Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ավելի կոնկրետ ասեմ. չեմ հավատում, որ իրան տեսել ես: Հավատում եմ, որ տեսել ես ինչ-որ մեկին ու նմանացրել ես:

Չեմ հավատում մի քանի պատճառով, օրինակ.

- լիքը մարդիկ հայտարարում են որ իրան տեսել են: Չէ՞, լուրջ: Տարբեր մարդկանց նմանացրել կամ հորինել են:
- էդ ոնց ա, որ պատահական մարդիկ իրան տեսնում են, իսկ իրա մտերիմները (որոնք ընդհանուր ծանոթ են), չէ:
- կոնկրետ ինֆորմացիա ունեմ, որ ստեղ չի եղել, գիտեմ նաև իրան ոչ ստեղ հանդիպողների: ԱԱԾ-ին չասեք: Հավես չկա ))
Եղբայր, հավատալ-չհավատալը քո անձնական գործն է։ Ես ինքս էլ չէի հավատում, բայց դե էդքան նման, ու հետն էլ "պարոն Սիրադեղյան"-ով էին խոսում, վերջում էլ, թե "Տեսար հա՞ ով էր, սուս ոչ մեկի չասես․․․"։ Ես պատահական ականատես էի, բայց զրուցողները հաստատ պատահական չէին։ Մտածում եմ, որ միգուցե տարին եմ սխալ հիշում՝ 2005թ կամ 2006թ․, բանակում էի, բայց հաստատ գարնանն էր։ Ամեն դեպքում 13-14 տարի անցել է։ Էնպես, որ հաստատ կիմանամ, եթե անձամբ հարցնեմ, երբ ետ կվերադառնա և հանկարծակի հնարավորություն կլինի էդ հարցը տալու

Արխային, ստեղ որ գրել ենք, ամենայն հավանականությամբ ԱԱԾ-ն արդեն տեղյակա ։) Չնայած, ու՞մ եմ ասում

Հ․Գ․
Բա հիմա ի՞նչ ենք անելու