Ընկեր արի փորձենք վերլուծել:
Սպրինտ-ինձնից լավ գիտես, որ սպրինտերները պետք է ունենան համապատասխան ֆիզիկական հնարավորություններ, ամենակարևորը` սուպեր առողջ սիրտ-անոթայաին համակարդ և շնչառական համակարգ, էլ չեմ ասում, որ դրա համար պետք է ունենալ համպատասխան մարզիչներ, ինչպիսիք կան Աֆրիկայում, ԱՄՆ-ում, Ճամայկայում, Եվրոպայում: Հասակն այս դեպքում, քանի որ վայրկյանի տասներորդական մասի հետ գործ ունենք, շատ կարևոր է; Մեզ չունենք ընտրության հնարավորություն: Ինքդ, որ նայում ես քո համաքաղաքացիներին միջին հասակը ո՞րն է…
Հաջորդ՝ հեռացատկ, բարձրացատկ և եռաքայլ ցատկ, ինչպես նաև՝ ցատկ ձողափայտով/կարծեմ/. այստեղ նույնպես շանսեր քիչ ունենք:
Երկար տարածություններ վազելու հետ կապված մեզ մի քիչ շանսեր ունենք, որովհետև այստեղ ֆիզիկական «չափերն» այդքան կարևոր չեն: Պետք է մարզիկը լինի շատ դիմացկուն ու ունենա իդեալական առողջություն:
Տարբեր առարկաներ նետելու հետ կապված՝ նույնպես շանսերը քիչ են, քանի որ մեր հայրենակիցների մեջ նույնիսկ խոշորացույցով դժվար է գտնել լեհ, ռուս, ուկրաինացի, գերմանացի կամ սևամորթ տանկերի նման մարդիկ…
Փոխանակ մտածենք զարգացնել մեր ունեցածը, դրել ենք խակեյ ենք խաղում, հետն էլ 100 մետրը ուզում ենք 8 վայրկյանում վազենք:
Էջանիշներ