Մեջբերում Հայ-ի խոսքերից
Ստեղ ոչ մեկը , հաստատ, ինձնից շատ չգիտի Վանոյի մասին:
Ու ելնելով դրանից, ելնելով իմ տեղեկացվածությունից, կարամ մի բան ասեմ, Վանոն մեծ ՄԱՐԴ ու իսկական ՀԱՅՐԵՆԱՍԵՐ էր, ում գործողությունները ուղղված էին միայն երկրի բարգավաճմանը, իսկ ովքեր քննադատում են նրան, տեղեկացված են մաքսիմում 10 տոկոսով, ու էդ 10 տոկոսը մենակ խոսակցություններ են, որ տարածում են ոմանք, զուտ իրենց շահի համար:
Կարծում եմ բոլորն էլ հասկանում են , թե ինչ կեղտ է քաղաքականությունը, ու բոլորը հասկանում են , որ առանց ձեռքերը կեղտոտելու , քաղաքականության մեջ որևէ ցանկալի արդյունքի հասնելը ուղղակի բացառվում է:
Չգիտեմ քո տեղեկացվածության աստիճանը, դրա համար էլ, ի տարբերություն քեզ, այդպես վստահաբար չեմ պնդի, թե այստեղ ոչ ոք ինձանից ավելի տեղեկացված չի, բայց հայրս վերոնշյալ «հայրենասերին» անձամբ ճանաչել է ու շփվել հետը դեռևս շարժման սկզբում։ Այն ամենը, ինչ լսել եմ հորիցս շարժման հենց սկզբից նրա գործելակերպի մասին, պարզորոշ կերպով ցույց է տալիս, թե ինչպես կարող են վանոյանման ազգային թափթփուկները ազգային շարժումների ու հեղաշրջումների միջոցով բախտի բերմամբ ու պատահմամբ վերածվել ազգային հերոսի...