Ի՞նչ է բարությունը։ Բարությունն ամենայն հավանականությամբ տարբեր հատկանիշներ է միավորում։ Դա ջերմությունն է, սրտացավությունը, հոգատարությունը, ներողամտությունը, օգնելու պատրաստականությունը։ Բայց նաև շատ կարևոր է նշել, որ բարությունը այդ ամենը որոշակի արարքներում ցուցաբերելու ունակությունն է։ Մտքում կարեկցելը ու ոչինչ չանելը ամենևին բարություն չէ, բարությունը գործելն է։
Ուշադրություն դարձնենք, որ «բարություն» բառը երբեմն փոխարինվում է «մարդկային»–ով, իսկ «դաժանությունը»՝ «անմարդկային»–ով։ Ինչը ինձ տանում է այն մտքին, որ մարդ արարածը ստղեծված է բարի։ Այսինքն՝ մենք բոլորս էլ ունենք բարի միջուկ, բայց, ցավոք, հաճախ անտեսում ենք այն ու ակտիվացնում մեր այլ հատկանիշները։ Ինչո՞ւ է այդպես լինում. գուցե որովհետև այսօրվա աշխարհում բարի մնալը ոչ միայն դժվար է, այլև երբեմն հերոսական ջանքեր է պահանջում... Ու ես գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր, անկախ ամեն ինչից, ցանկացած պայմաններում կարողանում են մնալ բարի, մնալ Մարդ։
Էջանիշներ