User Tag List

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789
Ցույց են տրվում 121 համարից մինչև 129 համարի արդյունքները՝ ընդհանուր 129 հատից

Թեմա: Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

  1. #121
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Մեջբերում try_catch-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ և առաջ Հիշիր ԵՍ միշտ էլ հպարտանում եմ իմ երկրով, ու միշտ էլ կհպարտանամ իմ Հայաստան երկրով, եթե նույնիսկ այդ երկիրը դարերով պատերազմի մեջ լինի, ինչ որ հիմար քաղաքական գործիչի պատճառում, դա ին չի ստիպի չսիրել ու չհպարտանալ իմ Հայաստանով Իսկ եթե դու որոշել էս սպասել որ քո ուզած անձը ղեկավարի երկիրը, նոր հպարտանաս, դա զուտ քո անձնական է, ինձ մի խառնի:
    Ընկեր, դու հպարտացի, ես հպարտանալու բան չունեմ մի երկրով, որտեղ մայրաքաղաքի կենտրոնում առավոտ բարլուսով կանաց են ծեծում, հետո էլ կրակում ու սպանում են սեփական քաղաքացիներին ու դրա վրա մեծապես թքած են ունենում: Ու դրանից հետո էլ սպանվածներից ոչ մեկին տուժող չեն ճանաչում:

    Ի՞նչ տարբերություն կա հիմկիվա ռեժիմի ու երիտթուրքերի մեջ: Սրանք սեփական մայրաքաղաքում են սեփական քաղաքացիներին սպանում ու տուժող չեն ճանաչում, նրանք իրենց կայսրության տարածքում են կոտորում, ու էլի մինչև հիմա ցեղասպանություն չեն ճանաչում: Եթե ես հիմա պիտի հպարտանամ նրանով ինչ ունեմ, նույն հաջողությամբ կարելի էր հպարտանալ թուրքական լծի տակ ճկռող Հայաստանով:

    Ու էլի դու չհասկացար իմ ասածի իմաստը: Ես ուզած անձ չունեմ: Իմ ուզածը այն է, որ երկիրը ղեկավարի նա, որին ընտրել են, ուզում ա թող Քոչարյանի պապը լինի, ուզում ա մեր քուչի Հովոն, ուզում ա տակիս տաբուրետկեն: Նորմալ ընտրություն անելը դա օրենքի երկկիր կառուցելու առաջին անհրաժեշտ պայմանն է:

  2. #122
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Ձեռի հետ էլ կարելի է հպարտանալ նաև նրանով, որ Երևանը մանրից վերածվում է 70-ականների Պալերմոյի:

    Հայաստանի Ոստիկանության հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 26-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 48/Ա շենքի բակում կրակոցներ են հնչում:

    Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, նշված շենքի բակում անհայտ անձինք ինքնաձիգից և ատրճանակից կրակ են արձակել ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ և սպանել 1965 թ. ծնված Հրաչյա Մաթևոսյանին և հրազենային վնասվածքներ պատճառել 1976 թ. ծնված Հարություն Բ.-ին, որը տեղափոխվել է Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ:

    Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 33 պարկուճ և 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 6 պարկուճ և 2 գնդակ:
    Իսկ ազատ ժամանակ առաջարկում ենք հպարտանալ նրանով, որ Սերժի լավ ախպեր, ինտելեկտուալ գիգանտ Վարդանչիկը շարունակելու է ծառայել հայրենիքին:

    Կիրակի Գյումրիում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալի, գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ստացել է 30510 ձայն, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` 19363 ձայն, երրորդ թեկնածուն` Դանիել Դարբինյանը` 752 ձայն:
    Նայի try_catch ջան, ահագին հպարտանալու բան կա, պարապ չես մնա:

  3. #123
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Մոդերատորական: Ժամանակի սղության պատճառով չեմ կարող հիմա մոդերավորել թեման, բայց խնդրում եմ թեմայից դւորս գրառումներ այլևս չանել: Հիշեցում. թեմայի վերնագիրն է` «Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում»: Շնորհակալություն:

  4. #124
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    տղեք ջան, եթե խորանանք, այնպես կստացվի որ այս տուր ու դմբոցի ժամանակ սպանվածների ու ջարդ ու խուրդ եղածների պատճառը Ղարաբաղի ինքնորոշման պատճառով տեղի ունեցած շարժումն է, որից մենք գտանք անկախացում… Ավելի խորանանք, կստացվի որ Սովետ միություն էր մեղավոր, որ փլուզվեց։ Ավելի խորանանք կստացվի որ ՀՀ առաջին հանրապետություն էր, որ ստեղծվեց ու փլուզվեց… Ու էդպես խորանանք մինչեւ ՏԻԳՐԱՆ ՄԵՆՁ, ու էս ամեն ինչ կբարդենք Արտաշեսի գլխին ու կասենք թե Հայկն էր մեղավոր, որ գյաբառլամիշ արեց Բելին…

    Եկեք ամեն ինչ իր տեղը դնենք։ ՀԱՐՑ՝ Ով սկսեց հանրահավաքները։ ՊԱՏԱՍԽԱՆ՝ Ժողովուրդը։

    Այստեղից էլ բխում է, որ մեղավորը ժողովուրդն է։ Դե հիմա ինքներդ կատարեք ձեր դատաստանը. Այսինքն "ՍԱՄԱՍՈՒԴ"–ը

    էլ ինչ դատաստան? արդեն պատժված ենք, որ մեր ազգի մեջ սենց <<մտածողներ>> կան

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու էլ լավ գիտես, որ այդքան ստուգողների մոտ անհնար էր կեղծել ընտրությունները։ Որքան հիշում եմ, շնից շատ ստուգողներ էին եկել այդ ընտրություններին։
    դե եթե օտարերկրացիներին ես հաշվում, ապա իրանց համար նորմալ երևույթ էր ՀՀ-ում քվեատուփը լցնելուց տեսնելը, հանձնաժողովի <<նվիրված>> աշխատելաոճը

    իսկ եթե ընդդիմության կողմից ուղարկված <<ստուգողների>> հետ ես /վստահված անձանց/, ապա այո, լավ էլ ստուգել են իրենց առևանգողների մեքենաների մեջ
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 27.10.2008, 19:02:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #125
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Կան մի խումբ մարդիկ, ովքեր առավոտից երեկո մտածում են, թե ինչ առիթներ կարելի է գտնել ընդդիմությանը նահանջի մեջ մեղադրելու, կամ շարժումը պասիվացած ցույց տալու համար: Այս տիպի մարդիկ, մասնավորապես, հոկտեմբերի 17-ի ՀԱԿ կազմակերպած հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանի պարզ և հանրամատչելի լեզվով ունեցած ելույթը չհասկացան կամ չհասկանալու տվեցին, սկսեցին նրանում փնտրել «մահացու մեղքեր»: Ինչևէ, սա սովորական բան է, արդեն բոլորս ենք վարժվել այս ամենին: Սակայն կան հարցեր, որոնց նորից արժի անդրադառնալ: Մասնավորապես այս պահին ուզում եմ խոսել քաղբանտարկյալների մասին: Խնդիրն այն է, որ շատերը սկսեցին ընդդիմությանը մեղադրել քաղբանտարկյալներին «դավաճանելու», նրանց ազատմանը ուղղված գործողություններ իբր դադարեցնելու մեջ: Սակայն այս դեպքում էական չի թե ով ինչ է ասում, որքան էական է, որ քաղբանտարկյալները չլինեն մոռացված և որ նրանց համար ընդունելի լինի կայացված որոշումը՝ հանրահավաքային պայքարը կարճ ժամանակով դադարեցնելու վերաբերյալ: Քաղբանտարկյալներից ոմանք, օրինակ Դավիթ Մաթևոսյանն ու Պետրոս Մակեյանը, արդեն հասցրել են լրագրողներին հարցազրույցներ տալ և ցույց տալ իրեն համաձայնությունը որոշմանը, որ ընկալում են պահի լրջությունը ու գտնում, որ ճիշտ քաղաքականություն է տարվում: Իսկ ահա հոկտեմբերի 23-ին հայտարարությամբ են հանդես եկել մի շարք քաղբանտարկյալներ, որը մեջբերում եմ ամբողջությամբ.

    ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն` չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը: Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետեւանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը: Մենք միշտ մեզ համարել եւ համարելու ենք համաժողովրդական պայքարի սուբյեկտ, այսինքն՝ նաեւ այս կերպ՝ անազատության մեջ գտնվելով, նույն այդ պայքարի մասը, նրա մի ճակատը: Մեր եւ ձեր պայքարի կիզակետում միշտ եղել ու մնալու է երկրի, ժողովրդի ու հայկական պետության շահը:

    Հայտարարում ենք, որ վարչախմբի կողմից հորինածո մեղադրանքներով մեզ պատանդ պահելը առաջին հերթին կապված է հենց Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Քոչարյանասերժական վարչախումբն ստիպված է քաղել իր տասնամյա անհեռատես քաղաքականության դառը պտուղները: Հասկանալով, որ պարտադրվող կարգավորումը լինելու է շատ ավելի անբարենպաստ, վարչախումբը սարսափում է այն ընդդիմացումից, որ առաջանալու է հասարակության ու, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի համար 1988-ից ի վեր պայքարած, քաղաքական, դիվանագիտական ու ռազմական հաղթանակներ կռած գործիչների կողմից:

    Ոչ մի դեպքում չէինք ցանկանա, որ մեր պատանդ լինելու հանգամանքը որեւէ կերպ ազդի Շարժման քայլերի ճշգրիտ հաշվարկման վրա: Այսօր, խիստ որոշակի իրավիճակում, եթե պետական շահը, տվյալ դեպքում՝ ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված առարկայական զարգացումները հասել են հայտնի սահմանագծին, համարում ենք, որ Շարժման ընդհանուր նպատակների առումով ճշգրիտ է ընտրված ռազմավարության այն ժամանակավոր փոփոխությունը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկվեց հանրահավաքում: Եթե անգամ դա հնարավոր լիներ, մեզ պետք չէ այնպիսի հանգրվանային հաղթանակ կամ ազատագրում, որը պետք է ուղեկցվեր պետական շահի կորստով: Մեր հաղթանակը համապարփակ է լինելու, արմատական ու վերջնական: Չենք բացառում նույնիսկ` այս ռազմավարությամբ մենք ավելի շուտ կհայտնվենք ազատության մեջ:

    Կոչ ենք անում այս ընթացքում հզորացնել Հայ ազգային կոնգրեսը, բարձրացնել նրա կազմակերպվածությունը ու միասնականությունը, աչալուրջ հետեւել իրադարձությունների ընթացքին եւ, ինչպես մինչեւ հիմա, վստահել Շարժման ղեկավարության եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական իմաստությանը:

    Գագիկ Ջհանգիրյան
    Սմբատ Այվազյան
    Սասուն Միքայելյան
    Մյասնիկ Մալխասյան
    Հակոբ Հակոբյան
    Մկրտիչ Սափեյան
    Քրիստափոր Էլազյան
    Գեւորգ Ղազարյան
    Ալիկ Արզումանյան
    Հովիկ Հարությունյան
    Վարդան Ղավալբաբունց
    Սուրեն Սիրունյան
    Սոս Գեւորգյան
    Վահե Ղազարյան
    Մկրտիչ Աբրահամյան
    Գրիգոր Ոսկերչյան
    Պետրոս Մակեյան
    Վարդան Մալխասյան
    Ժորա Սափեյան
    Մուշեղ Սաղաթելյան
    Շանթ Հարությունյան
    Տիգրան Մելքոնյան
    Լեւոն Խաչատրյան
    Հարություն Ուռուտյան
    Արման Բաբաջանյան
    Արմեն Սիրունյան
    Գագիկ Հովհաննիսյան
    Աշոտ Զաքարյան
    Հուսիկ Բաղդասարյան
    Դավիթ Մաթեւոսյան


    23.10.2008

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #126
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Քոչարյանասերժական վարչախումբն ստիպված է քաղել իր տասնամյա անհեռատես քաղաքականության դառը պտուղները: Հասկանալով, որ պարտադրվող կարգավորումը լինելու է շատ ավելի անբարենպաստ, վարչախումբը սարսափում է այն ընդդիմացումից, որ առաջանալու է հասարակության ու, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի համար 1988-ից ի վեր պայքարած, քաղաքական, դիվանագիտական ու ռազմական հաղթանակներ կռած գործիչների կողմից:
    Իրո՞ք ստիպված են քաղել դառը պտուղներ։ Գուցե հենց այդպես էլ պլանավորել են, և անբարենպաստ կարգավորում ասելով քաղբանտարկյալները ու՞մ համար անբարենպաստ նկատի ունեն, գուցե վարչախմբի համար լավ էլ բարենպաստ է
    Էս ինչքան ժամանակ է, ասում ենք ստիպված են, սարսափում են, այնինչ կարծես թե վարչախումբը հստակ պլանավորված քայլերով գնում է դեպի մեծ, շատ մեծ հարստություն, ու թվում է թե հաջողվում է։
    Si vis pacem, para bellum

  7. #127
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Այսօր ՀԱԿ առաջնորդները ու շարժման շատ այլ մասնակիցներ այցելել են Կոմիտասի անվան Պանթեոն և Եռաբլուր՝ 1999 թ.-ի Հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակը հարգելու համար: Լրագրողներն այդ ընթացքում հարցեր են տվել շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Քանի-որ հարցերի մի մասը կապված է վերջին հանրահավաքի ելույթի հետ, համապատասխան մասը Ա1+-ից մեջբերում եմ այստեղ.

    ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ

    Արտահերթ հանրահավաքներ, զանգվածային միջոցառումներ առաջիկայում հնարավո՞ր են` ՚Ա1+ՙ-ի հարցին` Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. ՚Հնարավոր են: Իրավիճակը կարող է ամեն պահ փոխվել: Մեզ համար հանրահավաքները երբեք ինքնանպատակ չեն եղել, մեզ ցուցադրելու համար չեն եղել: Խնդիր է եղել, հանրահավաք ենք արել: Խնդիր կծագի, տասնապատիկ մեծ հանրահավաք կանցկացնենքՙ:

    Տեր-Պետրոսյանը գտնում է, որ զանգվածային միջոցառումները, որոնք 2 ամսով դադարեցվեցին, կարող են վերսկսվել ոչ միայն ԼՂ հիմնախնդրի, այլեւ այլ հարցերի առիթով.՚Ամբողջ աշխարհում ահավոր տնտեսական ճգնաժամ է ստեղծվել: Դա իր լուրջ անդրադարձն է ունենալու Հայաստանի վրա, սոցիալական լուրջ վիճակ է ստեղծվելուՙ:

    Ի դեպ, անկախ այն հանգամանքից, թե Սերժ Սարգսյանին օրերս ինչպես են ընդունել ԼՂՀ-ում, Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունում է Արցախի ժողովրդի հետ շփվելու Սերժ Սարգսյանի փորձերը. ՚Ես ուրախ եմ, որ վերջապես բացատրվում են ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունները, որովհետեւ 10 տարի է` ԼՂ իշխանությունները մեկուսացված էին այս գործընթացիցՙ:

    Շարունակելով ԼՂ հիմնախնդրի թեման` Տեր-Պետրոսյանն ասաց. ՚ԼՂ հարցում օրեցօր ահագնանում է վտանգըՙ:

    Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ԼՂ հակամարտությունը կարգավորվելու է Մադրիդյան սկզբունքների շուրջ, եւ ԼՂ-ն ինքնորոշման իրավունքն է ունենալու, ապա Տեր-Պետրոսյանն ասաց. ՚Ես ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ալիեւի, ոչ ամերիկացի, ոչ ֆրանսիացի, ոչ էլ ռուս համանախագահների հայտարարություններին բացարձակապես չեմ հավատում: Ես այդ հայտարարություններից որոշ ինֆորմացիա քաղում եմ: Այդ ինֆորմացիան նրանք պատահական էլ չեն տալիս: Դրանք պատգամներ են, որոնք դիվանագիտական մի քիչ փորձ ունեցող մարդը շատ արագ կարող է հասկանալ: Ես գիտեմ գործընթացը: Ինձ հետաքրքրում է պրոցեսը եւ պրոցեսի տրամաբանությունը, իսկ պրոցեսի տրամաբանությունը ինձ հուշում է, որ բոլոր հայտարարությունները դատարկ բաներ են: Պրոցեսն այն է, ինչ ես ներկայացրել եմ իմ վերջին ելույթումՙ:
    Ամբողջական կարդացեք այստեղ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #128
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Մոդերտատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջվել է:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 29.10.2008, 01:32:

  9. #129
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Մոդերատորական. թեմայից դուրս գրառումը ջնջվել է:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 29.10.2008, 02:14:

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 17.06.2018, 02:08
  2. Պեղումներ Հայաստանի տարածքում
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 13.02.2013, 09:51
  3. Հեռախոսահամարներ ՀՀ տարածքում
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 07.07.2010, 15:34
  4. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01
  5. Ակցիա ընդդեմ կարապի լճին հարող գազոնի «փոսման» և հետագա «բետոնացման»
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.07.2007, 17:06

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •