User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Ինչ հասկանալ "Հայաստան" հասկացության տակ?

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչ հասկանալ "Հայաստան" հասկացության տակ?

    Երբ ես դեռ նոր էի սկսում աշխատել գրքիս վրա, իմ առջև կանգնեց մի քանի սկզբունքային հարցերի լուծում տալու անհրաժեշտությունը: Պահանջ առաջացավ, այսպես ասած, ձևավորել իմ մեթոդը: Մեթոդիս կարևորագույն բաղադրատարր-հարցերից մեկն էլ սա էր -

    Ինչ հասկանալ "Հայաստան" հասկացության տակ?

    Չծիծաղեք - հեշտ հարց չէ: Ընդ որում, բավականին բարդ է "Հայաստան" -ի հատկապես արևմտյան սահմանի որոշումը: Օրինակ -սկզբում ես որպես այդպիսին ընտրել էի Եփրատ գետը, բայց ընթացքում զգացի, որ սկզբունքային լրջագույն սխալ եմ անում: Ի վերջո հանգեցի սրան

    Հատված <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Գիրք 1>-ից

    <1. "Հայաստան" հասկացությունն ընդգրկում է պատմական Հայաստանի 18 նահանգ (Մեծ Հայքի 15 նահանգները, Փոքր Հայքը, Հայոց Միջագետքը և Կիլիկիան) և երկրագնդի վրա համապատասխանում է Կիլիկիա նահանգի Անամուռ հրվանդանից 32.8-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս, Անտիտավրոսյան լեռներով դեպի հյուսիս-արևելք, Արգեյոս լեռան հարավով Ծամնդավ (Սեյհան) գետի վերին հոսանք, 37-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս` մինչև Սև ծով, Սև ծովի ափից սկսած 41.8 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևելք մինչև Կուր գետ, Կուր գետով մինչև Կասպից ծով, Կասպից ծովի ափից սկսած 38.5 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք մինչև Տրպատունիք գավառի հյուսիս-արևելք` 46.3 արևելյան երկայնություն, 46.3 արևելյան երկայնությամբ` Տրպատունիք գավառի արևելյան սահմանով դեպի հարավ մինչև Վարառատ գետ, նրանից ուղիղ դեպի արևմուտք, Արասխ գետ, Զագրոշի լեռնաշղթա, նրանից 36.9 հյուսիսային լայնությամբ` մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք, Ամանոսյան լեռներով հարավ` մինչև Մուսա լեռան մոտի Միջերկրական ծովի ափ սահմանագծի միջև ընկած տարածքին: Երկրագնդի հենց այս մասում տեղի ունեցած իրադարձություններն են հիմնականում իմ կողմից ենթարկվել ուսումնասիրության:>

    Ինչ կասեք??
    Վերջին խմբագրող՝ Նորմարդ: 03.10.2008, 09:14:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ հասկանալ <Հայաստան> հասկացության տակ?

    Ինչ-որ չափով ճիշտ մոտեցում ես հանդես բերել: Հայաստանը մեր պատմական հայրենիքն է, իսկ եթե ուզում ենք շեշտել մեր պետությունը, նշում ենք ՀՀ: Վերջին 3 երկրամասերի մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև դրանք շատ կարճ ժամանակ են <<լիարժեք>> հայկական եղել, իսկ 15 նահանգները միանշանակ Հայաստան են: Էս խնդիրը կարծում եմ` շատերի մոտ է առաջացել. թեկուզ գիրք գրելիս, դասախոսություն կարդալիս ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ հասկանալ <Հայաստան> հասկացության տակ?

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ չափով ճիշտ մոտեցում ես հանդես բերել: Հայաստանը մեր պատմական հայրենիքն է, իսկ եթե ուզում ենք շեշտել մեր պետությունը, նշում ենք ՀՀ: Վերջին 3 երկրամասերի մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև դրանք շատ կարճ ժամանակ են <<լիարժեք>> հայկական եղել, իսկ 15 նահանգները միանշանակ Հայաստան են: Էս խնդիրը կարծում եմ` շատերի մոտ է առաջացել. թեկուզ գիրք գրելիս, դասախոսություն կարդալիս ...
    Այ հենց ստեղ էլ, Astgh ջան, կրկնում ես իմ սխալը, որը քիչ էր մնում անեի ես: Ընդհակառակը, բորոլ այդ նահանգներն էլ մինչև 1915 թ-ի ոճիրը ՆՈՒՅՆՔԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ են եղել, որքան ասենք Արցախը կամ Արարատը

    Ողջ խնդիրն այն է, որ <Հայաստան> հասկացության տակ սխալմամբ ընկալում են

    1. Մեծ Հայքի 15 հանագները
    2. Հայկական լեռնաշխարհը նեղ իմաստով,

    Ես կողմ եմ երկրորդ տարբերակին, բայց լայն իմաստով
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #4
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ հասկանալ "Հայաստան" հասկացության տակ?

    Ես կողմ եմ երկրորդ տարբերակին, բայց լայն իմաստով
    Լիոն ջան, բայց խի՞ ես բավարարվում միայն Հայկական լեռնաշխարհով(լայն իմաստով), բա ամբողջ Փոքր Ասիան, Միջագետքը ու Կենտրանական Ասիան՝ Ստոնհենջը հայկական ա՝ ուրեմն +Բրիտանիա, չհաշված, որ Եգիպտական բուրգերը կառուցվել են Հայկ նահապետի պատվին, այն էլ հայերի կողմից + Եգիպտոս՝ էլ ինչ մնաց՞, առայժմ այսքանով բավարարվենք երևի:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    55
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ հասկանալ "Հայաստան" հասկացության տակ?

    Ողջոյն Lion,
    Կարեւոր թեմա է, հայրենաճանաչութեան իմաստով: Գիտես պատմաբան չեմ, նորից՝ դիտումներս արձանագրեմ:
    Աշխարհացոյցւոմ նշուած Հայոց 15 նահանգները, Արտաշէս Արքայի միաւորած հայկական ազգաւառների նահանգներն են: Աներկբայօրէն համաձայն եմ:
    Փոքր Հայքը, Հետաքրքիր է եղել, ինձ համար, որ այս տարածքը Փոքր Հայք է կոչուել, չգիտեմ առաջին անգամ ում կողմից, մակեդոնացիների՞, թէ՝ հռովմայեցիների կողմից: Առանց պատճառի չէր կարող այդպէս կոչուել, հոծ հայ բնակչութիւն է ունեցել:ս
    Հետաքրքիր է, բայց ինչո՞ւ: Քանզի հայկական անկախ թագաւորութիւն չի եղել այդ տարածքում, այն իմաստով, որ մենք հասկանում եմ «լիիրաւ» հայ թագաւորութիւնը՝ Հայ Առաքելական կրօնի տիրապետութեամբ, ու եկեղեցու ստեղծած գիր գրականութեան շնորհիւ, իր մշակութային բովում, ձուլող հայացնող ուժեղ մեքենայ:
    Դասական իմաստով ընդունուած Հայի ինքնութիւնը բնորոշող երկու բնորոշիչները՝ քրիստոնէութիւնը եւ Հայ գիրն ու գրականութիւնը երբ ընդունուեց եւ արարուեց Հայաստանում, Փոքր Հայքը եւ այլ բնիկ հայկական տարածքներ, չէին մտնում Հայ Թագաւորութեան տարածքում, այլ խօսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու, որի հետ եւ Հայ դպրութեան իշխանութեան տարածքում:
    Փոքր Հայքը հայ է եղել միշտ, սակայն ենթակայ Հելլենական, Յունաբիւզանդական ձուլող մշակութային քաղաքականութեան:
    Պատմութեան մէջ չի յիշատակուել, երբեւիցէ, Փոքր Հայքի տարածքում կառուցուած Հայկական ճարտարապետական ոճով տաճար, գուցէ մինչ Վասպուրական Արծրունեաց մեծ գաղթը, թէ՞ սխալ եմ:
    Նոյնիսկ Օսմանեան տիրապերութեան շրջանում, մենք, տեսնում ենք ասորական եւ բիւզանդական ոճով կառուցուած եկեղեցիներ: Ասել ուզածս է՝ Բիւզանդական մշակութային դրուածքը շատ ուժեղ է եղել Փոքր Հայքում, Կապադովկիայում, Կոմագենէում եւ Կիլիկիայում:
    Փաստօրէն, հայի երկիր Փոքր Հայքը, հնուց հայկական իշխանութիւնից զրկուել էր, այսինքն Մեծ Հայքից անջատ պետական միաւորումի մաս էր կազմել, որ յաճախ թշնամաբար էր տրամադրուած Մեծ Հայքի հանդէպ:
    Արդեօ՞ք Փոքր-Հայեցի հայերից ստուար հաուածներ չի հելլենացաւ: Հաւանաբար այո՛: Մակեդոնացի Ալեքսանդրի աշխարհակալութեան հետեւանքով, ու դրան յաջորդող Հելենիստ պետութիւնների մշակութային քաղաքականութեան հետեւանքով, հնամենի (անտիկ) Փոքր Ասիան հելլենացաւ, թէեւ որոշ վայրերում, դեռեւս խօսում էին բնիկ խեթերի (հին կապադովկիացիներ) լեզուն:
    Լիկիան, Փռիւգիան, Գաղատիան, Պոնտոսը, Կիլիկիան, Բիւթանիան, Պափլագոնիան եւ մնացեալ Փոքրասիական երկրները, եթէ մինչ այդ չէին հելլենացել, յոյն վաճառական ծովագնաց գաղթականութեան պատճառով, ապա Մակեդոնացու հելլեիստական արշաւանքներից ետք վերջնականապէս հելլենացան: Սրանից անմասն չէր կարող մնալ Փոքր Հայքի, Կապադովկիայի, Կոմմագենէի եւ Պոնտոսի հայախօսները:
    Անտիկ ժամանակներում, մենք տեսնում ենք թագաւորութիւններ, որոնց ազգային կազմուածքը յայտնի չէ: Սելեւկիանների ժամանակ գոյութիւնը պահած Կոմագենէ-Ծոփք, Փոքր Հայքի եւ ամենայն հաւանականութեամբ՝ Պոնտոսի թագաւորութեան հիմնական բնակիչները հայերն էն եղել, մանաւանդ երբ Պոնտոսին միացաւ Փոքր Հայքի թագաւորութիւնը:
    Մենք գիտենք, որ ազգութիւն չստեղծուեց հրեայ աղանդաւոր քարոզիչներ հիմնած նոր կրօնով, կամ Կեսարիայում դաստիարակուած Պարթեւի գործունէիութեամբ: Ազգութիւն կար, որի պատճառով Եփրատից արեւամուտ ընկած տարածքը օտար աշխարհագիրները անուանել են Minor Armenia:
    Երբ նայում ես պատմական քարտէսներին, տեսնում, որ Փոքր Հայքը փոփոխակի սահմաններ է ունեցել:
    Ընդհանրապէս՝ տեղական հայ աւագանու կողմից կառավարուող Փոքր Հայքը բիւզանդական դարաշրջանում տեսնում ենք ընլայնուած ու իր մէջ ներառած Կոմմագենէն, Կապադովկիայից հատուածներ: Փոքր Հայքը Բիւզանդական պետութեան ահագին ծառայութիւններ է մատուցել զօրքի, զօրվարների եւ ընդհանրապէս որպէս մարդկային տարր:
    Արաբ Իսլամական խալիֆայութեան մղած պատերազմները Բիւզանդիոյ դէմ, Փոքր Հայքի եւ Կիլիկիոյ տարածքում տեղի են ունեցել երկար ժամանակ, ինչի պատճառով տարածքի ժողովուրդը, որ եթէ հայ էր մնացել մինչ այդ, կամ գաղթել էր, կամ էլ չափազանց նօսրացել էր տարածքում:
    Բիւզանդիայի հակահայկական անհեռատես քաղաքականութիւնը Վասպուրականի ու Բագրատունի Հայ թագաւորութիւնների հանդէպ, հանգեցրեց նրան, որ Մեծ Հայքում մինչ այդ գոյացած այս երկու հայկական թագաւորութիւնների ժողովուրդը, քաջալերուեց գաղթելու արեւմուտք՝ Փոքր Հայք Կապադովկիա: Գաղթի ալիքի զօրացաւ մանաւանդ երբ սելջուկների ասպատակութիւնները յաճախակի դարձան, ու Բիւզանդիոյ նենգ քաղաքականութեան քակտած հայ իշխանութիւնների տեղ եկած ու բռնած օտար բանակները, չկարողացան պաշտպանել Մեծ Հայքի ժողովուրդին:
    Գրեթէ ամայացած Կապադիովկիայում, Փոքր Հայքում նոր եկող հայեր խտացրին բնիկ հայերի շարքերը, եւ այստեղ է որ վերջնական յունացումից ազատուեցին տեղի հայերը:
    Միջանկաեալ, երբ ասում եմ արեւմտահայ-արեւելահայ բաժանումների մեծ մասը շինծու են, այսպիսի պատմական դէպքեր նկատի ունեմ, երբ ծայր արեւելեան գաւառներից հայեր եկել ու բնակել են արեւմուտքում, օրինակ Կիլիկիոյ Լամբրոն բերդի տէր Օշինը (ճի՞շտ եմ):
    Քարտէսի մասի՞ն էինք խօսում, Փոքր Հայքի սահմանները փոփոխակի են եղել, ու հենց այդ պատճառով, նախընտրելի է նոյն չափանիշով չմօտենալ Փոքր Հայքին, ինչ որ ունեմք Մեծ Հայքի պարագայում, որպէս սրբազան ու անփոխարինելի, սկզբնական ու վերջնական բնօրրան Հայ ազգի:
    Փոքր Հայքի համար չի՛ գրուել մի աշխարհացոյց, ինչպէս արուել է Մեծ Հայքի համար
    Նախընտրելի է ուսւոմնասիրել Փոքր Հայքի ժողովրդագրութիւնը, տեղանունները, որոնք համահունչ են Մեծ Հայքում սահմանակից Բարձր Հայքի ու Ծոփք նահանգների հայկական տեղանուններին:
    Պիտի նշել որ այս տարածքում առկայ է հայ-խեթական ազգագրական ուժեղ շփում:
    Պատմութիւնը վկայում է տարածքում գոյ հայ-հոռոմների մասին:
    Մի անգամ պատմեցի սրանց մասին արաբախօս մի յոյն-հոռոմի, այնքա՜ն խանդավառուեց, որ յաւելեալ տեղեկանք խնդրեց նրանց մասին, մտածելով որ, թերեւս, աշխարհում հայի այս հատուածն էլ փրկուել է հերձուածող գրիգորեան աղանդից, ու սրբազան տիեզերական պատրիարքութեան մնացեալ հօտի հետ արժանանալու է երկնքի արքայութեան:
    Ի հարկ է վերջին տողերս հեգնանք է.. տղան բարի ու ազնիւ երիտասարդ էր:
    Տարածքում, դաւանանքի ու թեմական փոփոխութիւն շատ է տեղի ունեցել, նայած՝ պատմական ո'ր շժամանակաշրջանում ո'ր եկեղեցին ուժեղ է եղել, ո'ր եկեղեցական առաջնորդը ճարպիկ է եղել ու հափշտակել ուրիշի հօտը:
    Գիտենք որ Խարբերդի դաշտի գիւղերում, պատմական Ծոփքի Անձիտում, որ Փոքր Հայք չէ, բայց Փոքր Հայքի նման երկար դարեր հայ թագաւորութիւն չի տեսել (Արշակունիների սկզբնական շրջանից ի վեր), Մեծամասնութիւն կազմող հայերի միջավայրում կային ասորի եւ յոյն գիւղեր (դաւանանքով՝ եկեղեցական պատկանելիութեամբ), որոնք հայերէի հետ սիրալիր ու բարեկամական յարաբերութիւններ ունէին, ու դրանցից շատերը ժամանակի ընթացքում հայացան, քանզի նենգ Բիւզանդիա չկար այլեւս Խարբերդի գիւղերում, այդ ժամանակահատուածում:
    Սրանք հայերի ու Հայաստանի մօտ ապրողներն են, հայախօս են դարձել, հապա ինչ ասել նրանց համար, որ հեռու էին հայերից, մոռացել էին լեզուն, պատկանել են Յոյն Օրթոդոքս (Ուղղափառ) եկեղեցուն: Սրանցից շատը թուրքիայում մահմեդական դարձաւ, ու մոռացաւ Առաքելականն էլ Քաղկեդոնականն էլ, հայերէնն էլ յունարէն էլ, ու դարձաւ թուրք:
    Արժէ յիշել կեսարացի յոյների թուրքական բարբառում գտնուող հայերէն բառերը, որոնք առանձին ուշադրութեան են արժանացել Աճառեանի կողմից:
    Միմար Սինանը, տարածքի (Կեսարիա) հայերից թուրքացած լաւագոյն օրինակը կարող է լինել:

    Հայոց Միջագետք, Գտնւում է առեւտրական ճանապարհների վրայ՝ հիւսիս-հարաւ, մանաւանդ արեւելք-արեւմուտք ուղիների: Մեծ Հայքը թուլացնել ուզող մրցակից պետութիւնները, առաջինը այս տարածքը Արուաստան ազգագաւառի հետ խլել են Մեծ հայքից: Հայաստանը, լինելով գերազանցապէս լեռնային երկիր, արտաքին աշխարհի հետ իր առեւտուրը կատարում էր այս տարածքի միջոցով: Պատահական չէ Հայ Արշակունի մայրաքաղաքի՝ Մծբինի գտնուելը այստեղ (Արուաստան), իսկ Տիգրան Բ Մեծի մայրաքաաղաքը գտնւում էր Հայոց Միջագետքի անմիջական հիւսիսում գտնուող Մեծ Հայքի Աղձնիքի Նփրկերտ գաւառում: Հացի շտեմարան էր, անծայրածիր դաշտերով ու Տիգրիսի հարկատու գետ ու առուներով: Հայերը միշտ էլ եղել են այստեղ, Արմէ-Շուպրիայից սկսած մինչ... այսօր: Հայաստանը քաղաքակրթուած Միջագէտքի հետ, Շումերի, Ակկադի հետ իր յարաբերութիւնները զարգացրեթ է այս տարածքում: Հայկական Էպոսում մեծ դեր ունեցող Տարք Անգեղի բերդ-ազգագաւառը դարձեալ գտնւում է Հայոց Միջագետքի հիւսիսում՝ հայոց Աղձնիքում:
    Կիլիկիա Սիրում եմ միջերկրականի կապոյտը:

    Ծանօթ.
    -Հայերը յուներին տուել են «Հոռոմ» անունը:
    -«Հայ-հոռոմ» բառակապակցումը նշանակում է հայ-քաղկեդոնիկ (հայ օրթոդոքս): գործածւում է զանազանելու համար լուսաւորչական հայերից: Սրանք դեռ եւս հայութիւննին չկորցրած հայեր են եղել:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 03.10.2008, 13:40:

  6. #6
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ հասկանալ "Հայաստան" հասկացության տակ?

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան, բայց խի՞ ես բավարարվում միայն Հայկական լեռնաշխարհով(լայն իմաստով), բա ամբողջ Փոքր Ասիան, Միջագետքը ու Կենտրանական Ասիան՝ Ստոնհենջը հայկական ա՝ ուրեմն +Բրիտանիա, չհաշված, որ Եգիպտական բուրգերը կառուցվել են Հայկ նահապետի պատվին, այն էլ հայերի կողմից + Եգիպտոս՝ էլ ինչ մնաց՞, առայժմ այսքանով բավարարվենք երևի:
    Գնահատելի հումոր է ,սակայն քո ասածի մեջ ճշմարտություն կա :
    Տիրապետող մշակույթը , որը եղել է քո նշած տարածքներում , հստակ պատկանելիություն և ծագում ունի , որի ակունքները գտնվում են հայկական լեռնաշխարհում :
    Այլ հարց է հայկական էթնոսը ինչքանով է մասնակցել աշխարհակառուցողական խնդիրների մեջ, և այլ հարց է մշակութային աշխարհը կցանկանա ճանաչել մեր մշակութային ներկայությունը , մեր ավտոխոն սահմաններից դուրս:
    Եվ ամենա կարևորը մեր ունակությունները արդյոք բավարար են նման քննարկումներին մասնակցելու համար:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  7. #7
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ հասկանալ "Հայաստան" հասկացության տակ?

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնահատելի հումոր է ,սակայն քո ասածի մեջ ճշմարտություն կա :
    Տիրապետող մշակույթը , որը եղել է քո նշած տարածքներում , հստակ պատկանելիություն և ծագում ունի , որի ակունքները գտնվում են հայկական լեռնաշխարհում :
    Այլ հարց է հայկական էթնոսը ինչքանով է մասնակցել աշխարհակառուցողական խնդիրների մեջ, և այլ հարց է մշակութային աշխարհը կցանկանա ճանաչել մեր մշակութային ներկայությունը , մեր ավտոխոն սահմաններից դուրս:
    Եվ ամենա կարևորը մեր ունակությունները արդյոք բավարար են նման քննարկումներին մասնակցելու համար:
    Բայց ով էր հումոր անում, ես լրիվ լուրջ էի;
    Ու նույնիսկ ավելացնեմ՝ բասկերը ունեն հայկական ծագում + բասկերի երկիր, գերմանացիները ունեն արիական ծագում՝ այսինքն հայկական + Գերմանիա: Ու սա դեռ ամենը չի...

  8. #8
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ հասկանալ <Հայաստան> հասկացության տակ?

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ հենց ստեղ էլ, Astgh ջան, կրկնում ես իմ սխալը, որը քիչ էր մնում անեի ես: Ընդհակառակը, բորոլ այդ նահանգներն էլ մինչև 1915 թ-ի ոճիրը ՆՈՒՅՆՔԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ են եղել, որքան ասենք Արցախը կամ Արարատը

    Ողջ խնդիրն այն է, որ <Հայաստան> հասկացության տակ սխալմամբ ընկալում են

    1. Մեծ Հայքի 15 հանագները
    2. Հայկական լեռնաշխարհը նեղ իմաստով,

    Ես կողմ եմ երկրորդ տարբերակին, բայց լայն իմաստով
    Գուցե հայեր բնակվել են, բայց էն հայը չի եղել` իր ավանդույթներով... ավելի հույնին մոտ: Պանդուխտը լավ հիշեց Լամբրոնի տերերին

    15 նահանգներն ենք ավելի շատ ընդունում, որովհետև այդ տարածքի վրա ունեցել ենք պետականություն, դեռ մի բան էլ կարելի է ասել, որ Ծոփքը անջատ ա եղել, Փոքր Հայքը անջատ ա եղել:
    Իսկ Լայն իմաստով.... չգիտեմ... օրինակ` Հայոց Միջագետքի մեջ Մծբինն էլ ա մտնում. բայց Մծբինը հո հայկական չի?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Միացել են "Բարգավաճ Հայաստան" Կուսակցությանը
    Հեղինակ՝ Partagenoce, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 31.01.2011, 22:49
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •