Ժողովուրդ ջան ես թեման կարդացի ու հիշեցի ամառվա գլխիս եկած պատմությունը
մի օր գալիս եմ տուն տեսնում եմ տանս հեռախոսը անջատվածա, ավելի ճիշտ ելքային զանգերն են անջատված, ասումա պարտքերի պատճառով, զարմացած մտնում եմ arca.am նայում եմ, որ չէ ախր մուծել եմ մի 20 օր առաջ, ուզում եմ զանգեմ 109 ասումա պարտքերի պատճառով չեմ կարա զանգեմ, ըտեղ կարգին զարմացա, ախր հիմարները գոնե իրանց օպերատորի հետ թողեն կապնվես, են կարճ համարներին էլ բջջայինից չեմ կարում զանգեմ, սաղ տնեցիների ձեռին վիվա ա:
Մյուս օրը գործի տեղից զանգում եմ արմենթել
- բարև Ձեզ, մի հատ կնայեք էս ինչ համարը ինչի ա անջատած
- պարտքերի պատճառով
- բայց ես ինչքան վարձա եկել մուծել եմ ի՞նչ պարտք
- մի րոպե..... այո, էտ համարի վրա պարտք չկա
- իյաաա, բա ո՞ր համարի վրա պարտք կա
- չգիտեմ, երևի բջջային համար ունեք, չեք մուծել
-բիլայնի բջջային համար բարեբախտաբար չունեմ, համել ինչ կապ ունի բջջային համարը սրա հետ՞՞՞
- չգիտեմ մի րոպե...... ձեր անունով ուրիշ քաղաքային համար կա
-ի՞նչ համար
- չեմ կարող ասել
ստեղ ես մտքիս մեջ իմ իմացած սաղ քֆուրները տալիս եմ
- եթե իմ անունովա ինչի՞՞ չես կարա ասես
- անձնագրի տվյալներ պետքա ասեք
ստեղ պահի տակ ուղեղս լուսավորվումա, հիշում եմ նախկինս տան համարը ու հարցնում
- պադահի ****** համարնա՞՞
- այո
- բայց էտ իմ նախկին տան համարնա, ես էտ մի քանի տարի առաջ վաճառել եմ, էտ պարտքերի հետ ես ինչ կապ ունեմ
- ձեր անունով ա պայմանագիրը
ստեղ հիշում եմ որ տունս առնողները բավական հեռվից են ու միչև գտնեմ ու մուծել տամ կարողա մի ամիս անցնի, դրա համար որոշում եմ էտ գործը ինձ վրա չվերցնել
- ինչքանա՞ պարտքը
- 2*** դրամ
- կարա՞մ գամ էտ պարտքը մուծեմ ու պայմանագիրը խզեմ
- ոչ պետքա 2ով գաք
- այ քեզ նորություն, էտ պայմանագիրը իմ անունով չի՞, եսել խզում եմ, էլ ինչ նոր տան տեր
- դուք չեք կարող խզել պայմանագիրը, տան տերը պետքա գա իրար հետ անվանափոխեք
փորձում եմ ուրիշ կողմից մոտենալ
- ես ամեն համարի համար առանձին պայմանագիր ունեմ, ու էտ պայմանագրերի մեջ ոչ մի կապ չկա, էն մեկը անջատեք ինչքան ուզում եք, իմ հիմիկվա հեռախոսը միացրեք, հակառակ դեպքում դուք պայմանագիրը խախտում եք
ստեղ էտ աղջիկը ինձ սկսումա սավսեմ ուրիչ բաներ ասել իմ ասածի հետ կապ չունեցող, ներվայնացնումա, ասում եմ
- դե էտ նույն լոգիկայով հայլայնս ինչի չեք անջատել,
- էտ ուրիշ պայմանագիրա,
- բա եսել եմ էտ ասում, տարբեր հեռախոսներ են տարբեր պայմանագրեր ինչ կապ ունեն իրար հետ, պայմանագիրը,- ասում եմ,- կարդացել եք՞, ստեղ էսինչ կետում գրածա որ ես պարտավոր եմ վճարել, Դուք էլ պարտավոր եք ինձ կապով ապահովվել, հեռախոսս անջատելով դուք էս իմ հիմիկվա պայմանագիրը խախտում էք.
- մեր ծրագրում փոփոխություններ են արվել, հիմա այսպես է աշխատում, ես չեմ կարող ձեր համարը միացնել մինչև բոլոր պարտքեր չմարվեն
հետո ասում եմ մի հատ մենեջերի հետ միացրեք խոսեմ, ասումա չեմ կարա, ասում եմ մի հատ իրավաբանի հետ միացրեք ասումա չեմ կարա, վերջը նեռվայնանում եմ անջատում
Իրիկունը գալիս եմ տուն տեսնում եմ ինտերնետս անջատածա, լավա ներվերից պինդ եմ, թե չե կարող ա պահի տակ գժվեի, արդեն սկսեցի հետաքրքրվել թե ոնց են դատական գործ սկսում ինչ թղթեր են պետք և այլն, և այլն, էն էլ լավա մոտիկներս համոզեցին, ասեցին ներվերտ ափսոսա, ավելի լավա տունս առնողին գտնեմ հեռախոսը անվանափոխել տամ, պրծնեմ
վերջը տենցել արեցի, գնացի էտ հեռախոսի պարտքը մուծեցի, հետո մի շաբափ տևեց մինչև էտ մարդու համարը գտա զանգեցի, հայտնվեց անվանափոխեց
Ի պատասխան բոլորի գրեմ, էդ հեռախոսները կոչվում են CDMA ու նախատեսված են միայն շրջաններում աշխատելու համար... դրանք հենց տեղական ԱՏՍ-ների հետ են աշխատում ու քաղաքում, համենայն դեպս կենտրոնում, հաստատ չեն բռնում...
ինչ վերաբերվում ա haymart քո գրածին, համ ասոււմ ես պայմանագրում գրած ա, որ պետք ա քո անունով հեռախոսը վճարես, համ էլ չես ուզում վճարես քո երկրորդ համարը
Helios (01.03.2010)
Բիլայն,պարզվում է,այս ընկերությունը ինչպես նաև իմ շատ սիրելի Օրանժը,սպասարկման կետ չունեն, ի տարբերություն Վիվայի--ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններ
Օրանժի դեպքում դա Orange խանութներ է:
Բիլայնի մոտ Որտեղ գնել, վճարել :էս մարդկանց միայն հետաքրքրում է, որ գնեն ու վճարեն:
Այս ներածականից հետո,իրական դեպք սկղբնաղբյուրից
14 հուլիսի 2010 մոտ 17.00 Բիլայնի "Ամիրյան" գրասենյակ Ամիրյան փող. 3
-Բարև ձեզ
-բարձ ձեզ,լսում եմ ձեզ,ինչով կարող եմ օգտակար լինել-այսպիսի ընդոունելություն մեկ էլ կինոներում կտեսնես
-հնարավո՞ր է ,որ ես պարտք ունեմ ու այդ պատճառով հեռախոսս անջատվել է.
-համարը կասեք
-010-25-xx-xx -քանի,որ նույնիսկ չհարցրեցին ֆիքսվածի ,թե բջջայինի մասին է խոսքը,իմ նախաձեռնությամբ 010-ն էլ ասեցի
-ում անունով է՞
-Ա.Ա.Ա
-դուք ունեք աբոնենտային պարտք,բայց ձեր հեռախոսը անջատված չէ,քանի որ այն մուծելու համար մինչ օգոստոս ժամանակ ունեք:Ուզում ե՞ք հիմա վճարել: Իմ հալ, իրա հավես
-մուծելը կմուծեմ,բայց գիտեք իմ հեռախոսահամարը չի գործում,նույնիսկ զումեռ քանի,որ մտավախություն առաջացավ տոնային ազդանշան բառը օգտագործելով,ավելորդ խառնաշփոթ,կառաջացնեմ չկա մեջը:
-հեռախոսից կլինի:փորձել եք ուրիշ հեռախոսով
որպեսզի 2-րդ,3-րդ 4-րդ հեռախոսը չառաջարկեն,
-17 հեռախոս ունեմ,բոլորն էլ փորձել եմ,նույն արդյոնքը
-լավ զանգահորեք 100,մանտյոռը թող գա նայի
-բայց հեռախոսս չի գործում
-խնդիր չկա, զանգահարեք մանտյոռը կգա կնայի կարորող էեք բջջայինով էլ զանգահարել, մենք էլ ենք այդպես անում
-իսկ ո՞վ է վճարելու խոսակցությանս դիմաց
-բիլայնի բջջային չունե՞ք-ապշած,հարևանի տնից զանգեք
-հարևանս հոմոսեքսուալիստ է,նրան նույնիսկ բարև չեմ տալիս,դեռ մտածում եմ բնակարանս փոխելու մասին: Մնում է նույն հեռախոսահամարի պահպանման հարցը լուծեմ: փորձում եմ հումորով զսպել ինքս
զինքս:Քանի որ անձամբ եկել հասել եմ ձեր սպասարկման ես այդպես էի կարծում կետը,աղջիկ ջան տարիքային տարբերությունը լրիվ լրիվ թույլ է տալիս,խնդրում էք կարգավորեք այս հարցը, և միաաժամանկ ստացեք անցած ամսվա աբոնենտային պարքս, մեկնելով 10 000-դրամանոցը :
այս անգամ արդեն ապուշ կտրած
- գիտե՞ք, հենց նոր նոր ինկասացիա ենք արել:
մի կերպ կլորացնելով մուծումը կատարեցի:Նկատելի դժկամությամբ վերցնում է բջջայինը իր ու փորձում100: Բռավո համար մեկ օպեռատոր:Կարծում էի գոնե իր սպասարկման կետում անմիջական ուղիղ կապ կունենա սպասարկումն իրականացնող ծառայության հետ:Բազմաթիվ անհաջող փորձեր:Ինքս ինձ որոշել էի մինչև 50րոպե համբերել: փառք աստծո 47-րդ րոպեին կապվում է մանտյոռի հետ, հակառակ դեպքում բացառված չի, որ կհայտնվեի մոտակա ոստիկանական բաժանմունքում,որպես հասրակական կարգը խանգարող:
բլա-բլա-բլա
-փոխանցեմ, աբոնենտի հետ պայմանավորվեք
էլի բլաներ ու արդեն 3-րդ գործող անձը
-լավ համարը ասեք կգանք կնայենք
-010-25------
-մի րոպե քաղային ա՞՞՞՞՞
Ապուշ կտրելու հերթը ինձ էլ հասավ:Եթե նստած չլինեի, այս դեպքում էլ մոտակա հիվանդանոցն էին տեղափոխելու::
պարզվում է բջջայինում էլ կարող է զումեռ բացակայել,այնպես որ համար հավաքելուց առաջ այսուհետ համոզվեք դրանում..
-զանգը գնում է
-զանգը չեմ ստանում
-այսօր ուշ է,վաղը ժամը այսինչին եղեք տանը մանտյոռը կայցելի
-աշխատանքի եմ ,չեմ կարող բացակայել
-տանը ուրիշ մարդ չկա՞
-չկա
-բա ո՞նց անենք
-բա ոնց անենք
-տանը անպայման մարդ պիտի լինի
Ներողություն ակումբակիցներ:էլ չդիմացա , որ ու սկսեցի շարունակել մաքուր հայերենով
-ախպեր ջան,քու հետ ոչ թե պատմությամ դասատու ա խոսում այլ 31 տարվա ռադիոինժեներ:Կգաս պադյեզդից կստուգես իմ բնակարան մտնող գիծը ու եթե զումեռը կա,մնացածը քո պռոբլեմը չի:Մենակ էտ էր պակաս,որ մի հատ էլ իմ տուն մտնես..
ու հետ եմ փոխանցում հեռախոսը աղջկան
-բա ինչու՞.........
չէ,չեմ թողնում շարունակի
-բա, մա չգիտեմ, ձեր իսկ շահերից ելնելով հետագագա շարունակությունն անիմաստ է:Պարզապես դրեք ձեզ աբոնենտի տեղն ու ֆանտազիաներդ աշխատացրեք,թե մարդ ինչպիսի երկաթե նյարդեր ու պարապ Ժամանակ կարող է ունենալ: շնորհակալություն, ցտեսություն
հաջորդ կեսօր արդեն աշխատեց
Առանց լրացուցիչ մեկնաբանությունների..........
հ.գ
մուսաս որ տեղը եղավ,լրիվ նմանատիպ պատմություն էլ բջջաջայինիս հետ կապված կպատմեմ:փառք աստծո այս հարցում այլընտրանք կար..
Վերջին խմբագրող՝ Hda: 23.07.2010, 10:32:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Ապեր մարդիկ լավ կարծիք էին կազմել Բիլայնի մասին, մի փչացրու![]()
My World My Space (23.07.2010), terev (23.07.2010), VisTolog (25.07.2010), Ապե Ջան (23.07.2010)
Բիլայն ֆիքսված հեռախոսից միանգամից զանգ դեպի +48 կոդը, ի՞նչքան է րոպեի արժեքը:
Ապե Ջան (26.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ