Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Հետաքրքիրն ես Բա որ դու առանց պատժելու չես ներում, Աստծուց ինչպե՞ս ես պահանջում։ Իսկ դու ինչի՞ համար կպատժեիր։ Պատժի նպատակը ո՞րն է քեզ մոտ։
Ասածս այն է, որ ես միմիայն մեղավորին կպատժեի... թեման շեղեցինք Ուրեմն, աստված մեղքի փոխարեն վերցնում է ցանկացած հոգի՝ լինի անմեղ, թե մեղավոր... Նրան հատուցում է պետք, ուրիշ ոչինչ նրան հետաքրքիր չէ: Օրինակի համար՝ եթե մարդը հարուստ է, այսինքն՝ ունի շատ ոչխարներ, նա կարող է հանգիստ մեղքեր գործել, հերթով մոռթել ոչխարներին՝ ամեն մեղքի համար մի անմեղ հոգի տալ աստծուն. աստված ստացավ մեղքի փոխհատուցումը, հաշիվը փակված է, մեղքը՝ ներված, բոլորը երջանիկ են... Ու հաստատ էդ ոչխարի լեշը ինքն աղքատներին չի տա...