Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Կենդանիների զոհաբերության պատճառը Հին Ուխտում մեկն էր՝ մարդու մեղքը։ Եթե մարդու մեղքը չլիներ, ոչ մի կենդանի չէին զոհի։ Մարդը պետք է տեսներ, որ մեղքը տանում է միայն մահվան։ Պետք է գիտակցեր, որ իրականում իր մեղքի համար պետք է իր կյանքով հատուցեր, բայց փոխարենը կենդանին է զրկվում կյանքից իր փոխարեն։ Մարդը պետք է զարհուրեր այն մտքից, որ իր մեղքն ինչ–որ մեկի մահվան պատճառ է դարձել, և ձգտեր հեռու մնալ այդ մահաբեր երևույթից։ Առավել ևս մարդ զարհուրում է, երբ մտածում է, որ իր փոխարեն կյանք է տվել Քրիստոս՝ մարդ և Աստված։
Այս ամենը դաժան է երևում, բայց դա իրականությունն է. մեղքը մահվան պատճառ է։
Կրոնական տեսակետերս թողնեմ մի կողմ և փորձեմ հարցին մոտենալ ձեր տեսանկյունից...
Լավ, ընդունենք՝ մահվան պատճառը մեղքն է: Իսկ ԻՆՉՈՒ՞ պիտի մարդու մեղքերի համար պատժվի անմեղ կենդանին, այն էլ՝ այդպիսի բարբարոսական եղանակով: Ինչու՞ մարդու հանդեպ այդքան ներողամիտ լինել և դեռ նույնիսկ թույլ տալ, որ նա «զարհուրի և ձգտի հեռու մնալ այդ մահաբեր երևույթից»: Մեղք է գործել, թո՛ղ մահանա. էդպե՞ս չէ կարգը: Քանի՞ անգամ կարելի է ներել մեղքը, քանի՞ անգամ պիտի մարդու փոխարեն պատժվի կենդանին: Էստեղ արդեն հակասություն կա՝ մեղավոր մարդը կենդանի է մնում և դեռ իր մեղքերի ներման համար էլ սպանում է մի անմեղ էակի՝ նորից մեղք գործելով... Չէ՛, չեմ հասկանում:

Ես բաց եմ բացատրություններ լսելու համար: