Ընդհանրապես հայոց պատմությունը պարունակում է բավականին մեծ թվով թյուրիմացություններ ու կեղծիքներ։ Երևի թե ոչ միայն հայոց այլ ընդհանրապես պատմությունը։ Այսօր էլ 21-րդ դարում մենք դրա ականատեսն ենք։ Մեկ բան է պատմություն և մեկ այլ բան իրականություն։
Ցավոք 90-ականներին Հայաստանում չեմ բնակվել և կարելի է ասել գրեթե ոչ մի տեղեկություն չեմ ունեցել Հայաստանի այն ժամանակվա անցուդարձի վերաբերյալ և հիմա ուզում եմ այդ բացը լրացնել։ Իհարկե, ներկայի իրավիճակին ճիշտ գնահատական տալու համար և դրա պատճառները բացահայտելու համար, պետք է քաջծանոթ լինել այն ժամանակին։ Եվ այն ժամանակվա քաղ. գործիչներից ամենաշատը իմ հետաքրքրությունը գրգռեց Վանո Սիրադեղյանը։ 90-ակնների ոչ մի ուրիշ քաղ. գործչի մասին այդքան հակասական կարծիքներ չեմ լսել։ Կարծիքները չափից դուրս ծայրահեղական են ու իրար բացառող։ Ոմանք նրան գրեթե աստվածացնում են ու Հայաստանի միակ փրկությունը նրա մեջ տեսնում, իսկ մյուս մասը աշխարհի աղբն ու կեղտը բարդում է նրա ուսերին։
Օրերս լրացավ նրա 60 ամյակը։ Համենայն դեպս շնորհավորում եմ և ուզում եմ ձեր օգնությամբ պարզել Վանո Սիրադեղյանի իրական դերն ու տեղը արդեն պատմության մեջ։Եվ սա միակը չէ, այդ էջում կան հազարավոր այսպիսի կարծիքներ։ Վերջապես ո՞վ է ճիշտը ասում նրա մասին։Վազգեն
(2006-11-13 15:31:42)
Շնորհավոր հոբելյանդ, Վանո, մեծագույն հայ: Առանց վարանելու կարելի է արձանագրել, որ Վանոյի անունը դասվելու է մեր պատմության լավագույն պետական գործիչների շարքում, պետականության կայացման համար Վանոյի կատարածը դեռ շատ շատերին հայտնի չի, ու ներկայումս Հայաստանում կառավարող ռուսական գործակալների հերյուրանքները Վանոյի հասցեին միայն մի նպատակ ունեն, վարկաբեկել մի մարդու, որն իրականից կարող է այլընտրանք ապահովել Հայաստանի համար ռուսական թուլայությունից զատ, որում այսօր գտնվում ենք, որովհետեւ իշխող գաղափարախոսությունը եւ նրա ներկայացուցիչները եղել եւ մնում են օտարերյա գործակալներ: Դա վերաբերում է ե՛ւ ՀՀԿ-ին, ե՛ւ ՀՅԴ-ին, Իսկ ԿԳԲ-ի շքանշանով պարգուատրված Սերժիկի մասին խոսելը եռեւի ավելորդ է:
http://www.persons.am/am/comments.ph...&id=39&noc=0#c
Հ.Գ. Խնդրում եմ գրել առանց էմոցիաների և միայն այն ինչ դուք ստույգ գիտեք և դա որևէ մեկից ներշնցված կարծիք չի։
Էջանիշներ