Norton ջան:
Արի Հերունուն հանգիստ թողնենք
Սկզբունքորեն համաձայն եմ: Մենք նույն բանն ենք ասում...Հիմա Անդրադառնանք Հայկական լեռնաշխարհին: Կոնկրետ ես հայկական եմ համարում միայն Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Կոմմագենեն, Հյուսիսային միջագետքի մի մասը ու նաև Կիլիկիան: Ու վերջ սրանից էն կողմ , հայկական տարածքների մասին խոսելը կարծում եմ անիմաստա:
Պանդուխտ
Շնորհավորանքներս - արժեքավոր բաներ ես գրում, եղբայր: Թույլ կտաս ուղղակի մի քանի ուղղումներ ու լրացումներ??
Խոսքը Թորոս Եդեսացու մասին է: 1071 թ-ից հետո, երբ Բյուզանդիայի իշխանությունը Հայոց ՄԻջագետքում դրաձավ ձևական, Եդեսիան ընդգրկվեց Փիլարտոս Վարաժնունու պետության կազմի մեջ: Փիլարտոսի մահից հետո` 1085 թ-ին, երբ նրա պետությունը քայքայվեց, Փիլարտոսի հավատարիմ զորականներից մեկը` Թորոսը, տեր դարձավ Եդեսիային և փաստացի մինչև 1099 թ-ը, հաջողությամբ ետ մղելով հարևանների ոտնձգությունները, տիրեց անկախ մի պետության: Հենց նա էր, որ Եդեսիա հրավիրեց Երուսաղեմի թագավորության ապագա արքա Բալդուին Բուլոնացուն: Սա սկզբում համաձայնվեց Թորոսի հետ համատեղ իշխել, բայց հետո դավեց իր բարերարին, սպանեց նրան և հիմնեց Եդեսիայի կոմսությունը` իր գլխավորությամբ: Բայց նա կարճ իշխեց: 1100 թ-ին նա մեկնեց Երուսաղեմ և հռչակվեց արքա, իսկ Եդեսիայի կոմս հռչակեց իր քրոջ տղա Բալդուին Բուրգցուն...Այնպէս է եղել եւս խաչակիրների արշաւանքի ժամանակ, երբ նրանց դիմաւորողներն ու դաշնակցողները ընդհանրապէս եղել են տարածքի հայերը:
Խոսքը Գաբրիել Մելիտեցու աղջկա մասին է: Սա, ինչպես և Թորոսը, Փիլարտոսի մահից հետո անկախ իշխեց Մելիտեում:Հայ իշխանուհի Արտա-ն (Arda) ամուսնացել է Ուրֆան գրաւող խաչակիր թագաւորին հետ:
Չէ - նա Եգիպտական մամլուք չէրԵգիպտական մեմլուք (?) Նուր ալ Դին ալ Զանկին, վերջ տուեց տարածքում հայկական իշխանութեան վերջին դրսեւորումին,Զանգիկյն Զանգյանների հզոր դինաստիայի հիմնադիրն ու ամենակարկառուն դեմքերից էր, որը գրավեց Եդեսիան 1144 թ-ին: Սա առիթ հանդիսացավ 2-րդ խաչակրաց արշավանքին...
Ներսես Շնորհալին, ոչ թե ՄԱտթեոսը...ու այդ առթիւ Մատթէոս Ուռհայեցին գրեց յայտնի «Ողբն Եդեսիոյ»:
Միանգամայն ճիշտ ես: Օսրոենեն ընկնում է Հայոց Միջագետքից ավելի հարավ ու հարավ-արևելք...Կարծում եմ պիտի չի նոյնացնել Հայոց Միջագետքը եւ Օսրոյենէն:
Իհարկե...Աբգարները այո՛, Արշակունի են եղել ու Մեծ Հայքի Արշակունի տոհմի ազգակից: Իսկ իր տիտղոսը կարծեմ եղել է Հայոց եւ ասորւոց թագաւոր: Դէ գիտէք, իշխողի համար էական չէ ազգութիւնը, կարեւորը իշխի:
Այդ մասին տեսԱյդպէս՝Հայ բագրատունիներից մի ճիւղ վրացի դարձաւ, որպէսզի կարենայ իշխել վրացիներին:
http://www.akumb.am/showthread.php?t=26877
Astgh
Չէի ասի... դա տարածված մոլորություն է:Գուցե հայեր բնակվել են, բայց էն հայը չի եղել` իր ավանդույթներով... ավելի հույնին մոտ:
Լամբրոնի տերերը Ուտիքահայեր էին...Պանդուխտը լավ հիշեց Լամբրոնի տերերին
Փոփքում, Հայոց Միջագետքում, Փոքր Հայքում և Կիլիկիայում ևս ունեցել ենք պետականություն: Ուղղակի այդ մասին լայն մասսաներին հայտնի չէ:15 նահանգներն ենք ավելի շատ ընդունում, որովհետև այդ տարածքի վրա ունեցել ենք պետականություն, դեռ մի բան էլ կարելի է ասել, որ Ծոփքը անջատ ա եղել, Փոքր Հայքը անջատ ա եղել:
Հայկական է, էն էլ ոնցա հայկական...Իսկ Լայն իմաստով.... չգիտեմ... օրինակ` Հայոց Միջագետքի մեջ Մծբինն էլ ա մտնում. բայց Մծբինը հո հայկական չի?Իսկ ինչու հանկարծ որոշեցիր, որ հայկական չի???
Վանական
http://www.akumb.am/showthread.php?p...05#post1223505
Էջանիշներ