ԱՆԻՎՆԵՐԸ ԾԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՕՐԵՐԻՆ
[13:28] 17 Հոկտեմբերի, 2008
Ընդդիմության հանրահավաքները շարունակում են "խափանել" մարզային երթուղայինների աշխատանքը: Դրա վառ ապացույցը մարզային ճանապարհների կրկին փակ վիճակն է: Այսօր վաղ առավոտից Աբովյանի կանգառներում մարդկանց խմբեր էր գոյացել: Իշխանությունները հրահանգել են, որ այսօր եւս որեւէ երթուղի գիծ դուրս չգա: ՚Ա1+ՙ-ը Աբովյան-Երեւան երթուղայինների վարորդներից փորձեց ճշտել, թե ինչո՞ւ չեն աշխատում: Վերջիններս պատասխանեցին, որ հրաման են ստացել Աբովյանից Երեւան ուղեւորներ չտանել£
՚Անիմաստ բան£ Արդեն սովորական է դարձել մեզ համար£ Գիտենք, որ ամեն հանրահավաքի օր պետք է պարապ մնանք£ Սակայն վատն այն է, որ փող չենք աշխատումՙ,- ասաց վարորդ Երվանդը: Իսկ վարորդներից մեկ ուրիշը հավելեց, թե նման հրահանգ կա նաեւ այլ մարզերում. ՚Մեկ է հանրահավաք գնացողը գնում է, արդյունքում տուժում ենք մենք` վարորդներս: Փաստորեն մեզ պարապուրդի են մատնումՙ:
Զայրացած մթնոլորտ էր տիրում յուրաքանչյուր կանգառում: Աբովյանցիները, որոնք տարբեր պատճառներով՝ դաս, աշխատանք, քննություն, պետք է հասնեին Երեւան` ընկած ՚դռնեդուռՙ տաքսիների վարորդներին, ծանոթ ավտոմեքենաներ ունեցողներին խնդրում էին իրենց էժան գներով Երեւան հասցնել:
՚Դուք մեզանից լավ գիտեք, թե որն է տրանսպորտի չաշխատելու պատճառըՙ,- ՚Ա1+ՙ-ի հարցին ի պատասխան ասաց երթուղիներից մեկի դիսպետչերը£ Իսկ մյուս գծի դիսպետչերն էլ կատակեց. ՚Բոլոր երթուղիների մեքենաների անիվները ծակվել են£ Կսարքենք՝ վաղը գիծ դուրս կգանՙ£
Ի դեպ, արգելված են նաեւ Բյուրեղավանից Երեւան մեկնող երթուղիները£ Իսկ ահա Երեւան-Արտաշատ 45 երթուղային տախսիներից այսօր, ինչպես վարորդներն են նշում, աշխատում է ընդհամենը 20-ը եւ ՚Ա1+ՙ-ի թղթակիցին նրանք դա պատճառաբանեցին այսօրվա կայանալիք հանրահավաքով:
www.a1plus.am
Էջանիշներ