Զարմանում եմ գիտե՞ք։ Բոլորդ միանգամից մենակությանը ձգտող մարդուն կոպիտ ասած անվանեցիք հիվանդ, սակայն մի՞թե կա մարդ, որը երբեք չի ձգտել մենակության։ Մի՞թե փեր մոտ չեն եղել պահեր, երբ դուք ուզեցել եք փախչել մարդկանցից, առանձնանալ նրանցից, մենակ լինել, ընդ որում պատճառները կարող են տարբեր լինել։ Չի՞ եղել, որ ուզեցել եք առանձնանալ, լինել մենակ ձեր «ես»-ի որոշ բաների վրա խորհելու ու մտածելու; Չէ որ կյանքում առաջինը ԵՍ եմ իմանում իմ ուրախությունն ու տխրությունը, ես եմ ամենալավ հասկանում ինձ, միայն ես գիտեմ իմ բոլոր իրական դրական ու բացասական կողմերը։ Հասարակությունը տեսնում է միայն այն դիմակը, որը ստեղծել եմ ես։ Մենակության ձգտելը պարտադիր չէ, որ թուլության նշան լինի։ Մենակությունը լավագույն միջոցն է ինքդ քեզ ճանաչելու, մյուսներին հասկանալու։
Կանտն պնդում էր. «Մտածում ես, ուրեմն ինքդ քո հետ երկխոսում ես»։ Առաջինը Սոկրատն էր, որ դա հասկացավ, նրա ասածը. «Ճանաչիր քեզ» ամբողջությամբ ներկայացնում է նրա ուսմունքի հիմքը։ Սոկրատի մասին ասում են, որ նրան հաճախակի էին տեսնում մտքերի մեջ խորասուզված, իսկ հետո էլ ինքն իր հետ խոսելուց։ Եվ հենց դա նրան հասարակությունը չներեց։
Եվ վերջի վերջո, կյանքում ամեն ինչ անցողիկ է, ինչը նշանակում է, որ մարդու միակ անընդհատ ուղեկիցը կյանքում հենց ինքն է։ Բայց այս ամենի հետ, հաճախ մարդը մյուսների հետ ավելի անկեղծ է, բայց կարծում եմ, սեփական «ես»-ի հետ անկեղծ լինելը ավելի կարևոր է։
Ավելացվել է 8 րոպե անց
«Գոյատևի, սակայն մի ապրիր, հետևի ու հետազոտի շուրջդ, մտածի դրա մասին, արա հետևություններ, սակայն դու չմիանաս դրան, դու հյուր ես... Կյանքը քո համար չէ»...
Էջանիշներ