Մեկը դու արդեն նշեցիր

Լևոն Տեր-Պետրոսյանը ինչպես միշտ իրեն դրսևորեց, որպես լուրջ պետական գործչի՝ ում համար պետական շահերը վեր են ամբիցիաներից: Նա շատ լավ վերլուծեց Հայաստանի շուրջ ծավալվող արտաքին քաղաքականությունը:
Հետաքրքիր է, ի՞նչն էր պատճառը, որ ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում ռուսամետի համբավ ունեցող Սարգսյանը՝ ընտրություններից անմիջապես հետո փոխեց իր դիրքորոշումը: Ակնհայտ է, որ իշխանությունը պահպանելու համար:
Քոչարյանի ասած՝ սկսեց քիրվայություն անել Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ցեղասպանության հարցը և Հայաստանի շահերը զոհելու գնով:
Նույնը նաև Ալիևին ուղղված կոչը՝ Արցախում ներդրումնել անելու կապակցությամբ:
Ի՞նչը ստիպեց Սարգսյանին, որը ընտրություններից առաջ ներկայանում էր, որպես ազգային ու ոչ մի զիջումների չգնացող ուժի ներկայացուիչ՝ այսպիսի վտանգավոր քայլերի դիմել:
Կարծում եմ պատասխանը ակնհայտ է, Ս.Ս.- դիրքերը թույլ են ոչ միայն ժողովրդի մեջ լեգիտիմություն չունենալու պատճառով , այլև իշխանության ներսում տեղի ունեցող պրոցեսների հետևանքով: Կոալիցիան իրեն չի արդարացնում, հանրապետական կուսակցության ներսում տեղի են ունենում լուրջ խմորումներ, ունեցվածքի ու ազդեցության վերաբաժանում ու այդ միջոցին նա փորձում է Հայաստանի պետական շահերի առուծախի միջոցով ամրապնդել իր դիրքերը:
Ընդիմությունը շատ ճիշտ քայլ արեց, ներքին ճնշումը թուլացրեց՝ թողնելով , որ Սերժը մի լավ վերլուծի ստեղծաված իրավիճակը և մեր պետականության շահերին հակառակ քայլեր չանի:
Ավելացվել է 3 րոպե անց
Սա էլ, որոշակի ապացուցում է Տեր-Պետրոսյանի մտահոգությունները:
Էջանիշներ