User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Մատաղ

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մատաղ

    ժողովուրդ ինչպե՞ս եք վերաբերվում այս արարողությանը: Ճիշտ է, սա գալիս է դեռ շատ հին ժամանակվանից, բայց եկեք թողնենք Աստվածաշունչը մի կողմ, հին ժամանակները մի կողմ և այլն... ինչքանո՞վ եք մատաղը համարում նորմալ: Որ բոլորի աչքի առջև գառանը մոռթում են արյունլըվա անելով, երեխաների աչքի առաջ և այլն և այլն...
    չգիտեմ, իմ համար մի տեսակ տհաճա... դու՞ք ոնց եք վերաբերվում:

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2008
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Եթե դեմ չեք լինի, մատաղի մասին ընթերցեք սա
    http://www.lusamut.net/level2_.php?i...56&cat_=6&s=19
    հավատն է ծնում հրաշք և ոչ թե հրաշքը՝ հավատ

  3. #3
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    մարդու վայրենության հերթական դրսևորումներից մեկը... էդքան բան...
    աստվածաշնչյան պատվիրանն ասում է՝ մի սպանիր. բա մատաղն ի՞նչ է, սպանություն չէ՞...

    Ավելացվել է 3 րոպե անց
    նողկալի է սպանությունը համարել «բարեպաշտական սովորույթ»
    Վերջին խմբագրող՝ Amaru: 06.10.2008, 13:14: Պատճառ: Գրառման ավելացում
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  4. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Անկախ տարբեր զանազան զարմանազան բացատրություններից, համարում եմ հեթանոսական մնացուկ, իսկ եթե շեշտը դրվում է մատաղի միսը կարիքավորներին բաժանելու վրա, ապա դա կարելի է անել առանց բեմականացված սպանդի, կենդանու կոկորդը աղ լցնելու և այնի:

  5. #5
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Մեջբերում sarkavag-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դեմ չեք լինի, մատաղի մասին ընթերցեք սա
    http://www.lusamut.net/level2_.php?i...56&cat_=6&s=19
    Հարգելի Սարկավագ շատ հետաքրքիր հղում էր ,շնորհակալություն , այս թեմայի հետ կապված մի քանի հարցեր կան , կցանկանայիք՞ այն քննարկել :
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  6. #6
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Եթե մատաղը սպանություն է, ուրեմն ցանկացած մարդ, ով միս է ուտում, մասնակից է սպանության: Բայց ես այդպես չեմ կարծում:
    Ինչ վերաբերում է թատերականացմանը և այլնին, դրանց ես էլ եմ դեմ: Մատաղը բարեգործական բնույթ ունի, իսկ բարեգործությունը նաև պետք է արվի գաղտնի, ոչ թե հրապարակային հնչողություն տալով` անկախ մասշտաբներից: Շատ հաճախ է պատահել, երբ մատաղ անել ցանկացող մարդիկ ինձ հարցեր են տվել, թե ինչը ինչպես անեն: Բայց շատ հաճախ էլ տեսել եմ, որ այդ մարդկանց համար իմ պատասխանը եղած-չեղած մի հաշիվ է: Մարդը որոշել է քեֆ-ուրախություն անել, փորձում է դրան մի քիչ էլ կրոնական երանգ տա` խիղճը ինչ-որ հարցում հանգստացնելու համար կամ էլ ժամանակին Աստծուն խոստացել է, որ եթե այսինչ բանն այպես լինի, ինքը դրա պարտքի տակ չի մնա: Կարճ ասած` բարեպաշտական սովորույթը վեր է ածվում ռաբիսության:
    Իսկ ով որ ցանկանում է օգնել կարիքավորներին, բայց աքլոր կամ ոչխար մորթելը սպանություն է համարում, ասեմ, որ շատ հանգիստ խղճով կարող է անել այդ մատաղը այլ կերպերով. ասենք` պարզապես կարող է հաց բաժանել կարիքավոր մարդկանց, ում համար այդ մի կտոր հացն իսկ արդեն մեծ բան է:

  7. #7
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    մարդու վայրենության հերթական դրսևորումներից մեկը... էդքան բան...
    աստվածաշնչյան պատվիրանն ասում է՝ մի սպանիր. բա մատաղն ի՞նչ է, սպանություն չէ՞...

    Ավելացվել է 3 րոպե անց
    նողկալի է սպանությունը համարել «բարեպաշտական սովորույթ»
    Մի սպանիրը հո ամեն ինչին չի վերաբերվում...
    Ճանճ սատկացնելնելա սպանել եթե էդ կողմից նայենք

    Մատաղին վատ եմ վերաբերվում, կարելիա առանց այլևայլությունների էլ յոլա գնալ...

  8. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2008
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    [QUOTEՀարգելի Սարկավագ շատ հետաքրքիր հղում էր ,շնորհակալություն , այս թեմայի հետ կապված մի քանի հարցեր կան , կցանկանայիք՞ այն քննարկել : [/QUOTE]

    Սիրով կփորձեմ
    հավատն է ծնում հրաշք և ոչ թե հրաշքը՝ հավատ

  9. #9
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    մարդու վայրենության հերթական դրսևորումներից մեկը... էդքան բան...
    աստվածաշնչյան պատվիրանն ասում է՝ մի սպանիր. բա մատաղն ի՞նչ է, սպանություն չէ՞...

    Ավելացվել է 3 րոպե անց
    նողկալի է սպանությունը համարել «բարեպաշտական սովորույթ»
    Ինչպես միշտ, կտրուկ և չհիմնավորված
    Ամառու, ասացեք խնդրեմ, դուք որևէ կենդանու միս ուտու՞մ եք, թե՞ ընդակեր եք (вегетарианка):
    Խնդրում եմ պատասխանից չփախչել։

  10. #10
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Կարծում եմ` մատաղը ձևական բնույթ կրող արարողություն է, ինչպես ասենք` կնունքը, միայն թե մի տարբերությամբ. մատաղի ընթացակարգն իր մեջ պարունակում է բավականին տհաճ գործողություններ, որոնք արդեն նշվեցին: Բայց մատաղը չեմ համարում աստվածաշնչյան «մի՛ սպանիր» պատվիրանին հակասող գործողություն. եթե այդպես լինի, ոչ ճանճ պետք է սպանել, ինչպես Վահիկը նշեց, ոչ էլ միս պետք է ուտել, կամ էլ պետք է սպասել, կենդանին սատկի, սատկած կենդանու միսը ուտել ու սատկ.. կներեք` մահանալ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #11
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Անհամ սովորույթ ա: Ուզում ա հեթանոսությունից մնացած լինի, ուզում ա քրիստոնեությունից: Ամենատհաճ պահը , երբ կենդանու արյունով երեխեքի(գուցե և ոչ միայն երեխեքի) ճակատին խաչ են անում: Մեկ էլ որ բաժանում են ...
    Կաչճ ասած զուտ երևույթը ինձ տհաճ ա, իսկ ինչ խորհուրդ ա կրում չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ:
    էսպես չի մնա

  12. #12
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ` մատաղը ձևական բնույթ կրող արարողություն է, ինչպես ասենք` կնունքը
    Կնունքը, կամ, ավելի ճիշտ, մկրտությունը, Եկեղեցու յոթ հիմնարար խորհուրդներից մեկն է, առաջինը, որն անցնում է հավատացյալը։ Ինչպե՞ս այն կարող է ձևական բնույթ ունենալ։

  13. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհամ սովորույթ ա: Ուզում ա հեթանոսությունից մնացած լինի, ուզում ա քրիստոնեությունից: Ամենատհաճ պահը , երբ կենդանու արյունով երեխեքի(գուցե և ոչ միայն երեխեքի) ճակատին խաչ են անում: Մեկ էլ որ բաժանում են ...
    Կաչճ ասած զուտ երևույթը ինձ տհաճ ա, իսկ ինչ խորհուրդ ա կրում չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ:
    Հա, ինձ էլ էդ արյան պահը դուր չի գալիս, նենց տպավորություն ա, ոնց որ դաշնակները թուրք մորթեն:

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Կնունքը, կամ, ավելի ճիշտ, մկրտությունը, Եկեղեցու յոթ հիմնարար խորհուրդներից մեկն է, առաջինը, որն անցնում է հավատացյալը։ Ինչպե՞ս այն կարող է ձևական բնույթ ունենալ։
    Էէէ, Արս ջան, ի՞նչ ա փոխում կնքված լինելը, կասե՞ս դրա կարևորությունը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #14
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհամ սովորույթ ա: Ուզում ա հեթանոսությունից մնացած լինի, ուզում ա քրիստոնեությունից: Ամենատհաճ պահը , երբ կենդանու արյունով երեխեքի(գուցե և ոչ միայն երեխեքի) ճակատին խաչ են անում: Մեկ էլ որ բաժանում են ...
    Կաչճ ասած զուտ երևույթը ինձ տհաճ ա, իսկ ինչ խորհուրդ ա կրում չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ:
    Ճակատին խաչ անելը ոչ թե պարզապես տհաճ, այլ զզվելի երևույթ է: Բայց դա որևէ կապ չունի երևույթի բուն խորհրդի հետ: Դա այն բաներից մեկն է, որ վերևում նշել եմ` ասելով, որ երբ ինձ հարցրած մարդկանց բացատրում եմ, թե ինչն ինչոց է, շատերն էլի իրենցն են անում:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էէէ, Արս ջան, ի՞նչ ա փոխում կնքված լինելը, կասե՞ս դրա կարևորությունը:
    Մկրտության մասին խոսել ենք ժամանակին, թեմա կա
    http://www.akumb.am/showthread.php?t=20197
    Վերջին խմբագրող՝ Monk: 06.10.2008, 16:28: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #15
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճակատին խաչ անելը ոչ թե պարզապես տհաճ, այլ զզվելի երևույթ է: Բայց դա որևէ կապ չունի երևույթի բուն խորհրդի հետ: Դա այն բաներից մեկն է, որ վերևում նշել եմ` ասելով, որ երբ ինձ հարցրած մարդկանց բացատրում եմ, թե ինչն ինչոց է, շատերն էլի իրենցն են անում:
    Ահագին սովորույթներ մնացել են հեթանոսությունից, ինչքան էլ ուզում ենք հերքենք: Արյունով իրանց Ացտեկներն ու Մայաներն էին նախշում: Դա մեզ վայել չէ:
    Օրինակ դու գիտե՞ս որ Վազգեն Առաջինը ինքն է ասել, որ եկեղեցուց հետ հետ դուրս գալը «սատանայի ճանապարհն է»: Մեր ծանոթներից մեկն էր պատմում: Իրանք երեխա ժամանակ դասարանով Էջմիածին էին գնացել ու հետ հետ դուրս գալուց բաղխվել էին կաթողիկոսին: Ինքն էլ բացատրել էր, որ «հետ հետ սատանան էր փախնում Հիսուսի գերեզմանից, հիմա դուք իրա ուղին եք կրկնում»: Բայց ինչի ենք մենք մինչև հիմա տենց դուրս գալիս եկեղեցուց: Որովհետև չգիտենք:
    էսպես չի մնա

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արամ ջան, շնորհավոր, քե մատաղ...
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 03.08.2010, 23:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •