User Tag List

Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 139 հատից

Թեմա: Վանո Սիրադեղյան 1946 -

  1. #31
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    Էն Վանոն էլի Էն Վանոն էր
    http://armtown.com/news/am/zam/20061122/4813/
    Իսկականից որ...
    CARTHAGENEM ESSE DELENDAM

  2. #32
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Կարդացե՛ք Վանոյի ստեցծագործությունները… Շատ հետաքրքիր է… կարդացեք… Գուցե այդպես ճանաչե՛ք…
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.12.2006, 07:23:

  3. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Կարդացե՛ք Վանոյի ստեցծագործությունները… Շատ հետաքրքիր է… կարդացեք… Գուցե այդպես ճանաչե՛ք…
    Ճիշտն ասած, վերջին տարիներին գրած պատմվածքներից մի քանիսը կարդացել եմ ու չեմ հավանել։ Գրելու շնորհք, ինչ խոսք, ունի, դա չեմ կարող հերքել, բայց դրանցից բոլորի մեջ առկա գռեհկությունն անձամբ ինձ ահավոր վանում է, կարդալիս տհաճություն էի զգում։ Ես կասեի՝ նրա ստեղծագործություններում չկա սեր մարդ արարածի հանդեպ։ Համենայնդեպս, ես չեմ զգացել, որ լինի, չգիտեմ... Իսկ դա ինձ համար արդեն բավական է, որ նրա ստեղծագործություններն ինձ համար առանձնապես մեծ արժեք չունենան։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #34
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Ճիշտն ասած, վերջին տարիներին գրած պատմվածքներից մի քանիսը կարդացել եմ ու չեմ հավանել։ Գրելու շնորհք, ինչ խոսք, ունի, դա չեմ կարող հերքել, բայց դրանցից բոլորի մեջ առկա գռեհկությունն անձամբ ինձ ահավոր վանում է, կարդալիս տհաճություն էի զգում։ Ես կասեի՝ նրա ստեղծագործություններում չկա սեր մարդ արարածի հանդեպ։ Համենայնդեպս, ես չեմ զգացել, որ լինի, չգիտեմ... Իսկ դա ինձ համար արդեն բավական է, որ նրա ստեղծագործություններն ինձ համար առանձնապես մեծ արժեք չունենան։
    Գիտե՞ս, ես քաղաքականության մեջ կատարած իր դերի մասին գրեթե բան չգիտեմ, դե որպես մարդ էլ ընդհանրապես չգիտեմ…
    Բայց իր գրածները օրագրի թերթերի են նման, ու ինչ-որ կարոտ է կաթում…
    ես , օրինակ, շատ եմ հավանել «Ափսոս էր երեխան…»

  5. #35
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2006
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Արի սեփական տեղեկացվածությունը որպես փաստարկ չօգտագործենք, սա ասում եմ անկախ Սիրադեղյանի նկատմամբ իմ վերաբերմունքից, OK?
    Ես այս ֆորումում նոր մարդ եմ Բարեւ բոլորին.
    Sergey-ի առաջարկության հետ համաձայն եմ: Չնայած դեմ չեմ նաեւ տեղեկացված մարդկանց կարծիքներն ու տեղեկություններին ծանոթանալուն, եթե իհարկե դրանք հնչում են ոչ թե փողոցային մակարդակի բամբասանքների ձեւով, այլ հիմնավորվում են տրամաբանությամբ: Ինչ վերաբերվում է փաստերին, ապա նշեմ, որ ինքս տիրապետում եմ բազմաթիվ փաստերի, որոնք էլ կներկայացնեմ: Միայն ափսոսանքով պիտի նշեմ, որ այս էջում չեմ կարող տեղադրել որոշ փաստաթղթերի լուսապատճեները:

  6. #36
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2006
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    ԹԻՐԱԽԸ ԴԱՐՁՅԱԼ ՍԻՐԱԴԵՂՅԱՆՆ Է

    Ինչպես հիշում եք, 2000 թվականի փետրվարին ՀՀ քաղաքական որոշ ուժեր սկսեցին անհանգստության նշաններ ցույց տալ« թե ՙՀոկտեմբերի 27-ի՚ քր. գործով կալանավորներին ծեծում են եւ ստիպում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ£ Քրեական գործի նյութերն ուսումնասիրելիս, իրոք, կարելի է եզրակացնել« որ գոնե Կարեն Հունանյանի նկատմամբ բռնություն է կիրառվել:
    Սակայն հարցի էությունն այն է, թե այդ բռնություններն ում կողմից են կիրառվել եւ ամենակարեւորը` ինչ նպատակով: Իրոք, ՙՀոկտեմբերի 27-ի՚ քր.գործում (հատոր 21, թերթեր 125-197) արձանագրված են բազմաթիվ քննչական գործողություններ, որոնք կատարվել են Կ.Հունանյանի նկատմամբ ԱԱՆ մեկուսարանի քննչական սենյակներում` տեղի ունեցած բռնությունները բացահայտելու նպատակով£ Հասկանալու համար, թե ինչ էր կատարվում այդ օրերին, դիտարկենք դրանցից մի քանիսը:
    Այսպես` 2000թ. փետրվարի 8-ին հարցաքննության ժամանակ Կ.Հունանյանը ցուցմունք է տվել« թե իբր Նաիրին իրեն ասել է (իսկ նրան էլ Ալիկն է այդ մասին հայտնել), որ իրենց թիկունքում Վանո Սիրադեղյանն է կանգնած: Այստեղ ամենաուշագրավն այն է« որ հարցաքննությունը տեւել է ուղիղ 7 ժամ (10.35-17.30)« բայց քննիչ Եղոյանին այդպես էլ չի հաջողվել Կ.Հունանյանից լսել ավելին« քան, որ նրանց ետեւում Սիրադեղյանն է կանգնած: Այս տակտիկան մեզ ծանոթ է անգամ ՙհոկտեմբերի 27-ի՚ դատաքննությունից, երբ ամբաստանյալները սկզբում մեկ-երկու բառով ինչ-որ բան են հայտնում« հետո հրաժարվում են պատասխանել մասնավորեցնող հարցերին« որպեսզի հարցերի միջոցով չբացահայտվի իրենց ասածի կեղծ լինելը£ Սակայն իր այս ցուցմունքը տալու հենց հաջորդ օրը` փետրվարի 9-ին, մեղադրյալը հերքում է այն եւ հայտնում« որ նախորդ օրը Վ. Սիրադեղյանի առումով իր տված ցուցմունքը կեղծ է եւ այն իրեն պարտադրվել է անծանոթ անձանց կողմից£ Սակայն, ի տարբերություն նախորդ անգամվա, Կ.Հունանյանը սկսում է խոսել մանրամասներով, հիմնավորում է իր ասածը եւ անգամ նկարագրում իր նկատմամբ բռնություն կիրառածներին, ինչի հիման վրա էլ կազմվում են նրանց ֆոտոռոբոտները :
    Հունանյանը ցուցմունք է տալիս նաեւ այն մասին« որ ինքը ենթարկվել է անծանոթի այդ պահանջին« քանի որ վերջինս իրեն դաժանորեն ծեծել է եւ խորհուրդ տվել ինքնուրույն կախվել« որպեսզի իր փոխարեն մեկ ուրիշը այդ չանի: Հատկանշական է, որ իրադարձություններից մի քանի օր հետո Կարեն Հունանյանին տեղափոխել են մեկ այլ խուց« որի առաստաղը նախորդի նման հարթ չի եղել« այսինքն` առաստաղի տակ սանհանգույցի խողովակներ են եղել` ամենահարմար միջավայրը կախվելու համար: ՙ…ինձ ծեծի էին ենթարկում եւ այդ ընթացքում ասում էին Նաիրին չկա (չի մասնավորեցնում, թե ինչ ասել է ՙչկա՚, բայց ենթադրվում է, որ նրան ասել են, թե Նաիրին կենդանի չէ - Վ.Ղ.) եւ որ իմ ապրելը ոչ մեկին պետք չի, որ կախվելու միջոցով ինքնասպան լինեմ: (...) Այդ դեպքից հետո ես հաճախակի եմ մտածել ինքնասպան լինելու մասին եւ այդ մասին հայտնել եմ ինձ հետ խցում նստած Մերուժին՚,- նշում է Կարեն Հունանյանը£ Համաձայնեք, որ երբ Կ.Հունանյանը հոգեբանորեն պատրաստվում էր ինքնասպան լինել եւ անգամ բարձրաձայն արտահայտվում էր այդ մասին« դրանից հետո նրա ինքնասպան լինելը (թեկուզ ուրիշի ձեռքով) միայն տեխնիկայի խնդիր էր£ Ընթերցողները պետք է, որ լավ հիշեն 2000թ.-ի սկզբներին Երեւանում շրջանառության մեջ դրված այն լուրերը« ըստ որոնց ՙԿ.Հունանյանը սկսում է ցնորվել՚« ՙզինդատախազության քննիչները այնքան են ծեծում կալանավորներին« որ վերջիններս հոգեկան հիվանդ կդառնան՚ եւ այլն£ Այս ՙնախապատրաստական՚ աշխատանքներից հետո Կարեն Հունանյանի ինքնասպանությունը կդառնար խիստ տրամաբանական, իսկ դրա միակ մեղավորը` նրան ՙծեծած քննիչները՚: Դրան վրադիր` Կարենի` Սիրադեղյանի մասին տված ցուցմունքները կմնային առանց հերքման հնարավորության: Սա, թերեւս, հասկացել էր նաեւ Կ.Հունանյանը, ինչի մասին փաստում են փետրվարի 9-ին նրա տված ցուցմունքները:
    ՙԱյդ ցուցմունքը (Վանոյին զրպարտող-Վ.Ղ.) գրելուց հետո ես վերլուծեցի տեղի ունեցածը եւ եկա այն համոզմունքին« որ այդ պայմաններում« այսինքն, երբ արդեն գրել էի այդ ցուցմունքը« ավելի հավանական է« որ ինձ կսպանեն« որպեսզի չկարողանամ հրաժարվել այդ ցուցմունքից£ Այդ մտորումների մեջ ես ամեն րոպե սպասում էի« որ ինձ կսպանեն£ Այդ պատճառով էլ որոշեցի սխալս ուղղել եւ փետրվարի 9-ին« այսինքն հենց հաջորդ օրը ցուցմունք տվեցի այս ամենի մասին՚,- գրում է Կարեն Հունանյանը (հատոր 21 թերթ 135):
    Կ.Հունանյանի այս հայտարարությունից հետո« քննչական խումբը փորձել է հայտնաբերել այդ խորհրդավոր ՙանծանոթներին՚« որոնցից մեկը (տես նկարում), փաստորեն, 3 անգամ կարողացել է մուտք գործել ԱԱՆ քննչական մեկուսարան եւ այնտեղից, առանց պահանջագրի, ՙ27-ի՚ գործով կալանավորին բարձրացնել է տվել հարցաքննությունների սենյակ£ Է°լ ավելի հետաքրքիր է, որ Կ.Հունանյանն իր ցուցմունքում նշել է, թե այդ մեկին նկատել է նաեւ ԱԺ-ում` դեպքերի վերարտադրում կոչվող քննչական գործողության ժամանակ£
    Այստեղ հարկ է հիշեցնել, որ մինչեւ 2000 թ. մարտ-ապրիլ ամիսները, այսպես կոչված, ՙՋհանգիրյանի խումբը՚, գոնե մեր կարծիքով, անկողմնակալ նախաքննություն էր վարում: Այդ շրջանում էլ հենց սկսվեցին բուռն հարձակումները զինդատախազի վրա` զոհված զինծառայողների հարազատների արդարացի բողոքները, Ջհանգիրյանի տան ներքնահարկում տեղի ունեցած պայթյունը« քաղաքական որոշ ուժերի վայնասունը, թե` ՙ27-ի՚ գործով կալանավորներին ծեծում են եւ ստիպում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ եւ այլն£ Ու Ջհանգիրյանը կոտրվեց: Իսկ ի±նչ կլիներ, եթե զինդատախազության քննիչները, այնուամենայնիվ, բացահայտեին խորհրդավոր ՙանծանոթների՚ ինքնությունը: Պարզելով նրանց անձը` քննիչներին հայտնի կդառնար նաեւ, թե ում են նրանք ծառայում, ըստ այդմ, թե ով է ուզում շեղել նախաքննության ընթացքը Վանո Սիրադեղյանի ուղղությամբ: Չնայած այն, որ ՙանծանոթի՚ մուտքը ԱԱՆ քննչական մեկուսարան` դրանից բխող բոլոր հետեւանքներով, հնարավորություն ունեին կազմակերպել միայն այդ գերատեսչության ղեկավարները, նրանց վերադասը կամ նրանցից ոչ պակաս ազդեցություն ունեցող որեւէ անձ, կարծում ենք վիճարկելը դժվար է: Ու սրանով էլ հենց կարելի է պատասխանել հետեւյալ հարցին` ինչո±ւ հատկապես Վանո Սիրադեղյանը: Ի դեպ, հաշվի առնելով« որ ՙՀոկտեմբերի 27-ի՚ քր.գործի« կազմակերպիչների դրվագով անջատված մասը դեռեւս գտնվում է նախաքննության մարմնի վարույթում« եւ վերջիններիս պետք է որ այսօր էլ հետաքրքրի ԱԱՆ մեկուսարան մուտք գործած ՙխորհրդավոր անծանոթը՚« ուստի մեր ընթերցողներին առաջարկում ենք Կ.Հունանյանի նկարագրությամբ կազմված ֆոտոռոբոտում պատկերվածին ճանաչելու դեպքում տեղյակ պահել զինդատախազությանը:

    Վահագն Ղուկասյան
    Հ.Գ .
    Այս հրապարակումը գրել եմ 2002թ. հունիսի 8-ին, տես`
    http://www.hzh.am/Hoktemberi%2027/Ho...adeghjany.html

  7. #37
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Վանոն լավ գրող է եվ վերջ: Չեմ ուզում նվազեցնել այն ամենը, ինչ արել է: Բայց Վանոն կոնկրետ հանցագործ է: Չես կարող մարդասպանին սիրել նաեւ իրա բարեգործության համար: Չեմ կարող:

    Վանոն սպանել է շատ մարդկանց, խեղել մի ամբողջ սերունդ, իրեն շրջապատել վտանգավոր պատեհապաշտներով: Մի խոսքով, Վանոն մեղավոր է: Բայց ամենավատը դա չէ: Ամենավատը, որ ՀՀՇ-ի տղերքից ոչ մեկը, այդ թվում Լեւոն Տեր-Պետրոսյանը ներողություն չխնդրեցին, այն բանի համար, որ էներգետիկ ակնհայտ կեղծ ճգնաժամի հետեւանքով

    ա. մոտ կես մլն հեռացավ հայաստանից, եվ առաջին հերթին ամենաբարձրակարգ մասնագետները, որոնք այլեւս երբեք չեն վերադառնա
    բ. հայաստանի ամբողջ արդյունաբերական կոմպլեքսը քայքայվեց, իսկ սխալ սեփականաշնորհման հետեւանքով երկրի բնակչության ութսուն տոկոսը իրեն հայտնաբերեց աղքատ
    գ. որ մութ ու ցրտի պատճառով ծնվում էին աննորմալ եւ ոչ առողջ երեխաներ
    դ. որ մահացան շատերը, ուղղակի չդիմանալով ծանր պայմաններին
    ե. որ ջահելներից ստացան ծառ կտրող եւ պանել գողացող սերունդ
    զ. որ մի ամբողջ ազգի դատապարտեցին ցրտի, մթի, սովի, հացի ու նավթի հերթերի

    շարունակեմ...դրանից հետո թե Վանոն ոնց է գրում, զարմանում եմ, ՀՀՇ-ն, Լեւոնն ու Վանոն էս ազգին ներողություն են պարտք: Ու եթե չեն արել, ուրեմն Վանոյին քիչ է ու լավ էլ հասնում է, որ հետապնդեն:

    Ի դեպ, Վանոյին հանձնել է նույն Լեւոնը, երբ իշխանությունը փոխանցելիս պայմանավորվում էր Ռոբերտի հետ: Վանոյին ժերտվա տվեց, որ իր կապիտալը պահպանի: Իսկ Վանոն մեղք չէր: Ուղղակի գործիք էր, բայց տաղանդավոր գրող գործիք

  8. #38
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    …96թ. չարաբաստիկ ընտրությունները… ընտրություններից մեկ ամիս առաջ պարզ դառավ, որ ընտրությունները ձախողվլ են… Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն սպառել էր…

    Հենց նոր մի շատ հետաքրքիր հարցազրույց գտա 96 թ. ընտրությունների վերաբերյալ՝: Լևոնասերներին հատկապես խորհուրդ կտայի դիտել

    http://www.youtube.com/v/1aU2DtlX1fg&hl=en

  9. #39
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Չեմ ուզում շատ մանրանամ ու առավել ևս ժամանակս ծախսեմ այնպիսի մի անձնավորության վրա ինչպիսին է Վանո Սիրադեղյանը:
    Պարզապես կասեմ, որ հանցագործ է և վերջ: Ու բոլոր նրանք ովքեր կասեն ապացուցի նոր մեղադրի, ես կպատասխանեմ, որ ոչ ոստիկանություն եմ աշխատում, որ "Վանոյի գործ"-ը ունենամ, ոչ էլ խուզարկու եմ: Ինչ փաստեր էլ բերեմ կամ ինչ-որ կայքից է լինելու, կամ էլ թերթից: Բայց մի բանում համոզվել եմ հաստատ, այդ մարդը հանցագործ է, հնարավոր է շատ ավելի վտանգավոր քան նախկին նախագահ Քոչարյանն է, ու հանդիսանում է ԼՏՊի այսպես կոչված "սև բիծ"-ը:
    Միգուցե հարյուրավոր ազգանվեր արարքներ ու ես շատ գիտեմ ինչ փաստեր բերեք ապացուցելու նրա "լավ մարդ" լինելը, բայց էդ ամեն ինչը ոչինչ է, որովհետև կան նրա կատարած հանցագործությունների մասնակիցների ցուցմունքներ, խոստովանություններ: Մենակ հլը հիշեք էդ տականքի 96 թվին արած հայտարարությունը, իմ աչքով եմ տեսել, ասում էր պետք լինի 800 մարդ էլ կսպանեինք, բա նախագահի անվտանգությանն էին սպառնում: /չնայած պետք է ընդունել, որ այն ժամանակ զոհեր չեղան/

    Ու մի բան էլ պիտի ասեմ, որ էս վերջերս անըդհատ նկատում եմ ու ամեն անգամ նյարդանում.
    Լևոնականները, մնացած քաղբանտարկյալների ու քաղաքական հալածանքների ենթարկվածների ֆոնին ուզում են ներկայացնեն իբր թե այս իշխանություններն են Վանոյին որպես հանցագործ ներկայացրել, իրականում այդպես չի եղել ամեն-ինչ և այլ նմանատիպ արտահայտություններ: Ճիշտա հիմա բոլորս էլ կատաղած ենք թե Հայլուրի, թե "Սերժիկ հեռացիր"-ի, թե ընդհանրապես մեր Դատական Համակարգի վրա, ԲԱՅՑ դա երբեք չի վերաբերվի այնպիսի մի հանցագործի ինչպիսին է Վանո Սիրադեղյանը: Նրան արդարաձնելը նշանակում է, որ վաղը մյուս օրն էլ Սերժին կամ Քոչարյանին կարող ենք արդարացնել:
    Վերջ տվեք այ ձեր ցավը տանեմ:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  10. #40
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    …96թ. չարաբաստիկ ընտրությունները… ընտրություններից մեկ ամիս առաջ պարզ դառավ, որ ընտրությունները ձախողվլ են… Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն սպառել էր…

    Հենց նոր մի շատ հետաքրքիր հարցազրույց գտա 96 թ. ընտրությունների վերաբերյալ՝: Լևոնասերներին հատկապես խորհուրդ կտայի դիտել

    http://www.youtube.com/v/1aU2DtlX1fg&hl=en
    Նայեցի հետաքրքիր եմ,հարգում եմ իրա անկեղծությունը,եթե էլ վիդոօների լինկեր ունես կխնդրեմ տեղադրես… Շնորհակալություն
    Վերջին խմբագրող՝ Chuk: 19.04.2008, 23:57:

  11. #41
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մելիք, հարցազրույցը հաստատեց այն, ինչ ենթադրում, տրամաբանորեն հասկացել էի, ու ինչի մասին, կարծեմ, քեզ հետ խոսել էինք, չէիր համաձայնվել:

    Լյով, օրինակ ես չեմ ուզում, որ գա Լևոնը ու արդարացվի կամ սրբացվի Վանոն: Ես ուզում եմ տեսնել լիովին արդար դատավարություն, որտեղ դատողները ոչ իր մտերիմները կամ իրենից կախում ունեցողները կլինեն, ոչ էլ իր թշնամիները կամ թշնամիներից կախում ունեցողը: Ու կուզեի, որ հենց այդ արդար, անկախ դատարանն էլ որոշի, հանցագո՞րծ է նա, թե՞ ոչ: Ես չունեմ այդ կարծիքներից ոչ մեկը պնդելու հիմք, ինչպես և դու կամ այս ակումբում որևէ մեկը: Ի դեպ, զուտ անձնական նկատառումներով, հնարավոր է, որ Վանոյին ատելու պատճառ ունեմ հազար անգամ ավելի շատ, քան էլի այս ֆորումից որևէ մեկը: Մեղմ ասած չեմ սիրում այդ մարդուն: Բայց մենք դատավոր չենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #42
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մելիք, հարցազրույցը հաստատեց այն, ինչ ենթադրում, տրամաբանորեն հասկացել էի, ու ինչի մասին, կարծեմ, քեզ հետ խոսել էինք, չէիր համաձայնվել:

    Լյով, օրինակ ես չեմ ուզում, որ գա Լևոնը ու արդարացվի կամ սրբացվի Վանոն: Ես ուզում եմ տեսնել լիովին արդար դատավարություն, որտեղ դատողները ոչ իր մտերիմները կամ իրենից կախում ունեցողները կլինեն, ոչ էլ իր թշնամիները կամ թշնամիներից կախում ունեցողը: Ու կուզեի, որ հենց այդ արդար, անկախ դատարանն էլ որոշի, հանցագո՞րծ է նա, թե՞ ոչ: Ես չունեմ այդ կարծիքներից ոչ մեկը պնդելու հիմք, ինչպես և դու կամ այս ակումբում որևէ մեկը: Ի դեպ, զուտ անձնական նկատառումներով, հնարավոր է, որ Վանոյին ատելու պատճառ ունեմ հազար անգամ ավելի շատ, քան էլի այս ֆորումից որևէ մեկը: Մեղմ ասած չեմ սիրում այդ մարդուն: Բայց մենք դատավոր չենք:
    Ճիշտն ասած չեմ կարծում որ Լևոնը գա իշխանության Վանոյին արդար ձևի դատելու են, եթե տենց լիներ չեմ կարծում որ կասեր, որ ինձ ձայն տալով Վանոին եք ձայն տալիս, իսկ որ Վանոն ավազակի ու լկտիի մեկնա դրանում մեկը ես ոչ մի կասկած չունեմ

  13. #43
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրան արդարաձնելը նշանակում է, որ վաղը մյուս օրն էլ Սերժին կամ Քոչարյանին կարող ենք արդարացնել:
    Վերջ տվեք այ ձեր ցավը տանեմ:
    Լևոնի վերադարձը արդեն ապացուցեց, որ էդ տարբերակը շատ հնարավոր տարբերակ ա, եթե տեղում չգնդակահարեն:

    Ու էնքան միամիտ մի եղեք, կարծելու, թե Վանոն անկախ հանցագործ էր, ամբողջ ռեժիմն էր հանցագործ: Մի քանի անգամ ավելի քան էսորվանները, սրանց ֆանտազիան էդքան չի հերիքում:

    Մի հատ էլ հետաքրքիր հղում.

    …լրբի տղերք կան, բ…ի տղերք…

    http://www.youtube.com/v/kz0n3jOHaVI&hl=en
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 20.04.2008, 00:20:

  14. #44
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած չեմ կարծում որ Լևոնը գա իշխանության Վանոյին արդար ձևի դատելու են, եթե տենց լիներ չեմ կարծում որ կասեր, որ ինձ ձայն տալով Վանոին եք ձայն տալիս, իսկ որ Վանոն ավազակի ու լկտիի մեկնա դրանում մեկը ես ոչ մի կասկած չունեմ
    Եր, ես տենց բան ասե՞լ եմ
    Ես ընդամենն ասում եմ, թե ինչ եմ ուզում:
    Իսկ այս պայքարի ընթացքում Վանոյի անվան շահարկումն ընդհանրապես չեմ ուզում: Ի՞նչ կապ ունի ինքը շարժման հետ: Ի՞նչ կապ ունի իմ, քո, նրա հետ:
    Տեր-Պետրոսյանն էլ, կարծում եմ, որ իզուր տվեց նրա անունը (անհատական կարծիք), սակայն կարծում եմ, որ ամեն դեպքում նրա ասածն էլ սխալ եք ընկալել:

  15. #45
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վանո Սիրադեղյան 1946 -

    Մեկը գոնե գիտի թե Վանոյին որ հոդվածով են ուզում դատեն Համել քանի տարի է անցել ով է հիշում?

Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •