Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Այ հենց ստեղ էլ, Astgh ջան, կրկնում ես իմ սխալը, որը քիչ էր մնում անեի ես: Ընդհակառակը, բորոլ այդ նահանգներն էլ մինչև 1915 թ-ի ոճիրը ՆՈՒՅՆՔԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ են եղել, որքան ասենք Արցախը կամ Արարատը

Ողջ խնդիրն այն է, որ <Հայաստան> հասկացության տակ սխալմամբ ընկալում են

1. Մեծ Հայքի 15 հանագները
2. Հայկական լեռնաշխարհը նեղ իմաստով,

Ես կողմ եմ երկրորդ տարբերակին, բայց լայն իմաստով
Գուցե հայեր բնակվել են, բայց էն հայը չի եղել` իր ավանդույթներով... ավելի հույնին մոտ: Պանդուխտը լավ հիշեց Լամբրոնի տերերին

15 նահանգներն ենք ավելի շատ ընդունում, որովհետև այդ տարածքի վրա ունեցել ենք պետականություն, դեռ մի բան էլ կարելի է ասել, որ Ծոփքը անջատ ա եղել, Փոքր Հայքը անջատ ա եղել:
Իսկ Լայն իմաստով.... չգիտեմ... օրինակ` Հայոց Միջագետքի մեջ Մծբինն էլ ա մտնում. բայց Մծբինը հո հայկական չի?