Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչպես միշտ, կտրուկ և չհիմնավորված
Ամառու, ասացեք խնդրեմ, դուք որևէ կենդանու միս ուտու՞մ եք, թե՞ ընդակեր եք (вегетарианка):
Խնդրում եմ պատասխանից չփախչել։
Եթե խնդրում եք, չեմ փախչի պատասխանից, թեև այդքա՜ն ուզում էի...
Ո՛չ, ես կենդանու միս չեմ ուտում. բուսակեր եմ, ինչպես նաև կարող եմ ավելացնել, որ կնքված էլ չեմ:

Վահի՛կ, այո՛, ճանճ սատկացնելն էլ է սպանել նշանակում, սակայն մենք դա «բարեպաշտություն» չենք անվանի, այլ պարզապես ինքնապաշտպանության նման մի բան… Հուսով եմ՝ միտքս հասկացաք, քանի որ չկարողացա հարմար բառ գտնել: Իսկ կենդանի էակի սպանությունը դարձնել սրբազան ծե՜ս...