Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե laptop ես գնում ուրեմն պետք է նորմալ բան գնես, դա desktop չի, որ հետո մասերը փոխես:

Օպերատիվ հիշողությունը (RAM) - նվազագույնը 2GB: Vista-ն միայն միանալուղ արդեն մոտ 700Mb օգտագործում է ու մի քանի ծրագիր էլ աշխատացնելուց 1GB արդեն կլինի զբաղված: Բացի դրանից laptop-ների վիդեքարտը օգտագործում է օպերատիվ հիշողության ռեսուրսները, հետևաբար դա էլ պետք է աչքի առաջ ունենալ:


Վինչեստր - Ինչքան շատ այդքան լավ: Գոնե 200GB: Հազար ու մի բանա պահվում մեկ էլ տեսնում ես էլ տեղ չունես:

Էկրան - Եթե տան համար է 17 դյույմ, իսկ եթե պետք է ճամփորդես ապա 15 (ամեն դեպքում ճանապարհին թեթև laptop-ը լավ բան է)

Պրոցեսոր - Եթե վերցնես AMD Turion64 x2 Mobile technology ապա կշահես մոտ $300: Intel-ի պրոցեսորները ավելի թանկ են, իսկ որակապես տարբերություն չես զգա: Հաճախությունը կապ չունի:
Լավ ես ասում: Բայց էդ մի 2000 դոլարին մոտիկ բան դառավ, են էլ եթե եվրոպայից գնես: Անին էդքան փող կարա՞ տրամադրի դրան: