Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ես թեմայի իմաստը չեմ հասկանում... նրա տված օգուտը:
Եթե ուղղակի էստեղ նշում ենք այդ կայքերի մասին, ապա կայքերի տերերին դրանից ի՞նչ օգուտ: Ու ըստ էության դառնում է ինչ որ «ամոթանքի հարթակ»: Չգիտեմ, թեմայի տված օգուտը չեմ տեսնում:
Խնդիրը նրանում չի որ հայկական սայտեր ջարդվում են։ Խնդիրը նրանումա որ ջարդվելուց հետո, սայտի տերերը ամիսներ շարունակ ոչ մի բան չեն անում այդ սայտը մաքրելու համար։

Այս թեման բացեցի նրանից հետո երբ իմացանք որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան սայտում 3 ամսից ավել տրոյան էր դրած, ու սայտի տերերը ոչ մի բան չէին անում։ Այսինքն եթե սայտը ջարդվում է, գոնե սայտի տերերը պետք է սայտը միանգամից օֆֆլայն գցեն, ու սկսեն խնդրի վրա աշխատել, ոչ թե թողեն որ իրանց կայքերի վրա գրված լինի «հաքեդ բայ ազերբայաջան թիմ» ամիսներ շարունակ։

Բայց միգուցե դու ճիշտ ես որ եթե ոչ մեկ սա չի կարդում, սա էնքանել լավ տեղ չի դրա մասին խոսել։ Երևի Xelgen-ի ասած ինչ որ կենտրոնացված համակարգ է պետք այդպիսի դեպքերի համար։ Ինձ հետաքրքիրա մարդիկ ուրիշ ի՞նչ առաջարկներ ունեն։