User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 139 հատից

Թեմա: Վանո Սիրադեղյան 1946 -

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էս եմ շատ սիրում.


    «Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը։ Ինչպես եւ վարունգի՝ կանաչը։ Աղջկա՝ կույսը։ Կրծքի՝ երկու հատը։ Ազգի՝ համաշխարհայինը։ ՀՀՇ֊ի՝ նախկինը։ Ռամկավարի՝ դաշնակը։ Դաշնակի՝ հիմարը։ Դեպուտատի՝ օգտագործածը։ Ռետինի՝ կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար։ Իսկ խոսնակի՝ Խոշորը։ Փոխխոսնակի՝ խուրդեն։

    Վարչապետի՝ հաստը։ Արտգործնախարարի՝ ծալովին։ Ընդդիմադրի՝ փսլնքոտը։ Սոցիալիստի՝ Աշոտը։ Կոմունիստի՝ պահանջատերը։ Խմբագրի՝ քյարթուն։ Պուտանկի՝ մատղաշը։ Խաշի՝ թափանցիկը։ Իկեբանայի՝ ժինգալով հացը։ Վարկի՝ կորածը։ Ազգին չկպչենք։ Որովհետեւ ազգը չի կարող լինել ախմախ։ Անհատապես, բոլորը կարող են լինել անխելք, բայց հավաքականորեն ազգը լինում է երկու տիպի — ամերիկացու տիպը՝ տուպոյ, հարուստ ու անդարդ, եւ հայի տիպը՝ շուստրի, թշվառ ու մտահոգ։ Մի խոսքով՝ անբախտ։ Ավելի ստույգ՝ «բարոյական հաղթանակների» մեռած։ Մեռած֊չթաղած։ Եւ այլն։

    Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր (կամ՝ մեկը մյուսից ավելի բարձր), տուն պահողի աշխատավարձը՝ 40 հազար, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ ու բոլորը՝ պատմական։ Նաեւ՝ ծովերից ծով։

    Ընդհանրապես ասած, սովորական, սիքտիրչի ազգերը ընդամենը մեկ հայրենիք են ունենում, բայց արի ու տես, որ այն ոչ միայն սիրում են, որի մասին ոչ միայն երգեր են երգում, այլեւ դեպքից դեպք պաշտպանում էլ են։ Նաեւ (որքան էլ տարօրինակ թվա) այնտեղ ապրում են։ Անկախ այն բանից՝ մեծ է, թե փոքր։ Հաստ է, թե բարակ։ Երկար է, թե կարճ։ Քարից հաց քամելու մազոխիստական հաճույքի հնարավորություն պարգեւո՞ւմ է, թե՞ ոչ։ Պատմական թշնամի ունենալու բերկրանք պատճառո՞ւմ է, թե՞ չի պատճառում։ Եւ պատկերացրեք, առանց այդ «ազգային առանձնահատկությունների» անհրաժեշտության գիտակցության ապրում են անդարդ՝ իրենց մեծ ու փոքր տափա՜կ, կանաչ հարթավայրերում եւ դեգրադացվում՝ Ցեղասպանության ու Պահանջատիրության նման հոգին վեհացնող բաների բացակայության պատճառով։»
    A long time ago, in a galaxy far, far away...

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (23.11.2019), Quyr Qery (23.11.2019), Varzor (23.11.2019), Նաիրուհի (22.11.2019), Տրիբուն (22.11.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •