User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Մատաղ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մատաղ

    Ահա դարեր շարունակ թե ինչու՞ են վանականների մի մասը ընդվզում ,տալիս ես հարց և չես ստանում պատասխան , իսկ տված հարցի համար մտնում ես խուցը
    Հայ առաքելական եկեղեցին Արևապաշտական գաղափարախոսությունից շատ ծիսական արարողու թյուններ է վերցրել այդ մասին բավականին մշուշոտ ասում է նաև եկեղեցին, ներկայացնելով այն որպես ժողովրդական սովորություն , մոռանալով ասել , որ այդ սովորությունները Արևապաշտական դավանանքի մեջ նույնքան կայուն տեղ ունեին , ինչպես հիմա ունեն հայ առաքելական եկեղեցու տոնետի մեջ:
    Նշենք մի քանիսը
    Տրնդեզ, վարդիվոր, մատաղ, (նշել եմ այնպես ինչես այսօր արտասանվում են):
    Մատաղի սովորույթը նախաքրիստոնեական աշխարհի համար կայուն արարողություն էր , որի միջոցով կրոնական տարբեր ուղղություններում ծիսական ակտէր էին կատարում:
    Օրինակ շատ տարածված էր ընտանի կենդանիներից զոհաբերել խոյ և ցուլ :
    Այս երկու կենդանիների զոհաբերության հետ շատ հայտնի ավանդապատումներ կան, որոք մեկնաբանում և բացատրում են թե ինչու հենց հատկապես խոյ և ցուլ:
    Հիմնականում այս զոհաբերությունը կատարվում էր արևապաշտական գաղափարախոսության ընդիմա խոսների կողմից , որպես արևապաշտական խորհրդանշան կենդանիների ոչնչացման ակտ որը և կոչվում էր զոհաբերություն, այսինքն առաջին զոհաբերությունը ըստ հնագույն ավանդապատումների լուսնապա շտական և կրակապաշտական աշխարհի կողմից ճանաչվել են արևապաշտական խորհրդանիշ կենդա նիներ համարվող խոյը , հետագայում ցուլը:
    Մ.թ. առաջ 300 թվականներին հելենիզմի տարածումից հետո զոհաբերության կանոնակարգը վերածվեց ուժի և կարողության ցուցադրման երևույթի և այդպես այն մնաց մինչև քրիստոնեության հաստատումը:
    Ինչես տեսնում ենք նախաքրիստոնեական գաղափարախոսության ոչ արևապաշտական գաղափարա խոսության մեջ կա զոհ և զոհաբերույուն որը արտահայտվում է խոյի և ցուլի սպանությամբ՝ իբրև զոհ:
    Քրիստոնեական գաղափարախոսությունը այս զոհաբերման արարողությունը կոչում է մատաղ տալով նրան փրկության երանգ , ըստ էության քրիտոնեական գաղափարախոսությունը ընդունեց այս ծիսական համա կարգը տալով նրան «մատաղ» ծիսական անունը: Ծիսական արարողության մեջ առավելություն տրվում է արու կենդանիներին , նախնտրելի է տնային կենդանիներց խոյը ,ցուլը և աքլորը:
    (շարունակելի)
    Հ.Գ.
    Ինձ թվում է մինչև իմ շարունակելը մեր հարգաժան Սարկավագները կտան մեզ բացատրություն «մատաղ»տերմինի ծագման մասին:
    Ամեն
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 08.10.2008, 17:52:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արամ ջան, շնորհավոր, քե մատաղ...
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 03.08.2010, 23:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •