User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 139 հատից

Թեմա: Վանո Սիրադեղյան 1946 -

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Իմ մոտ անկապ սիմվոլներ ա ցույց տալիս, չե՞ս կարա կոնկրետ էդ հատվածը դնես էստեղ:
    Նախորոք շնորհակալություն:
    Unicode չէ, դրանից է: Որ դնեմ, էլի նույն պրոբլեմն է լինելու, պարզապես քեզ ոչ Unicode հայկական տառատեսակ է պետք, օրինակ սա http://www.hzh.am/Arialam.ttf.
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեր օրերում հակառակը զարմանալի կլիներ

    Նոյեմբերի 13-ին արձակագիր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն էր: Օրն էլ հոբելյանական էր. Վանոն 60 տարեկան դարձավ: Որոշ թերթեր հիշեցին ու շնորհավորեցին: Հիշեց ու շնորհավորեց նաեւ մեր թերթը: Օրեր անց Persons.am էլեկտրոնային կայքում Վանոյին հղված («Բարեկամ» ստորագրությամբ) բազմաթիվ շնորհավորանքներից մեկը գրավեց մեր ուշադրությունը: Եվ` ոչ անհիմն:

    «Վանո ջան, նորից ողջույն: Գրողների միության պաշտոնաթերթը` «Գրական թերթը», որ լույս է տեսնում ամեն ուրբաթ, ամեն արժանի-անարժանի հերթական 50-60-70-75-80 ու էլ չգիտեմ որ ամյակին` էլ Գրողների միության նախագահության ուղերձ է հրապարակում, էլ մի ամբողջ էջ է տրամադրում հեղինակին, նրա ոտանավորներն ու պատմվածքները տպագրում: Էս ուրբաթ` 2006 թվականի նոյեմբերի 17-ին, վերցրեցի էդ թերթը` մտածելով, թե քո 60-ամյակն էլ կհիշեն... Հասկացար արդեն, որ հերթական անգամ հիասթափվեցի գրողների կոչվող այդ միությունից... Գիտեմ, որ քեզ հեռուներում ոչ նրանց ուղերձն է պետք, ոչ շնորհավորանքը, քեզ շնորհավորեցին քո իսկական գրչակից եղբայրները` Հրաչը Թամրազյան, Լեւոն Խեչոյանը... ու հազարավոր հայեր: Կրկնում եմ, գիտեմ, որ աչքը կառավարությանն ու ձեռքը Արա Աբրահամյանին մեկնած էդ միության ղեկավարության ուղերձը քեզ պետք չի, բայց արձանագրում եմ սույն փաստը` ապագայի համար... որովհետեւ, երբ էս անօրեն իշխանությունը քշված կլինի, ու դու` Երեւանում, էդ նույն միության 400 անդամ, ամոթ էլ է ասել, գրողներից յուրաքանչյուրը քո առաջ կուրծք է ծեծելու, թե ինքը հոգով ոնց էր քեզ հետ, ու միշտ էլ չի հավատացել զրպարտանքներին, ու միշտ հեռակա պաշտպանել է քեզ եւ այլն... Ուրեմն, արձանագրում եմ սույն փաստը, որ հետո ուրացողների էդ հավաստիացումներին քմծիծաղով վերաբերվես: Լավ եղիր: Բարեկամդ»: Հ.Գ. «Գրական թերթ»-ի այդ նույն համարում մի ամբողջ էջ նվիրված էր Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղղեկավար Վահե Շահվերդյանին` 60-ամյակի առթիվ: Չխորանանք. ի՞նչ իմանաս, գուցե թաքուն գրու՞մ է: Բնականաբար` սերունդների համար: Ի դեպ, Վանո Սիրադեղյանի 60-ամյակի հաջորդ օրը խմբագրությունը ստացավ այս «ուշացած» հոդվածը: Ընթերցեք. Վանոյի նման արձակագրի մասին ցանկացած խոսք երբեք ուշացած չէ:

    Էն ուրիշ Վանոն «Մարդը լուսնի նման է՝ մի երեսը միշտ թաքցնում է»: Մարկ Տվեն

    Հոդվածը ստորագրելու կարիք չկա` վերնագրից Վանոն կիմանա, թե որն է իր բազում ընկերներից այս մեկը: Նրան դա կհուշի վերնագիրը, քանզի սա էր դառնալու անվանումն այն տեսաֆիլմի, որ ծրագրեցինք նկարահանել, բայց իր իսկ անփութության (չնեղանաս, ընկեր) պատճառով կիսատ մնաց: Ամեն ինչ նախապատրաստված էր, մնում էր գնալ Կոթի գյուղ` իր մայրիկին նկարահանելու: Սա էր լինելու հիմնականը` մոր միջոցով ճանաչել էն ուրիշ Վանոյին: Մեկ ասաց` յայլաներում է, թող գյուղ իջնի` հետո: Մեկ էլ թե` լավ, գարնանը կգնանք, ու՞ր ես շտապում: Մեր այս զրույցները կայանում էին Խանջյանի փողոցի ՀՀՇ-ի շենքում, ուր այլեւս ելումուտի պակաս կար` առնետների մեծ մասն արդեն այլ կուսակցությունների դռներն էր մաշում, մի մասն էլ շահ չուներ նրա հետ հանդիպելուց: Մնացել էին այն ճիշտ մարդիկ, ում համար Էն Վանոն էլի Էն Վանոն էր: Ժան-Ժակ Ռուսոն ժամանակին ասել է. «Բոլոր երեխաները միատեսակ են ծնվում՝ նրանց փոխում, լավ ու վատ է դարձնում հասարակությունը»: Հասարակությունն ինչպիսի՞ն էր դարձրել Վանոյին: Գրող Վանոյին սիրելի, ընթերցվող, նոր, հրաշալի գործերի սպասում տվող հեղինակ էր կարգել: Միտինգավոր Վանոյին Առաջնորդ էր դարձրել (մեծատառը վրիպակ չէ): Ոստիկանապետ Վանոն հասարակության պաշտպան էր, եւ խուլիգան-մուլիգան սսկված էին: Երանելի Վլադիմիր Նազարյան: Մի օր ասաց. «Եթե հանկարծ Վանոյին մի տեղ տեսնեմ, պիտի ասեմ. «Շնորհակալ եմ քո ժամանակներից, երբ աղջիկս երեկոները հանգիստ զբոսնում էր Երեւանի փողոցներով»: Էդ մի Վանոյին հո բոլո՞րն էին կարոտում: Կարոտում էին նրա կարիքն զգացողները, իսկ չուզողները չէին թաքցնում իրենց խանդը: Հիշու՞մ եք 2000 թվականի ապրիլին ով էր էդպես խանդոտ արտահայտվում, երբ բազմաթիվ մարդիկ շտապեցին օդանավակայան` դիմավորելու վերադարձող Վանոյին. «Ես ուղղակի չեմ հասկանում հետաքրքրության այդ մեծ շրջանակը, որ վերաբերում է Վանո Սիրադեղյանին: Իմ կարծիքով, այս երկրում շատ ու շատ ավելի կարեւոր խնդիրներ եւ հարցեր կան լուծելու, որոնց մասին է ավելի շատ խոսել պետք, քան դատերի ու դատավարությունների, որ ուղղակիորեն խանգարում են այս երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուն»: Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս կամ ինչու՞ էր Վանոյին դիմավորելը այս խոսքի հեղինակ Ռոբերտ Քոչարյանին խանգարում տնտեսության մեջ ներդրումներ կատարել: Բայց գուցե իրո՞ք խանգարում էր, հը՞: Հլա մի տեսեք, թե ինչպես հրաշալիորեն դեպի լավը փոխվեց ամեն ինչ, երբ Վանոն երկրորդ անգամ հեռացավ երկրից: Կենսաթոշակային գումարները միանգամից բարձրացան, բյուջետային հիմնարկներում աշխատողները ճիշտ օրերին ստացան իրենց աշխատավարձերը` մի քանի անգամ բարձրացված գումարներով: Վանոն այլեւս չէր կարող խանգարել, որպեսզի արտասահմանյան վարկերն օգտագործվեն ճիշտ տեղին` ի շահ ժողովրդի: Արտագաղթը մեկեն դադարեց, եւ օդանավակայանի օդում մեռավ «Վերջին գնացողը հանգցնի լույսը» սպանիչ հեգնանքը: Դեռ ավելին, միգրացիայի աննախադեպ աճ նկատվեց: Ասում են, Ամերիկան էլ էդ օրվանից հայերի դեմ փակեց սահմանները եւ իր երկրում եղած հայերին գումար էր տրամադրում, որ վերադառնան` ծաղկեցնելու Հայաստան երկիրը: Վանոն, պարզվում է, դրան էլ էր խանգարում, եւ այդ «Գրին քարտ» կոչվածն էլ դարձյալ Վանոյի հորինածն էր, որպեսզի Հայաստանից հայաթափության խնդիրն իրագործի: Նույնիսկ շշուկներ տարածվեցին, թե Փոլ Գոբլը մեղա է եկել Մեղրին Լաչինի հետ փոխելու իր ապուշ ծրագրի համար: Իբր, ասել է` այդ ամենը Վանոյի պատճառով էր, հիմա արդեն էլ խնդիր չկա` հայերը թող վայելեն իրենց Մեղրին էլ, Լաչինն էլ: Դա դեռ բոլորը չէ, Գոբլն իբր ասել է` ես մեր պրեզիդենտին կհամոզեմ, որ մոռանա Վանոյի հայհոյանքն իր մոր հասցեին եւ Ադրբեջանին ստիպի Նախիջեւանից դուրս գալ: Լոս Անջելեսից վերադարձողների համար Նախիջեւանը լրիվ հերիքում է, Քաշաթաղն էլ վրեն: Վանոն հեռացավ: Բայց արի ու տես, որ Վանո անունը դարձյալ խանգարում է ինչ-որ մարդկանց` ո՞նց անեն, որ նրա անունը ջնջվի ընդհանրապես: Այ, եթե կարողանան դրան հասնել, որ Հայաստանում էլ երբեք էդ անունը չհիշեն, Հայաստանի արդյունաբերությունը վերջնականապես հզոր թափ կառնի, երաշտից տուժած գյուղացիները փոխհատուցում կստանան, եւ, ամենակարեւորը, Վանոյի բացախոսության վտանգն այլեւս իրենց քունը չի խանգարի: Թե չէ, պատկերացնու՞մ եք, Վանոն է, էլի, մեկ էլ տեսար` ետ եկավ եւ սկսեց խոսել...


    http://armtown.com/news/am/zam/20061122/4813/

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    Էն Վանոն էլի Էն Վանոն էր
    http://armtown.com/news/am/zam/20061122/4813/
    Իսկականից որ...
    CARTHAGENEM ESSE DELENDAM

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •