User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Հանցավոր Անտարբերություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հանցավոր Անտարբերություն

    Հանցավոր Անտարբերություն


    Նվիրվում է մարտի 1-ի զոհերի հիշատակին


    - Իրագործման տեղը՝ մայրաքաղաքի համար տասնվեցերորդ կախարան: Իրագործման ձևը՝ բարակ, չձգվող լարով: Իրագործման ժամանակը՝ վաղը, ժամը 16:00-ին:
    Ահա այսպես որոշվեց ամեն ինչ: Ոչ մի բան նոր չէր: Պարզապես հիմա Մինասի հերթն էր: Պատճառն այդպես էլ չհասկացավ, որքան հասկացավ նախկին կոլեգաներից մեկին վիրավորել էր՝ նրա պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ դնելով: Սա իր հերթին ԿՈԿՀ վերնախավի հետ սերտ կապեր ուներ և դիմել էր իրեն պատժելու պահանջով: ԿՈԿՀ-ն արդեն պետության ամենաբարձր օղակն էր: Սրա որոշումները չէին կարող վիճարկել ոչ մեկը, ոչ հնուց մնացած, բայց արդեն անպիտան սահմանադրական դատարանը, ոչ Ազգային Ժողովը, ոչ նախագահը...
    Կախելու Որոշում Կայացնող Հանձնաժողովն այն կառույցն էր դարձել, որտեղ ցանկանում էին տեղավորվել բոլորը: Այստեղ աշխատելը թերևս միակ երաշխիքն էր, որ մի օր քո նկատմամբ որոշում չի կայացվի... թեև երբեմն այդպես էլ էր լինում: Իսկ հանձնաժողով ընդունվել ամեն ոք չէր կարող: Այստեղ պետք չէին գիտելիքներ, հմայք ու ուրիշ բաներ, անհրաժեշտ էր միայն հոտառություն ունենալ ու լինել սառնասիրտ՝ վերին աստիճանի: Ու պիտի հանձնաժողովում լավ ծանոթներ ունենայիր, որ կարողանայիր ընդունվել աշխատանքի:
    - Որոշող, իսկ հիմա բա՞ց ենք թողնում, թե պահում ենք պահարանում, - հարցրեց հանձնաժողովի կատարածուն:
    - Պարանոցին ամրացրեք չիպն ու բաց թողեք, - պատասխանեց Որոշողը: - Թող հարազատներին հրաժեշտ տա:
    Չիպը մետաղյա ամուր օղակով ամրացրին Մինասի պարանոցին: Ցավոտ էր, բայց հանել չէր կարող: Համ իրավունք չուներ, համ էլ դա հատուկ համաձուլվածք էր, դա միայն կախարանում կհանվեր՝ հաջորդ օրը, հատուկ սարքերի միջոցով:
    Մինասը դուրս եկավ հանձնաժողովի դահլիճից ու ուղևորվեց տուն:
    Ճանապարհին հանդիպած անցորդները տեսնելով նրա պարանոցի չարագուշակ օղակը շրջանցում էին Մինասին: Վտանգավոր է շփվել դատապարտվածների հետ: Եթե մարդուն որոշել են կախել, ապա նա արդեն հասարակությունից դուրս կարգավիճակում է և նրա հետ շփվողը կարող է դառնալ հաջորդը: Այնպես որ թեև Մինասը հասկանում էր անցորդներին, բայց այս վիճակն իր համար շատ անսովոր էր, վիրավորական էր, զայրացնող էր ու տրտմեցնող: Ակամա հիշեց իրեն՝ ընդամենը մի քանի օր առաջ: Փողոցով քայլելիս տեսավ, որ դիմացից դատապարտված է գալիս. պարանոցի օղակից հասկացավ: Տեսնելով դրան փախավ, ինչպես բորոտից կփախնեն: Անցավ դիմացի մայթ ու ճանապարհը շարունակեց այնտեղով: Իսկ դատապարտվածն իրեն էր նայում վիրավորված հայացքով ու դա իր համար ցավոտ չէր, ինքն այդ ժամանակ նույնիսկ ծիծաղեց դատապարտվածի վրա:
    Բայց հիմա ծիծաղը չէր գալիս:
    Հասավ իրենց շենք, բարձրացավ երրորդ հարկ ու գրպանից բանալին հանելով բացեց աջ կողմի դուռը: Մտավ ներս: Աղջիկը իրեն տեսնելով վազելով եկավ ու նետվեց հոր գիրկը. արդեն երեք օր տանը չէր եղել, ԿՈԿՀ-ի պահարանում էր:
    Իմանալով որ ամուսինն եկել է, կինն էլ նրան ընդառաջ եկավ, անգամ չհասցնելով տեղը դնել նոր լվացած ամանները, որոնք ուզում էր տեղավորել: Ուրախ ժպտալով մոտենում էր ամուսնուն, երբ տեսավ պարանոցի օղակն ու ուժգին ճիչ արձակելով ամանները ձեռքից բաց թողեց: Ճենապակու կտորները ցրվեցին ողջ միջանցքով մեկ, իսկ կինը նստեց դրանց մեջ ու երեսն առնելով ձեռքերի մեջ սկսեց լալ:
    Դուստրը սկզբից չհասկացավ թե ինչ է եղել, զարմացած մորն էր նայում, ապա շուռ եկավ, որ հորը հարցնի ու հենց այդ ժամանակ էլ տեսավ մետաղյա օղակը: Աղջկա աչքերում վախը խառնվեց ցավի հետ ու դա տեսնելով, Մինասի աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Ուզեց գրկել աղջկան, բայց աղջիկը վախեցած հրեց հորը ու փախավ իր սենյակ, ներսից դուռը կողպելով: Դռան հետևից լսվում էր աղջկա հեծկլտոցի ձայնը:
    - Սաթիկ, վաղն է օրը, - կնոջը դիմեց Մինասը:
    Կինը ոչինչ չասաց, խոսել չէր կարողանում:
    - Սաթիկ, դուք հանգիստ կարող եք ինձ հետ շփվել, - նորից կնոջը դիմեց Մինասը: - Որոշողը թույլատրել է հարազատների հետ շփվել: Ձեզ՝ ինձ հետ շփվելուց վտանգ չի սպառնում... այսօր վերջին օրն է, որ կարող եք խոսել իմ հետ:
    Կինը դադարել էր լալը, բայց նրա հայացքում միայն դեպի հեռուն նայող դատարկություն էր, կարծես ոչինչ չէր նկատում: Մինասը ճենապակու կտորները ոտքերի տակ բազմաթիվ կտորների վերածելով մոտեցավ կնոջը, կռացավ ու բարձրացրեց նրան ու տարավ հյուրասենյակ, նստացրեց բազմոցին:
    Քիչ անց նաև որդին եկավ ու տեսնելով հոր վզի օղակը կատաղությունից փրփրեց ու ձեռքի տակ աթոռը հարվածելով գետնին ջարդուխուրդ արեց, փորձելով հանգստացնել նյարդերը, ապա գնաց, նստեց ծնողների կողքին: Քիչ անց եկավ ու հոր ծնկներին նստեց դուստրը, փարվելով նրան, գլուխը դնելով հոր ուսին: Ոչ մեկը չէր խոսում: Լռություն էր տանը: Երբ մութն ընկավ, նույնիսկ լույսը չմիացրին ու անգամ հաց չկերան այդ օրը: Լուռ նստած էին, վերջին անգամ վայելելով միմյանց ներկայությունը, զգալով մեկմեկու շունչը, այդ շնչի միջով՝ հոգին: Գիշերը չքնեցին: Չափազանց հոգնածությունն ու լարվածությունը չէր թողնում քնել: Այդպես լուռ նստեցին ողջ գիշեր, մինչև որ առավոտյան արևի առաջին ճառագայթները լուսավորեց նրանց սենյակը ու նրանք նայելով իրար տեսան արցունքներից ուռած ու կարմրած իրենց աչքերը...

    * * *
    Երեմն իր ընկերների հետ ռեստորանում նստած էր, երբ հեռախոսը զանգեց:
    - Երեմ, Մինասն է, շտապ խոսելու բան կա, - լսվեց խոսափողի միջից:
    - Ես «Դեժավյու» ռեստորանում եմ, արի այստեղ, - պատասխանեց Երեմը:
    Մինասը հագավ իր ունեցած ամենաբարձր օձիքով վերնաշապիկը, կոճակները մինչև վերջ կոճկեց, որ դրսում վզի մետաղյա օղը չերևա ու տնից դուրս եկավ: Այս անգամ անցորդները նրան փողոցում չէին շրջանցում, իսկ Մինասը դառնությամբ պատկերացնում էր, թե այդ մարդիկ ինչպես էին իրենից փախնելու, իմանալու դեպքում, որ ընդամենը մի քանի ժամից իրեն կախելու են:
    Հասավ ռեստորան: Դռնապանը դուռը բացեց ու Մինասին քաղաքավարի ներս հրավիրեց: Այս ռեստորանում էլ էր շատ բան փոխվել: Վաղուց, շատ վաղուց այստեղ չէր եղել: Վերջին անգամ թերևս 6-7 տարի առաջ, երբ դեռևս պատգամավոր էր: Սա ամենաէլիտար ու թանկարժեք ռեստորաններից մեկն է, որտեղ հիմնականում պաշտոնյաներն են լինում: Իհարկե մի կարգ ցածր էր ԿՈԿՀ աշխատակիցների համար նախատեսված ռեստորաններից, բայց էլի համարվում էր շատ հարգված տեղ: Անմիջապես նկատեց մի նորամուծություն, որն առաջ չկար: Պատերի վրա կախված էին իրեն անծանոթ մարդկանց լուսանկարներ: Բայց մտքերն ուրիշ տեղ էին և շատ չխորացավ այդ հարցով: Բարձրացավ չորրորդ հարկ, ուր Երեմն իր ընկերների հետ նստած էր: Մոտեցավ: Երեմը ջերմ բարևեց ու Մինասին ներկայացրեց իր ընկերներին: Երևում էր, որ այս խմբում շատ բարձր էին գնահատում Երեմին, հարգում ու քաշվում էին նրանից: Ասենք թե այդպես էլ պետք է լիներ փոխնախարար աշխատող մարդու հետ:
    - Նստի՛ր, Մինաս, - հրավիրեց Երեմը:
    - Երեմ, - ասաց Մինասը ու տեսավ, թե սեղանակիցները ոնց են զարմացած իրեն նայում: Նրանք սովոր էին պարոն փոխնախարար կամ պարոն Սմբատյան դիմել Երեմին, այլ ոչ անունով, - ես քո հետ առանձին խոսելու բան ունեմ:
    - Մինա՜ս, նստիր, սրանք իմ հարազատներն են, հանգիստ կարող ես իրենց մոտ խոսել:
    - Չէ՛, Երեմ, իսկականից առանձին խոսելու բան է...
    - Ասում եմ, նստիր, -կտրեց փոխնախարարը, - ի՞նչ պատվիրեմ քո համար:
    - Ոչինչ, ախորժակ չունեմ, - հրաժարվեց Մինասը՝ ստիպված նստելով, - Երեմ...
    - Ասա, Մինաս ջան, առանց քաշվելու, - ժպտաց Երեմը:
    Մինասը մոտ մեկ րոպե լուռ էր, մի քանի անգամ թուքը կուլ տվեց, չհամարձակվելով խոսել: Ապա հանկարծ որոշեց ու կամաց արձակեց վերնաշապիկի վերին կոճակը՝ ցույց տալով վզի օղակը:
    Սեղանակիցները մինչ այդ աշխույժ ուտում էին ու սրահով մեկ տարածված էր նրանց սպասքի չխչխկոցի ձայնը: Բայց երբ լուսամփոփի լույսի տակ փայլեց Մինասի վզի օղակը, սրահում մի սահմռկեցուցիչ լռություն տիրեց:
    - Ինչու՞ ես եկել մոտս, - խռպոտած ձայնով թշշացրեց Երեմը, - դու հո հիմար չես: Գնա ստեղից, ինչի՞ ես ուզում ինձ փորձանքը գցել:
    - Չէ, Երեմ, ես քեզ չէի վտանգի, ինձ թույլատրված է հարազատների հետ խոսել, այնպես որ այստեղ միայն իմ հարցն է:
    - Պարոն փոխնախարար, ես մոոացել էի, շտապ գործեր ունեմ, ներեցեք ես պիտի գնամ, - ոտքի կանգնեց սեղանակիցներից մեկն ու առանց արձագանքի սպասելու հեռացավ:
    - Ես էլ երեխային պիտի դպրոցիցի վերցնեի...
    - Մոռացել էի, խանութում բան էի պատվիրել, սպասում են...
    Այսպիսի պատճառաբանություններով մեկ րոպեյում դատարկվեց սեղանը:
    - Մինաս, ինչի՞ ես եկել: Ինձնից ի՞նչ ես ուզում, - դեռ խռպոտած ձայնով հարցրեց Երեմը:
    - Գիտեմ որ դու ԿՈԿՀ-ում ընկերներ ունես, ասա թող փոխեն որոշումը:
    - Դու էլ գիտես, որ դա անհնար է, Որոշողն իր խոսքը երբեք չի փոխում:
    - Բայց Երեմ... այդ դեպքում ի՞նչ անեմ: Փախնե՞մ:
    - Գիտես որ քեզ աշխարհի ծերից էլ կգտնեն ու տնեցիներիդ ու ընկերներիդ կրակը կգցես:
    - Երեմ, բայց մի բան արա, դու փոխնախարար ես, ուժ ունես:
    -ՄԻՆԱՍ, ԴՈՒ ՉԵ՞Ս ՀԱՍԿԱՆՈՒՄ, ՈՐ ԿՈԿՀ-Ի ՀԵՏ ԿԱՏԱԿ ՉԵՆ ԱՆՈՒՄ:
    - Բայց Երեմ, տնեցիները, աղջիկս, տղաս...
    - Շուտ մտածեիր այդ մասին:
    - Բայց ես ոչ մի մեղք չեմ գործել, ասում են ինչ-որ մեկին վիրավորել եմ, երբ ես նրա հետ նույնիսկ չեմ էլ խոսել:
    - Ես դրա մասին չեմ, ես ավելի հին ժամանակներն եմ ասում... Դու երբեք, երբեք ուրիշների մասին չէիր մտածում: Հիմա էլ ինձ ես կրակը գցում: Ինչի՞ ես մոտս եկել:
    - Երեմ, բայց ախր ասացի, չէ՞, որ հարազատների հետ շփվել թույլատրել են... Երեմ գոնե մեր երեխեքին կանչենք, Հովոյին, Աշոտին, Գայանին, Լուսոյին, Մհերին, Կյաժին, Արփիին... ուզում եմ հրաժեշտ տամ, խնդրում եմ...
    - Չէ Մինաս: Դա առաջ էր այդպես: Իսկ հիմա նրանք հսկում են բոլոր նրանց, ում հետ դատապարտվածները շփվում են ու նրանք դառնում են պոտենցիալ կախվողներ: Նույնիսկ այն դեպքում, եթե Որոշողը թույլատրել է հետները շփվել... Երևի թե մեկ տարվա ընթացքում դրան օրենքի ուժ էլ կտան: Այնպես որ հեռացիր այստեղից, շուտ, շտապ: Ես էլ եմ գնում: Երեխեքի մասին էլ մոռացիր, գոնե նրանց մի վտանգիր, ես դեռ մի բան կփորձեմ անել իմ կաշին փրկելու համար: Իսկ դու գնա: Մատուցող, հաշիվը բեր:
    - Չգիտեի, Երեմ, ուրեմն արդեն այդքան սարսափելի է, հա՞; Արդեն վերջին ստադիան է... էս ու՞ր հասանք: Դու մնա, Երեմ, ես կգնամ:
    - Իմ մնալն արդեն անիմաստ է: Չե՞ս տեսնում, թե ինչպես է ինձ ու քեզ նայում մատուցողը: Վաղվանից ես այստեղ պերսոնա նոն գրադա կլինեմ, նկարս էլ կպցրած կլինի առաջին հարկում, պատերին, որ պահակները ներս չթողնեն: Դեռ լավ է, որ դեռ ոչ բոլոր կազմակերպություններում է սա գործում, դեռ մենակ էլիտարներում է...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանցավոր Անտարբերություն

    - Երեմ, էս ու՞ր ենք հասել:
    - Չենք հասել, հասցրել ենք... հասցրել ե՛ս: Իսկ հիմա գնա, ի սեր Աստծու: Ես մեր ընկերներին կփոխանցեմ քո հրաժեշտը:
    Մինասը դուրս եկավ «Դեժավյուից» ավելի ընկճված, քան առաջ էր: Իր վերջին հույսը, թեև աղոտ, անհավատալի հույսը Երեմն էր: Ինքը չէր պատկերացնում, որ արդեն այսպիսի նոր փուլ է մտել երկիրը. փաստորեն ԿՈԿՀ-ը իր արմատներն ավելի ամուր է ձգում, դառնալով բացարձակ մենիշխան, անպատժելի:
    Ժամը 12-ն էր: Դեռ չորս ժամ կար իր կախվելուն: Մինչ այդ որոշեց զբոսնել: Փախնելն անիմաստ է, չիպով կգտնեն ու ավելի դաժան տարբերակով կկախեն, բացի դրանից կտուժեն տնեցիները, նրանց էլ կկախեն, այդպիսին է օրենքը: Մինասը քայլելով գնաց մոտակը պուրակը ու նստեց նստարանին: 6-7 երեխա, 12-13 տարեկան, նստել էին քիչ այն կողմ ու երազանքն աչքերում խոսում էին իրենց ապագայի մասին, երազում, թե ինչ են անելու:
    Մինասն ընկավ հիշողությունների գիրկը:

    * * *
    Մոտ երեսուն տարի առաջ էր, իրենք այն ժամանակ 12-13 տարեկան էին: Ինքը, Երեմը, Հովոյն, Աշոտը, Գայանեն, Լուսինեն, Մհերը, Կյաժն, Արփին, բոլորը նույն բակից էին ու շատ մտերիմ ընկերներ: Իրենք իրենց խմբով, միասնականությամբ միշտ տարբերվում էին թաղի մնացած բոլոր երեխաներից: Ամեն ինչ իրար հետ էին անում ու աննախադեպ հաջողություններ ունենում: Բոլորը դպրոցում հրաշալի էին սովորում, որովհետև մեկը մյուսին օգնում էր, ամեն մեկն իր իմացածը կիսում մյուսի հետ և այսպես շարունակ: Իրենց երկիրը սիրող, պատմությունը լավ սովորած երեխեքը սիրում էին նստել ու երազել, թե ոնց են շենացնելու իրենց երկիրը, ոնց են դառնալու հմուտ մասնագետներ, դառնան նախարարներ ու այլ պաշտոնյաներ ու ամեն ինչ անեն, որ իրենց երկիրը դառնա ամենաօրինական, ամենալավ երկիրը: Ու մի օր հավաքվեցին Արփիենց տանը, երբ տնեցիներն այնտեղ չէին, ու յուրաքանչյուր մատը ասեղով ծակեց, մի կաթիլ արյուն կաթեցրեց ջրով բաժակի մեջ, ապա յուրաքանչյուրը մի կում այդ ընդհանուր արյունով խառնված ջրից խմելով երդվեցին միշտ լինել իրար հավատարիմ, միշտ լինել օրենք հարգող ու ամեն ինչ անել երկրի համար: Մինասը հիշեց, թե ինչպես էին պսպսղում իրենց խանդավառված աչքերը...

    * * *
    Մինասին հիշողություններից հանեց մեկի ճիչը: Քիչ այն կողմ երկու տղա ծեծում էին երրորդին: Քիչ այն կողմ նստած ու երազանքների գիրկն ընկած երեխաները հետաքրքրված նայում էին ու ոչ մեկը չէր մտածում կռվողներին բաժանելու մասին: Պուրակում նաև շատ անցորդներ կային, ովքեր պարզապես շրջանցում էին կռվողներին ու գնում իրենց ճանապարհով: Մինասը նորից սուզվեց իր հիշողությունների մեջ:

    * * *
    Ընկերների մեջից ամենահաջողակն ինքն եղավ: Հայրը լավ ծանոթներ ուներ: ԲՈՒՀ-ում արդեն մտել էր ուսանողական խորհրդի մեջ՝ իր կարիերան ստեղծելու համար: Հետո երբ Ազգային Ժողովի ընտրություններ էին, ինքն էլ արդեն ԲՈՒՀ-ն ավարտել էր, հայրը իր ողջ ծանոթությունը խառնեց ու այնպես արեց, որ ինքն էլ պատգամավոր դարձավ:
    Ընկերները ոչ միայն չնախանձեցին, այլև անկեղծ ուրախացան իր համար: Ընտրվելու օրը նորից հավաքվեցին Արփիենց տանը ու ինքը հանդիսավոր խոստացավ, որ այս գործին անցնելուց հետո էլ իրենց երդումին չի դավաճանի: Ընկերները գոհ մնացին ու Մինասը սկսեց մասնակցել Ազգային Ժողովի նիստերին:
    Այդ օրերին էր, որ եղավ առաջին դեպքը:
    Մի խումբ մարդիկ հրապարակում մեկին կախել էին, ինքնադատաստան տեսել: Հայտնի էին կախողները, կախվողն էլ հայտնի էր որպես ազնիվ ու բարի մարդ: Բայց պետությունը ոչինչ չէր անում կախողներին պատժելու համար: Մի խումբ մարդիկ սկսեցին բողոքի ցույցեր անել: Վզներին պարաններ ին կապում, ձեռքները կապում էին մեջքի հետևում ու լուռ շրջում էին հրապարակում ի ցույց իրենց վրդովմունքի: Բայց իշխանությունից ոչ մի արձագանք չկար: Ցուցարարների մեջ էին, առաջին շարքերում, նաև Մինասի ընկերները: Իսկ Մինասն աշխատում էր նրանց չհանդիպել:
    Բայց մի օր ընկերները բռնացրին նրան:
    - Մինաս, ինչու՞ բան չես անում, - հարցրին նրան:
    - Ի՞նչ անեմ, լավ հա դուք էլ, մի հոգի են էլի կախել:
    Այս պատասխանը խոր շփոթմունքի մեջ գցեց ընկերներին: Նրանք այսպիսի անտարբերություն չէին սպասում: Սկսեցին բացատրել ողջ սարսափելին, հասկացնել թե ինչու է անթույլատրելի: Մինասն անտարբեր էր: Ի վերջո ասաց.
    - Ես ոչինչ էլ չեմ կարող անել, ես եթե մենակ Ձեզ միանամ, մենակ ինձ վնաս կլինի, իսկ Ձեզ օգուտ չի լինի:
    - Հասկանու՞մ ես, որ մեր անձնական օգուտ-վնասի հարցը չի, անմեղ մարդու են կախել, - վրդովեցին ընկերները: - Դու միացիր, գոնե մի հոգի որ միանա պաշտոնյա, գուցե ուրիշներն էլ համարձակվեն:
    Մինասը ոչինչ չասաց ու հեռացավ:
    Մի քանի օր հետո ծախեց տունն ու հեռու տեղ տուն առավ, որ ընկերներին էլ չտեսնի: Նրան թվում էր, որ եթե ինքը չտեսնելու տա եղածը, բան էլ չի լինի:
    Այդ ընթացքում շարունակվում էին բողոքի ցույցերը ու սրանց զուգահեռ եղավ երկրորդ դեպքը: Երկրորդ մարդը գիշերով կախվեց, նույն տեղում, նույն մարդկանց կողմից: Բողոքի ալիքն ավելի մեծացավ, իսկ իշխանությունը նորից ոչինչ չէր անում:
    Շուտով լուրեր տարածվեցին, որ իշխանավորները վախենում են, թե իրենց էլ կկախեն: Քաղաքը խառնվեց իրար: Մարդիկ պահանջում էին, որ իշխանավորները կա՛մ պատժեն հանցագործներին, կա՛մ էլ հրաժարվեն իրենց գործից, ու իրենց թույլատրեն մի բան անել: Պատասխան չկար: Իշխանությունները փորձում էին ցրել ցույցերը, ասելով, որ թե ի՞նչ է եղել որ, երկու դեպք է, կանցնի, կգնա:
    Այդ ընթացքում եղավ հաջորդ դեպքը: Միաժամանակ 10 հոգի կախվեցին ու դարձյալ նույն մարդկանց կողմից: Ով փորձում էր բողոքել, ծեծվում էր ոստիկանների կողմից: Շշուկ տարածվեց, որ կախողներն ու իշխանությունը համագործակցում են:
    Ընկերները նորից գտան Մինասին ու պահանջեցին հայտարարություն անել, միանալ իրենց, հիշեցրին արյունով երդումը: Մինասը նորից փախավ նրանցից:
    Մեկ տարի անց կախողները դարձան ավելի համարձակ: Կախելու դեպքերը գնալով շատացել էին: Իսկ հիմա պահանջվում էր, ամենին օրենքի ուժ տալ: Ազգային ժողով մտավ ԿՈԿՀ-ի մասին օրենքի նախագիծը: Քննարկման ժամանակ ոչ մեկը չառարկեց, Մինասը եղավ օրենքի օգտին քվեարկողներից մեկը...
    Կտրվեցին Մինասի կապերն ընկերների հետ: ԿՈԿՀ-ը սկսեց գործել հստակ կանոնակարգով ու հստակ գրաֆիկով: Քաղաքում բազմաթիվ կախարաններ ստեղծվեցին, մշակվեցին կախելու բազում տարբերակներ, ԿՈԿՀ բազմաթիվ գրասենյակներ բացվեցին: Մարդիկ ավելի հաճախ ԿՈԿՀ որոշումով էին հրաժեշտ տալիս կյանքին, քան բնական մահով: Կախաղանը դարձավ սովորական երևույթ, բողոքի ալիքը ուժով մարեցին:
    Անցան տարիներ, Մինասի հայրը մահացավ, հոր ընկերները դադարեցին ուշք դարձնել Մինասին: Շուտով նրան դուրս շպրտեցին Ազգային Ժողովից: Փորձեց գտնել հին ընկերներին, սրանցից միայն Երեմն իրեն ընդունեց, ով դարձել էր փոխնախարար ու ուզում էր գլուխ գովել Մինասի մոտ: Երբեմն հանդիպում էին, բայց այդպես էլ նույնիսկ Երեմի հետ հին ընկերությունը չվերականգնվեց:

    * * *
    Մինասը նայեց ժամացույցին ու տեսավ, որ արդեն 3:30-ն է: Մնացել էր կես ժամ: Զանգեց տուն.
    - Սաթիկ, կախարան չգաք, չեմ ուզում երեխաներն ու դու դա տեսնենք: Համբուրում եմ: Սիրում եմ Ձեզ, - ասաց ավտոպատասխանիչին ու ուղևորվեց դեպի տասնվեցերորդ կախարան:
    Այստեղից դեպի այնտեղ հենց կես ժամվա ոտքով ճանապարհ էր: Արձակեց վերնաշապիկի վերին կոճակը, արդեն միևնույն է, մարդիկ իրեն կշրջանցե՞ն, թե՞ ոչ: Ճանապարհը, թվաց, թե շատ արագ անցավ: Բայց նայեց ժամացույցին ու տեսավ, որ ճիշտ ժամանակն է: Նրան արդեն կախողներն էին սպասում, իսկ այդ պահին կախում էին իր նախորդին: Սրա վախեցած աչքերում մեծ աղերս կար առ մարդիկ, բայց անցորդներն անտարբեր անցնում էին, առանց նայելու, բանի տեղ չդնելով արդեն սովորական գործընթացը:
    Հաջորդն իր հերթն էր: Դանդաղ քայլերով մոտեցավ կախարանին, կանգնեց կարճլիկ աթոռին: Կախողը բարակ լարը վիզը գցեց, Հրամայողը սկսեց կարդալ սովորական տեքստը.
    - Առաջնորդվելով ԿՈԿՀ գլխավոր հանձնաժողովի Որոշողի ընդունած վճռով հրամայում եմ...
    Մինասն աչքերը փակել էր, որ չտեսնի անտարբեր անցորդներին: Նա նորից հիշում էր իր երեխա ժամանակ տված երդումն ու մտածում, որ դավաճանեց ընկերներին: Այս պահին շատ կուզեր տեսնել նրանց, իր սիրելի ընկերներին, իսկ այդ ընթացքում հրամայող շարունակում էր.
    - որ բարակ լարը համապատասխան կերպ ձգելուց հետո... չհասկացա, էս ովքե՞ր են:
    Մինասը լսելով Հրամայողի զարմացած ձայնը աչքերը բացեց: Իր տեսածը ստիպեց հրճվանքի ճիչ արձակել: Իր ընկերները, բոլորն այստեղ են: Հովոն, Աշոտը, Գայանեն, Լուսինեն, Մհերը, Կյաժը, Արփին, իր կինը՝ Սաթիկը, զավակները ու նաև մոտ հիսուն անծանոթ մարդիկ: Նրանք վզներին պարաններ էին գցել, ձեռքները կապել մեջքներին ու լուռ ման էին գալիս, գրեթե 20 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ բողոք արտահայտելով: Նրանց հայացքներում կար վճռականություն ու ցասում:
    - Կախեեեելլ, - գոռաց Հրամայողը:
    Կախողը հարվածեց աթոռակին, աթոռակը թռավ ոտքերի տակից ու բարակ լարը սեղմեց կոկորդը, լեզուն դուրս ընկավ, օդը չէր կարողանում ներս քաշել, շնչառությունն ընդհատվեց: Աչքերի առաջը մգանում էր, աչքերը դուրս էին ընկել: Բայց Մինասն այդ պահին հանգիստ էր: Կապ չուներ իր կյանքը, որին մնացին ակնթարթներ: Կարևորը որ ընկերներն, ի տարբերություն իրեն, երդմանը հավատարիմ մնացին: Կարևորը, որ արդեն կան ոչ անտարբերներ, ովքեր կարողեն պայքարել ԿՈԿՀ-ի դեմ: Ու այդ պայքարողների մեջ կա նաև մեկը, իր հին ու մանկության ընկերը, Երեմը, ով ներկայացնում է իշխանությանը...
    Հրամայողն ու Կախողը, վախենելով հանկարծակի հայտնված մարդկանցից, փախան կախարանից՝ օգնության հետևից: Իսկ մարդիկ դեռ երկար ժամանակ լուռ քայլում էին հրապարակում, աչքերին արտասուքներ, դեմքներին տրտմություն ու վճռականություն, նայելով Մինասի անշնչացած մարմնին ու նրա դեմքին սառած վերջին՝ ամենավերջին ժպիտին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանցավոր Անտարբերություն

    Շատ լավն էր...

    Կարևորը բացի լավ ստեղծագործությունից պարունակում էր Մտքեր..

    փոխաբերությունն էլ լավ էր ստացվել... Ուրախ եմ որ կարդացի...

    Իմիջայլոց շարունակություն չունի՞
    Loading your personal settings....

  4. #4
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանցավոր Անտարբերություն

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավն էր...

    Կարևորը բացի լավ ստեղծագործությունից պարունակում էր Մտքեր..

    փոխաբերությունն էլ լավ էր ստացվել... Ուրախ եմ որ կարդացի...

    Իմիջայլոց շարունակություն չունի՞
    Իմ կարծիքով շարունակելն անիմաստ է: Չարժի, որ Մինասը մութ ուժերի շնորհիվ հարություն առնի, գերբնական ուժի տեր դառնա ու վրեժ լուծի իրեն այն աշխարհն ուղարկողներից:
    Եթե լուրջ, ապա կարծում եմ, որ պատմվածքը ավարտուն է եւ ստացված:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  5. #5
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանցավոր Անտարբերություն

    Դե եսիմ.. կարելի էր նաև պայքարը նկարագրել..


    Բայց դե երևի իրոք ավարտուն է
    Loading your personal settings....

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանցավոր Անտարբերություն

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե եսիմ.. կարելի էր նաև պայքարը նկարագրել..


    Բայց դե երևի իրոք ավարտուն է
    Պայքարը նկարագրողը դու ես, Պողոսն է, Երեմն է, Սաթիկն է: Ես չգիտեմ թե ինչ է լինելու


    Շնորհակալություն կարծիքների համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանցավոր Անտարբերություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    -
    Կախողը հարվածեց աթոռակին, աթոռակը թռավ ոտքերի տակից ու բարակ լարը սեղմեց կոկորդը, լեզուն դուրս ընկավ, օդը չէր կարողանում ներս քաշել, շնչառությունն ընդհատվեց: Աչքերի առաջը մգանում էր, աչքերը դուրս էին ընկել: Բայց Մինասն այդ պահին հանգիստ էր: Կապ չուներ իր կյանքը, որին մնացին ակնթարթներ:
    Հաճույքով գրում եմ պատմվածքը լավն է և հաջողված ,կան ինչ որ խնդիրներ կապված դինամիկ զարգացումների հետ: Կենտրոնական է Մինասի զանգը, ասելիքը զրկված է էմոցիոնալ պատկերից ,շարժում չկա :
    Կուլմինացիան և սյուժետը լավ է մտածված սակայն բացահայտված չէ մեռնողի ներքին վիճակը :
    «Հաճի Մուրադի» մեջ բացարձակ ճշտությամբ այս վիճակը պատկերված է շատ կցանկանայի որ ժամանակ ունենալու դեպքում այն նայես:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանցավոր անտարբերություն
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 63
    Վերջինը: 11.07.2011, 20:10
  2. Անտարբերություն
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 04.10.2008, 20:09
  3. Անտարբերություն…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 28.03.2008, 07:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •