Մի ամիս անց: Այս ընթացքում ընդամենը 10 մետր ենք փորել, հողը շատ է կարծր, ու շատ դժվարությամբ ենք այն փորում: Շատ ենք հոգնել, ես չգիտեմ ոնց Րամը, բայց ես լիովին ուժասպառ եմ եղել: Հիմա պառկել ենք ու փորձում ենք հանգստանալ: Հիանաի մասին եմ մտածում, որտեղ է հիմա ինքը... Միթե ինքը կարար իմ հետ նման խաղ խաղար ? Բայց ինչու է ինքը այդքան նման Այանաին, միթե նրանք իրոք քույրեր են ?
Այնքա՜ն եմ նրան կարոտել, աստված իմ, այդ կարոտը այրումա ինձ ներսից ու դրսից, երբեմն նրան գրկելու մոլուցքը այնքան ուժեղ է լինում, որ իմ գրկում են հայտնվում սառը պատերը, թաց գետինը ու երկաթյա մահճակալս...
Ինչու ես, ինչու է այս ամենը իմ հետ կատարվում: Միթե այս բոլորը ծուղակ եր, որի մեջ ես ընկել եմ, ու չեմ ուզում դա գիտակցել

- Իրա մասին ե՞ս մտածում ,- հանկարծակի հարցրեց Րամը
- Ոնց իմացար ?
- Դե աչքերիցդ արցունքներ հենց այնպես չէին թափվի
- Երևի մտածում ես որ տղամարդկայնություն չկա մեջս...
- Ոչ, ընդհակառակը, այդ հատկանիշը միայն կանանց չէ բնորոշ, մենք նույնպես լաց ենք լինում
- Դե կանայք ամեն մի հիմարության համար կարան լաց լինեն, օրինակ երբ կորցնում են իրենց սիրելի զարդերից մեկը
- Այո, այո, լիովին իրավացի ես, քուրս երբ իրա զարդերից մեկը կորցնում եր, սկսում եր լաց լինել: Ես իրան հաճախ էի ասում. Ա՜յ աղջի, էս որ մի ստից բանի համար լաց ես լինում, բա որ հանկարծ մի լուրջ բան պատահի, ինչ ես անելու...
- Րամ, իսկ այստեղ մենակ տղաների վրա են փորձեր անում ?
- Ըհը, դե աղջիկների վրա երևի իմաստ էլ չկա նման փորձեր անելու
- Խի ?
- Դե պարզ է թե ոնց պիտի վերջանան այդ փորձերը
- Այսինքն ?
- Ինչ կա չհասկանալու, նրանք բոլորը միքիչ ժամանակ անց կմոռանան իրանց կեսերին
- Էս ինչ ես ասում, ես կարծում եմ որ դու շատ սխալվում ես, այ օրինակ Հիա...
- Սիրումա քեզ, թե հրճվումա իրա արածների համար ?
- Սիրումա...
- Դու ինչ միամիտն ես, այսքանից հետո դու դեռ նրան պաշտպանում ես, լսիր, իսկ դու, ինչքան հիշում եմ, որոշել էիր նրան մոռանալ ?
- Իսկ դու ոնց ես մտածում, կարամ արդյոք իմ սրտին ասեմ մի սիրի այլևս Հիանա անունով մի աղջկա, ու ինքը կդադարի նրան սիրել ?
- Դե որ լավ խնդրես, կարողա քեզ լսի,- կատակով ասեց ինքը
- Սիրտ ջան, մի հատ քեզ խնդրանք ունեմ` մի սիրի այլևս իմ Հիանաիս, - ծիծաղելով ասացի ես
- "իմ հիանան" ավելորդ եր, պետք է սենց ասել` Ա´յ սիրտ, լսու´մ ես ինձ, ապա շուտ դադարի սիրել այն անարժան աղջկան
- Րամ, իսկ եթե մենք սխալվում ենք Հիանաի նկատմամբ ?
- Պարզապես քո զգացմունքը չի թողնում որ դու ամեն ինչ լուրջ կշռադատես, ու հասկանաս ճշմարտությունը
- Իսկ որն է այդ ճշմարտությունը ?
- Դա նա է, որ նրանք քո վրա փորձեր են անում
- Բայց ախր ինչու, ես չեմ հասկանում, նպատակը որն է...
- Չգիտեմ
- Հավատս չի գալիս, որ իմ Հիանան կարար իմ հետ նման բան աներ
- Կարար, կարար, աղջիկներից շատերը անգութ, անխիղճ, դաժան էակներ են: Նրանք կարան քեզ ցավ պատճառել, վիրավորել ու նույնիսկ հոգեպես ոչնչացնել նույնիսկ առանց աչքերը թարթելու, միայն իրանց քմահաճույքները բավարարեն:
- Չեմ ուզում քեզ հավատալ, միգուցե այս բոլորը ընդամենը լոկ փորձություն է, ինձ ստուգելու համար... ու երբ ես այս փորձությունները հաղթահարեմ, նոր կստանամ իմ քաղցրիկին...
- Քո քաղցրիկը շատ դառը պտուղա, եթե ուզում ես իմանաս... ու հետո ինքը արդեն քոնը չի, այլ մի ուրիշինը, ում վրա է իրանց հերթական գիտափորձը անցկացնում
- Արի փոխենք խոսակցության թեման, քո ասածները ինձ ցավ են պատճառում: