CPU - Core2Duo, ցանկացած մեգահերցը կհերիքի
RAM - ցանկալի է 2գբ, ամեն դեպքում՝ նվազագույնը 1գբ
HDD - 40-ը հիմա շատ քիչ է, նվազագույնը՝ 120գբ
Video - On-board-ը կհերիքի
Display - 17" խորհուրդ չէի տա: Նոտբուքի գլխավոր իմաստը՝ շարժունությունը կորում է: Օպտիմալը (գին/որակ հարաբերությամբ) 15"-ներն են, հետո՝ 14"-երը:
Ուշադրություն դարձրու, որ
Wi-Fi ու
Bluetooth ունենա, հեռախոսի մոդեմ:
USB մուտքերը ինչքան շատ՝ էդքան լավ: Ցանկալի է, որ
DVD-Writer լինի վրան: Էլ ինչ ասեմ... Հա՛, ամենակարևորը չմոռանամ.
առնելուց առաջ անպայման մի կես ժամ նստիր առաջը: Վիդեո նայիր ու ստուգիր՝ էկրանն աչքերդ հոգնացնում է, թե չէ (ստուգիր նաև տեսանելիության անկյունները, դա կարևոր է: Նայիր՝ էկրանի ծածկույթը «մատովի» ա, թե փայլուն: Փայլունի որակն ավելի լավն է, բայց հետևից ընկնող լույսի դեպքում ներվայնացնելու է):
Անպայնան տեքստ տպիր մի կես էջ ու տես, թե հարմարվու՞մ ես ստեղնաշարին: Ցանկալի է, որ առաձին numpad ունենա, մեծ SHIFT, ENTER ու TAB: Լսիր, թե հո բարձրախոսները չե՞ն խզզում: Ստուգիր trackpad-ը:
Sony-ներն ու Dell-երը իհարկե լավն են, բայց անունի խաթր մյուսներից մի 15-20 տոկոս թանկ են: Ըստ իս՝ չարժի: HP-ները նորմալ են, Toshiba-ներն ու Samsung-ները՝ նույնպես: BENQ ու Acer չարժի առնել: Asus-ներն էլ ոչինչ, չնայած՝ էլի մի քիչ թանկ են, ու տեսքերն էլ ես չեմ սիրում: Եթե քեզ համար ես առնում, արտաքինին էլ ուշադրություն դարձրու

: Ամենասիրուններն, իհարկե, լաքապատներն են, սակայն դրանք շուտ էլ կեղտոտվում են: Եթե մետաղից է կամ արտաքին մետաղյա մասեր ունի՝ ավելի լավ, եթե միայն պլաստիկ է՝ ոչինչ:
Կոմպլեկտին ուշադրություն դարձրու: Լինում է, որ մի հատ ստից դիսկ են տալիս, լինում է, որ կարգին ճամպրուկ:
Հարցրու, թե մի լիցքավորումով ինչքա՞ն է աշխատում: Գոնե մի 3-4 ժամի համար պիտի հերիքի:
Ու ամենակարևորը՝ էստեղից ես առնելու, թե բերել ես տալու:
Էջանիշներ