Ցանկացած խաղում մեկին զոհաբերում են :
Հայկական գամբիտում կողմերը զոհաբերեցին Վանոին:
Գործարքը արժեցավ մի քանի տասնյակ մլն ամերիկյան դոլար հոգուտ տուժած կողմ Վանոին:
Ցանկացած խաղում մեկին զոհաբերում են :
Հայկական գամբիտում կողմերը զոհաբերեցին Վանոին:
Գործարքը արժեցավ մի քանի տասնյակ մլն ամերիկյան դոլար հոգուտ տուժած կողմ Վանոին:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Լեռնցի (21.11.2009)
Mephistopheles (22.11.2009)
Ինչքան փնտրեցի ուրիշ թեմա չգտա:
«Վանյոի հետ և առանց Վանո» գիրքն եմ վերջապես կարդում: Ինձ համար էդ մարդն իսկապես առանցքային է եղել մեր նոր պատմության մեջ, չհաշված շատ եմ սիրում իրեն որպես գրող: Իր գործերում անսահման ափսոսանք կա դեպի մարդը:
Ինչևէ, իր մասին ամենալավն եմ լսել ինձ համար հեղինակություն ունեցող մարդկացից, օրինակ՝ հենց գրքի հեղինակ Վասակ Դարբինյանից, իսկ վատը լսել եմ ամենաշարքային բանբասանքների կարգի՝ աղջիկների գողանալ, բիզնեսներ խլել, վիլլաներ կառուցել (գազանանոցի ճանապարհի էն «դղյակը»): Ուզում եմ հասկանալ՝ առհասարակ ինչ-որ մի փաստ իր չարագործությունների մասին կա, թե սաղ պատի տակ են խոսել:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Quyr Qery (22.11.2019)
Էդ արդեն ուղղակի կարծիք է, ինչպես և եթե հակառակը պնդեմ:
Կապրենք` կիմանանք, կամ էլ այդպես էլ չենք իմանա:
Ես միայն երկու փաստ կասեմ.
1996թ. Վազգեն Սարգսյանի կողքին էր նստած Սերժ Սարգսյանի հետ միասին, երբ հնչեց "հանճարեղ" միտքը, որը ՀՀ-ն 20 տարուց ավել թաղեց հետագա կղանքի մեջ: Բառացի չեմ հիշում, բայց միտքը սա էր: "... եթե ընդիմությունն անգամ 100% ձայն հավաքի, ապա ուժայինները չեն ընդունի նման քաղաքական ղեկավարների...":
Երևանը ներկայումս աշխարհի առավել անվտանգ քաղաքներից, մայրաքաղաքներից մեկն է: Ու դրանում շատ մեծ է Սիրադեղյանի ներդրումը, դեռ էդ շորշոփի տակ էլ քաղաքն իրոք համեմատական անվտանգ է մնացել:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Էս քոչենց բազառներից պրծնենք, էդ հարցը լրջորեն բարձրացնելու կարիք կա: Էնտեղ ինչ-որ իրավական խոչընդոտներ կային, ու պիտի որ անցումային արդարադատության համատեքստում էս հարցն էլ լուծում ստանար: Ընդ որում ոչ թե զուտ կարճելու, այլ քննելու ու հարցեր չթողնելու կոնտեքստում:
Իրականում նշածդ հարցը հրամայական ա, ու ներկա իշխանությունից դժգոհություններիցս մեկը հարցդ հետին պլան գցելն ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Quyr Qery (22.11.2019)
Ու մի նկատառում, անկախ իմ՝ Վանոյի նկատմամբ բարձր գնահատականի, իրան ամբողջովին անմեղ մարդ չեմ համարում: Կան որոշակի խնդիրներ:
ԲԱՅՑ քրեական գործը ՇԻՆԾՈՒ ԷՐ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քոնը կարող ա զուտ կարծիք ա, իմը զուտ կարծիք չի:
Իհարկե իմ կարծիքը, տեսակետը կարող է սխալ լինել, բայց օդից բռնած չի: Ժամանակին չափազանց մանրամասն ուսումնասիրել եմ քրեական գործի հետ կապված հասանելի բոլոր նյութերը, լրագրողական հետաքննությունները, վերլուծել եղած ցուցմունքները:
Եթե իմ կարծիքը սխալ ա, ապա ինքը շատ մեծ ծավալի նյութի սխալ վերլուծություն ա:
Իսկ քոնն ուղղակի կարծիք ա: Դռան տակի բամբասանքի մակարդակի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Quyr Qery (22.11.2019)
Գրքում իր քրգործի մասին էլ կա: Սարքած գործ է եղել, լրիվ ձեռնտու Քոչին:
Բնականաբար Վանոն սուրբ չի եղել, բայց ուրիշ ո՞նց ազատվել բեսպրիդելից ու ավտոմատավոր ֆիդայիներից ու հաբռգած դաշնակներից պուպուշ դեմքով:
Երբ ավագ ծանոթ ֆիդայիներից մեկի մոտ ասեցի, որ Վանոյին շատ եմ սիրում, ահավոր նեղվեց, սկսեց բացատրել ինձ թե ինչ չարագործ էր Վանոն, իսկական մարդակեր: Պատմեց, որ տաս տարի փակված է եղել իր տանը, դուրս չի եկել, որ Վանոյի մարդիկ չբռնեին նստացնեին ու տենց բաներ: Բայց մոռացել էր նշել, որ 90-ականներին ավտոմատով, ինչ խանութ ուզում թալանում էին, ինչ ուզում անում էին, ում ուզում ծեծում էին:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Վանոն իմ համար եղել ա ու մնում ա շատ հակասական կերպար։
Մի կողմից, եթե ինքը չլիներ ու չառներ սահմանին երկու անգամ կրակած իսկ հետո Երևանում տեռոռ անող յանի ֆիդայիների ու հանցագործ բանդաների դեմը, Հայաստանը դառնալու էր էտ տարիների բառդակի մեջ թաղված Վրաստան կամ Ադրբեջան ու բառդակի պատճառով մենք կարող ա Ղարաբաղում չհաղթեինք։
Մյուս կողմից, 96-ի ընտրությունների քաքմեջը նաև իրա վզին ա, անկախ նրանից, թե ես ինչ կարծիքի եմ Վազգեն Մանուկյանի անձի մասին։ Գումարած, Վանոյի օրոք ոստիկանությունը կոնկրետ զբաղված էր ռեկետով։ Որ ուրիշնեի պատմածներով չլինի, կոնկրետ ինձ երկու անգամ նենց մթոտ ժամերին փողոցում մի քանի հոգով կանգնացրել են, բառացիորեն շմոն են արել, յանի պլան են ման գալիս, բնականաբար չեն գտել, բայց ձեռիցս սաղ փողերս խլել են, մինչև վերջին կոպեկը։ Ու եթե ձեն հանեի, համ էլ տփոց էի ուտելու, կարող դաժե իրանց ձեռով ջեբս պլան քցեին, հետո ավելի շատ փող պոկեին։
Բայց «Գյադաների ժամանակը» շատ լավ գործ ա։
Quyr Qery (23.11.2019), Անվերնագիր (22.11.2019)
Ես էս եմ շատ սիրում.
«Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը։ Ինչպես եւ վարունգի՝ կանաչը։ Աղջկա՝ կույսը։ Կրծքի՝ երկու հատը։ Ազգի՝ համաշխարհայինը։ ՀՀՇ֊ի՝ նախկինը։ Ռամկավարի՝ դաշնակը։ Դաշնակի՝ հիմարը։ Դեպուտատի՝ օգտագործածը։ Ռետինի՝ կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար։ Իսկ խոսնակի՝ Խոշորը։ Փոխխոսնակի՝ խուրդեն։
Վարչապետի՝ հաստը։ Արտգործնախարարի՝ ծալովին։ Ընդդիմադրի՝ փսլնքոտը։ Սոցիալիստի՝ Աշոտը։ Կոմունիստի՝ պահանջատերը։ Խմբագրի՝ քյարթուն։ Պուտանկի՝ մատղաշը։ Խաշի՝ թափանցիկը։ Իկեբանայի՝ ժինգալով հացը։ Վարկի՝ կորածը։ Ազգին չկպչենք։ Որովհետեւ ազգը չի կարող լինել ախմախ։ Անհատապես, բոլորը կարող են լինել անխելք, բայց հավաքականորեն ազգը լինում է երկու տիպի — ամերիկացու տիպը՝ տուպոյ, հարուստ ու անդարդ, եւ հայի տիպը՝ շուստրի, թշվառ ու մտահոգ։ Մի խոսքով՝ անբախտ։ Ավելի ստույգ՝ «բարոյական հաղթանակների» մեռած։ Մեռած֊չթաղած։ Եւ այլն։
Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր (կամ՝ մեկը մյուսից ավելի բարձր), տուն պահողի աշխատավարձը՝ 40 հազար, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ ու բոլորը՝ պատմական։ Նաեւ՝ ծովերից ծով։
Ընդհանրապես ասած, սովորական, սիքտիրչի ազգերը ընդամենը մեկ հայրենիք են ունենում, բայց արի ու տես, որ այն ոչ միայն սիրում են, որի մասին ոչ միայն երգեր են երգում, այլեւ դեպքից դեպք պաշտպանում էլ են։ Նաեւ (որքան էլ տարօրինակ թվա) այնտեղ ապրում են։ Անկախ այն բանից՝ մեծ է, թե փոքր։ Հաստ է, թե բարակ։ Երկար է, թե կարճ։ Քարից հաց քամելու մազոխիստական հաճույքի հնարավորություն պարգեւո՞ւմ է, թե՞ ոչ։ Պատմական թշնամի ունենալու բերկրանք պատճառո՞ւմ է, թե՞ չի պատճառում։ Եւ պատկերացրեք, առանց այդ «ազգային առանձնահատկությունների» անհրաժեշտության գիտակցության ապրում են անդարդ՝ իրենց մեծ ու փոքր տափա՜կ, կանաչ հարթավայրերում եւ դեգրադացվում՝ Ցեղասպանության ու Պահանջատիրության նման հոգին վեհացնող բաների բացակայության պատճառով։»
A long time ago, in a galaxy far, far away...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ