Ով չի ալարում դառել ա սցենարիստ, էլ Աննա Թերջանյան, էլ Դիանա Գրիգորյան... մի հատ էլ Ուզբեկը որ սցենար գրի կոմպլեկտը կլրանա:
Ով չի ալարում դառել ա սցենարիստ, էլ Աննա Թերջանյան, էլ Դիանա Գրիգորյան... մի հատ էլ Ուզբեկը որ սցենար գրի կոմպլեկտը կլրանա:
Ուզում եք բնակչության 70%-ին ( թոշակառուներին ) ինֆարկտ խփի , չեք ուզում մի նայեք՝ իմ նման, իյա՜ ...
Համարյա բոլորդ լավ տեղյակ եք սերիալների բովանդակություանը, ուրեմն լավ էլ նայում եք ՝ մեկ-մեկ, ես նույնիսկ վերնագիրները չգիտեմ
![]()
Чеширский КотЭ
Հա ես խոստովանում եմ, որ Որոգայթը մեծ հաճույքով նայում եմ: Մեկ մեկ էլ Վերվարած, Հարևաններ ու Դժբախտ երջանկություն (ցերեկները պատահել ա):
Ես կարծում եմ, որ ժամանակն է Հայաստանւմ ևս տարրանջատել հաղորդումային ուղղությունները: Հեռուստատեսությունը պետք ե ունենա իրեն բնորոշ դեմք, և բոլոր նրանց համար. որոնք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց սերիալի , կարողանան մի ալիքով նայել: Իսկ օրինակ Հ1 ին վայել չէ ցուցադրել անճաշակ սերիալներ, ինչպես անում է հիմա: Ի դեպ երբեք չեն նկատվել գոնե <լավ> սերիալներ Հ1-ով, թեկուզ արտասահմանյան արտադրության: Իսկ արեվմուտքում , օրինակ տնային տնտեսուհիները կարող են նայել մի ալիք, և գտնել իրենց հետքրքրող բոլոր տեսակի սերիալները:![]()
Չե տղերք պոռնոգրաֆիան հոգնացնումա, մի օր կարողա զզվեն ու չնայեն, իսկ սերիալն անվերջ նայվումա![]()
Սերիալների համար պետք է հատուկ առանձին ալիք:
Թող սաղ օրը ինչքան ուզում են ցույց տան:
Մյուս ալիքներով մենք պարտավոր չենք ամեն զապինգ անելու ժամանակ բախվել Խորխելուսիների ու մարիախուլիաների ապուշ ու կրկնվող խոսակցություններին
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
համբերեք, քիչա մնացել... հեսա մի տարուց կամ մի քիչ ավել, հովանավորները կհոգնեն ու էլ փող չեն տա... ու կվերանա ամբողջը: Հայաստանում տենցա... ոչ մի բան մնայուն չի: Հիշու՞մ եք 2000-2001 թվականները. կար մոտ 15 լոտո, բայց մի տարի հետո բոլորը մաղվեցին գնացին: Նույնն էլ էսա լինելու: Անճաշակ բանը միշտ վերջ ունի...
Հա', որ Սպիատակցի Հայկոն ու Փաշիկն էլ գրեն, ընդհանրապես լավ կլինի, չնայած կարծում եմ, որ նշված առաջին երկուսից լավ կգրեն:
Դիանա Գրիգորյանը արդեն ոչ միայն սցենարիստ ա , այլ նաև դերասանուհի: Ժողովուրդ դուք դրա դերասանական խաղը տեսել եք: Տրամադրությունդ լավ բարձրացնում ա, նայում ես ու չես կարողանում ծիծաղդ պահել: Վերջն ա: Ես սպասում եմ, որ էտի ինքը շուտով քաղաքականությամբ էլ սկսի զբաղվել, կարծում եմ մեծ հաջողություններ կունենա, էս երկրից ամեն ինչ սպասելի ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ