Անշո'ւշտ: Մի շնչով եմ գրել, հարցման նշան եմ դրել, մանրակրկիտ չեմ ստուգել, քեզ եմ թողել խօսքը վերջին:


չէիր ասի... դու էլ 100 տոկոս վստահ չես
Վստահ եմ

գիտեմ` հայեր էին. Լամբրոնի նախկին տերերը չէին սպանել Գագիկ 2 Բագրատունուն?
Ոչ: Գագիկին սպանեցին Կիզիստրա ամրոցի /Կանդակառնվիս, գտնվում է Կիլիկիայի ծայր հյուսիսում/ տերերը, ազգությամբ հույն Մանդալե եղբայրները:

Ստոպ. Լիոն ջան, վերցնել ու ասել, այս բոլորը հայկական են, նույնն է թե ասել, որ Աբխազիան էլ ա հայկական. բնակչության մոտ 60 տոկոսը հայեր են
Ոչ մի ստոպ Այստեղ պայմաններն ուրիշ են - սրանք բնիկ հայկական հողեր էին, որոնց բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին: Փոքր Հայք, Հայոց Միջագետք - հենց դա ոչինչ չի ասում?

ընդունում եմ, որ նախկինում եղել են հայկական, Արտաշեսը սկսել է միավորման գործընթացը, Տիգրան 2-ը շարունակել, բայց ամեն դեպքում դրանք մեր տիրապետության տակ եղել են շաաաաատ քիչ
Եթե <մեր>-ի տակ հասկանում ես Մեծ Հայքի թագավորությունը, ապա որոշ վերապահումներով համաձայն եմ: Բայց, <մեր>-ի տակ մտնում է նաև Հայոց Միջագետքի թագավորությունը, որի տիրապետության տակ էլ այն եղել է մինչև այդ թագավորության վերացումը: Իսկ հետագայում այդ քաղաքում ևս ճնշող մեծամասնություն էին կազմում հայերը...

բա ինչի ես դու կարծում, որ հայկական են?
Պարզ տրամաբանությամբ -

1. Քաղաքը գտնվում էր Հայաստանում,
2. Նրա բնակիչների ճնծող մեծամասնությունը հայեր էին,
3. Քաղաքը հիմնադրել էր Մեծ Հայքի արքա Վաղարշակ I-ը /մ.թ.ա. 247-225/

մի հարց էլ հազիվ հիշել եմ, տամ, որ չմոռանամ. էն աղբյուրները... որոնցից դու օգտվում ես, կատարում եզրահանգումներ, սովետի ժամանակ չկային? նոր են հայտնաբերվել?
Մեծագույն մասը կային, ուղղակի առկա էր դրանց նկատմամբ խիստ անփույթ, թեական ու թերարժեքության կոմպլեքսով հագեցած մոտեցում

Փոփքում
Երբեմն ինչ զվարճալի տեսք ասես, որ տառասխալով բառերը չեն ընդունում