Ս.թ. հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ «ԴԱՐ» ակումբի ղեկավար կազմի հերթական ժողովը, որին մասնակցեցին ղեկավար կազմի հետևյալ ներկայացուցիչները. Chuk, Artgeo, Արշակ, Վարպետ, Cassiopea, Աթեիստ, StrangeLittleGirl, Surpr!se, Սամվել, Ներսես_AM, Selene, Ուրվական:
Ժողովի ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ, կայացվեցին մի շարք որոշումներ, որոնցից ներկայացնում առավել կարևորներն ու ընդհանուրին վերաբերվողները.
Որոշումներ.
- Առաջիկա օրերի ընթացքում վերականգնել վարկանիշների համակարգի մեկնաբանություններ տալ-ստանալու հատվածը՝ առանց վարկանշային սանդղակի կառուցման, միավորների, վարկանիշային կլորակների:
- Ներդնել շնորհակալություն, հնարավոր է նաև պախարակման համակարգ:
- Մշակել ակումբցիների ըստ աստիճանավորման համակարգ, հնարավոր է կոչումներ կամ մեդալներ շնորհելու տարբերակով, ըստ բաժիններում ակտիվության, գրառումների օգտակարության, մասնագիտական հատկանիշների:
- Կատարել թեմատիկ բաժինների, բաժինների և ենթաբաժինների նոր դասակարգում, մտցնել առկա տարբերակում նոր փոփոխություններ, ավելացնել մի շարք առաջարկված ու պահանջարկ ունեցող բաժիններ, ենթաբաժիններ:
- Կրոն բաժնի համար ընտրել երկու մոդերատոր, որոնք կունենան տարբեր կրոնական հայացքներ: Քվեարկությունը անցկացնել ղեկավար կազմի մեջ: Քվեարկության արդյունքում ձայների բացարձակ մեծամասնությամբ մոդերատորներ ընտրվեցին համապատասխան թեմայում առաջարկված թեկնածուներից քրիստոնեական ուղղության ներկայացուցիչ Monk-ը, և առաժամանակ մոդերատոր ընտրվեց կրոնական կողնորոշում չունեցող Վարպետը:
- Կրոնական անհանդուրժողականության վառ դրսևորման պատճառով որոշվեց Needles In Eyes մականվամբ ակումբցուն զրկել «Կրոն» բաժնում գրառում անելու տեխնիկական հնարավորությունից:
- Կոնֆլիկտային բնույթի, թեմաները շեղող և այլ հակականոնադրական տիպի գրառումների պատճառով որոշվեց Rammstein մականվամբ ակումբցուն զրկել «Հեռահաղորդակցություն» բաժնում գրառումներ անելու տեխնիկական հնարավորությունից:
- Ղեկավար կազմի քվեարկությամբ, միաձայն «Դեսից-Դենից» բաժնի մոդերատոր ընտրվեց Ivy-ն:
- «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժնի մոդերատորին առժամանակ հանել մոդերատորությունից՝ սեփական խնդրանքի համաձայն, քանի-որ ներկայումս ժամանակ չի կարող տրամադրել մոդերատորությանը: Ղեկավար կազմի քվեարկությամբ, միաձայն, «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժնի մոդերատոր ընտրվեց Selene-ը:
- Հաշվի առնելով John-ի ակումբ սակավ այցելությունները և h.a.y.k.o-ի մոդերատորությամբ ներկայումս սակավ զբաղվելը, ինչպես նաև «Սպորտ» բաժնի ակտիվությունը, որոշվեց John-ին և h.a.y.k.o-ին հանել մոդերատորությունից և հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել բաժնի երկրորդ մոդերատորի ընտրությունը:
- Արագացնել «Ակումբի ընտրանի» պայմանական անվամբ գրքի հրատարակման աշխատանքները, սկսել գրական խորհրդի ընտրությունը, որը հնարավորինս շուտ պիտի սկսի իր աշխատանքները:
- Սկսել հասարակական կազմակերպություն ստեղծելու գործընթացը:
Էջանիշներ