User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 129 հատից

Թեմա: Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Էս ինչ հիասթափված եմ. Լևոնը ինձ տեսավ, բայց բանի տեղ չդրեց

    Հույս ունեմ, որ վաղը իշխանությունները ու իրանց ենթակաները ոչ թե կասեն "Շարժումը մարեց", այլ կասեն "Շարժումը մեզ ընդառաջ գնաց":

    Ու վերջում.
    Մեջբերում Լևոն Տեր-Պետրոսյան-ի խոսքերից
    Խոստովանում եմ, սա չափազանց պատասխանատու եւ, առաջին հայացքից, բավականին դժվարամարսելի որոշում է, որն արժանանալու է ոչ միանշանակ գնահատականի։ Ուստի առավել եւս հասկանալի պիտի լինի, թե որքան լուրջ ու հիմնավոր պետք է լինեին այն պատճառները, որոնք պայմանավորել են այդպիսի որոշում կայացնելու անհրաժեշտությունը...
    ...Ես քաջ գիտակցում եմ, թե զանգվածային միջոցառումները թեկուզ ժամանակավորապես դադարեցնելու մասին մեր կայացրած որոշումը ինչպիսի չարախնդությամբ է ընդունվելու իշխանական ճամբարում եւ ինչպիսի տրտունջներ ու տարակուսանքներ է առաջացնելու Համաժողովրդական շարժման շարքերում։ Սակայն ուզում եմ հուսախաբ անել չարախնդացողներին եւ հանգստացնել տարակուսողներին. մեր հանձնառության մեջ գործարքի կամ նահանջի տարր փնտրելն անլուրջ է։ Մի քանի ամիս անց բոլորը համոզվելու են, թե որքան հիմնավորված ու արդարացի էր այս որոշումը...
    Զանգվածային միջոցառումներից միառժամանակ հրաժարվելու համարձակ եւ պատասխանատու քայլով Համաժողովրդական շարժումն ապացուցում է իր լրջությունը։ Նույնը մնում է ապացուցել Հայաստանի իշխանություններին ու նրանց սպասարկուներին...
    Կխնդրեի շտապ եզրակացություններ չանել իմ ելույթից, այլ նրա մասին վերջնական կարծիք կազմել վաղվա թերթերում այն ուշադիր ընթերցելուց հետո...
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Ա դե ժողովուրդս ուրիշ ա էլի

    Տեր-Պետրոսյանի խոսքը սարսռեցնող ու խիստ մտահոգիչ էր: Հանրահավաքն ու երթը հզոր էին: Ժողովրդի ոգևորությունն ու վճռականնությունը ակնհայտ

    Գոհ եմ պայքարի ոգուց, բայց միանշանակ ենթարկվում են շարժման ղեկավարնարի որոշմանը, նրանց առաջարկած ռազմավարությանը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    իսկ ես այսօր ձեզ տեսել եմ՝ այսինքն ակումբցիների մի մասին, որոնց հասցրել եմ տեսքով տեղը բերել, բայց երթի ժամանակ պասիվ էիք, մենակ Չուկն էր միանում վանկարկումներին
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  4. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Մեջբերում _Nanuk_-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ես այսօր ձեզ տեսել եմ՝ այսինքն ակումբցիների մի մասին, որոնց հասցրել եմ տեսքով տեղը բերել, բայց երթի ժամանակ պասիվ էիք, մենակ Չուկն էր միանում վանկարկումներին
    Չու՞կը: Չուկի ատամն էսօր ցավում էր, գրեթե չի վանկարկել
    Բա ինչու՞ չես մոտեցել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #5
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    բայց հաստատ ծափերով սատարել ես,դա տեսել եմ միանշանակ…դե չմոտեցա, քանի որ հիմնականում սիրում եմ ակումբում կարդալ և գրառումներ չեմ կատարում, այդ պատճառով խիստ կասկածում էի , որ նիկս ինչ-որ բան կասեր,չնայած ցանկություն կար, հուսով եմ դեռ առիթ կլինի…
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Մեջբերում _Nanuk_-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց հաստատ ծափերով սատարել ես,դա տեսել եմ միանշանակ…դե չմոտեցա, քանի որ հիմնականում սիրում եմ ակումբում կարդալ և գրառումներ չեմ կատարում, այդ պատճառով խիստ կասկածում էի , որ նիկս ինչ-որ բան կասեր,չնայած ցանկություն կար, հուսով եմ դեռ առիթ կլինի…
    Օֆտոպում եմ, բայց պիտի ասեմ, նիկդ հաստատ միանգամից ինչ-որ բան կասեր, ու ոչ միայն ինձ

    Լավն էր, չէ՞, երթը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ - 17 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2008


    Սիրելի հայրենակիցներ,

    Սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ես ձեզ խոստացել էի առաջիկայում հանգամանորեն բացահայտել Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը, ոչինչ չթաքցնելով ձեզանից։ Այսօր եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը, ուստի խնդրում եմ համբերությամբ զինվել եւ հետեւել իմ ելույթի յուրաքանչյուր բառին։

    Ես արդեն առիթ ունեցել եմ ձեր ուշադրությունը հրավիրելու աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակի վրա, որում Հայաստանը հայտնվել է վերջին ժամանակներս, ընդգծելով նաեւ, որ անկախության տասնյոթ տարիների ընթացքում մեր երկիրը երբեք այնքան ենթակա չի եղել արտաքին ճնշումների, որքան հիմա։ Եւ այս վտանգավոր իրավիճակում Սերժ Սարգսյանը, պետական շահի կամ ժողովրդի բարօրության գիտակցությամբ առաջնորդվելու փոխարեն, մտահոգված է բացառապես իր լեգիտիմության ճանաչման եւ իշխանության պահպանման խնդիրներով։ Ընդ որում, վերջին շրջանում նրա կատարած քայլերը ցույց են տալիս, որ հանուն այդ նպատակների նա պատրաստ է վերանայել անգամ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը եւ Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու փոխարեն, աստիճանաբար թեքվել վերջինիս կողմը։

    Ինչո՞վ բացատրել Սերժ Սարգսյանի կտրուկ շրջադարձը դեպի Արեւմուտք։ Չէ՞ որ մինչ այժմ նա հայտնի էր որպես Հայաստանի ամենառուսամետ պետական գործիչը։ Չմոռանանք, որ նա է «Գույք պարտքի դիմաց» գործարքի գլխավոր ճարտարապետը՝ գործարք, որի շնորհիվ Հայաստանի համարյա ողջ էներգետիկ համակարգը հանձնվեց Ռուսաստանին։ Չմոռանանք նաեւ նրա նշանակալի դերակատարությունը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» շրջանակներում, ինչպես նաեւ ռուսական հատուկ ծառայությունների ու հանցագործ աշխարհի հետ նրա սերտ համագործակցության մասին շրջանառվող համառ խոսակցությունները։
    Արդ, ի՞նչն է ստիպել Սերժ Սարգսյանին հրաժարվելու ռուսական կողմնորոշումից եւ շրջվելու Արեւմուտքի կողմը։ Պատճառն, ակնհայտորեն, Հայաստանի պետական շահը կամ ռազմավարական նկատառումները չեն, այլ իր լեգիտիմության խնդիրը լուծելու պարզ շահագրգռությունը։

    Ռուսաստանը Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ չի դրել։ Նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիններից մեկն էր, որ դեռեւս ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից առաջ շնորհավորեց նրան։ Իսկ Սարգսյանն, իր հերթին, խախտելով դիվանագիտական վարվելակերպի կանոնները, մի այնպիսի չափազանցված երախտագիտություն հայտնեց Ռուսաստանին, որն անհարմար դրություն ստեղծեց վերջինիս դիվանագիտության համար։

    Սերժ Սարգսյանն իր լեգիտիմության ճանաչման խնդիր ունի Արեւմուտքում։ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը այդպես էլ մինչ օրս չի շնորհավորել նրան։ Իսկ Եւրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է պահպանել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը, ինչի իրագործումը լուրջ կասկածի տակ կարող է դնել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը։

    Այսինքն՝ Սարգսյանն այս հարցում Ռուսաստանից սպասելիք չունի, եւ նրա միակ հույսը Արեւմուտքի բարեհաճությունն ստանալու ակնկալիքն է, ինչի համար նա պատրաստ է ցանկացած զիջման։ Իսկ քանի որ Հայաստանը, հանքային ռեսուրսների, տարանցիկ ճանապարհների եւ գրավիչ շուկայի բացակայության պատճառով, Արեւմուտքին առաջարկելու այլ բան չունի, քան իր պետական շահը, Սարգսյանը հետեւաբար ընտրել է այդ շահը զոհաբերելու ճանապարհը։ Այս պնդումը հաստատվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում նրա դրսեւորած զիջողական կեցվածքով, այլեւ, որ ավելի էական է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը «կողմնորոշման» հուն տեղափոխելու նրա մտադրությամբ։

    Անկախության ողջ շրջանում Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ձգտել է առաջնորդվել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ հավասարաչափ հարաբերությունների հաստատման սկզբունքով։ Որդեգրելով հանդերձ ժողովրդավարության, ազատականության, շուկայական տնտեսության արեւմտյան արժեքները, Հայաստանը չի ենթարկվել Արեւմուտքի միակողմանի քաղաքական ազդեցությանը։ Մյուս կողմից, սերտ տնտեսական եւ ռազմական հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, Հայաստանն այնուամենայնիվ չի դարձել վերջինիս քաղաքական արբանյակը։ Այսինքն, Հայաստանը փորձել է լինել ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ արեւմտամետ, այլ առաջնորդվել է բացառապես սեփական ազգային շահերով։

    Իմ նախագահության օրոք նման դիրքորոշումը կոչվում էր «բալանսավորման» կամ հավասարակշռման քաղաքականություն, Քոչարյանի օրոք՝ «կոմպլեմենտարիզմի» կամ փոխլրացման քաղաքականություն, որոնց տարբերությունը սոսկ տերմինաբանական է։

    Սերժ Սարգսյանն, արդ, կտրուկ կերպով խախտում է իրերի այս դրվածքը, եւ առաջնորդվելով բացառապես սեփական շահերով, փորձում է սիրաբանել Արեւմուտքի հետ։ Ես ավելորդ եմ համարում գնահատել ռուսական կամ արեւմտյան կողմնորոշման առավելությունները կամ թերությունները, որովհետեւ վտանգավոր եմ համարում ցանկացած քաղաքական կողմնորոշում։ Դրանում ինձ նախեւառաջ համոզում է հայ ավանդական քաղաքական մտքի փորձը, որը աղետալի հետեւանքներ է ունեցել Հայաստանի համար։ Վերջին հաշվով, կողմնորոշման արատավոր քաղաքականության արդյունքն են թե՛ հայ ժողովրդին բաժին ընկած ցեղասպանությունը, թե՛ Հայաստանի առաջին հանրապետության կրած տարածքային կորուստները։ Դրանում ինձ համոզում է նաեւ այսօրվա իրականությունը։ Մեր աչքի առջեւ Վրաստանի որդեգրած արեւմտյան կողմնորոշումը այդ երկիրը կանգնեցրեց ազգային աղետի առջեւ, ինչից նա կարող էր խուսափել Ռուսաստանի հետ հավասարակշիռ հարաբերություններ ունենալու պարագայում։ Արեւմուտքը, համերաշխության դատարկ ցույցերից ու հոխորտալից հակառուսական հայտարարություններից բացի, ոչնչով չկարողացավ օգնել իր հավատարիմ կրտսեր դաշնակցին։

    Կողմնորոշման քաղաքականությունն այսօր մեզ համար ունի ոչ թե տեսական կամ վերացական նշանակություն, այլ չափազանց կոնկրետ եւ գործնական բովանդակություն։ Երես թեքելով Ռուսաստանից եւ լիովին ապավինելով Արեւմուտքին՝ հանձինս ԱՄՆ ի եւ նրա դաշնակից Թուրքիայի, Սերժ Սարգսյանը փաստորեն վերջիններիս է վստահում Հայաստանի արտաքին քաղաքականության ամենահանգուցային խնդրի՝ Ղարաբաղյան հակամարտության միակողմանի կարգավորումը։ Նման եզրակացության հիմք է տալիս այն իրողությունը, որ Արեւմուտքն, ակնհայտորեն, ջանում է Ռուսաստանը դուրս մղել Ղարաբաղյան կարգավորման գործընթացից։ Դրա ամենավառ արտահայտությունն են ինչպես արեւմտյան դիվանագետների թափանցիկ ակնարկները, այնպես էլ Ղարաբաղի հարցով հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ բանակցությունների անցկացման փաստը, եւ մանավանդ՝ Թուրքիայի կողմից Մինսկի խմբի համանախագահությունն ստանձնելու հնարավորությունների վերաբերյալ խոսակցությունները։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը տվյալ պահին այնպիսի կախյալ վիճակի մեջ է Արեւմուտքից, որ եթե նրա առջեւ պահանջ դրվի Մինսկի խմբի համանախագահությունում Ռուսաստանը փոխարինել Թուրքիայով, ապա նա հազիվ թե կարողանա ընդդիմանալ դրան։

    Ըստ այդմ, այսօր վտանգի տակ է Մինսկի խմբի գոյությունը, որը տասնվեց տարի շարունակ եղել է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միակ միջազգային մեխանիզմը։ Իր բոլոր թերություններով հանդերձ, Մինսկի խումբը, Արեւմուտքի եւ Ռուսաստանի հավասարաչափ ներկայացվածության եւ մասամբ նաեւ նրանց միջեւ գոյություն ունեցող մրցակցության շնորհիվ, մեզ համար եղել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարմարագույն կամ օպտիմալ ձեւաչափը։ Պատահական չէ, որ Ադրբեջանը ջանք չի խնայել Մինսկի խմբի գործունեությունը վարկաբեկելու եւ Ղարաբաղի հարցը միջազգային այլ ատյաններ տեղափոխելու ուղղությամբ։

    Դժբախտաբար, այդ ձեւաչափի խախտման եւ դրանից Ռուսաստանի դուրսմղման վտանգը միանգամայն իրական է, քանի որ վերջինս, ամբողջապես զբաղված լինելով Վրաստանի իրադարձությունների առթիվ ծագած միջազգային ճգնաժամի հաղթահարմամբ, հազիվ-թե կարողանա ինչ որ կերպ դիմակայել Ղարաբաղի հարցում Արեւմուտքի դրսեւորած ակտիվությանը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Արեւմուտքի ջանքերով Ղարաբաղյան հակամարտության միակողմանի կարգավորման պարագայում Ռուսաստանը դուրս է մնալու նաեւ տարածաշրջանում տեղակայվելիք խաղաղարար ուժերի կազմից։ Իսկ դա նշանակում է՝ Այսրկովկասում Ռուսաստանի ազդեցության եթե ոչ լիակատար վերացում, ապա զգալի թուլացում, ինչը հղի է աշխարհաքաղաքական անկանխատեսելի հետեւանքներով, ինչպես, օրինակ, Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության դադարեցումը ԱՊՀ ին, ռուսական ռազմակայանի եւ սահմանապահ զորքերի դուրսբերումը Հայաստանից եւ այլն։

    Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունն, այսպիսով, նշանակում է Ղարաբաղի հարցի միակողմանի լուծում Արեւմուտքի կողմից, այն էլ Թուրքիայի ամենագործոն մասնակցությամբ, ինչը Հայաստանի համար ամենեւին նպաստավոր չի կարող լինել։ Իմիջիայլոց, իրատեսությունը պահանջում է նշել, որ Հայաստանի համար ձեռնտու չէր լինի նաեւ Ղարաբաղի հարցի միակողմանի լուծումը Ռուսաստանի կողմից, քանի որ վերջինս բազմիցս պաշտոնապես հայտարարել է, որ այդ լուծումը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Սակայն սա ընդամենը վերացական դատողություն է, որովհետեւ գործնականում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի միակողմանի լուծում չի սպառնում, գլխավորապես այն պատճառով, որ Ադրբեջանը երբեւէ դրան չի համաձայնի։

    Մինչդեռ հակառակը, այն է՝ այդ հարցի կարգավորումը բացառապես Արեւմուտքի, իսկ ավելի ճշգրիտ, ԱՄՆ ի եւ Թուրքիայի ջանքերով, ինչպես փորձեցինք հիմնավորել, միանգամայն իրական է։

    Սերժ Սարգսյանը գիտակցո՞ւմ է, արդյոք, Արեւմուտքի գիրկը նետվելու եւ Ղարաբաղի հարցի լուծման մենաշնորհը նրան վերապահելու վտանգավորությունը, որը վերջիվերջո կարող է հանգեցնել ազգային աղետի։ Անտարակույս՝ ո՛չ։ Նա փորձում է Արեւմուտքի հետ խաղալ նույն խաղը, որ տասը տարի խաղացել է Ռոբերտ Քոչարյանը։ Այդ խաղի էությունը, որ ես հանգամանորեն բացահայտել եմ 2007 թ. հոկտեմբերի 26 ի իմ ելույթում, հետեւյալն է. ձեւացնել, թե Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորմամբ, սակայն իրականում հետապնդելով բոլորովին այլ նպատակ, այն է՝ ամեն կերպ խափանել ու վիժեցնել այդ գործընթացը եւ պահպանել ստատուս քվոն։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #8
    Սկսնակ անդամ Bianconner-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Լավ էլ շատ մարդ կար,մանավան երթին երևի մարդիկ ավելի շատացան

    Հաղթելու են'ք ու հաղթանակը շատ մոտա...



    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 18.10.2008, 12:23:

  9. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    ՏԵՐ-ՊՈՏՐՈՍՅԱՆԸ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ԵՐԹԸ / VIDEO /

    [22:05] 17 Հոկտեմբերի, 2008

    Համաժողովրդական շարժման այսօրվա երթը առաջնորդեց Տեր-Պետրոսյանը եւ ընդդիմության մյուս լիդերները: Քանի որ այսօրվա հանրավաքն ու երթը առաջիկա վերջին 2 ամիսների կտրվածքով վերջին էր, շարժումը այն անցկացրեց վերջին մեկ տարվա ընթացքում հնչեցրած իր բոլոր կարգախոսներով` ՚Լեւոն նախագահիցՙ մինչեւ ՚Ազատություն քաղբանտարկյալներինՙ: Երթի ընթացքում, որը սկսվեց Մաշտոցի պողտայից, անցավ Ամիրյան պողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան եւ Թումանյան փողոցներով եւ ավարտվեց Հյուսիսային պողոտայում` մարդիկ պահանջում էին Սերժ Սարգսյանի հեռացում, մարտի 1-ի բացահայտում, քաղբանտարկյալների ազատ արաձկում:

    ՚Միացեք մեզ հանուն մեր բոլորիս երեխաների ապագայի: Մեր պայքարը է հանուն ազատության եւ արդարությանՙ,- կարգախոսը պարբերաբար հայտարարում էր Շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Նրան արձագանքում էին, ինչպես փողոցի բազմաթիվ անցորդներ, այնպես բնակելի շենքերի պատշգամբներից: Ի դեպ, որոշ քաղքացիները իրնեց պատշգամբներից վանկարկում էին ՚Լեւոն նախագահՙ, իսկ ոմանք ել տեսախցիկներից խուսափելու համար երթին հետեւում էին անջատելով իրենց բնակարանների լույսը: Այսօրվա երթին հատկապես աննախադեպ շատ էին երեխանները: ՚Եթե այստեղ հետաքրքիր բան չլիներ, այսքան մարդ չէր գար: Ես հանրահավքի եւ երթի եմ եկել, որովհետեւ ցանկանում եմ լսել Լեւոն Տեր-Պետրոսյանինՙ,- իր մասնակցությունը երթին ՚Ա1+ՙ-ին այսպես բացատրեց 14 ամյա Արմանը: Իսկ 15 ամյա Տիգրանը շարունակելով ընկերջ խոսքը` ասաց. ՚Ես միայն մեր պատմությանը ծանոթանալուց հետո հասկացա, թե ով է Տեր-Պետրոսյանը: Այսօրվա իշխանությունները ինչ էլ ասեն, մեր դպրոցներում որոշ ուսուցիչներ ինչ էլ քարոզեն միեւնույն է մեր ժողովուրդը իր պատմության մեջ 2 առաջնորդ է ունեցել, որոնք օրոք մենք հող ենք ազատագրելէ Տիգրան Մեծն ու Տեր-Պետրոսյանըՙ: Այսօր հատկապես ակտիվ էին նաեւ շարժման երիտասարդները, որոնք քայլում էին ընդդիմության առաջնորդնեից առաջ` պաստառներով ու դրոշներով: Նրանք իրենց մեջքներին փակցրել էին բոլոր քաղբանտարակյալների լուսանկարները:

    Երթի մասնակիցներից ոմանք կարծում էին, որ հանրահավաքներն ու երթը Շարժումը չպետք է 2 ամսով դադարեցներ, իսկ մասնակիցներից Հասմիկ Ավետիսյանը վստահեցրեց. ՚Մենք իհարկե բոլորս էլ հոգնել ենք այս իշխանություններից եւ կտրուկ քայլեր ենք պահանջում Լեւոն Տեր-Պետրոսյանից, սակայն ես չեմ կասկածում, որ նա ճիշտ որոշում է կայացրել: Համոզված եմ, որ այսօր նա մեր երկրում ամենատեղեկացված եւ իմաստուն մարդն է: Եկեք վստահենք նրան, չխանգարենք եւ բոլորս միասին կտոնեքմ մեր հաղթանակըՙ:

    Հանրապետության հրապարակում երթի մասնակիցները հիշեցին նաեւ վարչապետին. մոտ 10 րոպե կանգ առան կառավարության շենքի մոտ եւ ոտքերով դոփելով պահանջում էին ՚Տիկո հեռացիՙ, ՚Հիմաՙ: Այդ ընթացքում Հանրապետության հրապարկում համերգի փորձեը դադարեցվեցին, մինչեւ երթի մասնակիցները բարձրացան Նալբանդյան փողոցով: Երթի մասնակիցները Տեր-Պետրոսյանին հրաժեշտ տվեցին Հյուսիսային պողոտայում, որից այսօրվա միջոցառումը վերածվեց տոնախմբության: Իսկ երթի մասնակիցների թվի հարցում չսխալվելու համար նշենք, որ երբ երթը գլխավորողները հասան Հյուսիսային պողոտա, մյուս ծայրը դեռ Ամիրյան փողոցում էր:
    Աղբյուր՝ Ա1+


    Ի դեպ ոստիկանները ոնց հանճարեղ եղել են, տենց էլ մնում են: Սրանցից մեկն իր ոստիկանական մեքենայով խցկվել էր ժողովրդի մեջ ու պարբերաբար բարձրախոսով ասում էր. «Ժողովուրդ, աջ կողմով գնացեք, մի խանգարեք երթևեկությանը»: Խոսքը հոծ գծից աջ քայլելու մասին է... ով զարմանք, ախր բոլորս և նույնիսկ այդ հանճարեղ քառյակն իրենց ոստիկանական մեքենաներով գնում էին հոծ գծից աջ: Բայց դե հիմա մարդուն հրահանգել էին, պիտի կոկորդը ճղելով գոռար: Է ումի՞ց եմ պակաս, որ ես էլ չգոռամ: Ու չնայած ատամիս ցավին նրա յուրաքանչյուր այդ կարգադրություն գոռոցից հետո ես էլ էի ձայնում. «Ոստիկա՛ն, ձախ կողմով գնա, մի՛ խանգարիր մեր երթին»... բայց... էհհհ.... արդյունք չէր տալիս

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #10
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Հը վերջը եկաք մտածելու գաղափարին?

  11. #11
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Հը վերջը եկաք մտածելու գաղափարին?
    ministr եղբայր, ուզում ես ասել, որ մինչև հիմա չենք մտածել?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  12. #12
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Հը վերջը եկաք մտածելու գաղափարին?
    Ոչ թե մտածելու, այլ մտածելու ժամանակ ու հնարավորություն տալու: Համ էլ փորձարկում կլինի էլի, տեսնենք մտածելու ընդունակություն ձեռք բերել են, թե չէ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 17.06.2018, 02:08
  2. Պեղումներ Հայաստանի տարածքում
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 13.02.2013, 09:51
  3. Հեռախոսահամարներ ՀՀ տարածքում
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 07.07.2010, 15:34
  4. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01
  5. Ակցիա ընդդեմ կարապի լճին հարող գազոնի «փոսման» և հետագա «բետոնացման»
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.07.2007, 17:06

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •