Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 05.09.2007, 12:34: Պատճառ: ջնջել
Ժողովուրդ, ես որքան հասկանում եմ թեման անվանվել է "Բեմի մեծերը" այլ ոչ ասենք "Էկրանի մեծերը" կամ " Մեծ էկրանի մեծերը", ուստի առաջարկում եմ խոսել գոնե թատրոնի հետ որևէ կապ ունեցող անհատների մասին, թե չէ այստեղ արդեն ինչ որ հոլիվուդի աստղերի անուններ տեսա, որ իսկի կապ չունեն բեմի հետ:
Հ.Գ. Ավատարիս վրա նրանցից մեկն է եթե ոչ ամենամեծը:
Վերջին խմբագրող՝ Մականուն: 05.09.2007, 12:47: Պատճառ: Հ.Գ.
Վ. Փափազյան
Ս. Սարգսյան.
Մ. Մկրտչյան
Սիրանույշ
Փափազյանի ու Սիրանույշի գործունեության մասին հիմնական տեղեկությունները գրականությունից եմ ստանում, բայց դա էլ բավական է հիանալու համար նրանց կերտած կերպարներով ու ընդունելու որպես անանց մեծություններ:
Ս. Սարգսյանի "Խնձորի այգին", "Ձորի Միրոն", " Ճերմակ անուրջները" ՊԱՇՏՈՒՄ ԵՄ: Եթե նա իր ստեղծագործական կյանքի ընթացքում այլ բան չաներ, այս երեք ֆիլմերն էլ բավական է խոնարհվելու համար նրա տաղանդի առջև: Սիրում եմ Ս. Սարգսյանի կերտած բազում կերպարներ:
Մ. Մկրտչյանի "Մեր մանկության տանգոն" ու "Հին օրերի երգն'' եմ շատ սիրում, բայց անհամեմատ ավելի շատ սիրում եմ Մ. Մկրտչյան ՄԱՐԴՈՒՆ:
Կարպ Խաչվանքյան
Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյան
երկուսն էլ հիանալի դերասաններ են: Շատ քչերի կատարումներից կարող ես հուզվել, իսկ ետ քչերից մեկն էլ հենց Մհեր Մկրտչյանն է, օրինակ "Հին օրերի երգը" և այլ բազում հրաշալի կատարումներ ու կատարողներ:
Խորեն Աբրահամյանին եմ շաաաաատ սիրում:"Անավարտ մենախոսությունը"բաղտ եմ ունեցել դիտելու Խորիկիս կատարմամբ:Միքայել Պողոսյանն է շատ դուրս եկել:"Լռության սիմֆոնիան" եմ տեսել նրա կատարմամբ:
Ես ,որ թատրոն գնալու հնարավորություն չունեմ(մեր թատրոնը նկատի ունեմ),ինչպես կարող եմ տեսնել մեր մեծերին?
Ինձ համար մեծություն է Մհեր Մկրտչյանը,Սոս Սարգսյանը,Գալյա Նովենցը ես ուրիշ մեծություն չեմ կարող առանձնացնել... Շատ եմ սիրում " Մեր մանկության տանգոն" ֆիլմը, ամեն անգամ վերջում հուզվում եմ ակամա ,որովհետև Գալյա Նովենցի մարմնավորած կերպարը ամեն մեկը չէ ,որ կարող է խաղալ... Մհեր Մկրտչյան.. շատ-շատ եմ սիրում,պաշտում եմ .. նրա խաղացած կերպարները ցնցող էին.. " Կտոր մը երկինք'" ֆիլմը ապացույց... Սոս Սարգսյան... նրան էլ եմ պաշտում.. "Խնձորի այգին" շատ լավն է.. Ներողություն լավ է հիշեցի.. Երվանդ Մանարյան, Խորեն Աբրահամյան,Արմեն Ջիգարխանյան... Երվանդ Մանարյանին շատ սիրում եմ "Հարսնացուն հյուսիսից","Խոհարարները" ֆիլմերում ... Արմեն Ջիգարխանյանին սիրում եմ "Երբ գալիս է սեպտեմբերը" ֆիլմում.. Խորեն Աբրահամյանին "Մեր հույսը հյուսիսն է " ֆիլմում
Վերջին խմբագրող՝ Diana99: 11.04.2013, 20:39:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ