User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 24 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Երազների աշխարհում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    Ինչպես արդեն պատմել եմ անցած անգամ, ես ամեն օր գնում էի մեր պայմանավորված վայրը ու նրան էի սպասում: Արդեն անցել եր մոտ քսան օր, ու ես լիովին հուսահատ էի եղել, մտածում էի որ այլևս նրան չեմ տեսնի, ու ինձ հարց էի տալիս` ինչքան պիտի այսպես գամ այստեղ ու նրան սպասեմ: Այդ օրը նույնպես գնացի, չնայած երկինքը գորշ ամպերով եր ծածկված, ու ոչ մի լավ բան չեր խոստանում: Երբ հասա, սկսեց մանր անձրև գալ, ու դրան միաժամանակ սկսեց ուժեղ քամիներ փչել իրենց հետ բերելով սառնություն: Երկինքը համարյա սևացել եր, ու պարզ եր որ շուտով մի տեղատարափ անձրև է սկսվելու: Իմ բախտից մոտակայքում մի վիթխարի ծառ կար, ու ես շտապեցի նրա տակ անձրևից պատսպարվել: Հետո սկսվեց տարափը: Երկինք երկիր միացել էին իրար, ամպրոպի որոտից դղրդում եր չորս բոլորը, քամին արդեն փոթորիկ եր դարձել: Չնայած այն ծառը, ում տակ թաքնվել էի, շատ մեծ եր, միևնույն է, շուտով ոտից գլուխ թրջվել էի:

    - Էր ջան, կարելի է խնդրել, որ էդ բնության նկարագրումը բաց թողես, ու անցնես բուն իրադարձությանը ?
    - Չէ, չեմ կարա, քանի որ դա կարևոր է
    - Ինչ է կարևոր, թե ինչ ուժեղ տարափ է եկել ? Ես իմ կյանքում այնպիսի՜ տարափներ եմ տեսել
    - Պարզապես այդ տարափի ժամանակ մենք հանդիպեցինք...
    - Իսկապե՞ս

    Գիտես, նստես էի ծառի տակ ու նրա մասին էի մտածում, ու ուշադրություն չէի դարձնում որ լրիվ թրջվել եմ, որ մրսում եմ, որ կհիվանդանամ... իրա դեմքն էի հիշում, նրա ժպիտը: Պատկերացրու թե ինչքան անակնկալ եղա երբ ինչ-որ մեկը հեռվից բղավեց ինձ`

    - Է՜ր, շուտ արի այստեղ, շուուու՜տ ,- ես նայեցի ձայնի ուղությամբ ու տեսա նրան` Հիանաին, նա ինձանից բավականին հեռու եր, ու իմ նման մի ծառի տակ եր պահ մտել: Ես զարմանքից քարացել էի, չէի հավատում իմ աչքերին, թվում եր որ սա միրաժ է, մտախաբություն, որ այսքան երազելը մտապատրանք են սարքել ուղեղումս: Սակայն այդ միրաժը չեր կորչում, չեր կորչում նաև Հիանան, ով ինձ ձեռով եր անում, կանչելով իր մոտ: Ես այն աստիճան էի համոզված որ սա մտախաբություն է, որ միտք չունեի այնտեղ գնալ: Սակայն միքիչ անց, ես ինքս ինձ ասացի բա որ հանկարծ սա իրականություն է, ու վազելով գնացի Հիանաի մոտ

    - Էր ջան, միթե դու չգիտես որ այդ ծառի տակ չի կարելի ամպրոպի ժամանակ պահ մտնել ? ,- ասեց ինքը երբ ես մոտեցա նրան, ես նոր համոզվա որ սա իրականություն է, ու մտքիս մեջ ասացի` մերսի Աստված ջան:
    - Չէ, չգիտեի, էս առաջին անգամն է, որ նման տարափի տակ եմ մնացել...
    - Զգացվում է, իսկ վաղուց ես այստեղ ?
    - Նկատի ունես այդ ծառի տակ ? Դե երբ ամպրոպը սկսվեց, այդ պահից
    - Դու չես պատկերացնի թե ինչ փորձանքից ես պրծել...
    - Այդ ինչ նկատի ունես ?
    - Տասից ինի դեպքում ամպրոպի ժամանակ կայծակը հարվածում է նման ծառերին, որոնք մագնիսի նման ձգում են իրանց կողմը կայծակներին: Դե հիմա պատկերացրու թե ինչ կլիներ քո հետ երբ կայծակը հարվածեր այդ ծառին ?
    - Հա, լավ բան չեր լինի, ինձանից խորոված կստացվեր
    - Պետք չի քեզանից խորաված սարքել, դու ինձ ողջ ու առողջ ես պետք, հուսով եմ որ չես մոռացել իմ խնդրանքի մասին ?
    - Ոչ, չեմ մոռացել, սակայն ես մյուս օրը, ինչպես պայմանավորվել էինք, եկա, բայց դու չկաիր
    - Ներիր ինձ, պարզապես շատ գործեր ունեի, ու չկարացա գալ, հուսով եմ որ ինձ շատ չես սպասել ?
    - Չէ, միքիչ սպասեցի, տեսա չես գալիս, մտածեցի որ կարևոր գործեր ունես, ու գնացի իմ գործերով, - ստեցի, չուզեցի ասել որ քսան օր է այստեղ եմ օրերս անցկացնում, չուզեցի որ ինքը իրեն իմ պատճառով վատ զգա
    - Քո մոտ ամեն ինչ նորմալ է, վերջացրիք ձեր տան վերանորոգումը ?
    - Հա, միքիչ մնաց որ վերջացնենք, Հիանա´, դու չես հավատա
    - Ինչ չեմ հավատա ?

    Մենք լիովին թրջված իրարից կես մետր հեռավորության վրա կանգնած իրար էինք նայում: Ես դա պիտի ասեի, այլևս չէի կարում զսպել ինձ, դեմքիս մի չարաճճի ժպիտ հայտնվեց ու ես ասացի

    - Ես քո մասին մտածում էի... , - հետո լրջացա, ու մեր աչքերը հանդիպեցին իրար, ես ավելին չէի կարող ասել, բայց սա էլ եր բավական որ նա ամեն ինչ կռահի:
    - Իրոք ?
    - Ըհը
    - Էր, պատկերացնում ես, մենք իրար հետ ընդհանուր առմամբ մի քսան րոպե ենք շփվել, ու դու սկսել ես իմ մասին մտածել, ինչ կլինի եթե մենք իրար հետ շատ ժամանակ անցկացնենք ?
    - Դե երևի ես կսիրահարվեմ քո վրա...
    - Իսկ հիմա քո կյանքում ուրիշ աղջիկ չկա ?
    - Չէ
    - Իսկ ընդհանրապես սիրահարվել ես ?
    - Չգիտեմ...
    - Այդ ինչպես չգիտես
    - Դե որպեսզի պատասխանեմ քո հարցին, պիտի իմանամ ինչ է նշանակում այդ սեր բառը, ու ինչպես պիտի զգամ ինձ սիրահարվելու ժամանակ, դե իմ կյանքում եղել են մի երկու աղջիկ, սակայն չգիտեմ, ճիշտ կլինի ասել որ սիրել եմ նրանց
    - Ինձ թվում է որ քո սերը իսկականից չի եղել, հակառակ դեպքում քո մոտ կասկածներ չէին լինի
    - Երևի տենց էլ կա, իսկ դու ?
    - Ես նման թեմաներով չեմ կիսվում ոչ ոքու հետ, նույնիսկ շատ մտերիմ մարդկանց հետ...
    - Լավ, չեմ հարցնի: Դու ուզում ես ասել որ երբեք ոչ մեկի հետ անկեղծ չեր զրուցել քո անձնական կյանքի մասին
    - Քրոջս հետ, ես նրանից գաղտնիքներ չունեմ: Ներիր ինձ, պարզապես ես աղջիկ եմ, ու քո նման անկեղծ չեմ կարող լինել նման թեմաներում
    - Հա, խնդիր չկա
    - Դե ինչ, չես պատմի, ինձ թվումա որ մենք այստեղ երկար ենք մնալու, քանի որ այս անձրևը դժվար սենց շուտ պրծնի: Այնպես որ կարաս ամեն ինչ շատ մանրամասն պատմել, ես սիրում եմ լսել պատմություններ սիրո մասին:
    - Պատմելու տենց բան էլ չկա: Ես դպրոցում ավագ դասարանում էի սովորում, երբ նա տեղափոխվեց մեր դպրոց, ես իսկույն նրա վրա ուշադրություն դարձրեցի: Ու ոչ միայն ես, երևի չեմ ստի, եթե ասեմ որ դպրոցի հալալ կեսը սիրահարվել եր նրա վրա: Նա շատ խելացի եր, ու հենց դա եր պատճառ որ բոլորը իրանց ուշադրությունը նրա վրա էին դարձրել, ինչպես նաև ես, ես ամեն մի դասամիջոցին դուրս էի գալիս միջանցք, ու լուսամուտից դուրս էի նայում, հուսալով որ նա դուրս կգա բակ: Այսքանը...
    - Ոնց, դու նույնիսկ չես փորձել նրա սիրտը շահել ?
    - Ինչպես ասացի, բացի ինձանից այդ աղջկանով շատերն էին հետաքրքրվում, ու ես այդ ժամանակ հասկանում էի որ գեթ մի թիզ շանս չունեմ նման թեժ մրցակցությունում հաղթել:
    - Շատ իզուր, դու իզուր չես պայքարել, ու պետք չեր ինչ-որ մեկի հետ մրցակցել, դու պիտի լոկ հետաքրքրեիր նրա սրտիկին թեկուզ մի փոքր անկեղծ բանաստեղծությամբ
    - Ոչինչ որ ես բանաստեղծություն գրել չգիտեմ...
    - Դա նրանից է, որ իսկականից չի եղել քո սերը...
    - Ուզում ես ասել որ երբ իսկականից սիրահարվեմ, ապա կսկսեմ բանաստեղծություններ գրել ?
    - Անկասկած, բայց ինչու միայն բանաստեղծություններ, շատ բաներ կգրես, կարևորը նա է, որ քո սրտիկը քո ձեռների միջոցով գրումա իրա երջանկության մասին...
    - Իսկ դու դա որտեղից գիտես ?
    - Դա բոլորը գիտեն, բավական է մի ծանոթ սիրահար ունենալ:
    - Լավ, ես միքիչ ստեցի, երբ պատմում էի այդ պատմությունը...
    - Եվ որտեղ ?
    - Այն, որ չէի փորձում պայքարել նրա համար: Ես ուզում էի աչքի ընկնել, որպեսզի նա իմ վրա ուշադրություն դարձնի: Սակայն, լավ հիշում եմ, այդ ժամանակ ես գիտակցում էի, որ այդ աղջիկը նա չէ, ով ինձ պետք է, ու իմ երազանքներում այլ կերպար եր հայտնվում:
    - Հետո ?
    - Ամառային արձակուրդներին գնացել էի մի ճամբար հանգստանալու: Այնտեղ մի հոգու հետ ծանոթացա, ու հետը ընկերություն էի անում: Անունը Սիսին էր: Մի օր մենք սկսեցինք զրուցել սիրային գործերի մասին: Պատմեցի ես նրան այդ աղջկա մասին: Հետո Սիսինը ինձ խորհուրդներ եր տալիս թե ինչպես շահեմ այդ աղջկա սիրտը: Դու գիտես չէ, թե ինչպիսի անակնկալներով հարուստ է մեր կյանքը: Այդ աղջիկը մեր դպրոցից տեղափոխվում է մի այլ դպրոց, ու հենց այն դպրոցը որտեղ Սիսինն եր սովորում, ու ավելին, նրա դասարանից է լինում: Երբ դպրոցը արդեն ավարտել էի, պատահաբար հանդիպեցի Սիսինին, պարզվեց որ նրանք արդեն ամուսնացել են... ու երկու հատ զավակ ունեն: Երբ դա իմացա, շատ ուրախացա:
    - Իմ կարծիքով քո զգացմունքը իսկականից չի եղել: Այսինքն քո համար ամեն ինչ դեռ առջևում է` համտես անել սիրո և´ քաղցր, և´ դառը պտուղները
    - Դառը ?
    - Ըհը, չգիտեմ ինչու Աստված սարքելա այդ աստվածային զգացմունքը, որը բացի քաղցրությունից ունի նաև դառնություն...
    - Ու ինձ թվումա որ դու ինքդ քո մաշկի վրա զգացել ես այդ դառնությունը ?
    - Ինչ ես կարծում. այս հեղեղը երբ կվերջանա ? , - եթե Հիանան մտադիր չեր ինչ-որ հարցի պատասխանել, ապա նա դա չեր անի, պարզապես կձևացներ թե չի լսել հարցը, կամ կփոխեր խոսակցության թեման
    - Ինչու ես փոխում խոսակցության թեման ?
    - Պարզապես չեմ ուզում ոչ հաճելի հուշերի գիրկը ընկնել, բայց խոստանում եմ, որ երբ բավականին մտերմանանք ես քեզ ամեն ինչ կպատմեմ
    - Լավ, իսկ մինչ այդ կուզենաի քո մասին տեղեկություններ իմանալ, ես գրեթե ոչինչ չգիտեմ քո մասին
    - Տուր հարցեր, ես կպատասխանեմ
    - Դու որտեղ ես ապրում ?
    - Այստեղից մի կիլոմետր դեպի հյուսիս գտնվում է մորքուրիս տունը: Ես եկել էի նրան տեսակցության, սակայն նա մեկնել է հարևան երկիր հանգստանալու, ես էլ որոշել եմ մնալ այստեղ մինչև ինքը գա:
    - Դու նրա տանը մենակ ես մնում ?
    - Ըհը, եթե չհաշվենք մորքուրիս կատվին` Լոլիին:
    - Իսկ այստեղ ինչ ես անում, նկատի ունեմ այս տեղափի տակ ?
    - Ամբողջ օրը տանը մենակ, շատ ձանձրալի է անցնում օրերս, ես էլ որոշեցի դուրս գալ զբոսնելու...
    - Այսօր առավոտվանից երկինքը գորշ ամպերով է ծածկված, միթե չէիր մտածում որ հորդառատ անձրև է գալու ?
    - Իսկ դու ?
    - Ես գուշակում էի որ կարողա տարափ սկսվի, սակայն...
    - Եկել ես ու ինչու ?
    - Որովհետև...
    - Ես էլ հենց այդ պատճառով եմ այստեղ...
    - Իսկապես ?
    - Իհարկե, միթե դու արդեն չես գուշակել ?
    - Իմ մոտ այնպիսի զգացմունք կա, որ մենք տարբեր բաներ ունենք նկատի...
    - Դե ասա ինչու ես այստեղ, ես էլ կասեմ քո մոտ ճիշտ զգացմունք է թե ոչ
    - Գիտես ես կարող եմ լինել այնքան անկեղծ, իչքան հնարավոր է, սակայն հարցը նրանումն է, թե արդյոք դիմացինս պատրաստ է՞ նման անկեղծությանը
    - Ես պաստրաստ եմ
    - Ես այստեղ եմ, քանի որ ուզում էի քեզ տեսնել...
    - Դե լավ, ես գնացի, մնաս բարով, - ասեց ինքը ու շրջվեց հեռացավ... ես զարմանքից քարացել էի: Այդ պահին իմ մտքով չեր էլ անցնում, որ ինքը կատակ է անում: Փառք աստծո որ ինքը շատ չձգձգեց այդ դաժան կատակը` կանգ առավ, ու շրջվեց դեպի ինձ: Ես նայում էի նրան անհասկանալի հայացքով, իսկ ինքը ժպտում եր:
    - Էր, իսկ ես այստեղ եմ, քանի որ ուզում էի քեզ տեսնել, ես հուսով էի որ այստեղ կրկին կտեսնեմ քեզ..., - հետո բարձրացրեց ձեռը ու ասեց, - Արի գնանք տուն, թեչե սենց մենք հաստատ կհիվանդանանք
    Վերջին խմբագրող՝ Dayana: 26.10.2009, 10:26:

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    Նա բարձրացրել եր ձեռքը, որպեսզի ես այն բռնեմ, ու ես առանց վարկյան կորցնելու արեցի դա, ու առաջին անգամ մեր մարմինները դիպչան իրար, նրա ձեռը հայտնվեց իմ ափի մեջ: Այդ պահին մեջովս մի սարսուռ անցավ, փշաքաղվեց ողջ մարմինս ու աննկարագրելի զգացմունք ապրեցի` ես իմ կորցրած կեսին էի գտել ու մենք վերստին միավորվել էինք...
    Սակայն դա քիչ եր իմ համար, մոտս մի մոլուցքային ցանկություն առաջացավ ամուր գրկել նրան, սեղմել կրծքիս... Ի տարբերություն կենդանական աշխարհի ներկայացուցիչների, մենք, բանական էակներս, կառավարում ենք մեր զգացմունքերը: Երբեմն նրանց կառավարում ենք, կամ անտեսում, կամ զսպում որ չցուցադրենք մեր հոգում տեղի ունեղոցը: Երևի այդ հատկությունը լավ է, սակայն երբեմն սրտիկը անհասկանալի հայացքով կնայի քեզ, ասելով` Այ ապուշ, ինչ ես կանգնել, գրկիր նրան, սեղմիր կրծքիդ ու համբուրի...

    - Դու քուր ախպեր ունես ?
    - Մի հատ քույրիկ ունեմ, ում շատ սիրում եմ, ու հիմա նրան շատ-շատ կարոտել եմ, իսկ դու ?
    - Ես միայն եղբայր ունեմ, ով շուտով ամուսնանալու է: Ու ես շատ ուրախ եմ, նախ նրա համար, հետո էլ իմ համար` երբ ինքը ամուսնանա, ծնողներս ինձ որոշ ժամանակով հանգիստ կթողնեն...
    - Ինչ իմաստով ?
    - Ամուսնության պահով
    - Չես ուզում ամուսնանալ, սեփական ընտանիք ունենաս ?
    - Դրա մասին շատ եմ երազում, սեփական ընտանիք ունենալու
    - Ապա ինչն է պռոբլեմը ?
    - Պռոբլեմը նա է, որ չէի հանդիպել այն միակին...
    - Ում հետ պիտի կապես քո ողջ կյանքը... իսկ դու օրինակ հեչ չես մտածել որ դու ոչ միայն այդ միակի հետ կարաս լինել երջանիկ, այլ մնացած շատ աղջկերքի ?
    - Չգիտեմ, իսկ դու մտածում ես որ շատերը կարող են ինձ երջանկացնել ?
    - Այո, պարզապես ամեն ոք ունի իրա գրավչությունը, ու միաժամանակ նաև ինչու չե թերությունները, այսինքն եթե դու նստես թախթին ու սպասես որ ճակատագիրը քեզ կծանոթացնի մի իդեալական, անթերի աղջկա հետ, ապա դու մինչև կյանքիդ վերջ կսպասես նրան
    - Քանի որ նման աղջիկ գոյություն չունի ? Իսկ եթե արի ու տես որ կա...
    - Էր, եթե դու ինձ նկատի ունես, ապա ստիպված եմ քեզ հիասթափեցնել...
    - Լավ, դա մենք հետո կպարզենք: Ինչ վերաբերվում է ամուսնանալուն, դու կարծում ես որ ես պիտի վաղուց ամուսնացած լինեի առաջին պատահածի հետ ?
    - Ինձ թվումա որ եթե մի փոքր դուրդ գա աղջիկը, ապա պետք է ամուսնանալ, ու չսպասել երազանքների մեջի աղջկան: Մյուս կողմից դու շատ լավ ես արել որ մինչև հիմա չես ամուսնացել
    - Խի ?
    - Դու որ դա արած լինեիր, ապա մենք իրար ձեռ բռնած չէինք գնա այս հորդառատ անձևրի տակ... ու դու ինձ մի օր սիրո խոստովանություն չէիր անի...
    - Դե դա այդքան էլ պռոբլեմ չի, կհանդիպեիր մի ուրիշի ով խենթի նման կսիրահարվեր քո վրա, կնվիրեր քեզ աշխարհի բոլոր ծաղիկները ու իրա սրտի կողմից հատուկ քո համար հյուսված բանաստեղծությունները, ու դու գեթ մի ակնթարթ չէիր զղջա որ նրա անունը Էր չի...
    - Է´ր, երբ ես իմացա որ մորքուրս ուշ է վերդառնալու, որոշեցի տուն գնալ: Ճանապարհի կեսին ես հետ վերադարձա, ու գիտես ինչու, քանի որ ամեն մի քայլ անելուց ես հասկանում էի որ հեռանում եմ մեկից, ում երազել եմ իմ ողջ կյանքիս տակ... ու հիմա ես այստեղ եմ, քո կողքին, այս տարափի տակ...

    Նրա այս խոսքերից հետո ես այլևս չկարացա ինձ զսպել, ու չհամբուրել նրան: Ես կանգ առա, ինքը նույնպես, մենք նայում էինք իրար, ջրի հոսքերը առվակների նման հոսում էին նրա այտերի վրայով, շրջանցելով նրա ցրտից կարմրած շրթունքները, որոնց ես ուզում համբուրել... սակայն երբ ուզում դա անել, նա հասկացավ իմ մտահղացման մասին ու բարձրացրեց ցուցամատը ու դրեց իմ շրթունքներին`

    - Էր, խնդրում եմ, մի շտապիր... իմ վերջին սիրավեպը շատ տառապանքներ է ինձ պարգևել, ու ես դեռ պատրաստ չեմ...
    - Լավ, ես ամեն ինչ հասկանում եմ, այլևս նման բան ինձ թույլ չեմ տա, խոստանում եմ
    - Լավ, միայն մի նեղացի, պարզապես այդ պատմությունից հետո ես...
    - Հիանա, միգուցե պատմես, ինձ թվումա հիմա բավականին մտերմացել ենք
    - Ես սիրում էի նրան, իսկ ինքը ինձ... այսինքն ես էի տենց կարծում, ու մի օր ամեն ինչ պարզվեց երբ բռնացրեցի նրան մի ուրիշի հետ...
    - Հետո ?
    - Հետո այս կյանքը իմ համար կորցրել եր իրա արժեքը, ու ես երբեմն մտածում էի ինքնասպանության մասին: Սակայն ինքնասպանություն գործում են միայն թույլ մարդիկ, իսկ ես ուժեղ մարդ եմ...
    Վերջին խմբագրող՝ Dayana: 26.10.2009, 10:26:

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    Րա՞մ, էս չլինի քնել ես ?
    - Չէ, Էր ջան, պարզապես աչքերս եմ փակել, դու շարունակիր, ես լսում եմ:
    - Հեսօր երևի հերիքա, քունս ուժեղ տանումա, հիմա աչքերս կփակվեն:
    - Իմը արդեն փակվում են
    - Արի քնենք, վաղը կշարունակեմ
    - Լավ: Գիտես ինչ, այսքան պատմածից հետո իմ մոտ կասկածներ է առաջացել, որ Հիանան քո գլխին գիտափորձ է արել...
    - Ես որ ասում եմ, իսկ դու չես հավատում, սակայն գիտես ինչ, այն որ նա ոչ հաջող սիրավեպ է ունեցել, ինձ մտածմունքներ եր տալիս այն ժամանակ
    - Ինչու
    - Քանի որ նա կարող եր տղաներից վրեժ լուծել.. ու ես այն ժամանակ ասում էի` Էր, զգույշ եղիր...
    - Այսինքն քո մոտ կասկածներ կաին ?
    - Դե եթե մի ուրիշ աղջիկ լիներ, միևնույն է, կլինեին ինչ որ բաներ, սակայն Հիանաի դեպքում դրանք շատ էին: Սկզբում նրա ամեն մի միտք իմ մոտ կասկածի առիթ եր տալիս, միգուցե ստում է, կամ կատակում կամ այլն: Միայն երբ վերջնականապես սիրահարվեցի նրա վրա, նոր անվերապահորեն հավատում ու վստահում էի նրա ամեն մի խոսքին:
    - Իսկ հիմա ?
    - Երբ իմացա թե ով է նրա թանկագին քույրիկը, ապա... Է՜, արի քնենք, թեչե շուտով լույսը կբացվի
    - Բարի գիշեր
    - Բարի գիշեր

    (Մի օր անց)

    Այսօր լավ աշնանային արևոտ օր եր, մեր տրամադրությունները շատ լավ եր, քանի որ հաջողվել եր մեր այսօրվա պլանը գերակատարել: Քնելուց առաջ ես շարունակեցի պատմությունը`
    Վերջին խմբագրող՝ Dayana: 26.10.2009, 10:26:

  4. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    - Հետո ?
    - Հետո դժվար եր... ինչպես ասացի ինքնասպանության միտքը հաճախ եր սավառնում ուղեղիս մեջ: Որպեսզի ցվրվեմ անպետք մտքերից ու ոչ հաճելի հուշերից, ես մեկնեցի Հունանիա, որտեղ եր ապրում մեծ մորքուրս: Այնտեղ մոտ մեկ տարի մնացի, իսկ երբ արդեն վերադարձա այլևս այդքան էլ ցավ չեր պատճառում ինձ այդ պատմությունը:
    - Իսկ հիմա եկել ես մյուս մորքուրիդ մոտ հյուրընկալելու
    - Այո, ցավոք սրտի հիմա ինքը այստեղ չի: Դա իմ մեղքն է, քանի որ ես նրան չէի զգուշացրել, որ պիտի գամ, ուզում էի անակնկալ անեի: Իզուր, պետք էի քրոջս լսեի, ով ասում եր մի հատ նամակ գրի նրանց: Մեծերին պետք է լսել...
    - Իսկ ինքը քանի տարեկանով է քեզանից մեծ ?
    - Չորս, հիմա պատկերացնում եմ ոնց կզայրանա ինքը իմ վրա, երբ իմանա որ մնացել եմ այստեղ մորքուրի տանը մեն մենակ Լոլի կատվի հետ
    - Իրոք, անհեռատես քայլ ես արել, երբ առանց նրան տեղեկացնելու եկել ես, իսկ հիմա ...
    - Կրկին սխալ քայլ եմ արել մնալով մեն մենակ աշխարհի մի խուլ վայրերից մեկում ? Ու ինչ ես առաջարկում, թողեմ գնամ ?
    - Որ մենակ ես մնում դա շատ վատ է, սակայն որ դու գնաս, բա ես ինչ պիտի անեմ ?
    - Դրա համար էլ չեմ գնացել: Է´ր, քո կարծիքով ինչու են մարդիկ միմյանց դավաճանում ?
    - Ինչ դժվար հարց ես տալիս, գաղափար անգամ չունեմ, նման բաներ իմ կյանքում չի եղել, քանի որ ես ընդհանրապես ընկերուհի չեմ ունցել, ու շատ արարքներ ու զգացմունքներ իմ համար խորթ են, ինչպիսին են խանդը, դավաճանությունը և այլն
    - Իսկ գոնե համբուրվել ես ?
    - Ես քեզ ասում եմ որ ընդհանրապես չի եղել իմ կյանքում ոչ մեկը, իսկ դու հարցնում ես համբուրվել ես թե ոչ, իհարկե ոչ
    - Իսկ դու կարող ես դավաճանել ? Գիտեմ որ պիտի ասես` իհարկե ոչ, սակայն բոլորն էլ տենց են պատասխանում, սակայն արի ու տես որ դավաճանում են...
    - Ինձ թվումա որտեղ կա դավաճանություն, ապա այնտեղ պարզապես սեր չկա
    - Շուտով կհասնենք:
    - Ես քեզ մինչև տուն կուղեկցեմ, հետո կվերադառնամ մեր տուն` մերոնք երևի անհանգստանում են իմ համար:
    - Ես քեզ ոչ մի տեղ էլ չեմ թողի եթաս... կչորանաս, հետո հաց կուտես, հետո կմտածեմ...
    - Լավ, բայց շատ չեմ մնա

    Միքիչ հետո հասանք իրա մորքուրի առանձնատանը, երբ ներս մտանք Հիանան ասեց`

    - Սպասիր, հիմա քեզ չոր շորեր կբերեմ

    Նա արագ բարձրացավ երկրորդ հարկ, մի քանի րոպեից վերադարձավ բերելով իմ համար հագուստ, երբ ես տեսա թե ինչ է ինքը բերել, վրդովված ասացի`

    - Ի՜, ես սրանք չեմ հագնի,- իրա բերածը տղամարդու շորեր չեր, այսինքն դժվար տղամարդը նման շորեր հագներ
    - Հիմա էսա, ուրիշ չկա, չեմ ու չեմ մի արա փոքր երեխեքի նման
    - Դու համոզված ես որ սա տղամարդու հագուստ է
    - Հա, վրնեքը ինչ-որ տեղ գրված է հատուկ տղամարդկանց համար, կանայք ոչ մի դեպքում չհագնեն...
    - Դու լավ հումորով աղջիկ ես, սակայն ես սրանք չեմ հագնի...
    - Էր, կամակորություն մի արա, դու լրիվ ջրի մեջ կորած ես: Դու բուխարին վառիր մինչև ես ինքս փոխեմ շորերս, երբ գամ շորերդ արդեն փոխած լինես
    - Բուխարին էդ ինչ բան է ?
    - Բուխարին դա օջախն է
    - Ա՜, պարզ է

    Օջախը վառելուց հետո փոխեցի շորերս, որոնք կախեցի օջախի մոտ, որպեսզի չորանան: Հիանան միքիչ ուշ եկավ, նա մի վարդագույն խալաթ եր հագել, իսկ գլուխը սրբիչով եր փաթաթել:

    - Քեզ լավ էլ սազումա
    - Ծաղրում ես ?
    - Չէ, իրոք, լավ, հիմա մի բան սարքեմ ուտենք, ի դեպ, ես քեզ ասե՞լ եմ որ շատ համեղ ուտելիքներ եմ պատրաստում
    - Չէ, չես ասել, հիմա մենք դրանում կհամոզվենք, քեզ զգուշացնեմ որ ես հաճոյախոսություններ չեմ սիրում անել, ու եթե համեղ չլինի քո սարքածը, ես չեմ ասի` ինչ համովա, կյանքումս նման բան կերած չկամ...
    - Լավ, դու զգա քեզ ինչպես ձեր տանը

    Կես ժամից Հիանան ինձ կանչեց հաց ուտելու

    - Ինչ ենք ուտելու, - ասացի ես երբ նստեցի սեղանի շուրջ
    - Սունկ, սիրում ես ?
    - Հա, մայրս հաճախ է պատրաստում: Իսկ այս սունկը որտեղից ?
    - Ինքս եմ հավաքել
    - Իսկ դու գիտես որ մեր վայրերում շատ թունավոր սունկեր են աճում
    - Այդ թունավոր սնկերը մեր մոտ էլ են աճում
    - Իսկ դու համոզված ես որ սրանք բոլորն էլ ուտելու են ?
    - Իհարկե, հակառակ դեպքում ես ինքս դրանք չէի ուտի, չնայած էս կարմրապտուկներից դեռ չեմ կերել
    - Ու երևի ուզում ես իմ վրա սկզբում փորձես, հետո ինքդ ուտես, - կատակով ասացի ես
    - Վատ միտք չի...
    - Հիմա ինչ, ես այն ուտեմ ?
    - Իսկ դու ուրիշ տարբերակ ունես ?
    - Հա, արի փորձածներից ուտենք, իսկ դա թափենք
    - Չէ, լավ միտք չի, մենք դա որ թափենք, սոված կմնանք
    - Պարզապես մայրս դեռ նման սունկ չի պատրաստել, ու այդ սնկի կարմիր կետերը ինձ լավ բան չեն հուշում, նրանք բառացի ասում են` ինձ մի կերեք, ես լավը չեմ...
    - Է´ր, դու ինձ վստահում ես ?
    - Իհարկե
    - Դե ուրեմն կեր...
    - Լավ, ուտում եմ, - այդ սնկից մի հատ պատառաքաղով վերցրեցի ու անվստահելի հայացքով նայեցի այդ սնկին
    - Էր, եթե դու համոզված լինես, որ այդ սունկը թունավոր է, սակայն ես քեզ ասեմ վստահիր ինձ ու կեր այն, դու ոնց կվարվեիր ?
    - Եթե ես հաստատ իմանաի որ այն թունավոր է, ապա չէի ուտի...
    - Այսինքն դու ինձ չես վստահում ?
    - Վստահում եմ, սակայն ողջամտությունս ինձ ուրիշ բան է ասում
    - Պարզապես ամեն ինչ չէ ակնհայտ, ու երբեմն փրկությունը հիմար քայլերի մեջ է, որոնք սկզբից անիմաստ ու անհասկանալի են թվում, ու միայն հետո է պարզվում, որ դա է եղել միակ ելքը...
    - Դու շատ տարօրինակ մտքեր ես արտահայտում, որոնք ես չեմ հասկանում
    - Հիմա պետք էլ չէ ոչինչ հասկանալ, Էր այդ սունկը որ հիմա ուզում ես ուտել` թունավոր է
    - Դու կատակ ես անում ?
    - Ոչ, դու ճիշտ էիր նկատել, նրա կարմիր կետերը խորհրդանշում են նրա թունավոր լինելու մասին
    - Լավ, Հիանա, հերիքա կատակես, ես արդեն նկատել եմ որ դու շատ հումորով աղջիկ ես, սակայն հիմա սահմանը անցնում ես...
    - Էր, ես չեմ կատակում, եթե չես հավատում, ապա կարամ գրքի մեջ ցույց տամ որ այդ սունկը թունավոր է
    - Ու դու ուզում ես որ ես այն ուտեմ ?
    - Այո
    - Ինչու ?
    - Դու կեր, հետո ես կասեմ
    - Բայց...
    - Ինչ բայց ? Չէ որ ինքդ ասիր որ ինձ վստահում ես, եթե վստահում ես, ապա կեր
    - Իսկ այդ սունկը շատ թունավոր է ?
    - Ըհը, մահացու թունավոր է...
    - Դու ուզում ես որ ես մեռնեմ ?
    - Ես նման բան չեմ ասել
    - Եթե դու չես կատակում, ապա տենց էլ կլինի երբ ես այն ուտեմ
    - Է՜ր, արի սկզբից սկսենք, ով եմ ես քո համար ?
    - Դու... այն աղջիկն ես ում սպասել ու երազել էի իմ ողջ կյանքիս տակ...
    - Եթե դու հիմա ինձ հետ անկեղծ ես, ապա հավանաբար անվերապահորեն պիտի կվստահես ինձ
    - Այո
    - Իսկ սեփական կյանքը կարող ես ինձ վստահել ?
    - Այո, կվստահեմ
    - Դե ուրեմն կեր

    Ինձ թվում եր, որ Հիանան կատակ է անում, ու ինձ է ուզում փորձել, սակայն երբ կծեցի այդ սունկը, ապա հասկացա որ ինքը կատակ չի անում, քանի որ այն շատ դառն եր

    - Հիանա, կուլ եմ տալիս, ես կատակ չեմ անում
    - Ես նույնպես...
    Վերջին խմբագրող՝ Dayana: 26.10.2009, 10:27:

  5. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    Ես տեսնելով որ Հիանան չի ուզում նահանջել, կերա այդ սունկը, ու ժպտալով նայեցի նրան ասելով

    - Հը, ինձ ինչքան է մնացել ապրելու ?
    - Մոտ կես ժամ
    - Հիանա կատակելու ժամանակը չի
    - Իսկ ես չեմ էլ կատակում, իսկ դու չնկատեցիր թե այն ինչքան դառն եր, միայն թունավոր սունկերն են տենց դառը լինում...
    - Լավ, ես չեմ հասկանում քեզ, ես սունկը կերա, գուցե բացատրես ամեն ինչ ?
    - Ես շատ զգացված եմ, որ դու ինձ վստահում ես այն աստիճան, որ կարաս կյանքդ վտանգի տակ դնես
    - Հիանա, այն օրվանից ինչ ես տեսա քեզ, ապա չեմ կարող պատկերացնել իմ կյանքը առանց քեզ, ու այն ինձ երևի պետք չի լինի եթե դու չլինես իմ կողքին
    - Էր պետք չի նման բաներ ասել: Է´ր, դու ինչ կանեիր այդ կես ժամվա մեջ, եթե ես քեզ հակաթույն չտաի ?
    - Ա՜, ուրեմն կա հակաթույնը
    - Իհարկե, իսկ դու մտածում էիր որ ես ուզում եմ քեզ սպանել?
    - Ես արդեն չգիտեի ինչ մտածել, - ծիծաղելով ասացի ես
    - Լավ, դու հարցիս պատասխանիր` ինչ կանեիր այդ կես ժամվա ընթացքում, եթե ես քեզ չտաի հակաթույնը
    - Երևի ոչինչ, պարզապես կհետաքրքրվեի թե ինչու ես դու ուզում որ ես մեռնեմ
    - Լավ, հակաթույնը այս բաժակի մեջ է
    - Բայց դու շատ դաժան խաղեր ես խաղում
    - Պարզապես փոքրիկ փորձ եր սա, ստուգելու ինձ հուզոց մի հարց...
    - Դե ուրեմն ես էլ կշարունակեմ էդ դաժան խաղը, ու իմ սեփական փորձը կանցկացնեմ
    - Ու ինչ ես պատրաստվում անել ?
    - Ես չեմ խմի այս հակաթույնը...
    - Ու ինչ ես ուզում դրանով ապացուցել ?
    - Ոչինչ, պարզապես մի բան եմ ուզում լսել քեզանից: Եթե հարցիս չպատասխանես ապա ես այս հակաթույնը չեմ խմի
    - Տուր քո հարցը, ու արագացրու, քեզ 15 րոպե է մնացել
    - Դու ինձ սիրում ես ?
    - Էր, խնդրում եմ, հիմա պետք չի նման հարց տալ
    - Արդեն ուշ է, դու ես սկսել այս խաղը, դու էլ պիտի այն ավարտես պատասխանելով իմ հարցին
    - Ու ինչ կլինի եթե իմ պատասխանը դրական չլինի ?
    - Դու պատասխանիր, ես ինքս կորոշեմ
    - Էր, ես չեմ կարող ասել այո, քանի որ մենք շատ քիչ ժամանակ ենք միասին անցկացրել, ու դա բավական չէ, որպեսզի հասկանամ սիրում եմ թե ոչ
    - Կամ այո կամ ոչ
    - Ոչ

    Ես խմեցի այդ հակաթույնը, որը սնկից ավելի դառն եր

    - Շնորհակալություն ազնվությանդ համար
    - Է´ր, չնայած մոտս ես նստած, սակայն դու իմ համար կարծես մի անհասանելի ու թանկագին բան ես, որին տիրանալու համար աշխարհի բոլոր գանձերը բավական չեն
    - Ես սովորական մի էակ եմ, լի թերություներով բազմաթիվ
    - Չէ, սխալվում ես, դու այդքան էլ սովորական չես
    - Իսկ դու իմ համար աշխարհի ամենագեղեցիկ, ամենաչքնաղ, խորհրդավոր ծաղիկն ես, ում մոտ աշխարհի բոլոր գանձերը կկորցնեն իրենց փայլը...
    - Լավ, արի վերջ տանք կատակներին, ու հաց ուտենք
    - Հիանա էս սունկը թունավոր եր թե չէ, խնդրում եմ ճիշտ ասա
    - Այո, սակայն ես չափազանցրի որ այն մահացու թունավոր է, պարզապես քեզ մի-երկու օր վատ կզգաիր:
    - Իսկ դու հաճախ ես նման դաժան փորձեր անում մարդկանց վրա ?
    - Չէ, սա առաջին անգամն եր
    - Ու հուսով եմ որ վերջինը կլինի
    - Չէ, ես ուզում եմ ևս մի փորձ անել...
    - Ես արդեն վախենում եմ
    - Մի վախեցիր, ես թույլ չեմ տա որ քո հետ վատ բան պատահի
    - Միգուցե ես մտածեմ կտակ գրելու մասին, ով գիտի վաղը ինձ ինչ է սպասելու,- կատակով ասացի ես
    - Շատ ծիծաղելի է...
    - Իսկ երբ է կայանալու այդ փորձը ?
    - Վաղը, հիմա ոչինչ չեմ ասի դրա մասին
    - Իսկ չես կարա ակնարկես թե սրանից այն ավելի դաժան է լինելու?
    - Վաղը կիմանաս, լավ հիմա ասա քո կարծիքը իմ խոհարարական հմտությունների մասին
    - Եթե չլիներ էս կարմիր, դառը սունկը, ապա ես կասեի որ ամեն ինչ շատ համեղ եր
    - Է´ր, դու միշտ ես ասում այն ինչ մտածում ես ?
    - Բացառությամբ մի քանի դեպքերի երբ ստիպված եմ լինում ինչ-որ բան թաքցնել, ու շատ հազվադեպ` ստել
    - Ես բնավորության այդ հատկությունը ամենից շատ եմ գնահատում` ազնվությունը
    - Ես էլ

    Հաց ուտելուց հետո, Հիանան առաջարկեց նստել օջախի մոտ, և տաքացնենք մեր սառած մարմինները

    - Այսօր լավ մրսանք, չէ՞
    - Ըհը, Հիանա´
    - Ինչ
    - Ես պիտի գնամ
    - Ուր ?
    - Տուն, հիմա մայրս անհանգստանումա իմ համար
    - Բա ես ? Ինձ մենակ մի թող, խնդրում եմ
    - Մենք վաղը անպայման կհանդիպենք
    - Ես այնքա՜ն եմ վախենում...
    - Ինչից ?
    - Որ կկորցնեմ քեզ...
    - Դա լիովին անհիմն մտահոգություն է, ես երբեք չեմ թողի որ դու կորչես իմ կյանքից
    - Չգիտեմ, մոտս մի տագնապ կա, որ կարողա քեզ այլևս չտեսնեմ...
    - Հիանա, խոստանում եմ
    - Ինչ ես խոստանում
    - Որ եթե մի օր մենք կկորցնենք իրար, ապա ես անպայաման կգտնեմ քեզ աշխարհի որ մասում էլ լինես, անկախ նրանից, թե դրա համար ինչքան ժամանակ կպահանջվի
    - Ես հավատում եմ քեզ
    - Վե՞րջ, թողնում ես որ գնամ ?
    - Դեռ ոչ, միքիչ արի այսպես նստենք զրուցենք, հետո...
    - Լավ, արի
    - Շնորհակալություն
    - Հիանա, ես քեզանից ավելի շատ եմ ուզում մնալ այստեղ, քո կողքին, սակայն մայրս իմ մեղքը գալիսա
    - Ես հասկանում եմ
    - Քո մորքուրը ընտանիք չունի ?
    - Ոչ, նա մինչև հիմա չի ամուսնացել
    - Ինչու ?
    - Դե քո նման սպասելա այն միակին, սակայն այդպես էլ նրան չի հանդիպել...
    - Իսկ նրան ընդհանրապես ուզողներ եղել են ?
    - Իհարկե, սակայն նա ոչ մեկին չի հավանել:
    - Իսկ հիմա նա չի փոշմանել ?
    - Չգիտեմ, ես նրա հետ նման թեմաներով չեմ խոսացել, չնայած փոքր ժամանակ նա մեզ խրատում եր որ սիրուց թանկ բան չկա այս աշխարհում, ու որ մեր կյանքերը կապենք միայն նրանց հետ ում կսիրենք ու ովքեր նաև մեզ կսիրեն
    - Իսկ հիմա ինքը ինչ մտքի է ?
    - Չնայած ես ու մորքուրս իրար շատ մոտ ենք, սակայն այն ժամանակներից իրար հետ նման թեմաներով չենք զրուցել: Ի դեպ, մորքուրս է ինձ սովորացրել լիներենը
    - Լիներենը այդ ինչ է ?
    - Չես լսե՞լ, դա աշխարհի ամենառաջին լեզուն է, որով խոսացել են մարդիկ
    - Իրո՞ք, ես չգիտեի, ու դու հիմա կարում ես այդ լեզվով խոսել ?
    - Ըհը, սակայն ոչ այդքան վարժ` լիա ամիա կաէ
    - Ինչ ?
    - Ես դեռ սկսնակ եմ
    - Կարելի է մի հարց տալ ?
    - Լանե... այսինքն այո
    - Քո ինչին է պետք այդ լիներենը, որը երևի արդեն մեռած լեզու է ?
    - Լիա մոնե, լինե ատե իանու կանէ
    - Ինչ ասիր ?
    - "Ես կպատասխանեմ, Լիներենը դա սիրո լեզու է"
    - Մինչև անցնենք բացահայտումների` ինչպես կլինի լիներենով ես քեզ սիրում եմ ?
    - Լիա ատիա իանուէ
    - Ինչ է նշանակում "Լիներենը սիրո լեզու է" արտահայտությունը ?
    - Քանի որ Լիներենը առաջին լեզուն եր, սիրո մասին բոլոր հիմնական պատմությունները գրվել են լիներենով, ու հետևաբար սեր զգացմունք ուսումնասիրող յուրաքանչյուր գիտնական առաջին հերթին պիտի սովորեր լիներենը, հետո նոր անցներ իրա բուն գործին: Տենց էլ այդ լեզուն նման պիտակ ստացավ` սիրո լեզու: Ու բացի այդ, այդ լեզվով էին առաջին անգամ մարդիկ արել իրար սիրո խոստովանություն
    - Լիա ատիա իանուէ ?
    - Այո, Լիա ատիա իանուէ
    - Այդքան էլ գեղեցիկ չի հնչում
    - Իսկ իմ դուրը գալիս է
    - "Ես քեզ սիրում եմ" ավելի գեղեցիկ է հնչում
    - Անկասկած, մանավանդ երբ այդ խոսքերը քեզ են ուղված...
    - Իսկ այդ լեզուն շատ մարդիկ գիտեն, թե մենակ դու ու մորքուրդ ?
    - Ինչ իմանամ, երևի ոչ այդքան շատ
    - Լավ, ես տենց էլ չհասկացա թե քո ինչին էր պետք այդ լիներենը
    - Ես կարդում եմ գրքեր որոնք գրված են այդ լեզվով
    - Պարզ է, ու ինչ հետաքրքիր բաներ կան այդ գրքերում ?
    - Պատմություններ սիրո մասին, թե ինչպես են մարդիկ պայքարում այդ աստվածային զգացմունքի համար, ինչեր են անում երջանիկ լինելու համար
    Վերջին խմբագրող՝ Dayana: 26.10.2009, 10:27:

  6. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    - Էր ջան, մի րոպե սպասիր, պարզվում է որ դու նրան խոստացել ես ինչ գնով էլ լինի գտնել նրան, եթե իրար կորցնեք ? , - հարցրեց Րամը
    - Այո, խոստացել եմ, սակայն ես հիմա իմ տված խոստումի համար չէ որ ուզում եմ գտնել նրան, այլ քանի որ Լիա ատունա իանուէ
    - Էդ ինչ ասիր ?
    - Ես նրան սիրում եմ...
    - Էդ դու էլ գիտես այդ լեզուն ?
    - Ընդամենը մի քանի բառ, որոնք ինձ Հիանան է սովորացրել
    - Իսկ այդ լիներենը ինչ-որ կապ ունի քո այս պատմության հետ
    - Իմ մտքով նման կապ չեր անցնում, սակայն պարզվում է որ առաջին Էրագունների պատմությունները գրված են եղել այդ լեզվով
    - Դա քեզ Հիանան է ասել ?
    - Ոչ, ինձ Ավիսն է պատմել, իսկ Հիանան մի բառ չի հիշատակել այդ պատմությունից
    - Քո կարծիքով նա գիտեր այդ պատմությունը ?
    - Ինձ թվումա որ լիներեն ուսումնասիրողը առաջին հերթին այդ պատմությունն է կարդում, հետո մնացածները, այնպես որ իմ կարծիքով Հիանան քաջ ծանոթ եր այդ պատմությանը
    - Էր, իսկ հնարավոր է որ նա ամեն ինչ այնպես դասավորեց, որ այդ պատմությունը` Էրագունի պատմությունը, ևս մի անգամ պատահի: Այսինքն նա այնպես արեց որ դու սիրահարվես նրա վրա, ինքնակամ խոստում տաս որ եթե իրար կորցնեք հավերժ կփնտրես նրան մինչև գտնելը, ու հետո թողեց գնաց...
    - Իսկ քո կարծիքով Այանան այստեղ ինչ դեր ունի ?
    - Դե Հիանան նրա հրամանով է դա արել, հա´, մենք լրիվ մոռացել ենք նրանց մորքուրին, մեկին ումից Հիանան ու Այանան իմացել են Էրագունի պատմության մասին
    - Այո դու ճիշտ ես, սակայն միգուցե ոչ մի մորքուր էլ չի եղել ?
    - Իրոք ?
    - Ես շատերին եմ հարց ու փորձ արել, սակայն ոչ մեկ չի լսել որ այդ վայրերում նման կին է ապրել:
    - Շատ խճճված պատմություն է
    - Էլ մի ասա, չգիտես ում հավատաս, ինչին հավատաս... սակայն կա շատ կարևոր հանգամանք, որի մասին դեռ չեմ պատմել, ու դա ոչ միայն պարզաբանումներ է տալիս, այլ ընդհակառակը` ամեն ինչ ավելի հանելուկային է դարձնում: Ինձ թվումա որ Հիանան գիտեր որ դեպքերը նման ձևով պիտի զարգանան, հիշում ես նրա ասածը` մոտս մի սարսափ կա, որ կարողա քեզ այլևս չտեսնեմ, իմանալով դա նա փորձում եր ինձ հասկացնել, թե հետո, երբ կորցնեմ նրան, ինչպես գտնեմ նրան
    - Այդ ինչպես
    - Հիշու՞մ ես սունկ ուտելը, ու նրա` վստահիր ինձ, ինչպես նաև այս արտահայտությունը` պարզապես ամեն ինչ չէ ակնհայտ, ու երբեմն փրկությունը հիմար քայլերի մեջ է, որոնք սկզբից անիմաստ ու անհասկանալի են թվում, ու միայն հետո է պարզվում, որ դա է եղել միակ ելքը:
    - Ու դու ինչ պիտի անես, որ լուծես այս հանելուկը ու գտնես նրան ?
    - Ես պիտի անեմ նրա ասածը` այսինքն վստահեմ նրան...
    - Ու ?
    - Միքիչ համբերի ու կիմանաս, թե ինչ պիտի ես անեմ: Ես այս վերջերս եմ մտածել այդ ուղությամբ, իսկ մինչ այդ Հիանաի այդ խոսքերի վրա ուշադրություն չէի դարձրել
    - Նա բառացի ասել է թե ինչ պիտի անես ?
    - Ոչ, պարզապես նա մի պատմություն ինձ պատմեց, ու ինձ թվումա որ նա ուզումա որ ես վարվեմ այնպես, ինչպես այդ պատմության գլխավոր հերոսը
    - Իսկ դու դա կանես ?
    - Եթե դու իմանաս ինչի մասին է խոսքը, ապա երբեք ինձ նման բան չես ասի ու առաջարկի...
    - Դե լավ, հերիքա ջանջալցնես, պատմիր, տեսնենք հետո ինչ է լինում
    Վերջին խմբագրող՝ Dayana: 26.10.2009, 10:27:

  7. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    - Չես պատմի ինձ այդ պատմությունների մասին ?
    - Այսօր հավես չունեմ, արի վաղը պատմեմ, միևնույն է, ես պատրաստվում էի դա անել
    - Ես երևի գնամ, արդեն մթնել է...
    - Խնդրում եմ, ևս միքիչ նստենք...
    - Հիանա, մեր ամբողջ կյանքերը մեր առջևում է, ու մենք հազարավոր հնարավորություններ կունենանք այսպես նստել ու նայել թե ինչպես են վառվում փայտածուխները
    - Ես այնքան եմ վախենում, որ քեզ այլևս չեմ տեսնի... ու չենք կարող իրար կողկողքի նստած նայել կրակի քուլաներին
    - Մի վախեցիր, ես խոստանում եմ վաղը առավոտյան գալ
    - Դու կուզեիր մենք մի աշխարհում ապրեինք, որտեղ բացի ինձանից ու քեզանից ոչ-ոք չլիներ ?
    - Իսկ մեր այս աշխարհը ինչով քեզ ձեռ չի տալիս ?
    - Նախանձություն, դաժանություն, երկերեսություն, դավաճանություն և նման վատ բաներով է լցված մեր այս աշխարհը, ես կուզեի որ մենք ունենաինք սեփական աշխարհը, որտեղ բացի ինձանից ու քեզանից ոչ-ոք չեր լինի, հավերժ կնստեինք իրար կողք ու կնաինք թե ինչպես են վառվում փայտածուխները...
    - Եթե մենք միայն դրանով պիտի զբաղվենք, ապա ես չէի ուզի...
    - Ես կատակ եմ, մենք ուրիշ բաներ էլ կանեինք, սակայն կարևորը նա է, որ միշտ երջանիկ կլինեինք, անկախ նրանից անիմաստ նայում ենք կրակի քուլաներին թե Միգարայի սարն ենք մագլցում...
    - Հիանա, մեզ պետք չի հնարած սեփական աշխարհ, մենք այստեղ էլ երջանիկ կլինենք...
    - Հուսանք որ չար վհուկները չեն խանգարի մեզ
    - Չեն խանգարի, լավ ես գնամ, արդեն իսկականից ուշ է
    - Լավ գնա, ինչ ասեմ, մոտս այնպիսի տպավորություն կա, որ այսօրվա իմ օրը դա մի երկար երազ է... ու հիմա որ դու գնաս երազը կավարտվի ու ես կարթնանամ, իսկ քեզ չեմ գտնի իմ կողքին
    - Չէ, Հիանա ջան, սա երազ չի, չնայած իմ հավատն էլ չի գալիս, որ հանդիպել եմ քո նման չքնաղ մի փերու
    - Ու դու քո այդ թանկագին փերուն թողում ես մեն մենակ...
    - Ընդամենը մի քանի ժամով, դու հիմա կքնես, իսկ երբ արթնանաս, ես արդեն այստեղ կլինեմ
    - Լավ գնա, ես վաղը քեզ սպասում եմ
    - Ես անպայման կգամ, բարի գիշեր
    - Բարի գիշեր, անուշ երազներ
    - Քեզ նույնպես
    - Է´ր, հաստատ սա երազ չի ?
    - Չէ, Հիանա ջան, մենք իրականում հանդիպել ենք իրար

    Երբ գնում էի տուն, Հիանաի խոսքերն էի հիշում, որ վախենում է ինձ այլևս չտեսնի, ինչքան ավելի է հեռանում նրանից, այնքան այդ երկյուղը իմ մոտ շատանում եր, ու երբ տուն հասա, միայն նրա մասին էի մտածում, թե երբ է լուսանալու, որ գնամ նրա մոտ: Այդ օրը քնել պարզապես չստացվեց, աչքերս չէին փակվում, նրար էի հիշում, իմ Հիանաին, իմ քաղցրիկին, ում երազել էի ողջ կյանքիս տակ, իսկ հիմա վերջապես ես նրան գտա: Մերսի աստված ջան` հաճախ էր դուրս գալիս այս նախադասությունը իմ շրթունքներից...

    Առավոտյան, երբ արեգակը նոր եր ուզում վեր կենալ, ես արդեն Հիանաի մորքուրի տան մոտ էի: Դուռը առանց թակելու ներս մտա, դեռ օջախը չեր հանգչել, ես մի քանի փայտածուխ նետելով նրա մեջ, հարմար թիկնեցի նրա մոտ դրած բազկաթոռի վրա, ու ինքս չնկատեցի թե ինչպես աչքերս փակվեցին: Մի շատ գեղեցիկ երազ տեսա, ես ու Հիանան մի թագավորությունում էինք ապրում, որտեղ բացի մեզանից էլ ոչ-ոք չկար, միայն ինքը ու ես... Արդեն երևի կեսօր եր, երբ Հիանան ինձ արթնացրեց`

    - Էր ջան, հերիքա քնես, արթնացիր, ճաշելու ժամանակն է
    - Բարի առավոտ, ինչպես ես ?
    - Ի՜նչ առավոտ, արդեն կեսօր է, իսկ դու վաղուց ես այստեղ ?
    - Հա, առավոտվանից, էնե՜ց լավ երազ էի տեսել
    - Երևի վրես բարկանում ես, որ չթողեցի վայելես քո այդ հիանալի երազը
    - Ինչքան էլ այն լավը լինի, իմ իրական կյանքը ավելի քաղցր է...
    - Ու ինչ երազ եր դա ?
    - Երազիս ես ու դու մի կախարդական աշխարհում էինք ապրում, որտեղ բացի քեզանից ու ինձանից էլ ոչ-ոք չկար
    - Իրոք, ինչ գեղեցիկ երազ ես տեսել...
    - Հա, սակայն իրականությունը ոչ միայն ոչնչով չի զիջում այդ երազին, այլ այն ավելի հրապուրիչ է ու խոստումնալից...
    - Մենք դա դեռ կպարզենք, իսկ հիմա արի գնանք ճաշելու
    - Հուսով եմ որ երեկվա դառը սունկը չենք ուտելու
    - Չէ, ես մի այլ թունավոր բույս եմ պատրաստել
    - Շատ ծիծաղելի է, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ մի փորձերի այսօր չեմ մասնակցելու
    - Իսկ ես քեզ չեմ հարցնի, ուզում ես փորձանյութ լինել թե ոչ
    - Լավ, այսօր վերջին անգամն է, խոստացիր որ այլևս նման փորձեր չեն լինի
    - Խոստանում եմ, մի վախեցիր, քո հետ ոչ մի վատ բան չի պատահի
    - Գիտեմ, ես քեզ վստահում եմ
    - Վայ դու շատ ապրես, ես հենց այդ էի ուզում լսել, դե լավ արի էթանք այդ թունավոր բույսը փորձենք... կատակ եմ անում

    Երկու ժամ անց մենք մի սարի գագաթին էինք գտնվում, այստեղից մի գեղեցիկ տեսադաշտ եր երևում, հատկապես դեպի հարավ, ընդ որում սարի հարավային կողմը լիովին բացակայում եր, ու մի վիթխարի անդունդ եր սկսվում:

    - Հիանա, հիմա գուցե ասես թե ինչու այս սարը մագլցեցինք
    - Երեկվա փորձն եմ ուզում շարունակել
    - Ես պատրաստ եմ, ինչ է պետք անել ?
    - Էր այս անդունդը տեսնու՞մ ես, եթե երեկ դու սունկը ուտում էիր, ապա հույս ունեիր որ ես ստում եմ որ այն թունավոր չի, կամ հակաթույն կլինի, իսկ հիմա պատկերացրու որ մենք նույն փորձն ենք անում, միայն այս դեպքում ես ուզում եմ որ ուտես ոչ թե թունավոր սունկ, այլ թռչես այս անդունդից ներքև ?
    - Հիանա՜, սա արդեն կատակ չի
    - Իսկ միթե՞ ես կատակում եմ, բնավ ոչ
    - Դու ուզում ես, որ ես ինքնասպան լինե՞մ ...
    - Ես դա չեմ ուզում, պարզապես արի հիպոթետիկորեն պատկերացնենք որ եթե ես ասեմ քեզ` Էր, եթե դու ինձ վստահում ես, ապա թռիր, դու ինչ կանեիր ?
    - Անկեղծ ?
    - Այո
    - Ես խելագար չեմ, ու հետևաբար նման բան չէի անի
    - Այսինքն դու ինձ չես վստահում ?
    - Իսկ միթե դու չես կարող սխալվել ?
    - Հարցը դրանումն չի, պարզապես երբեմն մեր կյանքում հանդիպում են անելանելի իրավիճակներ, որոնք առաջին հայացքից լուծում չունեն, ու միայն խելագարություն թվացող արարքն է փրկություն դուռը բացում...
    - Ու որպեսզի իմանամ այդ "դռան" տեղը ես պիտի վստահեմ քեզ ?
    - Այո
    - Դու շատ հանելուկային ես խոսում
    - Խոստացիր ինձ մի բան
    - Խոստանում եմ
    - Հա բայց ես դեռ չեմ ասել ինչ
    - Ինչ էլ ասես կխոստանամ
    - Կատակները մի կողմ
    - Ասա
    - Խոստացիր որ եթե մի այնպիսի անլուծելի իրավիճակ պատահի, երբ չեն լինի ոչ մի ուղի այն հաղթահարելու, դու լռակյաց կվստահես ինձ ու կանես այն ինչ կասեմ...
    - Նույնիսկ թռչեմ այստեղից ?
    - Այո
    - Ես խոստանում եմ անել այն ամենը, ինչ թույլ կտա որ դու միշտ լինես իմ կողքին
    - Բայց սա այն չի, ինչ ուզում էի ես քեզանից լսել
    - Ներիր, սակայն ես միայն սա կարող եմ խոստանալ, ու քո հանելուկային մտքերը ես չեմ հասկանում, ու հետևաբար չեմ ուզում խոստանալ մի բան, որը դժվար իրականացնեմ, ես չեմ կարող թռչեմ այստեղից, միայն նրա համար որ ապացուցեմ չգիտեմ ինչ...
    - Դու ոչինչ չես հասկացել
    - Ամեն ինչ էլ հասկացել եմ, ու իմ պատասխանը ոչ է...
    - Լավ չի...
    - Հիանա, երբ նման անելանելի իրավիճակ պատահի, դու նոր ինձ կասես ու ես այդ ժամանակ կորոշեմ ուտել ինչ որ բան կամ թռչել...
    - Իսկ եթե այդ պահին ես քո կողքին չլինեմ ?
    - Հիանա եթե դու ինչ-որ բան գիտես, ապա ասա հենց հիմա, այլապես նման թեմաներով արի չզրուցենք...
    - Լավ, մոռացիր, ոչինչ էլ չկա
    - Այդ դեպքում արի իջնենք, ես ինձ այստեղ լավ չեմ զգում
    - Մենք այստեղ մի ուրիշ բանի համար ենք եկել
    - Ու ինչի համար ?
    - Հիշում ես, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, ես մի խնդրանք ունեի, հիմա մենք այստեղ ենք, որպեսզի դու խոստումդ կատարես
    - Ինչ պիտի անեմ ?
    - Համարյա ոչինչ, պարզապես մի որոշ ժամանակով պիտի կանգնես այս անդունդի եզրին...
    - Դու ինձ մի օր սպանելու ես քո կատակներով...
    - Հա, բայց ես չեմ կատակում
    - Իսկ ինչու ես ուզում, որ ես այնտեղ կանգնեմ ?
    - Այս վերջերս ես լիներենով մի գիրք ընթերցեցի: Դա մի շատ տխուր պատմություն եր: Գլխավոր հերոսը վերջում գալիս է այստեղ ու այնտեղից ներքև է թռչում` ինքնասպան է լինում: Ես ուզում եմ այդ պահը նկարեմ, եթե դու կանգնես այնտեղ, ապա իմ նկարը ավելի իրական կստացվի...
    - Դու կարում ես նկարել ?
    - Այո, ես սիրում եմ նկարել
    - Լավ, - երբ մոտեցա սարի եզրին, մոտս մի սարսափ հայտնվավ, - Հիանա, նկարդ շուտշուտ նկարիր, ես վախենում եմ այստեղ կանգնելուց
    - Կաշխատեմ այն արագ նկարել, դու աշխատիր ներքև չնայել:
    - Իսկ այդ պատմությունը իրականում պատահել է ?
    - Ինձ թվում է որ այո
    - Այսինքն նրա դիակը այնտեղ ներքևում գտել են ?
    - Էդ մեկը չգիտեմ, պարզապես լիներենով հորինված պատմություններ քիչ կան
    - Պարզ է, իսկ ինչու է նա ինքնասպան լինել
    - Քանի որ չի կարացել առանց իրա սիրած աղջկա ապրել
    - Միթե ինքնասպան լինելով ինքը կարող է գտնել այդ աղջկան ?
    - Երևակայիր որ այո
    - Ու դու հավատում ե՞ս, այսինքն երբ նա թռնում է այստեղից ներքև, ապա հետո գտնում է իրա սիրած աղջկան ?
    - Երբ նա թռնում է պատմությունը վերջանում է, հետո հեղինակն է իր անունից գրում, որ նրանք շուտով կհանդիպեն...
    - Դու կարծես պուճուր երեխա լինես` ամեն ինչի հավատում ես...
    Վերջին խմբագրող՝ Dayana: 26.10.2009, 10:28:

  8. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    - Րա´մ, ինչ ես մտածում ?
    - Ես մտածում եմ, որ Հիանան ուզում է, որ դու այն տղաի նման նույնպես թռնես...
    - Ես էլ եմ այդ կարծիքի, ու ինչքան մտածում եմ, այնքան համոզվում եմ որ դա տենց է
    - Այստեղ մի հարց է առաջանում` ինչու
    - Որպեսզի իմանանք այդ հարցի պատասխանը, պիտի ընթերցենք այդ պատմությունը, ու կիմանանք թե ինչպես է ինքնասպան լինելը օգնում գլխավոր հերոսին գտնել իրա սիրած աղջկան
    - Ու ինչպես գտնենք այդ գիրքը ?
    - Ես հիմա կարծես գիտեմ թե դա ինչ գիրք է
    - Գիտես ?
    - Ցավոք սրտի ես միայն նրա մեջտեղի մասն եմ կարդացել, այնտեղ գլխավոր հերոսի անունը Յան է
    - Ու ինչի մասին է այդ գիրքը ?
    - Այդ Յանիի պատմությունը շատ նման է իմինին, նա նույնպես կորցրել եր իրա սիրած աղջկան, ու չեր կարում նրան գտնել
    - Պարզ է, իսկ հետո ինչ եղավ ?
    - Մենք մի երկու անգամ էլ հանդիպեցինք, հետո նա անհետացավ` մի նամակ եր գրել, որտեղ գրել եր թե շտապ գործերով տեղ է գնացել, սակայն շուտով կգա... Ես մի օր սպասեցի, երկու օր, մի շաբաթ, մի ամիս, երկու ամիս, կես տարի... սակայն նա չեկավ: Ես ամեն օր գնում էի իրա մորքուրի տուն, հույսով որ նա եկած կլինի: Հետո ես նրան մի նամակ գրեցի, որը դրեցի ընդունարանի սեղանի վրա, այնտեղ որտեղ ինքը ինձ իրա նամակն եր թողել: Դրանից հետո ես էլ ամեն օր չէի գնում, շաբաթը մեկ: Ամեն անգամ գնալուց ստուգում էի թե պատասխան չկա արդյոք... Երբ անցավ երկու տարի, ես հասկացա որ այսպես նստելով ու նրան սպասելով բան դուրս չի գա, ու վերցրի պանդուխտի պայուսակն ու փայտը և գնացի նրան փնտրելու...
    Ու ամեն անգամ վերադառնալուց մտնում էի մորքուրի տուն, հույսով որ պատասխան կունենամ, սակայն...
    - Հետո վերջիվերջո դու եկար ու ընկար նրա քրոջ ճիրանների մեջ
    - Դա դեռ փաստ չի, որ նրանք քույրեր են
    - Ես նման գլուխկոտրուկի դեռ չեմ հանդիպել իմ կյանքիս տակ
    - Ես հույսով եմ որ այն շուտով կլուծենք, իսկ մինչ այդ պետք է դուրս գանք այստեղից
    - Իսկ դրա համար պիտի փորենք այս անիծյալ թունելը
    Վերջին խմբագրող՝ Dayana: 26.10.2009, 10:28:

  9. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2008
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երազների աշխարհում

    (Մեկ ու կես տարի անց)

    Վերջապես, վերջապես փորեցինք այդ թունելը, իմ հավատը դեռ չի գալիս, Աստված իմ, մի՞թե դա մեզ հաջողվեց: Փախուստը այսօր գիշեր է լինելու, հուսով եմ, որ ամեն ինչ բարեհաջող կանցնի:

    - Էր, ինձ այն ժամանակ երբ նոր էինք սկսել փորել, ասեին որ մի օր այն կավարտենք` ես չէի հավատա
    - Իսկ ես հավատում էի
    - Այսօր մենք ազատության մեջ կլինենք
    - Իսկ դու արդեն որոշել ես, թե ինչ պիտի անես, երբ դուրս գանք այստեղից ?
    - Երբ դուրս կգանք, այն ժամանակ էլ կմտածեմ... Էր, լսում ես, ինչ-որ ձայներ եմ լսում
    - Այո, այո, քայլերի ձայն է, մեզ մոտ մարդ է գալիս, ու...,- այստեղ ես չհասցրի միտքս ավարտել, երբ նկուղի դուռը բացվեց ու Այանան մի քանի պահակների հետ ներս մտավ`
    - Ողջույն Էրագուն, ինչքան ժամանակ է քեզ չեմ տեսել, ու շատ ուրախ եմ քեզ ողջ ու առողջ տեսնելով
    - Իսկ ես հեչ ուրախ չեմ, որ տեսնում եմ ձեզ
    - Իմ կարծիքով կուրախանաս, երբ քեզ ասեմ որ այլևս այս մութ, խոնավ խուցում չես մնալու
    - Ինչ է նշանակում, այստեղ էլ չեմ մնալու, ինձ ուր եք տանում ?
    - Շուտով կիմանաս, իսկ հիմա ընկերոջդ հրաժեշտ տուր, քանի որ դժվար դուք երբևէ հանդիպեք
    - Ես հիմա չեմ կարող, ինձ միքանի րոպեն քիչ է, որպեսզի հրաժեշտ տամ, ինչ կլինի որ վաղը գաք ?
    - Չէ Էրագուն, հենց այսօր ու հենց հիմա, դու մի րոպե ժամանակ ունես հրաժեշտ տալու համար
    - Այանա, շատ եմ խնդրում...
    - Չէ, մի խնդրիր, ես իմ որոշումը չեմ փոխելու
    - Լավ, դե Րամ ջան հաջող, հուսով եմ որ մի օր մենք կհանդիպենք..., - ու պատրաստվում էի դուրս գալ այդ խուցից, երբ Րամը ասեց`
    - Հաջող, Էր ջան: Բայց մի րոպե սպասեք, Այանա´, ես ուզում եմ ձեզ հետ խոսել
    - Ես հիմա շատ վռազ եմ, հետո կզրուցենք
    - Հետո ուշ կլինի
    - Ես հիմա ժամանակ չունեմ քո համար
    - Լիա ատիա իանուէ
    - Ինչ ?
    - Խնդրում եմ, մոտեցեք ինձ, ես ձեզ կարևոր բան ունեմ ասելու
    - Լավ, ասա
    - Ես... քեզ սիրում եմ...
    - Ի՞նչ
    - Այո, դու սխալ չես հասկացել, ես այս վերջերս եմ հասկացել, որ խենթի նման սիրում եմ քեզ
    - Դու կատակում ես ?
    - Ոչ, ինչպես կարելի է նման բանը կատակել
    - Ես քեզ չեմ հավատում, քո աչքերս քեզ մատնում են...
    - Ոչ, քեզ քո աչքերն են խաբում, իսկ ինչ կասես իմ սրտի մասին,- այդ պահին նա ձեռները դուրս հանեց ճաղերից դուրս, ու բռնեց նրա գոտկատեղից, ու քնքշորեն սեղմեց նրան իրա կրծքին, - լսում ես իմ սրտի ձայնը ?
    - Անհապաղ բաց թող ինձ, հակառակ դեպքում ես կհրամայեմ որպեսզի քեզ սպանեն
    - Հրամայիր, ես միևնույն է, կգերադասեմ մեռնել, քան չլինես դու իմը
    - Բայց դու ինձ պետք չես
    - Ոչ, պետք եմ
    - Քեզ ես ևս մի շանս եմ տալիս, բաց թող ինձ
    - Այանա, ես քեզ սիրում եմ..., - ես ապշած նայում էի, մտքովս չեր անցնում, որ Րամը կեղծում է, ու երբ նա կոշիկը հանեց ու այն հետ բրդեց, ես նոր հասկացա ամեն ինչ` ինքը այս կրկեսը սարքել եր, որ շեղի նրանց ուշադրությունը, որպեսզի ես կարանամ փախչեմ, ու նրա աժդանշանը նշանակում եր, որ ես անհապաղ պիտի դա անեմ: Մի քանի վարկյան անց նա համբուրեց Այանաի շրթունքները...
    Ես իսկույն ինձ գցեցի մեր փորած անցքի մեջ ու շուտով ազատության մեջ էի, առանց ընկերոջս, ով իրեն զոհաբերեց հանուն ինձ:
    Ինչ եք կարծում, ուր ես գնացի ?
    Հիանաի մորքուրի տուն... Ես ներս մտա, հուսալով գտնել այնտեղ մի նամակ, կամ գոնե մի երկտող, սակայն բացի իմ նամակներից, ոչինչ չկար սեղանի վրա...
    Հետո որոշեցի երկրորդ հարկ բարձրանալ, ու այնտեղ գտա այն նկարը, որ նկարում եր Հիանան սարի վրա, անդունդի եզրին, նկարի մեջ ես էի:
    Իսկ նկարի հակառակ կողմում գրել եր` Էր լիա ատիա իանուէ...
    Երևի ավելորդ է ինչ-որ բան ավելացնելը` ես պարզապես մի քանի ժամ չոքած այդ նախադասությունն էի կարդում...

    Հետո ինձ իմ ոտերը տարան այդ սարի գագաթը, ես նստեցի այն քոթուկի վրա, որի վրա Հիանան եր նստած երբ նկարում եր նկարը:
    Ինչ անեմ, ուր գնամ...
    Այստեղ հավանաբար իմ ճակատագրի խաչմերուկն է: Կան մի քանի ուղիներ իմ համար` վերադառնալ տուն, գնալ Հղկոին տեսնելու, շարունակել իմ փնտրումները, հետ վերադառնալ ամրոց ու փորձել փրկել Րամին...
    Ու բացի սրանցից կա ևս մի ուղի, սակայն ես չեմ համարձակվում նրա մասին բարձրաձայն ասել, դա նա է ինչ պիտի անի նկարի մեջի տղան...
    Վստահիր ինձ` Հիանաի խոսքերն եմ հիշում: Ինչու է ինքը ուզում որ ես այն տղաի նման թռչեմ այս անդունդի մեջ ? Բայց ախր ինչպես նման արարքը կարող է օգնել գտնել նրան, ես չեմ կարում հասկանալ
    Հիմա նստած եմ այդ խաչմերուկում ու գրում եմ իմ այս պատմությունը: Արդեն հոգնել եմ գրելուց, այդ իսկ պատճառով վերջին իրադարձությունները շատ համառոտ եմ գրել: Միգուցե մի օր դուք սա կկարդաք, ու իմ հետ պատահած պատմությունը այդքան էլ անիմաստ չի լինի: Այն լի եր հանելուկներով, որոնց լուծումների մասին տենց էլ չգրեցի, միայն այն պարզ պատճառով, որ ես ինքս չգիտեմ...
    Ուզում եմ ձեզ հրաժեշտ տամ, իսկ հետո ես կընտրեմ այդ ուղիներից մեկը ու կգնամ իմ ճանապարհով: Իսկ դուք ապրեք ձեր կյանքով, համոզված եմ, որ այն ավելի քաղցր ու հետաքրքիր կլինի, քան ինչ-որ մեկի հնարածները: Միգուցե դրանք այդքան էլ հորինված չեն, սակայն այնուամենայնիվ մի բան իմացեք, որ ուղին ընտրեմ, ուր էլ գնամ, ես երբեք չեմ մոռանա իմ քաղցրիկին, անկախ նրա նրա անունը հիանա է թե ոչ, իսկ իմ անունը էրագուն, ու հավերժ կփնտրեմ նրան ու այդքան էլ հավերժ իմ սրտի մեջից դուրս չի գա նա: Շնորհակալություն...





    Վերջ
    Վերջին խմբագրող՝ Dayana: 26.10.2009, 10:28:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նոր բան աշխարհում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 19.02.2021, 21:26
  2. Քորալայնը մղձավանջների աշխարհում / Coraline
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.01.2014, 22:39
  3. Հայ գիտական միտքը աշխարհում
    Հեղինակ՝ karen_11, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.09.2011, 10:51
  4. Ամենաթանկը աշխարհում
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 17
    Վերջինը: 25.04.2011, 16:45
  5. Վերջ ԱՄՆ-ի գերիշխանությանը աշխարհում?
    Հեղինակ՝ Vitelios, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2010, 23:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •