իսկ մոտ ինչքան մարդ է գալու?![]()
իսկ մոտ ինչքան մարդ է գալու?![]()
Անի ջան, լրիվ նորմալ է: Այսպիսի օրերին սովորաբար ակտիվանում է ողջ քաղաքական դաշտը: Ասենք Սերժը գնում է «սիրահարների» այգին բացելու, մարդիկ սկսում են քաղաքականությունից շատ խոսել, հակա-ները բնականաբար իրենց հակա դիրքորոշումն են անպայման արտահայտում, այդ ընթացքում շատերը տեսնելով որ իրենց՝ շարժման մարելու մասին կանխատեսումները փուչ դուրս եկան անցնում են ատելությամբ լի խոսքերին, մաղձին: Լրիվ նորմալ քաղաքական երևույթ է, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հանրահավաքը ճիշտ է անում, որ պիտի լինի, որ մեր պայքարն անկասելի է, իսկ հաղթանակն անխուսափելի
Katka, շատ ենք լինելու: Իսկ թե կոնկրետ քանի հոգի, էական չի![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժողովուրդ, Հալաբյան փողոցով մի քանի րոպեն մեկ շտապ օգնության մեքենաներ են անցնում...Որևէ մեկը գիտի՞՝ դա հանրահավաքի հետ կապ ունի, թե ոչ...
И скучно и грустно, и некому руку подать...
Սկսվե՞ց, թե՞ շարունակվում է...
Աղբյուր՝ Ա1+,ԾԵԾԵՑԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ԱՌԱՋ
[16:41] 17 Հոկտեմբերի, 2008
Այսօր Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքից մոտ երեք ժամ առաջ դաժան ծեծի է ենթարկվել ընդդիմության ակտիվիստ երիտասարդներից Տիգրան Առաքելյանը: Վերջինս, ընկերոջ հետ ՀԱԿ Կենտրոնական գրասենյակի շենքի առջեւ՝ Կորյուն փողոցի վրա, այսօրվա հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ է բաժանելիս եղել, երբ նրանց մոտեցել են երկու երիտասարդներ եւ հարցրել, թե ի՞նչ են անում: Տիգրան Առաքելյանն ասել է, որ հանրահավաքի թռուցիկներ են բաժանում: Երիտասարդները մի քանի քայլ անցել են, հետո ետ եկել. ՚Ի՞նչ ասեցիքՙ,- հարցրել են նրանք: ՚Ինչ որ լսեցիքՙ՝ պատասխանել է Տիգրանը եւ շարունակել իր գործը:
Այդ պահին նրանց մոտեցած երկրորդ երիտասարդը ՚արդեն լեզվիդ ես տալիսՙ խոսքերով հարձակվել Տիգրան Առաքելյանի վրա: Երկուսով նրան ծեծի են ենթարկել, գցել գետնին եւ նաեւ ոտքերով հարվածել: Երբ նրանք հեռացել են՝ Տիգրանն ու ընկերը վազել են նրանց ետեւից: Այդ պահին Տիգրանին է մոտեցել մեկ այլ երիտասարդ, որը կանգնեցրել եւ թույլ չի տվել նրանց հետապնդել Տիգրանին ծեծած տղաներին:
՚Դուք խուլիգանություն եք անումՙ,- ասել է ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակից Արթուր ներկայացած մարդը: ՚Խուլիգանները նրանք են, որ թողեցիք հեռանանՙ,- պատասխանել է Տիգրանը: Տիգրան Առաքելյանը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ այդ միջադեպին ներկա են եղել 10-15 մարդ, եւ քանի որ նրանք կարող էին վկայություն տալ կատարվածի մասին, թե ինչպես են առանց որեւէ առիթի իրեն դաժան ծեծի ենթարկել, ոստիկանը չի կարողացել ՚ապացուցելՙ, որ Տիգրանն է խուլիգանություն անողը եւ իբր այլ դեպքի մասին ահազանգ ստանալով՝ հեռացել է: ՚Եթե բողոք կունենաք, կդիմեք Կենտրոնի բաժինՙ,- ասել է Արթուրը:
ՀԱԿ կենտրոնական շտաբից տեղեկացանք, որ ծեծի վերաբերայլ հաղորդում-հայտարարություն տալու են Կենտրոնի բաժին: Իսկ Տիգրանի դեմքին եւ մարմնի այլ մասերին ծեծի հետքերը ակնհայտ էին:
հ.գ. Տիգրան ջան, ոնց ասում են, չդնես: Ոստիկանների հրահանգով գործող այդ երիտասարդները տղա չեն ու չեն կարող տղա կոչվել: Ֆորումային բանավեճի կուլտուրան ինձ չի թույլատրում այստեղ գրել նրանց իրական անվանումը...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Hay_XY (11.06.2009)
Ժողվուրդ ջան, գնացի
Կհանդիպենք ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
.....ԱՆԻՎՆԵՐԸ ԾԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՕՐԵՐԻՆ
[13:28] 17 Հոկտեմբերի, 2008
Ընդդիմության հանրահավաքները շարունակում են "խափանել" մարզային երթուղայինների աշխատանքը: Դրա վառ ապացույցը մարզային ճանապարհների կրկին փակ վիճակն է: Այսօր վաղ առավոտից Աբովյանի կանգառներում մարդկանց խմբեր էր գոյացել: Իշխանությունները հրահանգել են, որ այսօր եւս որեւէ երթուղի գիծ դուրս չգա: §Ա1+¦-ը Աբովյան-Երեւան երթուղայինների վարորդներից փորձեց ճշտել, թե ինչո±ւ չեն աշխատում: Վերջիններս պատասխանեցին, որ հրաման են ստացել Աբովյանից Երեւան ուղեւորներ չտանել£
§Անիմաստ բան£ Արդեն սովորական է դարձել մեզ համար£ Գիտենք, որ ամեն հանրահավաքի օր պետք է պարապ մնանք£ Սակայն վատն այն է, որ փող չենք աշխատում¦,- ասաց վարորդ Երվանդը: Իսկ վարորդներից մեկ ուրիշը հավելեց, թե նման հրահանգ կա նաեւ այլ մարզերում. §Մեկ է հանրահավաք գնացողը գնում է, արդյունքում տուժում ենք մենք` վարորդներս: Փաստորեն մեզ պարապուրդի են մատնում¦:
Զայրացած մթնոլորտ էր տիրում յուրաքանչյուր կանգառում: Աբովյանցիները, որոնք տարբեր պատճառներովª դաս, աշխատանք, քննություն, պետք է հասնեին Երեւան` ընկած §դռնեդուռ¦ տաքսիների վարորդներին, ծանոթ ավտոմեքենաներ ունեցողներին խնդրում էին իրենց էժան գներով Երեւան հասցնել:
§Դուք մեզանից լավ գիտեք, թե որն է տրանսպորտի չաշխատելու պատճառը¦,- §Ա1+¦-ի հարցին ի պատասխան ասաց երթուղիներից մեկի դիսպետչերը£ Իսկ մյուս գծի դիսպետչերն էլ կատակեց. §Բոլոր երթուղիների մեքենաների անիվները ծակվել են£ Կսարքենքª վաղը գիծ դուրս կգան¦£
Ի դեպ, արգելված են նաեւ Բյուրեղավանից Երեւան մեկնող երթուղիները£ Իսկ ահա Երեւան-Արտաշատ 45 երթուղային տախսիներից այսօր, ինչպես վարորդներն են նշում, աշխատում է ընդհամենը 20-ը եւ §Ա1+¦-ի թղթակիցին նրանք դա պատճառաբանեցին այսօրվա կայանալիք հանրահավաքով:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Եկել եմ: Շատ-շատ էինք, նախորդ հանրահավաքների հետ համեմատելի չէր, անհամեմատ շատ էինք: Ոնց որ նոր շարժում սկսված լինի, շաաատ հզոր![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Նորե՞կԹե՞ երկրորդ մականվամբ գրանցված ակումբցի
Լավ, դա էական չի, միայն ասեմ, որ այս թեման զվարճանալու հետ ոչ մի կապ չունի, սա քաղաքականությանը վերաբերող թեմա է: Զվարճանալու համար Ակումբում կա «Զվարճալի» բաժին:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Էս ինչ հիասթափված եմ. Լևոնը ինձ տեսավ, բայց բանի տեղ չդրեց
Հույս ունեմ, որ վաղը իշխանությունները ու իրանց ենթակաները ոչ թե կասեն "Շարժումը մարեց", այլ կասեն "Շարժումը մեզ ընդառաջ գնաց":
Ու վերջում.
Լևոն Տեր-Պետրոսյան-ի խոսքերից
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ա դե ժողովուրդս ուրիշ ա էլի
Տեր-Պետրոսյանի խոսքը սարսռեցնող ու խիստ մտահոգիչ էր: Հանրահավաքն ու երթը հզոր էին: Ժողովրդի ոգևորությունն ու վճռականնությունը ակնհայտ
Գոհ եմ պայքարի ոգուց, բայց միանշանակ ենթարկվում են շարժման ղեկավարնարի որոշմանը, նրանց առաջարկած ռազմավարությանը![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
իսկ ես այսօր ձեզ տեսել եմ՝ այսինքն ակումբցիների մի մասին, որոնց հասցրել եմ տեսքով տեղը բերել, բայց երթի ժամանակ պասիվ էիք, մենակ Չուկն էր միանում վանկարկումներին![]()
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
բայց հաստատ ծափերով սատարել ես,դա տեսել եմ միանշանակ…դե չմոտեցա, քանի որ հիմնականում սիրում եմ ակումբում կարդալ և գրառումներ չեմ կատարում, այդ պատճառով խիստ կասկածում էի , որ նիկս ինչ-որ բան կասեր,չնայած ցանկություն կար, հուսով եմ դեռ առիթ կլինի…![]()
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ