User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Երազների աշխարհում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ xaladilnick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Տարիք
    31
    Գրառումներ
    258
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    Շատ երկար մի քիչը կարդացի հլը որ նորմալ ա
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.08.2009, 01:04: Պատճառ: Անիմաստ հատվածի հեռացում

  2. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    հմմմ..հետաքրքիր ա..կկարդամ ամբողջը, վերջնական կասեմ կարծիքս.. )
    Բարև ձեզ: Վաղուց չեմ գրում` հավես չկա: Դեռ չգիտեմ ինչ անեմ իմ կյանքի հետ, հիմարություններ պետք չի անել, որոնց համար հետո շատ կզղջամ:

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    (Այստեղ գրում եմ վերջին հատվածը, մնացածը կարող եք կարդալ իմ սայթում, որի հղումը առաջին գրառման մեջ կա)

    Այդ պահին ես իրոք ուզում էի վերջ տալ իմ կյանքին, պարզապես ուզում էի վերհիշել ամեն ինչ, թե ինչպես էին իմ հետ տենց դաժան վարվել: Աստված իմ, ինչպես կարար ինքը իմ հետ տենց վարվեր ? Հիմա մտովի ուզում եմ տեղափոխվել այն օրը երբ ծանոթացա նրա հետ`


    Դա շատ վաղուց եր... կարծես մի հավերժություն առաջ... Այդ օրը... աշխարհի ամենագեղիկ օրն եր... առավոտ եր... աշխարհի ամենաշքնաղ առավոտներից մեկն եր... արևոտ օր եր... դեռ երբեք տենց վառ չեր փայլել մեր արեգակը, այդպեսի ջերմությամբ չեր ողողել շուրջ բոլորը: Երբեք օդը այդքան հով ու զուլալ չեր եղել, ու դեռ երբեք կենդանական աշխարհը նման չքնաղ ու հոգեհարազատ մեղեդիներ չեր նվագել:
    Չնայած այդպիսի անսովոր օրվան, մտքովս չեր անցնում, որ իմ հետ այնպիսի բան է պատահելու, որ փոխելու է իմ ողջ կյանքը: Ում մտքով կանցներ այդ օրը, որ պիտի սիրահարվեմ ու էն էլ ինչպե՜ս: Իհարկե, մինչ այդ իմ դուրը եկել էին մի քանի աղջիկ, բայց դրանք լուրջ բան չէին եղել, ու ես դեռ իսկականից դեռ չէի սիրահարվել ու չգիտեի ինչ է նշանակում սեր բառը:
    Ժամը մոտովորապես տաս անց հիթսուն րոպե եր, ես գործերով հարևան գյուղ էի գնում: Գյուղը բավականին հեռու եր, ու ես ճանապարհի կեսին նստեցի մի քոթուկի վրա, որպեսզի հանգստանամ: Հիմա չեմ հիշում, թե ինչ էի այդ պահին մտածում, բայց ունեի մի քանի պռոբլեմներ, որոնք ինձ շատ մտածմունքներ էին տալիս, ու ես երևի նրանց մասին էի մտածում:
    Տաս անց հիթսունվեց րոպեն եր... ես նստած, իմ հոգսերի մասին էի մտածում, ու չէի նկատել թե ինչպես ինչ-որ մեկը մոտեցել եր ինձ իմ թիկունքի կողմից:
    Իսկ միքանի վարկյանից ինքը ողջունեց ինձ`
    - Ողջու՜յն
    Աստվա՜ծ իմ, ինչ դյութիչ ու գեղեցիկ ձայնով ասեց դա, ուղղակի աննկարագրելի է... այդ պահը իմ կյանքի այն եզակի պահերից է, որ կուզեի անընդհատ կրկնվեր: Ես շրջվեցի ու նույնպես ուզում էին ողջունել... սակայն երբ տեսա նրան, կորցրեցի խոսալու ունակությունը: Այդպիսի չքնաղ աղջիկ ես դեռ կյանքիս տակ տեսած չկաի... երևի հրեշտակները ու փերիները չեն լինում այդքան սիրուն... ինքը կարծես արև լիներ, նրա նման փայլում եր ու ոսկեփայլ ճառագայթներ էր դուրս ածում:
    Երբ նրան փնտրում էի, աշխարհը միքանի անգամ շրջանցել եմ, սակայն նման գեղեցկություն չեմ տեսել... ու նույնիսկ չեմ տեսել մեկին, ով կարար գոնե համեմատվեր նրա հետ:
    Այսպես ես ապշած կանգնել էի ու հիանում էի նրանով...
    Այդ պահը... ես բառերով չեմ կարա նկարագրեմ այն, ինչ կատարվում եր հոգուս մեջ, էլ չեմ ասում սրտիս մասին, ով քիչ էր մնում տեղից դուրս գար... Այսպես կանգնած ես լռում էի... Հետո, տեսնելով որ ես մտադիր չեմ ոչինչ ասելու, ասեց`
    - Դու խոսալ գիտես ?
    - Հա, - վերջապես ասի ես ինչ-որ բան, ես այն աստիճան էի շփոթվել, որ նույնիսկ մոռացա իրա ողջույնին պատասխանեմ
    - Վաու՜... դու խոսալ գիտես, իսկ ես մտածեցի որ դու համր ես...
    - Իսկ ինչու տենց եզրակացության եկար ?
    - Դե սովորաբար համրներն են լռում, երբ նրանց հարցեր ես տալիս
    - Չէ, ես դրանցից չեմ...
    - Ես արդեն նկատեցի, ու նաև նկատեցի որ դու այդքան էլ չես սիրում շատ խոսել...
    - Իմ համար ուղղակի այն աստիճան եր անսպասելի քո հայտնվումը այստեղ, որ ես ...
    - Պարզա, իմ մեղքնա, մյուս անգամ տենց աննկատ չեմ մոտենա քեզ, որպեսզի քեզ շփոթմունքի մեջ չգցեմ, օրինակ երբ մեր մեջ մնա մի հարյուր մետր, ես կբղավեմ` գալիս եմ, իսկ երբ մնա ասենք տաս մետր կասեմ` պատրաստվի´ր, շուտով հասնում եմ..., - ասեց ինքը ժպտալով
    - Բայց վատ միտք չի, - շարունակեցի ես նրա կատակը, - միայն ափսոս որ մեր ձայնալարերը շարքից շուտ դուրս կգան...
    - Ոչինչ, դու մի մտածի, դրա դեմ ես մի բան կմտածեմ
    - Չլինի այդ պռոբլեմը ուզում ես ձու կերցնելով լուծես? Ես հենց սկզբից հայտարարում եմ` ես հում ձու չեմ սիրում ուտել...
    - Կուտե՜ս... դե որպես վերջին վարիանտ, երբ չեմուչեմ անես, քեզ կարելի թերխաշ ձու տալ, հուսով եմ որ թերխաշ սիրում ես ?
    - Տենց կարելի է
    - Ըհը, մի շատ կարևոր պռոբլեմ լուծեցինք
    - Իմ անձը այդքան կարևոր է այդ շատ կարևոր միսիաի համար ?
    - Իհարկե, անշուշտ, չէ որ հենց մենք պիտի սկսենք այդ նոր ավանդույթը, որպեսզի բոլորը մեզ հետևեն...
    - Բայց, վախենում եմ որ ես հրաժարվեմ այդ շատ կարևոր գործից...
    - Իսկ ինչու ?
    - Դե ես "հինը" պահպանելու կողմնակից եմ, չեմ սիրում նորույթներ...
    - Դու շատ անհետաքրքրիր էակ ես... երբեմն հնից պետք ազատվել, այն վառել, ջարդել, փշրել, ու դրա տեղը նորը հնարել, կառուցել, սարքել: Առանց դրա կյաքնը անհետաքրքիր կլինի...
    - Չգիտեմ, ճիշտն ասած, երբեք նման թեմայով չէի մտածել: Սակայն, այնուամենայնիվ ես այդքան համարձարկություն չեմ ունենա հրաժարվել "հնից", ես մակսիմում կարող եմ այն վերակառուցել ու վերագնահատել... ու հետո քո այն միտքը որ առանց դրա կյանքը շատ անհետաքրքիր կլինի, իմ մոտ կասկածներ է առաջացնում...
    - Դու հիմա ուզում ես ասել, որ չնայած նրան, որ չես սիրում նորույթներ, քո կյանքը հետաքրքիր է ?
    - Դե միքիչ դժվար խնդիր է, ես չեմ կարա ասի որ տենց շատ հետաքրքիր է ...
    - Ամեն պարզա... հեչ հետաքրքիր չի

    Ես միայն ուսերս թովեցի

    - Ոչինչ, որ դու իմ ձեռը ընկնես, ես այն այնքա՜ն հետաքրքիր կդարձնեմ...,- ես ժպտացի, ու հետո որոշեցի որ ավելի լավա դադար տանք անիմաստ խոսակցությանը, ու իմանամ թե ինչն եր հանդիսացել պատճառ, որ դիմել եր ինձ
    - Մենք միքիչ շեղվեցինք...
    - Հա՜, ճիշտ ասում, իսկ մենք որտեղ էինք կանգ առել ?
    - Դու ինձ ողջունեցիր, հետո ես լռեցի, ու հիմա, միքիչ ուշացումով, ասում եմ` Բարև ձեզ
    - Վայ դու շատ ապրես, որ որոշեցիր ինձ բարևես, թեչէ գիտե՞ս, գիշերը չէի կարողանա քնել
    - Շատ ուրախ եմ որ անքնությունից այս գիշեր չես տառապի...
    - Բա ես իչքան ուրախ եմ, թեչէ աշխարհում իչքան ոչխար կա պիտի հաշվեի, որ կարանաի քնել: Բացի դրանից, ամբողջ գիշեր քո հասցեին վատ խոսքեր պիտի ասեի... այնպես որ, երկուսս էլ լավ ենք պրծել... ի դեպ, դու ոնց քնում գիշերները ?
    - Ցավոք սրտի շատ վատ, շատ քիչ եմ քնում
    - Ինչու
    - Դե մենք մեր տունը վերանորոգում ենք, ու դեռ լուսամուտի ապակիները չենք տեղադրել, այդ իսկ պատճառով փոխոցի աղմուկը լսվումա ննջասենյակումս, որը չի թողնում նորմալ քնել, ի դեպ, հիմա տան գործերով հարևան գյուղ եմ գնում, որպեսզի շինանյութ գնեմ
    - Վա՜յ, ի՜նչ մեղք ես... սկսեցի քեզ խղճալ... դե իչքան կարելի է շուտ դրեք այդ ապակիները, որպեսզի կարանաս լիովին վայելես քունդ
    - Մերսի խոհուրդիտ համար, ես տենց էլ կանեմ: Մենք անընդհատ շեղվում ենք...
    - Հիմա որտեղ էինք կանգ առել ?
    - Մենք դեռ ամենասկզբում ենք
    - Որտեղ ?
    - Դու ասիր ողջույն, ես ասի բարև
    - Ու ?
    - Ի՞նչ ու, հիմա քո հերթնա...
    - Ըհ´ը, դու ուզում ես ասել` բարևեցիր, դե հիմա ասելիքդ ասա ու գնա, ես լիքը գործեր ունեմ...
    - Իհարկե չէ
    - Այսինքն չի կարելի հենց այնպես գալ ու բարևել, պարտադիր ինչ-որ նպատակով պետք է մեկին ողջունել, հա՞, տենց է դուրս գալիս ?
    - Ոչ, ես դա նկատի չունեի, պարզապես ես մտածեցի որ իմ օգնության կարիքն է քեզ պետք...
    - Լավ, մի արդարացի, ես կատակում եմ: Ես իրոք քեզ մի բան էի ուզում խնդրել, սակայն...
    - Ինչ ?
    - Էլ չեմ կարա...
    - Ինչու՞, դու ասա´, ես անպայման կաշխատեմ օգնել
    - Դե ինձ պետք է մեկը ով շատ ազատ ժամանակ ունի, բայց դու հիմա զբաղված ես, ինքդ ասիր որ գործեր ունես, պիտի շինանյութ գնես
    - Այո, սակայն ես կարող եմ այն միքանի ժամից առնեմ, ոչ մի սարսափելի բան չի պատահի, նամանավանդ երբ կարաս բարի գործ անես, ու ով գիտի, միգուցե ինչ-որ մեկի կյանքը պիտի փրկել
    - Սպասիր, իջիր երկնքից փրկարար ջան, դա այնքան հիմար աշխատանքա, որ ես վախենում եմ առաջարկել, քանի որ դու կծիծաղես վրես, ու կարողա անպատվես...
    - Դե ասա էլի...
    - Վաղը ինչ ես անում ?
    - Գործ... սակայն քո համար ժամանակ կգտնեմ...
    - Վայ դու շատ ապրես...կարաս վաղը այս ժամին գալ այստեղ, ու ես կասեմ թե ինչ է պետք անել ?
    - Իհարկե...
    - Ինձ մոտ չորս ժամվա օգնություն է պետք
    - Իսկ ինչ է պետք անել ?
    - Վաղը կգաս ու կիմանաս, թող անակնկալ լինի
    - Իսկ ինչ ձևի անակնկալ է լինելու, գոնե մոտովորապես չես կարա ասի ինչի մասին է գնում խոսքը...
    - Ինչ անհամբերի մեկն ես... լավ ասեմ` քո վրա փորձեր եմ անելու...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նոր բան աշխարհում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 19.02.2021, 21:26
  2. Քորալայնը մղձավանջների աշխարհում / Coraline
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.01.2014, 22:39
  3. Հայ գիտական միտքը աշխարհում
    Հեղինակ՝ karen_11, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.09.2011, 10:51
  4. Ամենաթանկը աշխարհում
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 17
    Վերջինը: 25.04.2011, 16:45
  5. Վերջ ԱՄՆ-ի գերիշխանությանը աշխարհում?
    Հեղինակ՝ Vitelios, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2010, 23:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •