User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞րն է ձեր հայրենիքը

Քվեարկողներ
81. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հայաստանի Հանրապետությունն է

    31 38.27%
  • Ո'ւր հացս է, այնտեղ Հայրենիքս է

    0 0%
  • Երկիր մոլորակը

    9 11.11%
  • Սիրած անձիս կողքը

    3 3.70%
  • Տիեզերքը, եթերը, քանզի ես հոգի եմ դառնալու

    2 2.47%
  • Չկա այդպիսի բան

    3 3.70%
  • Պատմական Հայաստանի ողջ տարածքը (ՀՀ հետ)

    33 40.74%
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան

  1. #31
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Եթե չլիներ հայրենիք հասկացողությունը, ապա չեմ կարծում թե ստեղծվեյին ֆորումներ, կայքեր, զրուցարաններ, եւ մենք ել չեինք մտնի այդտեղ, չեինք շփվի միմյանց հետ… Մենք բոլորս էլ սիրում ենք այն ինչ ունենք… Այն անգին է մեզ համար…

  2. #32
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Հայրենիքը դա նախնիների արյան կանչն է , գենետիկ հիշողությունն է , թախիծ դեպի այն ,որը կորել է ,հեռացել է :
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (04.04.2009)

  4. #33
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Հայրենիքը իմ համար իմ տունն է, իմ փողոցը. էն թթի ծառը ու դրա դիմացի պոպոքի ծառը… էն մեր փողոցի ծերի երկու մեծ քարերը… էն հարևանները… էն մանկության ընկերնես ՝ Հովիկը ու Անոն, էն առուն, որտեղ երեքով լող էինք տալիս…

    հուզվեցի

  5. #34
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Հայրենիքը ինձ համար այն վայրն է որտեղ ես պետք է ավարտեմ կյանքս
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  6. #35
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Հայրենիքն ինձ համար Հայաստանն է՝ իր ամեն ինչով. ընտանիքս, հարազատներս, ընկերներս, հայերենը, մեր տունը, մեր բակը, դպրոցը, Երևանի փողոցները, պապիկիս տունը, այգին, մի խոսքով՝ Հայաստանում գտնվող այն ամենը, ինչի հետ որևէ հիշողություն է կապված՝ դրական թե բացասական։ Ամեն ինչն էլ հարազատ է։ Նույնիսկ օտարության մեջ երբեմն հայրենիքի զգացողություն է լինում, երբ հայկական միջավայրում եմ հայտնվում, ինչը, ցավոք, խիստ հազվադեպ է լինում... Բայց նույնիսկ այդ միջավայրերն ինձ համար փոքրիկ հայրենիքներ են։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #36
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան

    Հայրենիքը ինձ համար միանշանակ Հայաստանի Հանրապետութիւնն է։
    Ասեմ ինչու.
    2-րդ տարբերակը ինձ համար անընդունելի է, քանի որ այդ մտածելակերպը ես համարում եմ անբարոյական։
    3-րդ տարբերակը լուրջ չէ։
    4-րդ տարբերակը իմ կարծիքով «իրաւունք ունեն» նշելու միայն սիրահարուած մարդիկ, քանի որ նրանց աչքին հայրենիք, մայրենիք չի երեւում, միայն սիրած էակն է երեւում։
    5-րդ տարբերակը նման է երրորդին։
    6-րդը` կնշեն այն մարդիկ, որոնք չգիտեն, թե որ ազգին են պատկանում։ Այդպիսի մարդկանց համար իրօք հայրենիք չկայ։

    7-րդը տեսնում եմ, որ շատերն են ընտրել։ Ես դա չեմ ընտրել, քանի որ գիտեմ, որ ներկա դրութեամբ պատմական Հայաստանի տարածքի մեծ մասը օտարի ձեռքում է, իսկ դրանում միայն ինքներս մեզ կարող ենք մեղադրել։ Ես, գտնուելով, օրինակ, Թուրքիայում, չեմ կարող ինձ զգալ հայրենիքում։

  8. #37
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան

    Կը տատանիմ, իրակա՜ն, գետնի վրայ եղող Հայաստանի (Հանապետութիւն) եւ Պատմական ու Ամբողջական Հայաստանի ընտրանքի միջեւ:
    Հայի յամառութիւնս կու գայ եւ ինծի կ’ըսէ. Ինչքա՜ն ալ հայաշատ ըլլայ Գլենդէլը, Հալէպը, Մարսէլը, Բէրուտը՝ Հայաստան չեն կրնար ըլլալ:
    Հայրենիքը, որոշակի բարոյական ու ընկերային պայմանների լրացումից բացի, նաեւ զուտ աշխարհագրական տարածք է, ըստ իս, ու չի կարող նրան փոխարինել որեւէ այլ հող, մոլորակ:
    Հայրենիքս կարող է լինել այն վայրը, որտեղ ցեղը կազմաւորուել է, դարձել է ազգ, հազարամեակների ընթացքում, ու այդ կազմաւորման անբաժանելի բաղադրիչ է դարձել աշխարհագրական պատկերներ, բնութեան մէջ առկայ ձեւեր, ուրուագծեր եւ ճարտարապետական լուծումներ, գոյներ եւ գոյների խառնուրդներ, որոնք բխել են որոշակի տարածքից ու այդ տարածքում կարող են լինել միայն:
    Յիշողութիւն է, որից չեմ կարող ազատուել, եթէ ցանկութիւն էլ ունենամ:
    Հայրենիքս է Հանրապետութիւնը, բայց նա պակասաւոր է եւ կաղ:
    Հայրենիք կարող է լինել հայրենիքների ամբողջութիւնը, ինչպէս երեխայի համար ծնողքը լինում են հայրն ու մայրը, պապիկներն ու տատիկները: Երեխայի ծինական յատկանիշները նրանց բոլորի խտացումն է մեկ անձում:
    Նմանապէս Հայրենիքը հայրենիքների գումարումից է բաղկացած: Հայրենիքները չեն կարող փոխարինել իրար, ինչպէս երեխայի համար, մայրը հօր դերը չի կարող կատարել:
    Բոլորն էլ հաւասարապէս սիրելի են: Հայրենիքը ճանաչում է իր որդուն, որդին էլ չի կարող մոռանալ անտեղն ուր եղել է ինքը միշտ:

  9. #38
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան

    Իմ Հայրենիքն այնտեղ է, որտեղ ամենուր իմ մայրենի լեզուն է հնչում:
    Ես որբ եմ վաղուց:
    Արդեն...

  10. #39
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան

    Ժողովրդի հոգեւոր ստեղծագործութիւնը` ահա՛ հայրենիքը` իր սկիզբը առած նրա բանարուեստի, ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին աւանդութիւնների հետ:
    Իբրեւ հասկացողութիւն` հայրենիքն ընդգրկում է ո՛չ միայն անցեալն ու ներկան, այլեւ` գալիքը: Դա ժողովրդի պատմական առաքելութիւնն է ըստ իր վախճանական նպատակի` զարգացող մի յաւերժութիւն է Հայրենիքը: Դա եկող ու անցնող սերունդների անմահութիւնն է, որն իբրեւ գաղափար եւ գործ ժողովուրդը դրոշմում է նիւթի վրայ, խօսքի մէջ, եւ այն ապրեցնում իբրեւ անմեռ յուշ, իբրեւ պատմութիւն:
    Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպէս ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպէս հոգեհաղորդ չլինել նրան:
    Կարելի է, վերջապէս, իրաւապէս հայրենատէր լինել, իսկ հոգեպէս` անհայրենիք:

    Գարեգին Նժդեհ

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (12.04.2010)

  12. #40
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան

    Հայրենիքը ինձ համար հեռավոր փարոս է առանց ,որի հավանաբար ես ինձ այնքան էլ ապահով չեմ զգա ,անկախ բնակության վայրից : Առանց հայրենիքի մենք կդառնանք հայրենիք չունեցող ազգերի պես « անտեր շուն » , բայց սա դեռևս չի նշանակում , որ մենք պարտավոր ենք բոլորս հավաքվել այնտեղ մի քանի առկա պատճառներով թեկուզ միայն նրա համար , որ մեզ այդ ձևով հեշտ կլինի վերացնել և պանթուրքիզմի վաղեմի երազանքը իրականացնել : Կար ժամանակ երբ մեր հայրենիքը ավելի մեծ էր « խորհրդային միությունը նկատի ունեմ » որին ես երբեմն ափսոսանքով եմ հիշում , որովհետև այն ժամանակ Հայերի քանակը Հայաստանում ավելանում էր և ոչ թէ պակասում « ինչպես նրա կորստից հետո » մարդկանց էսթետիկական և գեղագիտական ուսուցման մակարդակը անհամեմատ ավելի բարձր էր , իսկ բարոյական մակարդակի մասին խոսել անգամ չարժե նկատի ունեմ « համասեռամոլներ , մարմնավաճառներ , թմրադեղեր վաճառողներ և այլն » իհարկե նման բացասական երևույթներ այն ժամանակ էլ կար , բայց այնքան քիչ էր , որ համեմատել անգամ չի կարելի : Ինչևե , միևնույն է բոլոր թերություններով հանդերձ մեր հայրենիքը մեզ համար եղել է և կլինի հույսի աստղ և փրկարար փարոս մշուշոտ ապագայի մեջ :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  13. #41
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան

    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց սա դեռևս չի նշանակում , որ մենք պարտավոր ենք բոլորս հավաքվել այնտեղ մի քանի առկա պատճառներով թեկուզ միայն նրա համար , որ մեզ այդ ձևով հեշտ կլինի վերացնել և պանթուրքիզմի վաղեմի երազանքը իրականացնել :
    Դա հենց այդպես էլ նշանակում է, եթե բռունցք լինենք, ոչ մի պանթուրքիզմ էլ քեզ չի վերացնի, փորձը ցույց է տալիս, որ այսօր շատ թույլ ենք:

  14. #42
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա հենց այդպես էլ նշանակում է, եթե բռունցք լինենք, ոչ մի պանթուրքիզմ էլ քեզ չի վերացնի, փորձը ցույց է տալիս, որ այսօր շատ թույլ ենք:
    Հիմա խնդրում եմ այդ ընդհանուրից « բռունցքից » հանես այն աջակցությունը և օգնությունը որը գալիս է առանձին անհատներին և հիմնադրամներին և այն հնարավորությունները որոնք Հայերը ունեն այստեղ « իմիջիայլոց ուրախությամբ պետք է նշեմ , որ ԱՄՆ-ի ԲՈՒՀ -էրում շատ ու շատ հայեր են սովորում » և դրան գումարես ամբողջ աշխարհի քաղաքակիրթ հասարակությունից մեկուսանալը « Հայաստանի աշխարհագրական դիրքի պատճառով » ու տես թէ այդ բռունցքից ինչ կմնա , հավանաբար միայն հիշողություն :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  15. #43
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան

    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա խնդրում եմ այդ ընդհանուրից « բռունցքից » հանես այն աջակցությունը և օգնությունը որը գալիս է առանձին անհատներին և հիմնադրամներին և այն հնարավորությունները որոնք Հայերը ունեն այստեղ « իմիջիայլոց ուրախությամբ պետք է նշեմ , որ ԱՄՆ-ի ԲՈՒՀ -էրում շատ ու շատ հայեր են սովորում » և դրան գումարես ամբողջ աշխարհի քաղաքակիրթ հասարակությունից մեկուսանալը « Հայաստանի աշխարհագրական դիրքի պատճառով » ու տես թէ այդ բռունցքից ինչ կմնա , հավանաբար միայն հիշողություն :
    Որ բռունցք լիներ կհանեինք, էլ հանելու բան ա մնացե՞լ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hayazn (13.04.2010)

  17. #44
    Մշտական անդամ DavitH-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2009
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    395
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան

    Հայրենիքը էտ Հայաստաննա, Ընտանիքս, ընկերներս, իմ սիրած մարդիկ, իմ լեզուն/հայերենը/, մեր մշակույթը, մեր երկրի ամեն քարը, ինչու ոչ նաև ԵՍ
    ու եթե բոլորը ես հասկանան լավ կլինի

  18. #45
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան

    Իմ պատուհանից բացվող տեսարանն է՝ ղռերը, հին գերեզմանները, ժամը, Թիքրանիստը ու իմ սիրելի մարդիկ են: Մի խոսքով, էն ամեն ինչը ու բոլոր նրանք, ինչ և ում սովոր եմ տեսնել ամեն օր:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (13.04.2010), Tig (13.04.2010), Ungrateful (13.04.2010)

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում
    Հեղինակ՝ Dok, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 178
    Վերջինը: 10.01.2014, 00:31
  2. Գրառումներ: 44
    Վերջինը: 14.04.2011, 17:21
  3. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  4. Նոր IDE web ծրագրավորողների համար
    Հեղինակ՝ Alik-V, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.11.2009, 16:57
  5. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է
    Հեղինակ՝ Ճամփորդ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 01.10.2007, 20:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •