Ուլուանա-ի խոսքերից
Լրիվ նույն բանն էի մտածում, ոնց որ մտքերս ճշգրտությամբ շարադրած լինես: Ճիշտ ա, շատ քիչ բաներ եմ կարդացել իրենից, բայց նույնիսկ առանձին հատվածներ կարդալով էլ կարելի ա պատկերացում կազմել գրողի մտածելակերպի, վերաբերմունքի մասին: Կարդալիս ես էլ եմ նույն տպավորությունը ստացել. ի տարբերություն Մաթևոսյանի, որի ապտակի ու հեգնանքի մեջ սեր, հոգատարություն ու սրտացավություն ես զգում, Վանոյի մոտ էդ սերն ընդհանրապես չեմ զգացել, ընդհանրապես մարդու նկատմամբ սեր չկա իր մոտ, իմ կարծիքով, ցինիզմն ու մաղձը շատ ա ու ոնց որ ինքնանպատակ լինի` ջղայնությունը, չարացածությունը դուրս թափելու ու լիցքաթափվելու համար: Կանանց հետ կապված էլ լրիվ նույն զգացողություններն եմ ունեցել կարդալիս. անհարգալից ու արհամարհական վերաբերմունքն աչք էր ծակում:
Համաձայն եմ, որ գրողական տաղանդ ունի, շատ հմուտ ու դիպուկ ա գրում, բայց անձամբ ինձ համար դա քիչ ա որևէ մեկին լավ գրող համարելու համար. մարդկանց նկատմամբ սերը, որը լինելու դեպքում անպայման արտահայտվում ա ստեղծագործություններում, ոչ պակաս կարևոր գործոն ա, ըստ իս: Հետաքրքիր ա, որ նույնիսկ Վահրամ Սահակյանի հետ համեմատությունն էր մտքովս անցել էդ չարացածության ու մեծամտության առումով, մենակ թե համաձայն չեմ, որ Վահրամ Սահակյանը գրողական տաղանդ չունի. իմ կարծիքով, նա էլ ա շատ հմուտ գրում, բայց էլի նույն խնդիրն ունի` ոնց որ թե ինքն էլ մարդկանց չի սիրում. էլի մաղձը չափից դուրս շատ ա:
Էջանիշներ