Ոնց հասկանում եմ էն Բիլայնի ռեկլամի սիրուն աղջկա տեղը պետք ա մի հատ ծիծակ կոշիկներով, թրաշով քյառթ լիներ (կամ թրաշով աղջիկ

), որ համապատասխաներ հայկական մենթալիտետին։
.....եւ քանի որ Բիլայնի գովազդները ազգայնացված չեն (բալալայկայով եւ այլն), ապա կարելի է թարգմանել ցանկացած լեզվով ու ցույց տալ։ Իսկ բարձրաճաշակ գովազդ դիտելուց մեր ժողովրդի ճաշակը գոնե մի քիչ կբարձրանա։
Եթե որեւէ մեկը Հայաստանում նկարահանի Բիլայնի գովազդների մակարդակի որեւէ գովազդ, ապա էլի կասես, որ հայկական չէ, եւ թարգմանված է ու չի համապատասխանում մեր մենթալիտետին, ճիշտ չե՞մ։
Այո, գովազդը մեծ բիզնես է եւ շատ են վարձատրվում գովազդ սարքողները, բայց... մի խոսքով ասեմ, որ կիլլերները ավելի շատ են վարձատրվում։

Ուֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆ, էլի թեմայից շեղվեցի(նք)։

Էջանիշներ