Ես ներկայացնեմ իմ երկխոսություն վարելու սկզբունքը , տպավորություն չառաջանա որ ես ցանկանում եմ վարքաբելել կամ թերահավատությամբ մոտենալ «մատաղի» արարողության անհրաժեշտությանը , այն պարզաբանման և ճիշտ ընկալման խնդիր ունի:
Հարգելի Սարկավագ, կարծում եմ դուք նույնպես հակաված ենք այն կարծիքին , որ հայ էթնոսը (ոչժողովուրդը) իր ծիսական համակարգում պատահականություններին տեղ չի թողել : Ինչու՞ է այն դարձել բարեպաշտություն և ինչն՞ է ստիպել որպեսզի «մատաղի» ծիսական արարողության մեջ դրվի արու կենդանին: Իմ հարցադրմանը բավարար չէ սովորական և շարքային պատասխանները:
Եւ հակված եմ կարծելու որ շատ հավատացյալներ կցանկանային հասկանալ և ըմբռնել
մատաղի իրական խորհուրդը:
Երբ ես 8 տարեկան էի, իմ ծնողները որոնք իրենց ժամանակի համար առաջադեմ հայացքների տեր մարդիկ էին ինձ ասացին, որ ինձ համար մի գառ են գնել , նա իմն է և նրան մատաղ են անենու:
Մեծերը խոսում էին այդ մատաղի մասին մեծ ոգևորութամբ ,իսկ ես ինձ հպարտ էի զգում:
Եկավ մատաղի օրը, գառի վզին կարմիր վզնոց կապեցին , ուրախ զվարթ բոլորս գնա ցինք Գեղարդ ,...............թե ինչ տեղի ունեցավ, այն ժամանակ ես շատ ուշ հասկացա:
Տեր հայրը արյունով խաչ արեց ճակատիս, հետո հաց կերանք , գնացինք տուն , գառը մեր հետ չէր, մենք տանու էինք մեր հետ գառան մորթին
Ինչու մատաղ արեցիք ես գոռում և լաց էի լինում ,իսկ մեծեը ուսերն էին թոթովում և անկապ բան ասում:
Էջանիշներ