Ժամանակ առ ժամանակ մենակությունն անհրաժեշտ է բոլորին: Շատ հաճախ մարդը կարիք է ունենում վերլուծել իր կատարած քայլերը, բացահայտել իր ասած ճիշտ ու սխալ մտքերը, անկեղծանալ ինքն իր հետ: Իսկ երբեմն էլ` իրեն չհասկացված է զգում, չի կարողանում զգալ իրեն հասարակության լիիրավ անդամ:
Սակայն չեմ կարծում, որ երկար ժամանակ մենակ մնալն ու հասարակությունից կտրվելը հաճելի է մարդուն: Ամեն դեպքում մեզ մարդ զգալու համար անհրաժեշտ է շփումը մեզ նմանների հետ