև կյանքիդ վերջ սենց սիրելու ես ինձ ?
    Իսկ ինչ ես առաջարկում ? Առաջարկում ես մոռանալ քեզ ? Հիանա,ես վաղուց այլընտրանք չունեմ, ու իմ ուժերից վեր է ինչ որ բան փոխել... արի փոխենք թեման, այն անիմաստ է...
    Լավ, դե հիմա ասա ոնց ես ,ինչպեսա գործերդ ?
    Շատ լավ, իմ մոտ ամեն ինչ հիանալի է, ես երբեք այսքան գոհ չեմ եղել իմ կյանքից, իսկ քո գործերը ոնցա ?
    Ես շատ ուրախ եմ քեզ համար, որ ամեն ինչ քո մոտ լավ է: Ես նույնպես լավ եմ, իսկ Էրագուն, ինչ պատահել որ այդքան գոհ ես, եթե գաղտնիք չի ?
    Առաջին հերթին քեզ ունեմ իմ սրտի մեջ ու սիրում եմ քեզ... իսկ հետո մի հատ հեքիաթի նման բան եմ գրում:
    Այն ինչի մասին է ?
    Հեչ, հիմարությունա, դժվար ինչ-որ մեկին դա հետաքրքրի
    Ոչինչ, ես ուզում եմ իմանամ թե ինչի մասին ես գրում
    Դա մի կախարդական աշխարհ է, որտեղ գլխավոր հերոսը կորցրել է իրա կեսին ու փնտրում է նրան ամենուր:
    Էրագուն, իսկ ես կամ այդտեղ ?
    Այո
    Իսկապես ?
    Գլխավոր հերոսը ես եմ, իսկ ինքը ում է փնտրում, երևի ավելորդ է ասել:
    Իսկ ինչպես այն պիտի վերջանա, դու գտնելու ես ինձ ?
    Իհարկե պիտի գտնեմ
    Սպասիր գուշակեմ, մեր անունները այդ կախարդական աշխարհում Հիանա ու Էրագուն են ?
    Ըհը
    Իսկ ինչու հենց Էրագուն ու Հիանա ?
    Եսիմ, պատահական բառեր են, որոնք մտքովս եկան այդ պահին: Հիանա՛
    Ինչ Էրագուն (ինչ անպետք անուն ես ընտրել, էլ ուրիշ անուն չկար ? )
    Իսկ "Հիանա"-ն էլ դուրդ չի գալիս ?
    Չէ, "Հիանա"-ն ոչինչ, բայց լավ չես անում առանց ինձ հարցնելու անուն ես տալիս ինձ
    Լավ, խոստանում եմ հաջորդ անգամ կհարցնեմ
    Լավ, շեղվանք, ինչ էիր ուզում ասել ?
    Ինչպես ասի, ես քեզանից 9 հատ բանի համար ուզում եմ ներողություն խնդրել
    Բայց ինքդ ասիր որ ներողություն իրարից խնդրենք երբ մի օր Աստծու օգնությամբ կրկին հանդիպենք
    Հա, բայց իմ մեղքերը շատ-շատ են
    Լավ, ինչ է պատահել
    Հիանա, ներիր ինձ որ մեր պատմությունը հանձնել եմ թղթի վրա, ու հնարավոր է հետո ինչ-որ մեկը դա կարդա
    Էրագուն ես քեզ երբեք չեմ ների , եթե ես չլինեմ քո ստեղծագործության առաջին ընթերցողը
    Դու իմ վրա չես ջղայնանում ?
    Իհարկե ոչ Էրագուն ջան (Ինչ կոպիտ անուն ես ընտրել, այ դրա համար կարողա քեզ չներեմ )
    Մերսի, իսկ ես վախենում էի որ վրես կջղայնանաս
    Ես հիմա պատկերացնում եմ, որ մնացած 8 մեղքերը սրա նման աննշան բաներ են, որոնց համար միայն քո մտքով կանցներ ներողություն խնդրել, այնպես որ չեմ ուզում դրանց մասին լսել:
    Ա՜յ
    Ինչ պատահեց ?
    Մի հատ էլ մեղք ավելացավ, հիմա եղավ 10 հատ...
    ?
    Որ խոսում եմ ինքս ինձ հետ... քեզ հարց եմ տալիս, ու քո տեղը պատասխանում
    Ցնորվել ես Էրագուն ջան իսկ եթե լուրջ, դե դու այդքան էլ իրականությունից չես հեռացել, դու ինձ ճանաչում ես, գիտես իմ բնավորությունը, ու շատ հնարավորա որ ես սենց հարցեր ու պատասխաներ տամ, այսինք դու ոչ թե ինքդ քո հետ ես խոսում, այլ Էրագունը խոսում է իրա Հիանաի հետ: Ես քեզ հասկանում եմ, կարոտել ես ինձ, ու սենց կարոտդ ես առնում, չէ ?
    Ոչ, սենց կարոտ առնել չի լինի: Միգուցե իրոք ես ցնորվել եմ, ես խոսում եմ ինքս ինձ հետ
    Ոչ, Էրագունը խոսումա Հիանաի հետ
    Իսկ ինչու Էրագունը չի հարցնում Հիանաին սիրում է ինքը իրան ? Ինչու Հիանան չի խոսում իրա զգացմունքների մասին ?
    Անպայման կասեն իրար, բայց մի ուրիշ անգամ, հիմա քունս տանումա, քեզ բարի գիշեր Էրագուն ջան (քեզ մի հատ լավ անուն ընտրի )
    Բարի գիշեր Հիանա ջան
    Համբուրում եմ
    Իսկ ես քեզ

    Դա շատ դժվար է գուշակել, թե ինչպիսին կլինի մեր խոսակցությունը: Այստեղ փորձել եմ մտածել ինչպես ինքը, մեջբերել իրա որոշ մտքեր: Ես իրոք 9 հատ բանի համար ուզում եմ Հիանաից ներողություն խնդրեմ, ու դրանցից մեկի մասին գրեցի: Իրոք, սիրուն բան չի, հանձնել մեր պատմությունը, որը դեռ չի ավարտվել, թղթի վրա, ու հետո այն տալ ուրիշները կարդան: Իսկ ինչ եք կարծում, մի օր եթե Հիանան կարդա սա, ապա կգուշակի, որ ես իրան նկատի ունեմ ?
    Օրինակ, դուք, երբ կարդում եք սա, ապա ձեր մտքով կանցնի, որ ես միգուցե հենց Ձեզ եմ սիրում, դուք եք իմ Հիանան, իմ կեսը ?
    Չի անցնում ?
    Միգուցե կա մեկը ով նույնպես սիրումա Ձեզ ինչպես ես, ու իմ նման գրումա ....
    Այնպես որ մտածեք

    Եթե դուք մտածում եք, որ հենց դուք եք Հիանան, ապա ուզում եմ մի քանի հատ բան ասել`
    Հիանա ջան, խնդրում եմ ներիր ինձ, որ չեմ փնտրում ես քեզ, այլ դրա փոխարեն մի հատ դեբիլություն եմ գրում, ու որ ես քեզ արժանի չեմ... ներիր ինձ: Բայց ես խոստանում եմ, մի օր ես քեզ կգտնեմ, խնդրում եմ հավատա ինձ, այս խոսքերը գրումա իմ սիրտը, իսկ այն քեզ երբեք չի ստի, քանի որ այն քեզա պատկանում... ու ես քեզ սիրում եմ...

  8. #8
    Մշտական անդամ xaladilnick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Տարիք
    29
    Գրառումներ
    258
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    Շատ երկար մի քիչը կարդացի հլը որ նորմալ ա
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.08.2009, 01:04: Պատճառ: Անիմաստ հատվածի հեռացում

  9. #9
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    հմմմ..հետաքրքիր ա..կկարդամ ամբողջը, վերջնական կասեմ կարծիքս.. )
    Բարև ձեզ: Վաղուց չեմ գրում` հավես չկա: Դեռ չգիտեմ ինչ անեմ իմ կյանքի հետ, հիմարություններ պետք չի անել, որոնց համար հետո շատ կզղջամ:

  10. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    (Այստեղ գրում եմ վերջին հատվածը, մնացածը կարող եք կարդալ իմ սայթում, որի հղումը առաջին գրառման մեջ կա)

    Այդ պահին ես իրոք ուզում էի վերջ տալ իմ կյանքին, պարզապես ուզում էի վերհիշել ամեն ինչ, թե ինչպես էին իմ հետ տենց դաժան վարվել: Աստված իմ, ինչպես կարար ինքը իմ հետ տենց վարվեր ? Հիմա մտովի ուզում եմ տեղափոխվել այն օրը երբ ծանոթացա նրա հետ`


    Դա շատ վաղուց եր... կարծես մի հավերժություն առաջ... Այդ օրը... աշխարհի ամենագեղիկ օրն եր... առավոտ եր... աշխարհի ամենաշքնաղ առավոտներից մեկն եր... արևոտ օր եր... դեռ երբեք տենց վառ չեր փայլել մեր արեգակը, այդպեսի ջերմությամբ չեր ողողել շուրջ բոլորը: Երբեք օդը այդքան հով ու զուլալ չեր եղել, ու դեռ երբեք կենդանական աշխարհը նման չքնաղ ու հոգեհարազատ մեղեդիներ չեր նվագել:
    Չնայած այդպիսի անսովոր օրվան, մտքովս չեր անցնում, որ իմ հետ այնպիսի բան է պատահելու, որ փոխելու է իմ ողջ կյանքը: Ում մտքով կանցներ այդ օրը, որ պիտի սիրահարվեմ ու էն էլ ինչպե՜ս: Իհարկե, մինչ այդ իմ դուրը եկել էին մի քանի աղջիկ, բայց դրանք լուրջ բան չէին եղել, ու ես դեռ իսկականից դեռ չէի սիրահարվել ու չգիտեի ինչ է նշանակում սեր բառը:
    Ժամը մոտովորապես տաս անց հիթսուն րոպե եր, ես գործերով հարևան գյուղ էի գնում: Գյուղը բավականին հեռու եր, ու ես ճանապարհի կեսին նստեցի մի քոթուկի վրա, որպեսզի հանգստանամ: Հիմա չեմ հիշում, թե ինչ էի այդ պահին մտածում, բայց ունեի մի քանի պռոբլեմներ, որոնք ինձ շատ մտածմունքներ էին տալիս, ու ես երևի նրանց մասին էի մտածում:
    Տաս անց հիթսունվեց րոպեն եր... ես նստած, իմ հոգսերի մասին էի մտածում, ու չէի նկատել թե ինչպես ինչ-որ մեկը մոտեցել եր ինձ իմ թիկունքի կողմից:
    Իսկ միքանի վարկյանից ինքը ողջունեց ինձ`
    - Ողջու՜յն
    Աստվա՜ծ իմ, ինչ դյութիչ ու գեղեցիկ ձայնով ասեց դա, ուղղակի աննկարագրելի է... այդ պահը իմ կյանքի այն եզակի պահերից է, որ կուզեի անընդհատ կրկնվեր: Ես շրջվեցի ու նույնպես ուզում էին ողջունել... սակայն երբ տեսա նրան, կորցրեցի խոսալու ունակությունը: Այդպիսի չքնաղ աղջիկ ես դեռ կյանքիս տակ տեսած չկաի... երևի հրեշտակները ու փերիները չեն լինում այդքան սիրուն... ինքը կարծես արև լիներ, նրա նման փայլում եր ու ոսկեփայլ ճառագայթներ էր դուրս ածում:
    Երբ նրան փնտրում էի, աշխարհը միքանի անգամ շրջանցել եմ, սակայն նման գեղեցկություն չեմ տեսել... ու նույնիսկ չեմ տեսել մեկին, ով կարար գոնե համեմատվեր նրա հետ:
    Այսպես ես ապշած կանգնել էի ու հիանում էի նրանով...
    Այդ պահը... ես բառերով չեմ կարա նկարագրեմ այն, ինչ կատարվում եր հոգուս մեջ, էլ չեմ ասում սրտիս մասին, ով քիչ էր մնում տեղից դուրս գար... Այսպես կանգնած ես լռում էի... Հետո, տեսնելով որ ես մտադիր չեմ ոչինչ ասելու, ասեց`
    - Դու խոսալ գիտես ?
    - Հա, - վերջապես ասի ես ինչ-որ բան, ես այն աստիճան էի շփոթվել, որ նույնիսկ մոռացա իրա ողջույնին պատասխանեմ
    - Վաու՜... դու խոսալ գիտես, իսկ ես մտածեցի որ դու համր ես...
    - Իսկ ինչու տենց եզրակացության եկար ?
    - Դե սովորաբար համրներն են լռում, երբ նրանց հարցեր ես տալիս
    - Չէ, ես դրանցից չեմ...
    - Ես արդեն նկատեցի, ու նաև նկատեցի որ դու այդքան էլ չես սիրում շատ խոսել...
    - Իմ համար ուղղակի այն աստիճան եր անսպասելի քո հայտնվումը այստեղ, որ ես ...
    - Պարզա, իմ մեղքնա, մյուս անգամ տենց աննկատ չեմ մոտենա քեզ, որպեսզի քեզ շփոթմունքի մեջ չգցեմ, օրինակ երբ մեր մեջ մնա մի հարյուր մետր, ես կբղավեմ` գալիս եմ, իսկ երբ մնա ասենք տաս մետր կասեմ` պատրաստվի´ր, շուտով հասնում եմ..., - ասեց ինքը ժպտալով
    - Բայց վատ միտք չի, - շարունակեցի ես նրա կատակը, - միայն ափսոս որ մեր ձայնալարերը շարքից շուտ դուրս կգան...
    - Ոչինչ, դու մի մտածի, դրա դեմ ես մի բան կմտածեմ
    - Չլինի այդ պռոբլեմը ուզում ես ձու կերցնելով լուծես? Ես հենց սկզբից հայտարարում եմ` ես հում ձու չեմ սիրում ուտել...
    - Կուտե՜ս... դե որպես վերջին վարիանտ, երբ չեմուչեմ անես, քեզ կարելի թերխաշ ձու տալ, հուսով եմ որ թերխաշ սիրում ես ?
    - Տենց կարելի է
    - Ըհը, մի շատ կարևոր պռոբլեմ լուծեցինք
    - Իմ անձը այդքան կարևոր է այդ շատ կարևոր միսիաի համար ?
    - Իհարկե, անշուշտ, չէ որ հենց մենք պիտի սկսենք այդ նոր ավանդույթը, որպեսզի բոլորը մեզ հետևեն...
    - Բայց, վախենում եմ որ ես հրաժարվեմ այդ շատ կարևոր գործից...
    - Իսկ ինչու ?
    - Դե ես "հինը" պահպանելու կողմնակից եմ, չեմ սիրում նորույթներ...
    - Դու շատ անհետաքրքրիր էակ ես... երբեմն հնից պետք ազատվել, այն վառել, ջարդել, փշրել, ու դրա տեղը նորը հնարել, կառուցել, սարքել: Առանց դրա կյաքնը անհետաքրքիր կլինի...
    - Չգիտեմ, ճիշտն ասած, երբեք նման թեմայով չէի մտածել: Սակայն, այնուամենայնիվ ես այդքան համարձարկություն չեմ ունենա հրաժարվել "հնից", ես մակսիմում կարող եմ այն վերակառուցել ու վերագնահատել... ու հետո քո այն միտքը որ առանց դրա կյանքը շատ անհետաքրքիր կլինի, իմ մոտ կասկածներ է առաջացնում...
    - Դու հիմա ուզում ես ասել, որ չնայած նրան, որ չես սիրում նորույթներ, քո կյանքը հետաքրքիր է ?
    - Դե միքիչ դժվար խնդիր է, ես չեմ կարա ասի որ տենց շատ հետաքրքիր է ...
    - Ամեն պարզա... հեչ հետաքրքիր չի

    Ես միայն ուսերս թովեցի

    - Ոչինչ, որ դու իմ ձեռը ընկնես, ես այն այնքա՜ն հետաքրքիր կդարձնեմ...,- ես ժպտացի, ու հետո որոշեցի որ ավելի լավա դադար տանք անիմաստ խոսակցությանը, ու իմանամ թե ինչն եր հանդիսացել պատճառ, որ դիմել եր ինձ
    - Մենք միքիչ շեղվեցինք...
    - Հա՜, ճիշտ ասում, իսկ մենք որտեղ էինք կանգ առել ?
    - Դու ինձ ողջունեցիր, հետո ես լռեցի, ու հիմա, միքիչ ուշացումով, ասում եմ` Բարև ձեզ
    - Վայ դու շատ ապրես, որ որոշեցիր ինձ բարևես, թեչէ գիտե՞ս, գիշերը չէի կարողանա քնել
    - Շատ ուրախ եմ որ անքնությունից այս գիշեր չես տառապի...
    - Բա ես իչքան ուրախ եմ, թեչէ աշխարհում իչքան ոչխար կա պիտի հաշվեի, որ կարանաի քնել: Բացի դրանից, ամբողջ գիշեր քո հասցեին վատ խոսքեր պիտի ասեի... այնպես որ, երկուսս էլ լավ ենք պրծել... ի դեպ, դու ոնց քնում գիշերները ?
    - Ցավոք սրտի շատ վատ, շատ քիչ եմ քնում
    - Ինչու
    - Դե մենք մեր տունը վերանորոգում ենք, ու դեռ լուսամուտի ապակիները չենք տեղադրել, այդ իսկ պատճառով փոխոցի աղմուկը լսվումա ննջասենյակումս, որը չի թողնում նորմալ քնել, ի դեպ, հիմա տան գործերով հարևան գյուղ եմ գնում, որպեսզի շինանյութ գնեմ
    - Վա՜յ, ի՜նչ մեղք ես... սկսեցի քեզ խղճալ... դե իչքան կարելի է շուտ դրեք այդ ապակիները, որպեսզի կարանաս լիովին վայելես քունդ
    - Մերսի խոհուրդիտ համար, ես տենց էլ կանեմ: Մենք անընդհատ շեղվում ենք...
    - Հիմա որտեղ էինք կանգ առել ?
    - Մենք դեռ ամենասկզբում ենք
    - Որտեղ ?
    - Դու ասիր ողջույն, ես ասի բարև
    - Ու ?
    - Ի՞նչ ու, հիմա քո հերթնա...
    - Ըհ´ը, դու ուզում ես ասել` բարևեցիր, դե հիմա ասելիքդ ասա ու գնա, ես լիքը գործեր ունեմ...
    - Իհարկե չէ
    - Այսինքն չի կարելի հենց այնպես գալ ու բարևել, պարտադիր ինչ-որ նպատակով պետք է մեկին ողջունել, հա՞, տենց է դուրս գալիս ?
    - Ոչ, ես դա նկատի չունեի, պարզապես ես մտածեցի որ իմ օգնության կարիքն է քեզ պետք...
    - Լավ, մի արդարացի, ես կատակում եմ: Ես իրոք քեզ մի բան էի ուզում խնդրել, սակայն...
    - Ինչ ?
    - Էլ չեմ կարա...
    - Ինչու՞, դու ասա´, ես անպայման կաշխատեմ օգնել
    - Դե ինձ պետք է մեկը ով շատ ազատ ժամանակ ունի, բայց դու հիմա զբաղված ես, ինքդ ասիր որ գործեր ունես, պիտի շինանյութ գնես
    - Այո, սակայն ես կարող եմ այն միքանի ժամից առնեմ, ոչ մի սարսափելի բան չի պատահի, նամանավանդ երբ կարաս բարի գործ անես, ու ով գիտի, միգուցե ինչ-որ մեկի կյանքը պիտի փրկել
    - Սպասիր, իջիր երկնքից փրկարար ջան, դա այնքան հիմար աշխատանքա, որ ես վախենում եմ առաջարկել, քանի որ դու կծիծաղես վրես, ու կարողա անպատվես...
    - Դե ասա էլի...
    - Վաղը ինչ ես անում ?
    - Գործ... սակայն քո համար ժամանակ կգտնեմ...
    - Վայ դու շատ ապրես...կարաս վաղը այս ժամին գալ այստեղ, ու ես կասեմ թե ինչ է պետք անել ?
    - Իհարկե...
    - Ինձ մոտ չորս ժամվա օգնություն է պետք
    - Իսկ ինչ է պետք անել ?
    - Վաղը կգաս ու կիմանաս, թող անակնկալ լինի
    - Իսկ ինչ ձևի անակնկալ է լինելու, գոնե մոտովորապես չես կարա ասի ինչի մասին է գնում խոսքը...
    - Ինչ անհամբերի մեկն ես... լավ ասեմ` քո վրա փորձեր եմ անելու...

  11. #11
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    Այստեղ Րամը ինձ ընդհատեց`

    - Էր, ինքը իրա բերանով քեզ ասումա՜, որ վրեդ փորձեր է անելու, տեսնում ես: Ինքը միամիտ բերնից թռցնումա ճշմարտությունը
    - Րամ ջան, պետք չէ տենց ամեն բառի վրա ուշադրություն դարձնել: Պարզապես կատակով ասեց, դրա մեջ ոչ մի բան էլ չկա:
    - Չէ, ես համաձայն չեմ, ամեն ինչ, որ ասվումա, ունի ինչ-որ նպատակ:
    - Լավ, այդ դեպքում ինչու է ինքը իրեն "վառում"` ասումա իրա պլաների մասին ?
    - Որպեսզի քո մոտ կասկածներ չառաջանա որ սա իրոք "փորձ" է, հասկանում ես, այդ "փորձարարները" հմուտ հոգեբան են, ու գիտեն իրանց գործը` դաժան գործը:
    - Չգիտեմ: Քեզ այնքան հեշտ է խոսել, չէ որ այդ ամենը քո հետ չի կատարվել, այլ իմ հետ: Ու ես չեմ կարում հավատալ, որ Հիանան կարար նման դերասանություն անել` ընդունել այնպիսի դիմակ, որ խաղար իրա դաժան խաղը այնպես, որ իմ մոտ կասկածներ չառաջանան, սակայն, գիտես ինչ, այդ կասկածները կաին, պարզապես սերը կույրացրել եր ինձ, ու ես ոչինչ չէի նկատում...
    - Լավ շարունակիր, շատ հետաքրքիր է, - ասեց Րամը

  12. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    - Լավ, ես կգամ
    - Մինչ վաղը, ցտեսություն
    - Հաջող

    Ես, հիմարի մեկը, այնքան էի շփոթված ու հուզված, որ մոռացա գոնե նրանից իրա անունը հարցնեմ: Ու երբ արդեն իրարիր հեռացել էինք, նոր մտածեցի դրա մասին, ու ասի` արա էս ինչ էշի մեկն եմ ես...
    Ու վազեցի նրա հետևից, երբ հասա լիովին շնչակտուր էի եղել:

    - Ինչ է պատահել, - հարցրեց ինքը
    - Սպասիր, հիմա շունչս տեղը կգա..., - մի քանի անգամ խոր շունչ քաշելուց հետո շարունակեցի, - կարելի է քեզ մի հատ հիմար հարց տամ ?
    - Տու´ր
    - Քո անունը ոնցա ?
    - Հիանա, - ու սկսեց զարմացած նայել ինձ
    - Դե չգիտեի
    - Իսկ չէիր կարա համբերեիր մինչև վաղը, երբ հանդիպեինք, նոր կիմանաիր ?
    - Չէ, ես այդ մի օրվա մեջ այնքա՜ն ափսոսանք կտաի...
    - Դե լավ, քանի որ ես արդեն ասել եմ իմ անունը, դու էլ ասա քոնը, ճիշտն ասած, ես էլ կուզենաի հիմա իմանալ քան վաղը
    - Էրագուն
    - Վատ չի, այսինքն կարար ավելի վատը լիներ... կատակ եմ անում, պարզապես տենց անսովոր անուն է, կարելի է քեզ Էր ասել ?
    - Ասա
    - Էղավ Էր ջան: Ինչ լավա չէ՞, որ այսօր հանդիպեցինք
    - Ըհը
    - Դե լավ, դու գնա քո գործերով, վաղը կհանդիպենք

    Ես երբեք նման աղջիկ կյանքիս տակ չէի տեսել` այդքան զվարթ ու կայտառ, այդքան գեղեցիկ, այդքան բարեհամբույր ու հմայիչ...
    Որ ասեմ առաջին հայացքից սիրահարվեցի նրա վրա` սուտ կլինի: Սակայն այդ օրվանից ինքը հավերժ տեղավորվեց ուղեղիս մեջ, իսկ միքիչ հետո նաև սրտիս մեջ: Մեր այդ բաժանումից հետո, իմ ողջ մտքերը միշտ նրա մասին էին: Երբ եկա տուն, այնքան ուրախ էի, որ մայր ասեց` բալես, էս ինչ է պատահել, երջանկությունից փայլում ես:
    Ամբողջ օրը մեկուսացել էի իմ ննջասենյակում, պառկել էի ու երջանկալից ժպտում էի, հիշում էի նրան, նրա ասածները, հատկապես այն, որ իրա ձեռքում իմ կյանքը այնքան հետաքրքիր կլինի...
    Երբեմն շշնջում էի` Աստված իմ, միթե սա իրականություն է, միթե ինքը իրոք գոյություն ունի, միթե իմ երազանքների մեջի աղջիկը իրական է...
    Երբ պատկերացնում էի, որ հաջորդ օրը տեսնելու եմ նրան, սիրտս քիչ եր մնում տեղից դուրս գար: Այսպես պառկել էի ու երազում էի, պատկերացնում էի մեր հաջորդ հանդիպումը, թե ինչ եմ ասելու, ինքը ինչ է ասելու... Ես նույնիսկ չնկատեցի թե ինչպես լուսացավ, ու միայն երբ արևը նոր եր դուրս գալիս յուր ննջարանից, աչկս կպավ: Հաջորդ օրը, մեր պայմանավորված ժամից մեկ ժամ շուտ, ես այնտեղ էի:



    Իչքան մոտենում եր հանդիպման ժամը, այնքան սիրտս ավելի ու ավելի եր արագ խփում, երբեմն թվում եր, որ հիմա կջարդի կրծքավանդակս, ու այնտեղից դուրս կգա... Այսպես կանգնաց երջանկալից հայացքով, դողացող շրթունքներով, նրան էի սպասում... Շուրջ բոլորը լռություն եր տիրում, սակայն ես լսում էի գեղեցիկ մեղեդիներ, դրանք կախարդական մեղեդիներ էին, որոնք կարծես ազդարարում էին մի չքնաղ տիրուհու ժամանման մասին: Ով պիտի գար, ու տիրանար իմ սրտին... սակայն նա այդպես էլ չեկավ... ես սպասեցի ու սպասեցի... հա ինքս ինձ ասում էի` գործեր ունի հավանաբար, շուտով կպրծնի ու կգա: Երբ արդեն արևը մայր եր մտնում, նոր հասկացա որ էլ այսօր չի գա:
    Այո´, նա չեկավ, սակայն այնուամենայնիվ իմ սիրտը արդեն նրան եր պատկանում, ես դա դեռ չէի հասկանում, որ իմ սիրտը դարձել է մի շքնաղ փերու սեփականությունը, ու որ հավերժ նրան է պատկանելու...

    Դրանք շատ վատ օրեր էին: Ես ամեն օր գնում էի մեր պայմանավորված վայրը ու մինչև արևը մայր մտնելը նրան էի սպասում... պատկերացնում ես:
    Ամեն օր ես աստծուն ծնկաչոք խնդրում էի, որ նա գա... Ես այդպիսի աղջիկ էի երազել իմ ողջ կյանքիս տակ, ու հիմա երբ համոզվել եմ որ ինքը գոյություն ունի, մեծ հավականություն կար որ էլ նրան չեմ տեսնի, ու դրանից ինձ էլ ավելի վատ էի զգում: Ես մոռացա ասեի, որ երբ նրան տեսա իրա հայացքը ինձ այնքա՜ն ծանոթ ու հոգեհարազատ թվաց, ու միայն միքանի օրից հասկացա, թե որտեղ եմ նրան տեսել` իմ երազանքների մեջ... իհարկե դա անհավանական կհնչի, սակայն դա տենցա...
    Ես դեռ այդ ժամանակ հասկանում էի, որ նրան դժվար երբևէ ստացվի մոռանալ` երազանքների մեջի աղջկան պարզապես չի ստացվի մոռանալ:
    Երբեմն ես ինձ հարց էի տալիս` միգուցե այս ամենը իմ հիվանդ երևակայության արդյունքն է, որ չի եղել ոչ մի Հիանա անունով աղջիկ...
    Դրանք վատ օրեր էին` առավոտվանից մինչև իրիկուն նստել ու սպասել... այդ ընթացքում գրել եմ օրագրիս բազմաթիվ էջերը, որոնց մեջ հազարավոր ոտանավորներ Հիանաիս մասին...

  13. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    Այն օրվանից, երբ պատմում էի իմ պատմությունը Րամին, անցել է մի քանի օր: Ու մենք այդ թեմայով էլ չենք զրուցել, նախ Րամը շատ լավ հասկանում է, թե ինչքան ցավոտ է իմ հուշերիս գիրկը ընկնելը, չնայած նրան շատ է հետաքրքիր իմ պատմությունը, մյուս կողմից էլ ես այդքան մեծ ցանկություն չունեմ ամեն ինչ վերհիշելու:
    Հիմա առաջվա պես էլ չեմ ուզում վերջ տամ իմ կյանքին, նախ առողջ դատելու ունակությունն է վերականգնվել, իսկ հետո... ես չեմ հավատում որ Հիանան կարար նման բաներ աներ: Ես հիմա ավելի շուտ կհավատամ որ այս ամենը Այանաի սարքածն է, որ համ Անտանուելան, համ Էլանան ու ինչու չէ Րամը, նրա կողմնակիցներն են:
    Իսկ նկարը, կհարցնեք դուք, որտեղ Հիանան ու Այանան միասին են, ու նրանք այնքան նման են. Այս հարցի պատասխանը ես չգիտեմ, դա իմ համար հանելուկ է:
    Ու հետո Րամի ասածներից շատերը իրար չեն բռնում: Միգուցե ես սխալվում եմ, բայց այնուամենայնիվ, ոչ մեկին անվերապահ հավատալ պետք չի: Այդ իսկ պատճառով պետք չի նրա հետ բոլորովին անկեղծ լինել, կիսվել նրա հետ իմ պլաների մասին: Սակայն առանց նրա օգնության ես չեմ կարող այստեղից դուրս գալ: Երկար մտածմունքներից հետո ես որոշեցի որ պիտի ռիսկի գնամ, ու պատմեմ նրան իմ պլաների մասին:
    - Րա´մ, քո հետ մի լուրջ գործ ունեմ
    - Լսում եմ Էր ջան
    - Ուզում եմ այստեղից դուրս գամ...
    - Ճիշտն ասած ես էլ եմ շատ ուզում, ու արդեն տաս տարի... ու այստեղից դուրս գալու ոչ մի ելք ես չգիտեմ
    - Մի ելք կա, միայն չծաղրես ինձ, ես հենց սկզբից ասում եմ, որ հիմար միտք է...
    - Ասա
    - Իսկ եթե գետանցք փորենք ?
    - Իրոք որ հիմար միտք է, նույնիսկ չեմ ուզում այդ թեմայի շուրջ զրուցել
    - Բայց ինչու, իսկ դու չես լսել այն պատմության մասին, որտեղ բանտարկյալին հաջողվում է դա իրականացնել
    - Այո հաջողվում է, բան չունեմ ասելու, սակայն քսան տարվա մեջ...
    - Դու որ 10 տարի առաջ սկսեիր փորել, ապա կմնար 10 տարի, - կատակով ասացի ես
    - Արի վերջ տանք, չեմ ուզում քո հիմար մտքերը լսել
    - Ո´չ, չէ որ դա մեր միակ հնարքն է այստեղից դուրս գալու
    - Չի ստացվի
    - Կարաս ինձ ասես թե ինչու չի ստացվի ?
    - Նախ ինչպես ես փորելու այդ թունելը որ ոչ մեկ չնկատի, հետո ինչ ես անելու հողը, ու հետո 20 տարուց իմ համար այն աստիճան կլինի միևնույն ամեն ինչ, որ ես չեմ ցանականա լքել այս խուցը...
    - Մենք կարող ենք փորել միայն գիշերը, հողի հետ դեռ չեմ որոշել ինչ անել, իսկ ինչ վերաբերվումա ժամանակին, ապա իմ հաշվարկներով մեզ մոտ երկու տարի է պետք...
    - Ո´չ, չի ստացվի, քո հաշվարկները սխալ են
    - Լավ, չես ուզում մի օգնի, ես մենակ կսկսեմ փորել
    - Փորում ես` փորի, ես հիմարություններով չեմ զբաղվում

    Րամը մտածում եր որ ես կատակ եմ անում: Սակայն ես միտք չունեի կատակելու: Ու մեր խոսակցությունից անմիջապես հետո սկսեցի թունել փորելը: Իմ հաշվարկներով այն պիտի սկսվեր իմ մահճակալի տակից ու դուրս գար հարավային պարիսպից այն կողմ: Ունեի իմ կարծիքով փորելու շատ լավ հարմարանք` իմ հաց ուտելու պատառաքաղը: Հողը շատ էր պինդ, ու ինձ հաջողվեց մի ժամվա մեջ ընդամենը մի քանի սանտիմետր քանդել: Երբ արդեն հուսահատ էի եղել, մոտս մի միտք ծագեց` պետք է ջուր լցնել, որպեսզի հողը փափկանա: Րամը թերհավատով նայում եր իմ աշխանտանքին, ու հուսաթափող խոսքեր եր ասում

    - Որ ես քեզ ասում եմ հիմար միտքա չես հավատում, բա հիմա էս հողը ինչ ես անելու, եթե այն չթաքցնես, ապա կնկատեն
    - Ես այն կուտեմ...
    - Քեզ բարի ախորժակ, հա վրեն աղ լից որ համեղ լինի

    Միքիչ մտածելուց հետո ես գտա լուծումը` ես հողից գնդիկներ էի պատրաստում, ու դուրս նետում լուսամուտից, սակայն այս միջոցը Րամի դուրը չեկավ`

    - Արա´, բայց դու ինչ պնդաճակատն ես, քո այդ թունելի սաղ հողը որ սենց դուրս նետես, այնտեղ մի մեծ սար կառաջանա...
    - Այո, բայց դա մի քանի ամսուց, այդ ժամանակ մի ուրիշ բան կհնարեմ...
    - Ինչ ուզում ես արա, մենակ հետո չասես որ ես քեզ չեմ զգուշացրել
    - Լավ

    Պետք է անպայման դուրս գալ այստեղից, որ գնամ գտնեմ իմ Հիանաին, անպայման: Ու ես դա կանեմ, ես չգիտեմ քանի տարի է ինձ անհրաժեշտ, ինչ դժվարություններ պիտի անցնեմ, բայց դա ես կանեմ:
    Միքանի ժամ անց Րամը որոշեց ինձ օգնել, չնայած անընդհատ քթի տակ փնթփնթում եր, որ ոչինչ չի ստացվի:

    - Օրը քանի սանտիմետր ես ուզում փորել ?
    - Գոնե կես մետր
    - Իսկ ինչքան պիտի փորենք
    - Ահա՜, այսինքն վերջիվերջո դու ուզում ես օգնել ինձ ?
    - Ինչ անեմ, հո չեմ թողնի քեզ մենակ հերոսություն անես... ես էլ եմ ուզում մասնակցել այս "արկածին"
    - Կստացվի, մանավանդ երբ դու օգնում ես ինձ: Մենք պետք է փորենք իմ հաշվարկով մոտ 300 մետր
    - Ստացվում է 600 օր... մոտ երկու տարի
    - Ըհը
    - Լավ, իսկ այս փորած հողը ինչ պիտի անենք, դեռ չես մտածել ?
    - Չէ, բայց իմ համար պարզ է, որ առանց ինչ-որ մեկի օգնության չենք կարող լուծել այս պռոբլեմը...
    - Իսկ ով կարա մեզ օգնի ?
    - Ինձ շատերն են խոստացել օգնել, հիմա սպասիր մտածեմ թե նրանցից ով կարա իրոք մեր այս վիճակում մեզ օգնի... Երևի Պուֆինը...
    - Պուֆինը ովա ?
    - Նա թռչյուն է, ում ես լավություն եմ արել, ու ինքը խոստացել է, որ մի օր իմ արած լավության տակից դուրս կգա:
    - Իսկ ոնց ես նրան ասելու քո խնդրանքի մասին ?
    - Ես այն կասեմ արևի ճառագայթներին, նրանք այն կփոխանցեն Ծովին, իսկ Ծովը կասի Պուֆինին...
    - Է´ր, իսկ երբ հելնես այստեղից, ինչ պիտի անես, կրկին գնաս Հիանաին փնտրելու ?
    - Չէ´, կյանքիս այդ հատվածը փակված է իմ համար, ես պարզապես կսկսեմ ապրել ինչպես մնացածները....,- այստեղ ստեցի Րամին, ես ուզում եմ ինքը մտածի, որ հրաժարվել եմ Հիանաից: Ինչպես ասել եմ, ես որոշել եմ որ ոչ մեկին չեմ հավատալու: Այդ իսկ պատճառով կթաքցնեմ նրանից շատ բաներ, ու այն դեպքում երբ Այանաի մարդկանցից լինի, սխալ տեղեկություններ նրան կփոխանցի: Մյուս կողմից էլ, եթե դա տենցա, ապա Այանան պիտի իմանա այս թունելի մասին, ու իմ տանջանքները զուր են...
    - Դու խելամիտ որոշում ես ընդունել, ապրես
    - Չգիտեմ, կապրենք կտեսնենք

  14. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    Մի ամիս անց: Այս ընթացքում ընդամենը 10 մետր ենք փորել, հողը շատ է կարծր, ու շատ դժվարությամբ ենք այն փորում: Շատ ենք հոգնել, ես չգիտեմ ոնց Րամը, բայց ես լիովին ուժասպառ եմ եղել: Հիմա պառկել ենք ու փորձում ենք հանգստանալ: Հիանաի մասին եմ մտածում, որտեղ է հիմա ինքը... Միթե ինքը կարար իմ հետ նման խաղ խաղար ? Բայց ինչու է ինքը այդքան նման Այանաին, միթե նրանք իրոք քույրեր են ?
    Այնքա՜ն եմ նրան կարոտել, աստված իմ, այդ կարոտը այրումա ինձ ներսից ու դրսից, երբեմն նրան գրկելու մոլուցքը այնքան ուժեղ է լինում, որ իմ գրկում են հայտնվում սառը պատերը, թաց գետինը ու երկաթյա մահճակալս...
    Ինչու ես, ինչու է այս ամենը իմ հետ կատարվում: Միթե այս բոլորը ծուղակ եր, որի մեջ ես ընկել եմ, ու չեմ ուզում դա գիտակցել

    - Իրա մասին ե՞ս մտածում ,- հանկարծակի հարցրեց Րամը
    - Ոնց իմացար ?
    - Դե աչքերիցդ արցունքներ հենց այնպես չէին թափվի
    - Երևի մտածում ես որ տղամարդկայնություն չկա մեջս...
    - Ոչ, ընդհակառակը, այդ հատկանիշը միայն կանանց չէ բնորոշ, մենք նույնպես լաց ենք լինում
    - Դե կանայք ամեն մի հիմարության համար կարան լաց լինեն, օրինակ երբ կորցնում են իրենց սիրելի զարդերից մեկը
    - Այո, այո, լիովին իրավացի ես, քուրս երբ իրա զարդերից մեկը կորցնում եր, սկսում եր լաց լինել: Ես իրան հաճախ էի ասում. Ա՜յ աղջի, էս որ մի ստից բանի համար լաց ես լինում, բա որ հանկարծ մի լուրջ բան պատահի, ինչ ես անելու...
    - Րամ, իսկ այստեղ մենակ տղաների վրա են փորձեր անում ?
    - Ըհը, դե աղջիկների վրա երևի իմաստ էլ չկա նման փորձեր անելու
    - Խի ?
    - Դե պարզ է թե ոնց պիտի վերջանան այդ փորձերը
    - Այսինքն ?
    - Ինչ կա չհասկանալու, նրանք բոլորը միքիչ ժամանակ անց կմոռանան իրանց կեսերին
    - Էս ինչ ես ասում, ես կարծում եմ որ դու շատ սխալվում ես, այ օրինակ Հիա...
    - Սիրումա քեզ, թե հրճվումա իրա արածների համար ?
    - Սիրումա...
    - Դու ինչ միամիտն ես, այսքանից հետո դու դեռ նրան պաշտպանում ես, լսիր, իսկ դու, ինչքան հիշում եմ, որոշել էիր նրան մոռանալ ?
    - Իսկ դու ոնց ես մտածում, կարամ արդյոք իմ սրտին ասեմ մի սիրի այլևս Հիանա անունով մի աղջկա, ու ինքը կդադարի նրան սիրել ?
    - Դե որ լավ խնդրես, կարողա քեզ լսի,- կատակով ասեց ինքը
    - Սիրտ ջան, մի հատ քեզ խնդրանք ունեմ` մի սիրի այլևս իմ Հիանաիս, - ծիծաղելով ասացի ես
    - "իմ հիանան" ավելորդ եր, պետք է սենց ասել` Ա´յ սիրտ, լսու´մ ես ինձ, ապա շուտ դադարի սիրել այն անարժան աղջկան
    - Րամ, իսկ եթե մենք սխալվում ենք Հիանաի նկատմամբ ?
    - Պարզապես քո զգացմունքը չի թողնում որ դու ամեն ինչ լուրջ կշռադատես, ու հասկանաս ճշմարտությունը
    - Իսկ որն է այդ ճշմարտությունը ?
    - Դա նա է, որ նրանք քո վրա փորձեր են անում
    - Բայց ախր ինչու, ես չեմ հասկանում, նպատակը որն է...
    - Չգիտեմ
    - Հավատս չի գալիս, որ իմ Հիանան կարար իմ հետ նման բան աներ
    - Կարար, կարար, աղջիկներից շատերը անգութ, անխիղճ, դաժան էակներ են: Նրանք կարան քեզ ցավ պատճառել, վիրավորել ու նույնիսկ հոգեպես ոչնչացնել նույնիսկ առանց աչքերը թարթելու, միայն իրանց քմահաճույքները բավարարեն:
    - Չեմ ուզում քեզ հավատալ, միգուցե այս բոլորը ընդամենը լոկ փորձություն է, ինձ ստուգելու համար... ու երբ ես այս փորձությունները հաղթահարեմ, նոր կստանամ իմ քաղցրիկին...
    - Քո քաղցրիկը շատ դառը պտուղա, եթե ուզում ես իմանաս... ու հետո ինքը արդեն քոնը չի, այլ մի ուրիշինը, ում վրա է իրանց հերթական գիտափորձը անցկացնում
    - Արի փոխենք խոսակցության թեման, քո ասածները ինձ ցավ են պատճառում:

  15. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    Մեկ ամիս անց:
    Աշուն է: Օրերը ցրտել են, արևը հազվադեպ է դուրս գալիս թուխպ ամպերի տակից: Հորդառատ անձրևներ են հաճախ տեղում, երբեմն հյուսիսից սառը քամիներ են փչում, զգացվում է ձմեռվա հոտը: Աշուն է, բնությունը փոխում է իրա զգեստը, հագնելով ծիրանագույն շորեր, կենդանական աշխարհը պահեստ է տեսնում ձմեռվա համար: Երբեմն ոսկեգույն ճառագայթները դուրս էին պրծնում սև ամպերի գերությունից ու աշխույժով թափանցում էին մեր խուցը, ու մեր կյանքերին կենդանություն էին տալիս: Բոլորը իրանց գործերով այս ու այն կողմ էին վազում: Մենք չենք զգում այդ ժամանակ եղածին, օրերը հետևում են մեկը մյուսին: Չես նկատում թե ինչպես են ամիսները թռչում: Ու ժամանակի այդպիսի սրընթաց թռիչքը մեզ ուրախություն եր պարգևում, քանի որ ավելի եր մոտենում թունելը վերջացնելու պահը ու ազատության մեջ հայտնվելը:
    Աշուն է, տխուր է բնություն է, լալիս է... տխուր եմ նաև ես, կարոտում եմ, թախծում եմ, ուզում եմ գրկել ու համբուրել իմ քաղցրիկին, սակայն չկա ինքը: Որտեղ ես սիրելիս, ինչու լքիր ինձ, ինչու անհետացար իմ կյանքից, ինչու?

    *
    Մեկ շաբաթ անց:

    - Ձմեռը մոտենում է, մենք պիտի ինչքան կարանք շատ փորենք, քանի նա չի եկել, քանի որ հողը կպնդանա ու մենք այլևս չենք կարող գեթ մեկ սանտիմետր փորել:
    - Այո, հասկանում եմ, սակայն մենք սրանից ավելի արագ չենք կարող փորել, եթե իհարկե գիշերներն էլ չսկսենք փորել...
    - Այ ես էլ դա եմ ասում
    - Գժվել ես ?
    - Ձմեռը խափանելու է մեր պլանը, այսինքն մենք այստեղից դուրս կգանք ոչ թե երկու տարուց այլ 3 տարուց:
    - Որտեղ երկու տարի, այնտեղ էլ երեք տարի:
    - Փոխանակ դու նման առաջարկ անես, ես եմ անում, ու այն դեպքում, երբ քեզ է ավելի շուտ անհրաժեշտ ազատության մեջ հայտնվելը
    - Ոչ, ես չեմ կարա, առանց այդ էլ լիովին ուժասպառ եմ եղել, չէ, ես չեմ կարա: Ավելի լավա մի տարի այստեղ շատ մնանք, քան մեզ "կոտորենք"
    - Մյուս կողմից դու ամբողջ ձմեռ կարաս հանգստանալ, ու կոտորված մարմինդ կապաքինվի...
    - Է՜, վերջ տուր:
    - Իմ գործը առաջարկելն եր, հետո չասես որ չեմ զգուշացրել:
    - Չեմ ասի, հետո մենք կփորձենք նաև ձմեռը փորել, միգուցե ստացվի:
    - Մի քանի տարի առաջ իմ մոտ, այս խուցում մի անձնավորություն եր մնում: Շատ հետաքրքիր մի էակ եր ինքը, յուր ոչ պակաս հետաքրքիր պատմությունով
    - Ու...
    - Ինքը բնավորությամբ քեզ նման եր, քո նման հեչ մարդամոտ չեր, ամբողջ օրը փակվում եր ինքն իրեն մեջ, յուր մտածմունքների, երազանքների աշխարհում եր թափառում:
    - Հետո, ինչ եղավ նրա հետ ?
    - Չգիտեմ, մի օր պահակները եկան նրան տարան ու այլևս նրա մասին ոչինչ չեմ լսել:
    - Ասիր հետաքրքիր պատմություն ուներ, ինչով եր այն հետաքրքրիր ?
    - Սիրել է ինքը մի աղջկա, ու հետո իմացել է որ նաև աղջիկն էլ իրեն է սիրում: Ունենում է մի ընկեր, ով ցանկացել է տիրանալ աղջկան, չիմանալով տղաի զգացմունքների մասին:
    - Ես կարծես թե գուշակում եմ, թե դա ինչ պատմություն է` ընկերը գնում է աղջկան առաջարկ անելու, իսկ ինքը նրան չի կանգնեցնում, հուսալով որ աղջիկը կմերժի ընկերոջը, բայց...
    - Իսկ դու որտեղից գիտես ?
    - Ես ճանաչում եմ այդ պատմության գլխավոր հերոսին, ով հիմա ձիանոց տանող ճանապարհի եզրին չորացած ծառ է դարձել, անց ու դարձողին յուր տխուր պատմությունն է պատմում արցունքները աչքերին:
    - Ես դա չգիտեի, ահա թե ինչպես դասավորվեց նրա ճակատագիրը...
    - Այնուամենայնիվ, այդ պատմությունը իմ մոտ շատ հարցեր է թողել
    - Օրինակ ?
    - Օրինակ եթե աղջիկը սիրել է տղաին, ապա ինչու է ընդունել ընկերոջ առաջարկը ?
    - Երբ ընկերը աղջկան առաջարկ է անում, աղջիկը սկզբից մերժում է, ու ասումա որ նա չի կարող ընդունել ընկերոջ առաջարկը քանի որ սիրումա տղաին:
    - Հետո ?
    - Ընկերը խորամանկության է դիմում, ասումա աղջկան որ տղան անմոռաց սիրով մի աղջկա է սիրում, ու որ նրա սերը փոխադարձ է, ու նրանք շուտով ամուսնանալու են: Իսկ աղջիկը ճարահատված համաձայնվումա... սենց բաներ
    - Պարզ է... կարճ կապած ընկերը սրիկաի մեկն է լինում
    - Ես տենց չեմ մտածում, նախ ինքը չի իմացել ընկերոջ զգացմունքների մասին, ու հետո ինչպես ասում են ամեն միջոց լավ է նպատակին հասնելու համար
    - Հա, բայց չէ որ նրա մտքով պիտի անցներ որ միգուցե աղջկա զգացմունքը փոխադարձ է, ու այդ պիտի ճշտեր տղաից
    - Ոչ, դու ընկերոջը մի մեղադրի, ինքը ինչ մեղք ունի որ տղան նման գաղտնապահ է եղել, թող մի բերան ասեր ընկերոջը իրա զգացմունքի մասին, ու այս պատմությունը նման վերջ չեր ունենա
    - Չգիտեմ, իմ կարծիքով նա սխալ է վարվել, եթե նրանք իրոք ընկերներ են եղել, ապա պիտի տղաին ասեր որ աղջիկը սիրումա նրան, ու հետո միասին ընդհանուր որոշում կայացնեին...
    - Անձամբ ես, նման պարագայում տենց չէի վարվի:
    - Իսկ ես տենց կվարվեի, որովհետև տենց է ազնիվ վարվելաձևը, ինչպիսին պիտի լինի իսկական ընկերների մեջ
    - Շատ ուրախ եմ քեզ համար, պարզապես ոմանց սեփական երջանկությունը ավելի է հետաքրքրում քան ուրիշներինը
    - Ըհը
    - Ես տեսնում եմ, որ դու հակառակ խմբին ես պատկանում: Խնդրում եմ միայն չհաստատես դա, քանի որ ես չեմ հավատա
    - Այդ ինչու չես հավատա
    - Որովհետև դու չես հրաժարվի քո երջանկությունից, այսինքն քո այդպես կոչված Հիանաից, ոչ մեկի համար, նույնիսկ եթե նման արարքով կարելի լինի փրկել միլիոնավոր մարդկանց, տենց չի ?
    - Նախ ես նման ընտրության առաջ չեմ կանգնել, ու հետո պետք չի նման համեմատություններ անել: Դու հարցը ուրիշ կողմ ես թեքում: Իսկ խնդիրը հետևյալն է` օրիինակ ես եթե իմանամ որ իմ սիրած աղջիկը սիրումա իմ ընկերոջը, ապա շուտ կգնաի ընկերոջս մոտ, ու կհայտնեի նրան այդ լուրը, ու կիմանաի միգուցե աղջկա սերը փոխադարձ է, ու եթե դա տենց է, ապա ես մի կողմ կքաշվեի...
    - Լավ, ես հավես չունեմ քո հետ վիճելու
    - Սաղ հեչ, իսկ հետո ինչ է լինում` ընկերը ու աղջիկը հիմա երջանիկ ապրում են, թե ճակատագիրը նրանց գլխին էլ մի փորձանք է խաղացել ?
    - Քանի որ, ինչպես ես արդեն ասել եմ, իսկ դու ինձ չես ուզում հասկանալ, նրանք այս պատմության մեջ ոչ մի սխալ թույլ չեն տվել, ու հետևաբար ճակատագիրը դաժանորեն չի վարվել նրանց հետ, այլ պարգևել է հիանալի զավակներ ու հիմա նրանք միասին երջանիկ ապրում են:
    - Զարմանալի բան է կյանքը, չէ ?
    - Այո, այն լի է անհասկանալի անակնկալներով, որտեղ ճակատագրի հեգնանքը շատ վառ կերպով է դրսևորվում
    - Ու այդ զարմանալի կյանքում կանք ես ու դու այդ խուցում փակված, ու կա մի Հիանա իմ սրտում փակված...
    - Էր ջան, սիրտդ լայն բաց արա, թող դուրս գա ինքը այնտեղից...
    - Չեմ կարա...
    - Ախր նա ապրելով քո սրտի մեջ քեզ անթիվ տառապանքներ է պատճառելու, ու ցավալու է սիրտդ հավերժ չապաքինվող վերքերից... ու ում պատճառով ? Մեկի, ով քեզ արժանի չի, ով դիդմամբ է քեզ այս օրը գցել...
    - Մենք դա դեռ հարյուր տոկոսով չենք պարզել
    - Մենք գիտենք որ Հիանան Այանաի քուրն է, ու որ նա նրան նամակներ է գրել, որտեղ գրել է թե ինչ փուլում են գտնվում ձեր հարաբերությունները...
    - Այո մենք դա գիտենք... սակայն կա հույսը... այն հույսը որ ունի սրտիկը, որ անկախ այդ փաստերից, որ եթե նույնիսկ այս պատմությունը սարքովի եղել, սիրել է Հիանան ինձ... նա հավատում է դրան, կառչում է այդ հույսից, ու ուզում է ինձ այստեղից դուրս հանի, որպեսզի ես գնամ գտնեմ Հիանաին, նայեմ նրա աչքերի մեջ, ու տեսնեմ նրա սերը իմ նկատմամբ:
    - Ֆու... դու անուղղելի ես... Մի՞թե այսքան փաստերից հետո ամենե ինչ պարզ չէ
    - Ինչը ?
    - Ես արդեն ասել եմ, ու ասում եմ ևս մի անգամ` այդ աղջիկը դիդմամբ այնպես է արել որ դու նրա վրա սիրահարվես, ու հետո, երբ դա պատահել է, թողել է քեզանից հեռացել, որպեսզի իրականացնեն իրանց գիտափորձը, որը կայանում է նրանում, թե ինչքան ժամանակ է հարկավոր որպեսզի մոռանան իրանց կեսերին: Սակայն քո պարագայում նրանց ուրիշ հարց եր հետաքրքրում` արդյոք դու Էրագունն ես: Մնացած մանրամասերը ես չգիտեմ...
    - Դու տենց ես խոսում, քանի որ այս պատմությունը քո հետ չի կատարվել, այլ իմ հետ, դու չես ծանոթացել Հիանաի հետ, դու չես նրա հետ ժամերով զրուցել, ու դու չես նայել նրա աչքերի մեջ, ու բացի անկեղծությունից ոչինչ չես տեսել, այդ դու չես եղել, այլ ես: Այդ իսկ պատճառով սենց հեշտ ես խոսում:
    - Դու տենց էլ մինչև վերջ չպատմիր քո պատմությունը, հիմա երևի ժամանակն է որ մինչև վերջ այն ինձ պատմես
    - Իսկ որտեղ էի ես հասել ?
    - Այնտեղ որ դու ամեն որ գնում էիր ձեր պայմանավորված վայրը, սակայն նա այդպես էլ չեր գալիս...
    - Հա, հա, հիշեցի: Հիմա պատմեմ, բայց մինչ սկսելը մի բաժակ ջուր խմեմ, կոկորդս չորացելա:
    - Ան, միանգամից երկու բաժակ խմիր, որ իզուր տեղը պատմությունը չընդհատես...
    - Պատրաստ ես ?
    - Միշտ պատրաստ եմ, հատկապես նման պատմություններ լսելու, ինչպես ասում են. իմ ականջը ձեր տրամադրության տակ է...
    - Դե ուրեմն սկսեցինք
    - Իսկ պետք չի քեզ կենտրոնանալ, թռչել մտքով բազում տարիներ հետ, մտնել հուշերի աշխարհը ?
    - Չէ, այդ հուշերը այնքան վառ են, որ կարծես երեկ են պատահել, ու ինձ անհրաժեշտ է միայն փակել աչքերս ու աչքերիս առաջ կլինի այն ամենը ինչ առնչություն ունի Հիանաի հետ` իմ մտքերը, իմ զգացմունքը, մեր զրույցները, նրա կախարդական ձայնը, ինքը յուր աստվածային ժպիտով, ու նրա զուլալ աչքերը կայտառ ու զվարթ... ինչպես նաև ոսկի արևը իմ Հիանաի նման փայլող..., - այստեղ հուզվեցի իմ ասածից, ու լռեցի, հետո մոտս այնպիսի ցանկություն առաջացավ ասել` ես քեզ սիրում եմ քաղցրիկս, ու կսիրեմ հավերժ հավիտյան, սակայն չասացի, ու դրանից սիրտս մռմռաց ու արցունքի կաթիլներ թափվեցին աչքերիցս:

    Աշուն է... չորս կողմը թաց է, թե դրսում անձրևներից թե ներսումս արցունքներից... աշուն է

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նոր բան աշխարհում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 19.02.2021, 21:26
  2. Քորալայնը մղձավանջների աշխարհում / Coraline
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.01.2014, 22:39
  3. Հայ գիտական միտքը աշխարհում
    Հեղինակ՝ karen_11, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.09.2011, 10:51
  4. Ամենաթանկը աշխարհում
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 17
    Վերջինը: 25.04.2011, 16:45
  5. Վերջ ԱՄՆ-ի գերիշխանությանը աշխարհում?
    Հեղինակ՝ Vitelios, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2010, 23:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •