Կուկ ջան, ասեմ, թե ինչա փոխում ինձ համար։
Ինձ համար դա հնարավորություն է մասնակցելու Եկեղեցու ամենակարևոր խորխուրդներից մեկին՝ հաղորդությանը, առանց մկրտվելու չի կարելի մասնակցել։ Մկրտությունն իմ ուխտն է Քրիստոսի հետ, որով ես մեկընդմիշտ ինձ հանձնել եմ Իրեն, կամքս եմ հայտնել գնալ Նրա ու մեր նախնիների հավատի ճանապարհով. թե ինչքանով կհաջողվի, Աստված գիտի։ Մկրտությունը վկայությունն է այդ որոշման՝ Աստծո, հրեշտակների և աշխարհի առաջ։ Դա նման է ամուսնության ժամանակ մատին մատանի դնելուն՝ հավատարմության խոստում է։
Մկրտվելու որոշումը ես մի օրում չեմ ընդունել, ու ինձ համար դա պարզապես գեղեցիկ ծես չի եղել։ Երկար մտածել եմ, վերլուծել, նոր միայն որոշում կայացրել։ Հիմա ես ինձ ավելի շատ եմ զգում մեր Ժողովրդի, մեր Եկեղեցու մաս։ Ընդամենը 44 օր է, ինչ մկրտված եմ, դեռ սկիզբն է![]()
Էջանիշներ