Ամեն ինչ գալիս է դաստիարակությունից…
Եթե մարդը մեծանում է թուլակամ ու ոչ ինքնուրույն, պարզ է ,որ մի օր պիտի կանգնի պաստի առաջ՝փախնել հասարակությունից:
Ամեն ինչ գալիս է դաստիարակությունից…
Եթե մարդը մեծանում է թուլակամ ու ոչ ինքնուրույն, պարզ է ,որ մի օր պիտի կանգնի պաստի առաջ՝փախնել հասարակությունից:
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Լրիվ քո հետ համաձայն եմ, փախչել հասարակությունից` նշանակում է չունենալ ընկերներ, իր վրա չկրել ոչ մի պատասխանատվություն, մի խոսքով չապրել լիարժեք, նորմալ մարդու կյանքով:Դա բնորոշ է միայն թուլակամ մարդկանց:Դե, մի քանի այդպիսի մարդկանց ես, դու, Նորմարդը ճանաչում ենք:Հայ-ի խոսքերից
Հ.Գ. Ես էլ շատ ժամանակ մենակ եմ լինում, գիտեմ թե դա ինչ տխուր բան է:
Лучше Гор могут быть только Горы.
Շատ եմ սիրում մենակությունը, բայց հասարակությունից քիչ եմ փախնում:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
ինչիս է պետք սառնարան, եթե ես չեմ ծխումՈւրվական-ի խոսքերից
![]()
Ներեցեք, բայց չեմ գտնում կապ մենակության և ընկերներ ունենալու/չուենալու ու նամանավանդ պատասխանատվության հետ: Մի՞թե մենակության ձգտող մարդը թուլակազմ է… Տարօրինակ ու անհիմն պնդում է: Մարդկանց տանջելու «լավագույն» միջողներից է համարվում մարդուն միայնակության մեջ պահելը և միայն ուժեղ մարդիկ են առանց խելագառվելու դուրս գալիս այդ փորձությունից: Իսկ դուք ասո՞ւմ եք թուլակամ![]()
Հ.Գ. Ես էլ եմ մնում ու խոսում ինքս իմ հետ: Ասեմ, որ հոյակապ ժամանակ եմ անցկացնում: Սիրում եմ խելացի մարդկանց հետ խոսել...
Եվ հեռու մնալու ժամանակ հանգիստ կարող ես վերլուծել թե ինչու է այդպես: Ու դու ես մեղավոր թե ուրիշները ու ինչ կարող ես անել շտկելու համար:dvgray-ի խոսքերից
Մնացածը քաղաքականությանն է վերաբերվում, այս թեմայում չխոսենք:
Ժամանակ առ ժամանակ մենակությունն անհրաժեշտ է բոլորին: Շատ հաճախ մարդը կարիք է ունենում վերլուծել իր կատարած քայլերը, բացահայտել իր ասած ճիշտ ու սխալ մտքերը, անկեղծանալ ինքն իր հետ: Իսկ երբեմն էլ` իրեն չհասկացված է զգում, չի կարողանում զգալ իրեն հասարակության լիիրավ անդամ:
Սակայն չեմ կարծում, որ երկար ժամանակ մենակ մնալն ու հասարակությունից կտրվելը հաճելի է մարդուն: Ամեն դեպքում մեզ մարդ զգալու համար անհրաժեշտ է շփումը մեզ նմանների հետ![]()
Ես այստեղ եմ
Մարդը հասարակությունից կարող է փախչել տարբեր պատճառներով:Այդ պատճառներից մի քանիսը նորմալ են բոլորի համար էլ,բայց կան այնպիսի մարդիկ ովքեր ուղղակի չեն ցանկանում շփվել այլոց հետ,իրենց ավելի վեր են դասում մյուսներից,որ իր մտքերն ու գաղափարներն ավելի բարձր են ու հասարակ մարդկանց համար ոչ հասկանալի ու նման պարագայում ինքը գերադասում է մենակ մնալ իր մտացածին վեհության ու հպարտության հետ![]()
Բայց ընդհանրապես ցանակացածի մոտ էլ լինում են պահեր,երբ ուզում ես փախչել հասարակությունից այսպես ասած 7 սար այն կողմ…Դրանք պահեր են,երբ կյանքումդ դժվար շրջան է սկսվել ու քեզ թվում է , թե ողջ աշխարհն է ասես քեզ դեմ դուրս եկել![]()
Բայց դա այդպես չիՄի փոքր մենակ մնալն ու ամեն ինչ վերլուծելն օգնում է քեզ հասկանալու,որ հասարակությունն այնպիսին է լինում,ինչպիսին մեզանից յուրաքանչյուրն է որպես հասարակության մի մասնիկ իրեն դրսևորում, ու սեփական անձից պետք չի խուսափել,իսկ ով կարող է քեզ ավելի լավ օգնել,եթե ոչ քո նմանները,քեզ մտերիմ մարդիկ
Ու հասկանալով սա՝ նորից վերադառնում ես հասարակություն:
Հասարակությունից փախչելը փաստորեն բնավ էլ թուլակամության նշան չէ,այլ քեզ հետ մնալու ու քեզ վերլուծելու համար անհրաժեշտ պայման…
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
«նա շբվող չի» բառերը համարյա հավասարազոր են «Սա մեծ արժանիքներով մարդա գովասանքին»
Գերշբվող մարդկանց հոգուն ուղղակի պակասում է ճկունությունը, որպեսզի իրենք իրենց հաղորդեն սեփական արարքների մասին: նրանք արտաքին աշխարհից մշտական գռգռման են սպասում՝ առանց որի նրանց հոգին ուղղակի լեթարգիական քնի մեջ է ընկնում: Ուտելիքների դիետան մեզ տալիս է մարմնական առողջություն, իսկ մարդկանց դիետան հոգեկան հանգստություն:
Հարուստ ներաշխարհով մարդը առաջի հերթին ձգտումա տխրության բացակայությանը, հանգստությանը, ձգտումա ընտրել խաղաղը, համեստը, այն ամենը ինչն ազատա գոյության անհանգստությունից, ամեն անգամ այսպես կոչված մարդկանց հետ ծանոթությունից հետո ամեն կերպ խուսափումա նրանց հետ հանդիպելուց, իսկ ավելի մեծ խելքի տեր մարդիկ ձգտում են մենության: Աչքի ընկնող խելքը տանում է մենության մոտ:
Իրական մեծ մարդիկ սավառնում են մենության մեջ՝ արծիվների նման որոնք թռչում են բարձունքներում:
Եթե չեմ սխալվում Հելվեցիուսի խոսքերն են:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Հայաստանում ես երբեք շրջապատի պրոբլեմ չեմ ունեցել..
Միշտ շրջապատված եմ եղել ինձ համար հոգեհարազատ, մտերիմ ընտանիքի անդամներով, բարեկամներով, ընկերներով..
դուրս գալով այդ միջավայրից ես հայտնվեցի դեմ առ դեմ աշխարհի հետ՝ բոլորովին մենակ..
շատերի հետ էի շփվում.. փորձում գտնել հայացքներս կիսողներ.. կամ ուղղակի մարդիկ, որոնց հետ կարելի է հաճելի ժամանակ անցկացնել..
և այդքանը.. ժամանակիս գերակշիռ մասը ստիպված էի անցկացնել լիովին մենակության մեջ..
մարդկանց հետ հասարակ շփման կարոտ էի..
բնականաբար՝ շփման մեջ էի համարյա բոլոր հարազատներիս, ընկերներիս ու մտերիմներիս հետ.. բայց՝ վիրտուալ.. ինտերնետ, հեռախոս..
իսկ ինձ պետք էր ավելին..
ու չկար մեկը, ում հետ, ինչպես ասում են Ռուսները՝ "ինձ կզգայի իմ ամանի մեջ"..
սովորաբար մարդն իրեն շրջապատում է իր մտածելակերպին մոտ մարդկանցով, ով ունի նույնատիպ դատողություն և աշխարհն ու դեպքերը ընկալում է համարյա նույնապես, ինչ և ինքը..
օրվաս ընթացքում ես շփվում էի բազմաթիվ տարատեսակ ազգերի ներկայացուցիչների հետ..
բայց դա միայն շփում էր.. միայն մտերմություն.. իմ և նրանց միջև չէր ստացվում իսկական ընկերություն.. մտերմություն, բարեկամություն, փոխօգնություն.. շատ բաներ.. բայց ո՛չ իսկական Ընկերություն..
հետո՝ կարոտում էի ամենատարրական արժեքները.. անվանս ճիշտ արտաբերումը.. Մայրենի լեզվովս շփումը..
մի խոսքով՝ Հայի կարոտ էի.. կարոտում էի Հայկական միջավայրն ու մթնոլորտը..
ժամանակի հետ ծանոթացա բազմաթիվ Հայազգիների հետ..
տարբեր մարդիկ.. տարբեր ճակատագրերով ու բնավորություններով..
չէ՞ որ Հայ լինելը պարտադիր պայման չէ, որ մարդու հետ ընկերանաս..
այո՝ Հայեր էին.. Հայրենակիցներս և/կամ Ազգակիցներս էին..
Արևելահայեր, Արևմտահայեր..
բայց չկար մեկը, որ սրտիս հոգեհարազատ լիներ..
չէ՞ որ նման մարդիկ հայտնվում են շրջապատումդ տարիների ընթացքում.. կյանքի ընթացքում.. ժամանակի հետ մաղվելով.. զտվելով..
իսկ այստեղ՝ փոխվում էին քաղաքներ.. երկրներ.. ու դարձյալ լիարժեք միայնություն..
ինձ մոտ, չգիտես ինչու, էնպես էր ստացվում, որ չափից դուրս շատ էին մոտս տեղի ունենում տեղափոխությունները.. քաղաքե-քաղաք.. երկրե-երկիր..
երևի նաև սա էր պատճառը, որ որոշ մարդկանց հետ մտերմությունը այդպես էլ չէր հասցնում վերաճել ընկերության.. չգիտեմ..
ժամանակի հետ մոտս ուղղակի սովորություն դարձավ միայնակ լինելը..
բնական պահանջ միշտ էլ ունեյի հասարակության հետ շփվելու.. և շփվում էի.. բայց ՄԻՇՏ պահանջ էի սկսել զգալ օրվա մեջ, թեկուզ կարճատև, բայց որոշակի ժամանակ հատկացնեմ ուղղակի ինքս ինձ հետ մնալուն..
լինում էին դեպքեր, երբ հասարակությունից շուտ հոգնում էի..
լինում էին դեպքեր, երբ ինձ շատ հետաքրքիր էր միջավայրն ու մթնոլորտը, բայց մեկ է.. թեկուզ քնելուց առաջ.. թեկուզ գիշերվա կեսին.. թեկուզ վաղ լուսաբացին արթնանալու պայմաններում՝ պետք է օրվա անցուդարձը անպայման հասցնեի քննարկել ինքս ինձ հետ..
իհարկե տարիների ընթացքում շրջապատումս հայտնվեցին թե՛ մտերիմներ, թե՛ ընկերներ.. նույնիսկ՝ այժմ արդեն ընտանիք եմ սկսել ստեղծել.. բայց արի ու տես, որ հին սովորությունը միշտ հետս է..
նույնիսկ երբեմն պահանջ եմ զգում Հենց մտերիմի, կամ ընկերոջ հետ ուղղակի նստել մի տեղ.. ասենք՝ ծովափին.. կամ ուղղակի անմարդ միջավայրում ու լռել..
գուցե գժվելու առաջին փորձերն են՝ չգիտեմ![]()
բայց երբեմն դա էլ է չափազանց հաճելի լինում..![]()
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Կան որոշ մարդիկ, որոնք իրենց ինտելեկտուալ մակարդակով և ուղեղի հնարավորություններով գերազանցում են իրենց շրջապատում ցանկացած այլ մարդու: Այդ դեպքում մարդը շատ շուտ ձանձրանում է իր շրջապատից, գտնում է իր շրջապատի մարդկանց անհետաքրքիր և պրիմիտիվ: Նման դեպքերում, մարդը ուզում է փախչել բոլորից և մնալ մենակ` սեփական մտքերով ամփոփված:
Երբեմն էլ պատահում է, որ մարդը անհամաձայնությունն է արտահայտում տիրող բարքերի հետ: Դա շատ բնական երևույթ է մարդու համար, այդ պատճառով էլ հիմա մեծ ալիք է սկսել, մարդիկ լքում են իրենց մեխ քաղաքի բնակարանը և տեղափոխվում են անմարդաբնակ մի վայր, որտեղ սեփական ուժերով ուտելիք են հայթայթում, հրաժարվում են ցիվիլիզացիայի բոլոր բարիքներից:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ինչ կապ ունի դաստիարակությունը ընդհանրապես՞՞՞՞
Ես մարդ գիտեմ ով իրա մազերի չափ ընկերներ ուներ, բայց ասնեք մեկմեկ տեսնում էի իրան կինոթատրոնում, ասում եմ ինչի ես մենակ, ասում է սուււս~, մարդու չասես, որ ես կինո եմ եկել, սաղ գիտեն թե Սևանում եմ, ոչ ոքի տեսնելու հավես չունեմ:
Ու դաստիարակությունն էլ կապ չունի, մարդուն ինչքան էլ ուզում է ծնողները դաստիարակեն, ասեն բալիկ ջան, գնա ընկերություն արա, եթե իրան դուր չգա մարդկանց հետ շփվել, այլ ավելի շատ դուր գա օրինակ տանը հեռուստացույց նայել, ինքը չի շփվի մարդկանց հետ:
Ու մի բան էլ: Ունենալ ընկերներ և շփվող լինել, դեռ չի նշանակում լինել հաջողակ և իրենից ինչ-որ բան ներկայացնել: Եւ հակառակը:
Ավելացվել է 4 րոպե անց
Լրիվ համաձայն եմ
![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 23.09.2008, 13:21: Պատճառ: Գրառման ավելացում
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ազատություն...Մենակությունը բերում է ազատության, ու դու դառնում ես անկախ, ինչը դուր չի գալիս մարդկանց, որովհետև մենակության ձգտող մարդը դառնում է լրիվ անկախ ու անպատասխանատու, կապանքներից ազատված, ոչ մի կախվածություն. դա դուր չի գա մարդկություն ամբողջությանը, որովհետև մի մասնիկ դուրս է պրծնում այդ մասսայից ու չի բավարարում մասսայի էգոների ցանկությունները:
Հ.Գ. Բայց այդ մասսայից դուրս պրծնելուց առաջ, պետք է մտածել` կկարողանաս օգտագործել այդ ազատությունը: Այն երբեմն կարող է բերել անիմաստության:![]()
Երևի պարզապես ավելի փոքր հասկում հոգեբանական տրավմա է ստանում, արժանանում վատ վերաբերմունքի, ինչն հետագայում ստիպում է խույս տալ մարդկանցից:
murmushka (16.05.2009)
Հետաքրքիր է, որ նա ով շոկոլադ է սիրում, առանձնապես չի զարմանում, որ ուրիշ մեկը կարող է շոկոլադ չսիրել։ Սակայն մարդիկ, ովքեր չեն սիրում մենակություն (էքստրավերտներ), ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ որոշ մարդիկ (ինտրավերտներ) կարող են սիրել այդ մենակությունը։ Համարում են դա աննորմալ, սկսում են պատճառներ փնտրել։ Եվ դա սխալ է։ Այդ պատճառով շատ ինտրավերտներ զգում են իրենց ոչ լիարժեք, հրաժարվում են իրենց հաճելի մենակությունից և փորձում նմանվել էքստրավերտներին։ Անձամբ ես ինտրավերտ եմ (շփման կարիք, ինչպես և բոլորը, ունեմ, սակայն շատ ավելի քիչ ծավալի): Ինքս իմ մեջ հաղթահարել եմ այդ "արգելքը", չնայած հեշտ չի եղել և մի օրում չի ստացվել։ Միայնակ ռեստորան գնալը կամ ճանապարհորդության գնալը ինձ համար վաղուց արդեն սովորական երևույթ է։ Գերադասում եմ այդ հարցը ուրիշների հետ չքննարկել, միևնույնն է՝ չեն հասկանա։ Սակայն համոզված եմ, որ Հայաստանում շատ ինտրավերտներ կան, որոնք "արտաքին ճնշման" պատճառով գերադասում են տանը նստել, քան միայնակ ինչ-որ տեղ գնալ։ Որպես կանոն, ինչքան "արևելյան" է երկիրը, այնքան խնդիրն ավելի ակտուալ է։
Որովհետև դա կենսական պահանջ է: Ընդ որում՝ մենակ մնալու համար պարտադիր չէ փակվել քո սենյակում, մեծ հաջողությամբ կարելի է առանձնանալ հարյուր հոգանոց ամբոխի մեջ էլ, մարդաշատ փողոցում էլ: Անձամբ ես, օրվա մեջ անպայման գոնե մի քանի ժամ պիտի մենակ մնամ: Կարելի է ինտրավերտություն անվանել, դեմ չեմ, բայց, կարծում եմ, այս պահանջն ունի յուրաքանչյուր անհատ:
Իսկ հասարակությունից չհասկացված լինելը, իրեն հասարկությունից գերադասելը կամ ստորադասելը, և նման բաները, ըստ իս, մտացածին են: Կարդալիս ժպտալս եկավ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ