User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Մատաղ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Ահա դարեր շարունակ թե ինչու՞ են վանականների մի մասը ընդվզում ,տալիս ես հարց և չես ստանում պատասխան , իսկ տված հարցի համար մտնում ես խուցը
    Հայ առաքելական եկեղեցին Արևապաշտական գաղափարախոսությունից շատ ծիսական արարողու թյուններ է վերցրել այդ մասին բավականին մշուշոտ ասում է նաև եկեղեցին, ներկայացնելով այն որպես ժողովրդական սովորություն , մոռանալով ասել , որ այդ սովորությունները Արևապաշտական դավանանքի մեջ նույնքան կայուն տեղ ունեին , ինչպես հիմա ունեն հայ առաքելական եկեղեցու տոնետի մեջ:
    Նշենք մի քանիսը
    Տրնդեզ, վարդիվոր, մատաղ, (նշել եմ այնպես ինչես այսօր արտասանվում են):
    Մատաղի սովորույթը նախաքրիստոնեական աշխարհի համար կայուն արարողություն էր , որի միջոցով կրոնական տարբեր ուղղություններում ծիսական ակտէր էին կատարում:
    Օրինակ շատ տարածված էր ընտանի կենդանիներից զոհաբերել խոյ և ցուլ :
    Այս երկու կենդանիների զոհաբերության հետ շատ հայտնի ավանդապատումներ կան, որոք մեկնաբանում և բացատրում են թե ինչու հենց հատկապես խոյ և ցուլ:
    Հիմնականում այս զոհաբերությունը կատարվում էր արևապաշտական գաղափարախոսության ընդիմա խոսների կողմից , որպես արևապաշտական խորհրդանշան կենդանիների ոչնչացման ակտ որը և կոչվում էր զոհաբերություն, այսինքն առաջին զոհաբերությունը ըստ հնագույն ավանդապատումների լուսնապա շտական և կրակապաշտական աշխարհի կողմից ճանաչվել են արևապաշտական խորհրդանիշ կենդա նիներ համարվող խոյը , հետագայում ցուլը:
    Մ.թ. առաջ 300 թվականներին հելենիզմի տարածումից հետո զոհաբերության կանոնակարգը վերածվեց ուժի և կարողության ցուցադրման երևույթի և այդպես այն մնաց մինչև քրիստոնեության հաստատումը:
    Ինչես տեսնում ենք նախաքրիստոնեական գաղափարախոսության ոչ արևապաշտական գաղափարա խոսության մեջ կա զոհ և զոհաբերույուն որը արտահայտվում է խոյի և ցուլի սպանությամբ՝ իբրև զոհ:
    Քրիստոնեական գաղափարախոսությունը այս զոհաբերման արարողությունը կոչում է մատաղ տալով նրան փրկության երանգ , ըստ էության քրիտոնեական գաղափարախոսությունը ընդունեց այս ծիսական համա կարգը տալով նրան «մատաղ» ծիսական անունը: Ծիսական արարողության մեջ առավելություն տրվում է արու կենդանիներին , նախնտրելի է տնային կենդանիներց խոյը ,ցուլը և աքլորը:
    (շարունակելի)
    Հ.Գ.
    Ինձ թվում է մինչև իմ շարունակելը մեր հարգաժան Սարկավագները կտան մեզ բացատրություն «մատաղ»տերմինի ծագման մասին:
    Ամեն
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 08.10.2008, 17:52:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2008
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Ողջույն բոլորին, չգիտեմ հարգելիներ որտեղից սկսեմ ձեր բազմակողմանի ու «մարդասիրական» խոհերից հետո, հատկապես մեր վանականի ընդարծակ վերլուծություններից հետո կարծես թե այս թեմայում էլ բան չմնաց ասելու. մատաղն անվանեցինք անմարդասիրական երևույթ, կարծես թե դրանից բացի աշխարհն իրեն կոտորում էր մարդասիրությունից, հետո էլ մեր վանականը վերջակետը դրեց նրանով, որ մատաղն այնուամենայնիվ հեթանոսական արարողություն է: Նախ սկսեմ մարդասիրությունից, հարգելի ԲՈՒՍԱԿԵՐՆԵՐ« շտապեմ ձեզ ուրախացնել, որ մատաղ կարող եք անել ոչ միայն կենդանու մսի միջոցով, խնդրեմ, գնեցեք հաց և այն բաժանեցեք աղքատներին, ահա և քեզ մատաղ, և հետո` մարդկային պատմության ծագումն ուսումնասիրելով կհասկանանք, որ ի վերուստ մարդուն տրված է կենդանական աշխարհին կառավարելու բնական իրավունքը, սակայն խոսքը գնում է ողջախոհ կառավարման մասին, իսկ քանի որ մարդիկ սկսեցին արածացնել կենդանիներին, դրանք իրենց համար արդեն շատ թանկ մի բան էին, ինչպես Աբելի պարագայում ու դրանցից մեկի զոհաբերումն արդեն իսկ գնահատվում էր Տիրոջ կողմից:
    Հետո կարծեմ Արս83ը շատ լավ բացատրել է, թե այդ կենդանական զոհի գաղափարը իչպես լրվեց` Քրիստոսով` մեծագույն զոհով, որից հետո այլևս զոհեր պետք չեն: Անձամբ ինձ համար էլ շատ տհաճ է կենդանու սպանդը, բայց հարգելիներս, եկեք մեր մարդասիրությունը չկենտրոնացնենք այդ անմեղ արարքի վրա, քանզի աշխարհը լի է այլ չարիքներով, որոնց որ պետք է ուղղվի մեր մարդասիրությունը: Այո, երեխաների ճակատներին արյուն քսելը խոտելի է, գառան ականջը կտրելը նույնպես կամ այդ ամենն երեխաների աչքի առաջ անելը, բայց միթե մեր ժողովրդին դա քսան անգամ պիտի բացատրվի: Ձեր գրածներից երևում է, որ մեր ժողովրդի տարբեր խավերում դեռ առկա է այդ հեթանոսական մոտեցումները: Մեկ անգամ ևս կրկնենք, դուք էլ սիրելիներ, անմեղ գառներին ափսոսալու փոխարեն, մտածեք որ քանի անմեղ երեխաներ են սոված նստած այդ մի փոքր մսի կարոտ: Ուղղակի բացատրեք բոլորին, որ եթե ուզում են գառան տեսքով անել մատաղը, անեն կարգին ու բաժանեն ԱՂՔԱՏՆԵՐԻՆ...
    հավատն է ծնում հրաշք և ոչ թե հրաշքը՝ հավատ

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2008
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Վանական ջան, ուզում ես «մատաղ» բառի բացատրությունը, բայց պահանջում ես, որ իմ բերված հղումից չլինի, այդ հոդվածում բառի ստուգաբանական մի քանի տարբերակներ տրված են. մատուցել աղ կամ մատղաշ կենդանի զոհաբերել: Ես իրավասու չեմ դրանից ավելին բաներ հորինեմ, սեփական ստուգաբանություն բնականաբար չունեմ, չնայած ավելի հակված կլինեի, որ բառը ստուգաբանվեր` «մատուցիր աղքատներին կերակուր», քանզի այժմ իրոք այդ իմաստի գերակշռմամբ պիտի կատարվի մատաղը, և ոչ թե մեղքերի քավության ու թողության համար:
    հավատն է ծնում հրաշք և ոչ թե հրաշքը՝ հավատ

  4. #4
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Մեջբերում sarkavag-ի խոսքերից Նայել գրառումը
    Վանական ջան, ուզում ես «մատաղ» բառի բացատրությունը, բայց պահանջում ես, որ իմ բերված հղումից չլինի, այդ հոդվածում բառի ստուգաբանական մի քանի տարբերակներ տրված են. մատուցել աղ կամ մատղաշ կենդանի զոհաբերել: Ես իրավասու չեմ դրանից ավելին բաներ հորինեմ, սեփական ստուգաբանություն բնականաբար չունեմ, չնայած ավելի հակված կլինեի, որ բառը ստուգաբանվեր` «մատուցիր աղքատներին կերակուր», քանզի այժմ իրոք այդ իմաստի գերակշռմամբ պիտի կատարվի մատաղը, և ոչ թե մեղքերի քավության ու թողության համար:
    Հարգելի Սարկավագ տպավորություն չառաջանա որ ես շատ բան եմ ցանկանում , ես ցանկանում են հասկանալ մատաղի գաղափարը:
    Այն ինչ ներկայացվում է մեր եկեղեցու կողմից որպես կանոնիկ ծիսակատարություն իմ կողմից հասկանալի է , սակայն դա չի նշանակում որ հարցերի պատրասխանը կա ,կամ եղածը բավարարում է :
    Հորինելու խնրիր չկա, ես ինքս հորինած ծիսակատարության մասին եմ մտածում,
    որը դուրս է հումանիտար քրիստոնեական գաղափարախոսության համատեքստից:
    Համարժեք են արդյոք իրար զոհաբերությունը և մատաղը :
    Երկու դեպքում ել մենք գործ ունենք արյան հետ խորհուրդը ընկալելի չէ :
    Մեր եկեղեցին իրոք աստվածատուր ծիսական արարողություններ ունի , որոնք վեհ են և շատ բարձր , արարում են և տալիս են լույս:
    (շարունակելի)
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  5. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2008
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Համարժեք են արդյոք իրար զոհաբերությունը և մատաղը :
    Ոչ, համարժեք չեն, մատաղը միմիայն աղքատներին տրվող կերակուր է և ոչ ավելին, իսկ որ մատաղի ձև հայ ժողովրդի մոտ ընդունված է առավելաբար մատղաշ գառը, թող դա շփոթություների տեղիք չտա, մատաղի այս տեսակն ընդամենը բարեխաշտական սովորույթ է, որ խորապես արմատավորվել է մեր ժողովրդի կյանքում, ծիսական հատվածն այստեղ միմիայն աղի օրհնությունն է, որ Հաստատել է մեր առաջին կաթողիկոսը` Գրիգոր Լուսավորիչը, քանզի աղն ունի մաքրագործման խորհուրդ:
    հավատն է ծնում հրաշք և ոչ թե հրաշքը՝ հավատ

  6. #6
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Մեջբերում sarkavag-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, համարժեք չեն, մատաղը միմիայն աղքատներին տրվող կերակուր է և ոչ ավելին, իսկ որ մատաղի ձև հայ ժողովրդի մոտ ընդունված է առավելաբար մատղաշ գառը, թող դա շփոթություների տեղիք չտա, մատաղի այս տեսակն ընդամենը բարեխաշտական սովորույթ է, որ խորապես արմատավորվել է մեր ժողովրդի կյանքում, ծիսական հատվածն այստեղ միմիայն աղի օրհնությունն է, որ Հաստատել է մեր առաջին կաթողիկոսը` Գրիգոր Լուսավորիչը, քանզի աղն ունի մաքրագործման խորհուրդ:
    Ես ներկայացնեմ իմ երկխոսություն վարելու սկզբունքը , տպավորություն չառաջանա որ ես ցանկանում եմ վարքաբելել կամ թերահավատությամբ մոտենալ «մատաղի» արարողության անհրաժեշտությանը , այն պարզաբանման և ճիշտ ընկալման խնդիր ունի:
    Հարգելի Սարկավագ, կարծում եմ դուք նույնպես հակաված ենք այն կարծիքին , որ հայ էթնոսը (ոչժողովուրդը) իր ծիսական համակարգում պատահականություններին տեղ չի թողել : Ինչու՞ է այն դարձել բարեպաշտություն և ինչն՞ է ստիպել որպեսզի «մատաղի» ծիսական արարողության մեջ դրվի արու կենդանին: Իմ հարցադրմանը բավարար չէ սովորական և շարքային պատասխանները:
    Եւ հակված եմ կարծելու որ շատ հավատացյալներ կցանկանային հասկանալ և ըմբռնել
    մատաղի իրական խորհուրդը:
    Երբ ես 8 տարեկան էի, իմ ծնողները որոնք իրենց ժամանակի համար առաջադեմ հայացքների տեր մարդիկ էին ինձ ասացին, որ ինձ համար մի գառ են գնել , նա իմն է և նրան մատաղ են անենու:
    Մեծերը խոսում էին այդ մատաղի մասին մեծ ոգևորութամբ ,իսկ ես ինձ հպարտ էի զգում:
    Եկավ մատաղի օրը, գառի վզին կարմիր վզնոց կապեցին , ուրախ զվարթ բոլորս գնա ցինք Գեղարդ ,...............թե ինչ տեղի ունեցավ, այն ժամանակ ես շատ ուշ հասկացա:
    Տեր հայրը արյունով խաչ արեց ճակատիս, հետո հաց կերանք , գնացինք տուն , գառը մեր հետ չէր, մենք տանու էինք մեր հետ գառան մորթին
    Ինչու մատաղ արեցիք ես գոռում և լաց էի լինում ,իսկ մեծեը ուսերն էին թոթովում և անկապ բան ասում:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  7. #7
    Լիարժեք անդամ Karina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2006
    Գրառումներ
    95
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Մատաղ անելով մարդիկ անարգում են Քրիստոսի թափած անարատ ու սուրբ արյունը: Մեզ համար Հիսուսը արդեն մատաղ է եղել մեկ անգամ և դրանով ծածկել է մեր բոլոր մեղքերը: Կենդանու մատաղը ընդունելը առնվազն կնշանակի որ այդ կենդանու արյունը ավելի սուրբ է քան Քրիստոսի արյունը…
    ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    razmik21 (07.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արամ ջան, շնորհավոր, քե մատաղ...
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 03.08.2010, 23:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •