Լավ հնարավորություն է ձեզ հուզող հարցերը տալու Ազգ–ի հյուրերին։ Այսուհետ երբ նոր հարցազրույց լինի, այստեղ կհայտարարեմ։ Ազգի հասցեն է՝ http://azg.am/?lang=AR

«ԱԶԳԻ» ԿԱՅՔԷՋԻ ՀՅՈՒՐԸ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆՆ Է

«Ազգը» վերսկսում է էլեկտրոնային հարցազրույցները հասարակական-քաղաքական գործիչների, օրենսդիր, գործադիր իշխանությունների, մտավորականության ճանաչված ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման պաշտոնատարների հետ:

Մենք կաշխատենք, որ կայքէջի յուրաքանչյուր հերթական հյուրը լինի տվյալ շաբաթվա ամենանշանակալի, ամենաթեժ իրադարձությանն առնչվող առաջին դեմքը:

«Ազգի» ընթերցողները նրան հարցեր տալու բացառիկ հնարավորություն կունենան:

Վաղվանից մինչեւ գալիք հինգշաբթի` մինչեւ նոյեմբերի 23-ը, «Ազգի» կայքէջի հյուրը կլինի ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը:

Կ. Դ