Խաղի կանոններում փոքրիկ փոփոխություններ կան։
Խաղի կանոնները

Խաղը անց է կացվում փուլերով։ Ամեն փուլում տրվում է 10 հարց։
Խաղը սկսվելուց 10 րոպե առաջ խաղալ ցանկացողները գրանցվում են, թեմայում խաղալու ցանկություն հայտնելով։

Խաղը սկսվելուց հետո, վարողը տալիս է հարց, որին պատասխանելու համար տրվում է 4 րոպե։ Պատասխանները պետք է ուղարկել վարողին ՊՄ-ի միջոցով, պատասխանը գրելով վերնագրում։ Ցանկալի է վերնագրում նաև գրել հարցի համարը։ Այսինքն ձեր ուղարկած ՊՄ-ի վերնագիրը պիտի ունենա հետևյալ տեսքը
1. ՊԱՏԱՍԽԱՆԸ
2. ՊԱՏԱՍԽԱՆԸ
և այլն
4 րոպեից հետո վարողը գրում է ճիշտ պատասխանը և տալիս է հաջորդ հարցը։
10 հարցից հետո կհայտարարվի փուլի հաղթողը։
Առաջին հարցը կլինի, կիսահարց, «տաքանալու համար և կգնահատվի 0.5 միավոր


Այսօր խաղը կսկսվի 15.00-ից։ Գրանցումը 14.50-14.59։
Այսօրվա հարցերը հեշտ են, գրեթե բոլորը տրամաբանական։