Հարգելի Ռամշտայն.....Հենց էդ ա, որ հեչ լավ չի գովազդները թարգմանել ու ցույց տալ.. պետք ա ձգտել ստեղծելու սեփականը, մոտենալ յուրովի.. ու հեչ պարտադիր չէ պապենական, ավանդական գովազդներ լինեն հենց այդ նույն արտասահմանյանները "պապենական, ավանդական" չեն, այլ..... ժամանակակից, բայց ռուսական...... ժամանակակից, բայց ֆրանսիական, ժամանակակից, բայց ամերիկյան,...... ժամանակակից, բայց ասենք իռլանդական ու դա չի նշանակում, որ ռուսները պետք ա իրենց "պապենական" գովազդում հագնեն վալինկաներ ու նվագեն բալալայկա, կամ իռլանդացիները պարպապզուկ/ վալինկա/ նվագեն ու պարեն իռլանդական պարեր Հայկական գովազդ ասելով պետք է հասկանալ հայ մետալիտետի ու մտածողությանը, հոգեբանությանը, մշակույթային ու ազգային նկարագրին ու հատկություններին համապատասխան գովազդ: Ավելի մանրամասն այն մասին կարող ես ուսումնասիրել հաղորդակցման և գովազդի կուլտուրայի մասին գրականություն: Հենց էդ ա, որ գովազդը մի ողջ արվեստ ա, ի գիտություն քեզ, հարգելիս Միջմշակույթային հաղորդակցությունը դրա մասին ահագին ինֆորմացիա կտա քեզ: /կարող եմ գրքերի վերնագրեր էլ ասել, եթե պետք ա/
Գրանդ քենդիի ռեկլամները ես էլ չեմ չեմ սիրում, հեչ չի ստացվում, բայց հայերը եթե ուզեն, լավ գովազդ կարող են նկարահանել, ուղղակի մասնագիտական մոտեցում ա պետք, այլ ոչ թե սիրողական մակարդակով դնեն նկարեն ու անունը գովադ դնեն:
Արտասահմանում գովազդի հեղինակները ամենավարձր վարձատրվող մարդիկ են, ի դեպ: Նրանք են ստեղծում ընկերության դեմքը, ու սպառողի գիտակցությանը հասցնում այն, ինչին ձգտում է ընկերության ռազավարությունը: Մարկետինգի մեջ էլ գովազդը շատ ու շատ կարևոր տեղ ա զբաղեցնում.. նույնիսկ կասեի առաջնային...եթե պետք ա կարող ենք քննարկել, թե գովազդը ինչ ԱՐՎԵՍՏ ա