Ես, օրինակ՝ «Հայաստան» հասկացության տակ հենց հիմա, հենց այս պահին հասկանում եմ Անդրկովկասում սարեր-ձորերի վրա թառած մի պատառ երկիր, որտեղ բնակվում են մի խումբ անուղղելի ռոմանտիկներ, թացը չորից չտարբերող, մինչև հիմա էլ իրենց «ծովից ծով Հայաստանի», երբեմն նաև Բրիտանական կղզիների, Պիրենեյան թերակղզու հյուսիսային հատվածի և բազմաթիվ այլ տարածքների տեր ու տիրական համարող էակներ, որոնք միևնույն ժամանակ թքած ունեն այդ մի պատառ երկրի վրա:
Էջանիշներ