User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 139 հատից

Թեմա: Վանո Սիրադեղյան 1946 -

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ Եր: Ճիշտ է, նաև իմ շուրթերից շատ է հնչել նրանց անունները (հիմնականու Լևոնինը), բայց նաև ես չեմ աստվածացրել ու ամեն ինչում արդարացրել նրան(ց): Ու իմ ողջ խնդիրն եղել է ազատությունների (և ոչ միայն) համար պայքարը: Իսկ այդպես խոսել, սովորաբար, պարտադրել են հակառակ թևը... դա նրանց ամենամեծ հաղթանակներից է, որ կարողացան շատերի ուղեղում ամրապնդել այն հավատը, թե իբր պայքարն անձերի համար է, ինչն, իրականում, ուղղակի չկա: Կարճ ասած՝ կուտը մի կերեք: Ես ժամանակին կերել եմ:
    Չուկ կան բաներ որ պետքա ընդհունել ու ասել հա էտ սխալա, երբ որ մարդիկ նույնիսկ էտ ակնհայտ բաները չեն ընդհունում, դա չի նշանակում որ իրենք դրանով պայքարի ոգին ավելի են բարձրացնում, ու հակառակը ով որ դա ընդհունում ու քննադատումա, հաստատ ավելիա բարձրացնում շարժման ոգին քանի որ այդ դեպքում հնարավորություն կա որ ուրիշ մարդիկ, անկախ իրենց քաղաքական դիրքորոշումից կմիանան շարժմանը, հույս ունեմ ավելի հասկանալի բացատրեցի, իսկ տարատեսակ կտերի մասին խոսք լինել չի կարող, ես գիտեմ ինչի համար եմ պայքարում, կամ չեմ պայքարում, ու հաստատ ոչ էս ոչ էն կողմից կտեր չեմ ուտի

  2. #2
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Վանոն Ղարաբաղյան շարժման հերոս է : Նա ունի իր մեծ ներդրումը նաև հետանկախացման շրջանում : Բայց ինձ համար միանշանակ է նրա հանցագործ լինելը : Ինձ ոչ ոք չի կարող համոզել , որ երկրից քշելով գողականներին , նա հսկայական գործ չարեց նորանկախ Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար , բայց նաև ինձ չեք համոզի , որ նրա հրամանով մարդիկ չեն առևանգվել , ես նույնիսկ առևանգվողի եմ ճանաչում :

  3. #3
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    սա Վանոյի գրածներից է, հոդվածը կոչվում է " Խաչակրաց բանակին սպասելիս"



    Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից:

    Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի:

    Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ:

    Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:

    Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ:

    Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարեւաններին, ուժեղացնելով՝ հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարեւանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը եւ երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարեւանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա:


    Կարդացեք նաեվ նրա " Մի մտեք հայոց լեզվի տաճարը, կովեր" հրաշք-հոդվածը այս հասցեում

    http://www.hzh.am/Avetis%20Harutunya...20TATCHAR.html
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 24.04.2008, 18:57:

  4. #4
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացեք նաեվ նրա " Մի մտեք հայոց լեզվի տաճարը, կովեր" հրաշք-հոդվածը այս հասցեում

    http://www.hzh.am/Avetis%20Harutunya...20TATCHAR.html
    Բայց էս ոնց որ Վանոյինը չէր, տակը գրած էր Ավետիս Հարությունյան :
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  5. #5
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էս ոնց որ Վանոյինը չէր, տակը գրած էր Ավետիս Հարությունյան :
    նույն մարդիկ են Ավետիս Հարությունյան - Վանո Սիրադեղյան
    իսկ հոդվածի մասին ինչ կասես՞

  6. #6
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    նույն մարդիկ են Ավետիս Հարությունյան - Վանո Սիրադեղյան
    իսկ հոդվածի մասին ինչ կասես՞
    Չգիտեի, որ նույն անձն են

    Ինձ թվում է, հայոց լեզվի տաճարն էլ կավիրեն: Եթե դեռ չեն ավիրել իրանք ու իրանց ախպեր-ընգեր ռուսները:
    Լրիվ եմ հիասթափվել էդ ռուսներից, էսօր չէին էլ թողել հայերը նորմալ եղեռնը սգան Ռուսաստանում: Յանիմ բարեկամ երկիր են, մի կաղմից սափրագլուխները, մի կողմից էլ էս մեր երկրի տնտեսական կապանքները, որ էդ ռուսներն են դրել: Ուֆ~ ուֆ~, պտի ազատվենք դրանց ճնշումներից, իրանց մնա ղարաբաղն էլ կտան:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  7. #7
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեի, որ նույն անձն են

    Ինձ թվում է, հայոց լեզվի տաճարն էլ կավիրեն: Եթե դեռ չեն ավիրել իրանք ու իրանց ախպեր-ընգեր ռուսները:
    Լրիվ եմ հիասթափվել էդ ռուսներից, էսօր չէին էլ թողել հայերը նորմալ եղեռնը սգան Ռուսաստանում: Յանիմ բարեկամ երկիր են, մի կաղմից սափրագլուխները, մի կողմից էլ էս մեր երկրի տնտեսական կապանքները, որ էդ ռուսներն են դրել: Ուֆ~ ուֆ~, պտի ազատվենք դրանց ճնշումներից, իրանց մնա ղարաբաղն էլ կտան:

    հլը սա կարդա "Գյադաների ժամանակը"
    http://www.hzh.am/Avetis%20Harutunyan/AH_HJD_N.html
    հետո էլ սա կնայես "Պետությունը չի կարող կազմակերպված լինել, կազմակերպված լինում է բանդան"
    http://www.hzh.am/Avetis%20Harutunya...%20karogh.html
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 25.04.2008, 11:37: Պատճառ: տեխնիկական: ավելացված է url-ի պակասող tag-ը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •