Նախ մի խորհուրդ տամ էլի։ Եթե տեղյակ չեք մի սպորտից նրա զարգացվածության մակարդակից ու աստիճանից ինչպես նաև մեր մարզիկների հաջողություններից այդ սպորտաձևի մեջ խնդրում եմ մի փորձեք վերլուծել ու դատողություններ անել քանի որ իրոք ահագին ծիծաղելի են հնչում։

Նախ խոսեմ թեթև ատլետիկայի մասին։
Ինքս մոտ 2 տարի զբաղվել եմ այդ սպորտով։ Ու ասեմ որ իրականում վիճակը այդքան էլ ծանր չի ինչպես դուք եք մտածում։ Պարզապես կան լուրջ խնդիրներ կապված մեր պետական համակարգի անկատարության հետ։ Այդ իսկ պատճառով նշված սպորտում ապմագորգոռ հաջողություններ չեն լինում։ Բայց նկատեք չեմ ասում թե չեն լինում ընդհանրապես։ ինքս ճանաչում եմ մի աղջկա՝ Ամալյա/ազգանունը չեմ հիշում/ որ վերջերս Եվրոպայի մրցաշարում մրցանակային տեղ էր զբաղեցրել։ կարծեմ 200մ սպրինտ ձևում։ Նշեմ որ նա իմ տարիքի է ընդամենը։ Այս սպորտաձևում էլի ունեցել ենք հաջողություններ նույնիսկ Ռեկորդ հեռացատկ ձևում,ցավոք մարզիկի անունը չեմ կարողանում մտաբերել։
Ուղակի կան լուրջ խնդիրներ և դրանցից են։ Հիմնականում Հայկական մտածելակերպը աղջիկների մոտ։ Այսինքն սպորտին լուրջ չվերաբերվելը։ տղաների հիմնական խնդիրն էլ հաստատ կարող եմ ասել բանակն է։ Մարզիկը լուրջ հաջողությունների հասնելու համար պետք է պարապի մանկուց և պարապի անընդհատ։ Եվ հաջողություններ գրանցվում են 22-25 կամ ավելի բարձր տարիքում։ սակայն Բանակի պատճառովմարզիկները2 տարի մարզական ռեժիմից հետ են ընկնում և չեմ կարողանում շարունակել կամ շարունակելու դեպքում էլ լուրջ հաջողությունների չեն հասնում։

Եվ երրորդ կարևոր խնդիրը, որը խանգարում է թե աղջիկների թե տղաներին դա սոցիալականն է։ Այսինքն մարդը իրեն տրամադրելով ինչոր սպորտի է նվիրում նա պետք է վստահ լինի որ կոպիտ ասած վաղը մյուս օրը սոված չի մնա։

Ինքս ժամանակին կանգնել եմ սովորել թե պարապես ընտրության առաջ ու ընտրել եմ սովորելը քանի որ այդտեղ ավելի մեծ հեռանկարներ էի տեսնում իմ ապագան հնարավորինս բարվոք զարգացնելու համար։
Են սպորտաձը, որից մենք լավ ենք: Ոչ մի երկիր բոլոր սպորտաձևերից լավ չի: Բրազիլացիները լավ ֆուտբոլ են խաղում, կանադացիներն ու ռուսները՝ հոկեյ, ԱՄՆ բասկետբոլ և այլն...
մենք ծանր ատլետիկայով ու բռնցքամարտով ենք լավ: Ու մեկ էլ շախմատով: Այ հենց էդ սպորտաձևերն էլ պետք ա ավելի զարգացնել, որ բոլորին գզզենք:
Ամենաշատը այ սա է մեզ խանգարում։ Այսինքն մենք լավ ենքմի քանի սպորտից ու վսյո։ էլ որ մի ուրիշ բանից չենք կարողա լավ լինել անիմաստ է նաև փորձելը

Սա ըստ իս բավականին սխալ մոտեցում է։

Իրականում բոլոր սպորտաձևերում էլ որով զբաղվելու համար կան հարմար պայմաններ կարող ենք հաջողություններ ունենալ ընդմանը պետք է պետական աջակցություն այդ ոլորտում և ներդրումներ։

Չեմ ասում Բիատլոն կամ ասենք ինչոր այլ ձմեռային սպորտաձ քանի որ դրանվ զբաղվելու համար իրոք քիչ են հնարավորությունները։ Բայց ասենք հենց նույն թենիսում ֆուտբոլում, բասկետբոլում և այլն...

Ստեղ ուրիշ հարց չկա կա ընդամենը հետևողականության հարց։

Մեկ էլ մի քիչ մտածելակերպը փոխելու հարց։ Պետք չէ մտածել որ Հայերը կամ մոզգ են կամ էլ կոպիտ ասած մախ../Շախմատ, ծանրամարտ/ + մի քիչ ներդրումներ + մի քիչ հեռանկարներ այդ սպորտում ու կարծում եմ 10-15 տարի հետ հպարտանալու առիթ կունենանք շա՜տ սպորտերով